Լրահոս
Հասարակական
16:55
15.03.22
211

«էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք»․ Խամոյանը՝ ՔՊ-ի մասին

Img default alt hy

Իշխանությունը, որը մշտապես խոսում է խոսքի ազատությանից, նախ քրեականացնում է վիրավորանքը, հետապնդում հարյուրավոր մարդկանց՝ իբր ոտնահարված արժանապատվության համար, բայց ԴԵՄ Է քվեարկում տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողներին պատասխանատվության ենթարկելու նախագծին, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ստորև ներկայացնում եմ, թե ինչ էինք առաջարկում մենք, որին խիստ ընդդիմացավ ՔՊ-ն՝ փաստացի փաստաբանություն անելով Ալիևին և արդարացնելով Նիկոլ Փաշինյանի՝ «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք» հայտարարությունները։

«1.Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:

2.Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:»

Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ»։