Լրահոս
Հասարակական
15:33
01.04.22
129

Այս իշխանությունը երկիրը ղեկավարում է բանավոր կերպով՝ ձեռքի հետ, ոտքի վրա․ Սեյրան Օհանյան

Img default alt hy

Մենք հիմա «պատերազմից հինգ պակաս» իրավիճակում ենք գտնվում, ուստի ես ինքս նախաձեռնեցի, որ ԱԺ խորհրդի նիստում քննարկենք ստեղծված վիճակը, որոշենք՝ որն է խորհրդարանի դերը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա հայտնել է, որ առաջարկել են ծանոթանալ այն բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը, սակայն արդեն 4-րդ օրն է անցել, բայց արտգործնախարարը չի արձագանքել և չի ընդունել.

«Մենք ասել ենք, որ փաստաթղթերին ծանոթանալուց հետո դեմ չենք, որ վարչապետը գա 107 պատգամավորների ներկայությամբ ներկայացնի իրավիճակը»,- նշել է պատգամավորը:

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ իշխանությունը մշտապես խոսում է բանակի բարեփոխումների, գերիների, պատանդների, անհետ կորածների մասին, բայց որևէ քայլ այս խնդիրները լուծելու ուղղությամբ չի անում.

«Դրա փոխարեն իրենք զբաղվում են ՏԻՄ-երով, տարբեր ընտրություններով, երկրորդական հարցերով։ Մեր պետությունը հայ-թուրքական հարաբերություններում ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը։

Գտեք մի իրավական փաստաթուղթ, որոշում, որ ինքը ինչ-որ մեկի կողմից նշանակվել է բանագնաց։

Այսինքն, այս իշխանությունը երկիրը ղեկավարում է բանավոր կերպով, կներեք, ձեռքի հետ, ոտքի վրա, այդպես բանավոր իրենք ցուցում են տվել հետ քաշվել Սյունիքի դիրքերից, մինչև հիմա որևէ մեկը չի կարողանում որոշել՝ գրավոր հրաման կա՞ դրա վերաբերյալ, թե ոչ, որևէ որոշում չկա սահմանների պաշտպանության համար։ Ու այսպես կմոռացվի Ջերմուկի վեց դիրքը, Ներքին Հանդը, Փառուխը»,- ասել է Սեյրան Օհանյանը։