Լրահոս

2022-03-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր
    Մարտի 23-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած ВАЗ 2170 մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Վանաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Գեղամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք և օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները:
    21:56
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նպատակը Արցախի հայաթափումն է․ Տաթևիկ Հայրապետյան
    Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից, փորձում է ակտիվ գործողություններով հասնել իր նպատակների իրագործմանը, որոնցից առաջնայինն, իհարկե, Արցախի հայաթափումն է: Ալիևը իր քաղաքականության միջոցով փորձում է ստեղծել հնարավորինս անտանելի պայմաններ Արցախի մեր հայրենակիցների կյանքի ու կենսագործունեության համար, հարկադրել նրանց ապրել շարունակական վտանգի ներքո և մանր թվացող սադրանքներով հասնել ռազմավարական նոր բարձունքների վերահսկմանը: Այսօր տեղի ունեցածը նաև կարևոր փորձություն է ռուսական խաղաղապահ առաքելության համար: Ի վերջո, եթե Արցախում հայ չապրի, ապա ռուսական ներկայությունն այնտեղ այլևս դառնում է անիմաստ: Իսկ նրանց ներկայության արդյունավետությունից է կախված, թե ինչ արձագանք կտրվի Ադրբեջանի այս գործողություններին և դրանով ցույց կտրվի, թե որքանով են նրանք ունակ և կարող հավուր պատշաճի ապահովել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը: Այդուհանդերձ, ես ևս մեկ անգամ գալիս եմ այն համոզման, որ մեր անվտանգության թիվ մեկ պաշտպանը պետք է լինի մեր սեփական բանակը՝ մարտունակ և պատրաստված: Դա վերաբերվում է թե՛ Արցախի խնդրին և թե՛ ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությանը: Մենք մեր մարտահրավերները ճիշտ չենք գնահատում, դրա համար էլ շարունակ նոր փորձությունների ենք ենթարկվում՝ պատրաստ չլինելով դիմակայել դրանց: Միակողմանի խաղաղություն անհնար է կառուցել:
    21:54
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը․ ՄԻՊ
    20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հանցավոր քայլերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ծավալի հանցագործությունները կանխելու համար միջազգային հանրության կողմից տասնամյակների ընթացքում ձեռնարկված կոլեկտիվ միջոցառումները զրոյացնելու փորձեր են: Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել: Իսկ գազամատակարարման դադարեցումը և դրանից բխող հումանիտար աղետն իր երկրի ներքին գործ համարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումների նման պնդումներ մեկ էլ անում էր Նացիստական Գերմանիայի ղեկավարությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ՝ իրականացված զանգվածային հանցագործությունները արդարացնելու նպատակով։ Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց: Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում:
    21:51
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զելենսկին Շվեդիային առաջարկել է ղեկավարել ուկրաինական քաղաքների վերականգնման գործընթացը
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեդիային առաջարկել է մասնակցել ուկրաինական քաղաքների և տնտեսության ոլորտների վերականգնման գործընթացին և հանդես գալ առաջատար դիրքերում։ «Շվեդիան առաջին երկիրն է, որին մենք առաջարկում ենք այս նախագիծը։ Դուք կարող եք ցանկացած քաղաքի, շրջանի կամ ոլորտի վերականգնման գործում տնօրինություն ստանձնել։ Վստահ եմ, որ ձեր լիդերությունն անփոխարինելի կլինի»,- ասել է Զելենսկին՝ Շվեդիայի խորհրդարանին հղած ուղերձում։ Զելենսկին շվեդական ընկերություններին ու ճարտարապետներին ևս կոչ է արել մասնակցել Ուկրաինայի «վերակառուցմանն ու վերականգնմանը»։ «Շվեդ ճարտարապետներին, շվեդական ընկերություններին, Շվեդիայի պետությանը, ժողովրդին հրավիրում եմ մասնակցել այս պատմական նախագծին»,- ասել է Ուկրաինայի գործող նախագահը։
    21:47
    24.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Հարված՝ ռուսական ռազմանավին, պայթյուն՝ ուկրաինական զինապահեստում. ռուս-ուկրաինական պատերազմ
    Կիևը պնդում է, որ ուկրաինական ուժերը այսօր Բերդյանսկի նավահանգստում հարվածել են ռուսական «Օրսկ» ռազմանավին, որը կարող էր տեղափոխել 20 տանկ, 45 զրահամեքենա ու 400 դեսանտային:
    21:46
    24.03.22
    Ավելին
  • Երևան
    «Ազատե՛ք բնակարանը». ասում են հայերին, «բարի գալուստ»՝ ռուսներին
    Ռուսների ներհոսքից հետո Հայաստանում պատերազմի մեջ են բնակարանների վարձակալներն ու տանտերերը: Սեփականատերերը պահանջում են վարձով մնացողներից տունն ազատել:
    21:46
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԳՆ-ն ակնկալում է՝ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն դադարեցնելու իրենց պատասխանատվության գոտում տեղի ունեցող սադրանքը
    Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։ Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին:
    21:40
    24.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Մենք կանք ու ապրելու ենք մեր հողում». Արցախցի կանայք «ծեծում են աշխարհի դուռը»
    Արցախցի կանանց հավաքի հետ միաժամանակ Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նույն պահանջով բողոքի ակցիա են արել մի խումբ քաղաքացիներ:
    21:37
    24.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Երասխի վերաբերյալ Հայաստանն առաջարկ է արել Ադրբեջանին. Փաշինյանն սպասում է Բաքվի պատասխանին
    Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվին առաջարկել է հետ քաշել դիրքերը Երասխում, մենք էլ մեր դիրքերից կնահանջենք, միայն թե Երևանի «Հայկական խաչմերուկ» ծրագիրը կյանքի կոչվի: Փաշինյանը չի նշել իր պատկերացրած «Հայկական Խաչմերուկում» Ներքին Հանդը հայկական է, թե՝ ոչ:
    21:37
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Եթե թշնամին գրավի Քարագլուխ բարձունքը, դա կբերի շատ ծանր վիճակի. Գաբրիելյան
    News.am-ը գրում է․ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ եթե հանկարծ Ադրբեջանը գրավի այն, այնտեղ կա հովիտ, որտեղից երեւում է բոլոր բնակավայրերը՝ Ասկերանի բոլոր գյուղերից մինչեւ Ստեփանակերտը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար, Արցախի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։ «Փառուխը շատ փոքր բնակավայր է եւ ադրբեջանցիները պատահական չեն ընտրել այդ գյուղը, որովհետեւ այդտեղից ճանապարհն ուղիղ տանում է Քարագլուխ բարձունքը։ Նախ եւ առաջ իրավունք չունենք թույլ տալու, որ Ադրբեջանը գրավի այն, քանի որ բարձունքի գրավումն իր հետեւից բերելու է շատ ծանր վիճակի։ Քարագլուխը ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տղաներն արյան գնով պահել են այն»,– ասաց Ալյոշա Գաբրիելյանը։ Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է: Իր հերթին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է»։ Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար Ալյոշա Գաբրիելյանի խոսքով՝ ադրբեջանցիներն օգտվում են Ուկրաինայում պատերազմից և սրում են իրավիճակը։ «Իմ ցանկությունն է, որ համաժողովրդական պայքարի շարժում սկսվի, ժողովուրդը հասկանա, որ մեր երկրի տերը մենք ենք, մեր ուժերին պետք է վստահենք, թուրքերն օգտվում են ռուս–ուկրաինական պատերազմից եւ փորձում են իրենց սեւ գործն անել։ Ռուսներն ի վիճակի են լինելո՞ւ խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծել, կասկածում եմ»,– ասաց Ալյոշա Գաբրիելյանը։
    21:33
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր․ շտաբ
    Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են արցախի տեղեկատվական շտաբից
    21:29
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վայքում և Եղեգնաձորում իրականացվել է ուժեղացված ծառայություն
    Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինները  իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Միջոցառման ընթացքում ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ատրճանակներ, դանակներ, մահակներ և այլն։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ և նմանատիպ զանգվածով կաթուցիչներ։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է երկու տասնյակից ավելի արձանագրություն։
    21:29
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՀՀ-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարաման խափանման դեպքերի առիթվ քրգործ է հարուցվել․ Արցախի ԱԱԾ
    Մարտի 8-ին, ժամը 23:15-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը: Նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե: Սույն թվականի մարտի 22-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ ԱՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում է, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական: Նկարագրված դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:
    21:13
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀԱՊԿ-ը հավանություն է տվել ճգնաժամային արձագանքման բարելավման նախագծին
    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, Միավորված շտաբը և կազմակերպության քարտուղարությունը խորհրդակցություններ են անցկացրել ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագծի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությանը։ «Խորհրդակցությունների մասնակիցները վերլուծել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության անցկացումը, ուսումնասիրել և քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման, արտերկրում խաղաղապահ առաքելության կիրառման, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավիացիայի կողմից միջազգային թռիչքներ իրականացնելու մասին առաջարկները: Փաստաթղթի նախագիծը վերջնական տեսքի է բերվել և համաձայնեցվել»,- ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։ По итогам консультаций стороны подтвердили готовность проекта плана для его утверждения председателем Совета министров обороны ОДКБ. Խորհրդակցությունների արդյունքում կողմերը հաստատել են, որ ծրագրի նախագիծը պատրաստ է՝ ներկայացվելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահի հաստատմանը։
    20:51
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին
    Մարտի 24-ին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը: Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտ:
    20:44
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանը ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին ձեռնպահ է քվեարկել
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, համաձայն որի Ռուսաստանն է պատասխանատու Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի համար։ Գլխավոր ասամբլեան «պահանջում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները»։ Հայաստանը ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին ձեռնպահ է քվեարկել։ Բանաձևին կողմ է քվեարկել 140 երկիր, 38-ը ձեռնպահ է մնացել։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Հայաստանը, Ալժիրը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը և մի շարք այլ երկրներ։ Փաստաթղթի ընդունմանը դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան և Սիրիան։
    20:34
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եկրաշարժ․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ
    Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 18:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.21⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 3-4 բալ ուժգնությամբ:
    20:28
    24.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի նկատմամբ իրականացվում են էթնիկ զտումների քաղաքականություն․ Թաթոյան
    Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով: Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն: Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով: Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում:
    20:22
    24.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Բաքուն «փակեց Արցախի գազը», բայց Փաշինյանը չի շեղվում «խաղաղության օրակարգից»
    Արցախում գազի անջատումից14 օր հետո Հայաստանի վարչապետը արձագանքել է ադրբեջանցիների ստեղծած հումանիտար ճգնաժամին: Ադրբեջանցիների գործողությունը Փաշինյանը համարել է բոյկոտ՝ Հայաստանի առաջ քաշած խաղաղության օրակարգին:
    19:30
    24.03.22
    Ավելին