Լրահոս
Միջազգային
18:11
15.03.22
141

Մևլութ Չավուշօղլուն վաղը կայցելի Մոսկվա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վաղը կայցելի Մոսկվա, այս մասին լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վաղը նախատեսված է թուրք նախարարի այցը Մոսկվա»,- ասել է աղբյուրը։

Նախօրեին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի միջև։