Լրահոս
2022-04-04
-
Արտաքին քաղաքականությունՀայկական կողմն Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող 100 մարդու աճյուններըՀայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող 100 մարդու աճյուն, ասել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Այս տարվա փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը վերջին տարիներին Ադրբեջանին է հանձնել 108 մարդու աճյուն, ովքեր անհետ կորած էին համարվում ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, և Բաքվից ակնկալում է նմանատիպ քայլեր։ «Հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող 100 մարդու աճյունները։ 60 –ը նույնականացվել է և փոխանցվել Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիային։ Վերցվել են ԴՆԹ-ի նմուշներ»,- նշել է Ախունդովը։Ավելին18:1104.04.22 -
ՍպորտԹուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակը Մալխաս Ամոյանը նվիրել է Քառօրյայի հերոսներինԵվրոպայի առաջնության եզրափակչում թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակը հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը նվիրել է Քառօրյա պատերազմի հերոսներին:Ավելին18:0804.04.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին ապրում և շնչում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու երազանքով․ Արթուր ՂազինյանՆիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին ապրում և շնչում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմնագիր կնքելու երազանքով՝ և գերբնական ճիգեր գործադրելով փորձում է համոզել հայ հասարակությանը, որ դա բխում է Հայաստանի շահերից, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Որպեսզի պարզենք այս պնդման հիմնավորվածությունը, կատարենք մի շատ պարզ վարժություն: Այսպես, խաղաղությունները միջազգային պրակտիկայում հաստատվում են երկու եղանակով. 1. Պատերազմի ավարտին հաստատված ուժերի նոր բալանսով (ստատուս քվո), և 2. հակամարտող կողմերից մեկի կապիտուլյացիայով: Կոնկրետ Արցախի (Հայաստանի) և Ադրբեջանի միջև հակամարտության պարագայում 44-օրյա պատերազմի ավարտին ուժերի հավասարակշռության մասին խոսելն առնվազն անմտություն է, քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական փաստաթուղթը որևէ կերպ չի հաստատում ուժերի բալանս, իսկ դրա գրեթե բոլոր կետերը ուղիղ հակասության մեջ են հայկական շահի հետ: Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմն ավարտվել է հայկական կողմի փասացի կապիտուլյացիայով, ինչի իրավաբանական ձևակերպումը պետք է ամրագրվի խաղաղության պայմանագրով: Ադրբեջանը, դեռևս մարտի 10-ին Հայաստանին է փոխանցել խաղաղության իր պայմանները և հրապարակել է դրանք, իսկ նիկոլները պնդում են, որ իրենց առաջարկները Ադրբեջանին են փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որոնք մինչ օրս գաղտնի են պահվում, իսկ մեր բոլոր ջանքերը ծանոթանալ դրա հետ բախվում պատին: Վստահաբար կարող ենք պնդել, որ այդ առաջարկների մեջ չկա Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում ԻՆՔՆՈՐՈՇՎԵԼՈՒ իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը Հայաստանի կողմից: Այսինքն պնդել, որ կապիտուլյացիան իրավաբանորեն ձևակերպելը բխում է Հայաստանի և Արցախի շահերից, նշանակում է ստանձնել Ադրբեջանի և Թուրքիայի շահերի լոբբիստի, նույնն է թե ազդեցության կամ փաստացի գործակալի գործառույթ, քանի որ խաղաղության պայմանագրով հաստատվելիք խաղաղության պայմաններն ամբողջությամբ թելադրված են Բաքվից, ստորացուցիչ են Հայաստանի և Հայ մարդու համար, անարգում են Արցախի ազատագրական պայքարում իրենց կյանքը զոհաբերած մոտ 15.000 Հայի հիշատակը և վերջնականապես կոտրում են Հայաստանի և Հայ մարդու ողնաշարը: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և մնացած նիկոլները, առաջ մղելով խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը, ԱՊԱՀՈՎՈՒՄ և ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը՝ դրանով իսկ գործելով դավաճանական ծրագրի վերջին արարը: Հ.Գ. Հատկանշական է, որ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը օրակարգ բարձրացավ պատերազմի ավարտից մեկ ու կես տարի անց՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալվող ռազմական հատուկ օպերացիայի ամենաակտիվ շրջանում, իսկ դրա մոդերացիան այս պահին իրականացնում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ հայտարարած Եվրոպական խորհրդի նախագահը»:Ավելին17:5804.04.22 -
ԱրցախԵրասխում՝ ինչպես Փառուխո՞ւմ. Արման Սարգսյանի կարծիքով՝ «հայելային հետքաշումը» վտանգավոր չէՊաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի կարծում, որ Երասխում կկրկնվի Փառուխում պատահածը, որ հայկական ուժերը հայելային կամ տեղային հետքաշման անվան տակ հետ գնան, ադրբեջանցիները դրանից օգտվեն ու նոր դիրքեր զբաղեցնեն:Ավելին17:5704.04.22 -
ՀայաստանԵ՞րբ է Հայաստանի Զինված ուժերը ԳՇ պետ ունենալու. պաշտպանության փոխնախարարը չի պատասխանում«Ե՞րբ եք ԳՇ պետ նշանակելու»․ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից: ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը որոշել է հուշել պաշտպանության փոխնախարարին, որ կարող է չպատասխանել:Ավելին17:5504.04.22 -
ՔաղաքականՄիայն Արցախը ճանաչելով է, որ ՀՀ-ն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի դիմաց «5165 շարժումը» ակցիա է իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։ Լրագրողների հետ զրույցում «5165 շարժում» կուսակցության քարտողար Մենուա Սողոմոնյանը ասել է,-«Սա Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Թշնամին մաս առ մ աս գրավում է Արցախը։ Այս պայմաններում նորմալ իշխանությունը, առաջին հերթին, պետք է հակահարված տար, թշնամիուն դուրս շպրտեր, ապա՝ Ադրբեջանին ստիպեր գալկարգավորման դաշտ։ Մեր իշխանութունները չեն անում ոչ մեկը, ո՛չ մյուսը»։ Նա նաև նշել է, թե մինչև ՀՀ-ն չճանաչի Արցախի անկախությունը, ուրիշ ոչ ոք չի ճանաչի․ «Միայն Արցախը ճանաչելով է, որ ՀՀ-ն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը։ Ժողովրդից և քաղաքական ուժերից աջակցություն ենք խնդրում, սա միայն մեր սեփականությունը չէ, սա բոլորի պահանջն է։ Ինչու ենք ԱԺ-ից պահանջում, կարծում եմ, որ անիմաստ է Նիկոլ Փաշինյանից պահանջել, մարդուց, որը պայմանավորված ձևով ուզում է Արցախի հարցը պարզապես փակել, ոչ թե լուծել։ Նրան շատ ձեռնտու է այսպիսի իրավիճակի ստեղծումն Արցախում, որպեսզի ժողովրդի մեջ խուճապային տրամադրություններ արթնացնի, որ այդպիսով Ադրբեջանի առաջադրած կետերը շուռ տա, իբր, մենք ենք ցանկանում և արագ գնա դրա ստորագրմանը»։Ավելին17:5004.04.22 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուի դիտարկմամբ՝ Անթալիայում իր և Միրզոյանի հանդիպումը կառուցողական էրԹուրքական «Kriter» հանդեսը, որը պատկանում է Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամին» (SETA), հարցազրույց է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է եղել Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ի թիվս այլ հանդիպումների՝ ֆորումի շրջանակներում, Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին։ «Այսօր թափ հավաքող կարգավորման գործընթացների մեջ ենք թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Մերձավոր Արևելքում: Այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կառուցողական հանդիպում ունեցանք»,- ասել է Չավուշօղլուն։Ավելին17:3704.04.22 -
ՔաղաքականՀայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ռուբեն ՌուբինյանՀայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և համագործակցությամբ, այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ: Շտեֆան Կլոյցլին իր հերթին նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Զրուցակիցները խոսել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության մասին, անհրաժեշտ համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը: Քննարկվել են նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումները:Ավելին17:3304.04.22 -
ՔաղաքականԻրազեկման ակցիա՝ ապրիլի 5-ի մեծ հանրահավաքից առաջԱպրիլի 5-ի մեծ հանրահավաքին ընդառաջ՝ կիրակի երիտասարդներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները իրազեկման ակցիա են արել: Քաղաքացիներին կոչ են արել՝ անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից՝ վաղը ժամը 18-ն անց 30-ին լինել «Ազատության» հրապարակում՝ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության իրենց բողոքի ձայնը հնչեցնել, մերժել իշխանության, իրենց խոսքով, թուրք-ադրբեջանական օրակարգը:Ավելին17:2704.04.22 -
ՀասարակականՄիջադեպ Էդմոն Մարուքյանի և արցախցի կանանց մի՞ջև. Հատուկ հանձնարարականներով դեսպանը վստահեցնում է՝ «ընտիր ընդունելություն» է եղել«ArmDaily.am»-ի տեղեկություններով Ստեփանակերտի շուկայում տեղի է ունեցել միջադեպ Հատուկ հանձնարարականներով դեսպան Էդմոն Մարուքյանի և մի խումբ վաճառական կանանց միջև։ Բնակիչները մեղադրանքներ են հնչեցրել Մարուքյանի հասցեին, թե ինչպես լինելով ընդիմադիր քաղաքական գործիչ՝ միացել վարչապետին։ «Սաղ շուկան հավաքված է, շքն օյինը գլխին դրեցին։ Էլ բան չմնաց, որ չասեին։ Ասում էին՝ դու րա հետ սկզբից տենց չէիր խոսում, սաղ օրը կռվում էիք, ցույցեր, բողոք, հիմա պատճառը ինչնէ, որ էդպես պաշտպանում ես»։ Տեղեկությունը ճշտելու համար լրագրողը կապվել է Մարուէյանի հետ, ով նշել է, որ ոչ-մի միջադեպ տեղի չի ունեցել։ «Ես մինչև հիմա շուկայում եմ, շփվում եմ մարդկանց հետ, զրուցում, մարդկանց հարցերին պատասխանում այնպես, ինչպես ամեն այցի ժամանակ»,- ասել է Մարուքյանը։ Վատ ընդունելություն ցույց տալու վերաբերյալ Մարուքյանը նշել է, որ դա սուտ է և «ընտիր ընդունելութուն» է եղել։ «Անգամ չգիտեին, որ ես որևէ պաշտոն եմ զբաղեցնում»։Ավելին17:0804.04.22 -
ՀայաստանՎճռաբեկը կարևոր որոշում է կայացրել դատապարտյալի վաղաժամկետ արձակման մասինԴատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ մի գործով դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է այն բավարարելու վերաբերյալ կարևոր որոշում՝ հատկապես ՔԿՀ-ներում դատապարտյալների վարքագծի գնահատման տեսանկյունից, այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, և 4-րդ կետերով, 38-238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձին 2020թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատել էր պատժի չկրած շուրջ 3 տարի ժամկետով ազատազրկումը կրելուց՝ սահմանելով փորձաշրջան: Դատարանը գտել էր, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագծով հավատ է ներշնչում ուղղման ճանապարհը բռնած լինելու առումով: Դատախազի բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օրինական ուժի մեջ էր թողնել որոշումը, ինչի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել էր վճռաբեկ բողոք: Գործում առկա՝ պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի վարքագծի, առողջական վիճակի վերաբերյալ փաստական հանգամանքները գնահատելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, ըստ էության համաձայնելով ՀՀ դատախազության գրեթե բոլոր հիմնավորումների հետ, արձանագրել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ՔԿՀ-ում մնալու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալի վարքագծի մասին քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցներում նշված կարևոր հանգամանքներ: Մասնավորապես, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում դատապարտյանը չի խրախուսվել, չի մասնակցել կրթական ծրագրերին, մարզական և մշակության միջոցառումներին կամ քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ միավորումներին ու վերասոցիալականացման՝ այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին: Այսինքն, ըստ էության, ՀՀ Վճռաբեկ դատարանը համաձայնել է վճռաբեկ բողոքում, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության ստուգման շրջանակում դատախազական ակտերով արտահայտած այն հստակ մոտեցմանը, որ խրախուսանքի բացակայության, կրթական ծրագրերին, մարզական, մշակութային, վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին չմասնակցելու պայմաններում տևականորեն կարգապահական տույժերի չենթարկվելը չի կարող գնահատվել որպես դատապարտյալի այնպիսի վարքագիծ, որը կարող է հիմք դարձվել նրան մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելու կամ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթաց իրականացնելու համար: Մինչդեռ տվյալ դեպքում, դատապարտյալը պատժի կրման ընթացքում նույնիսկ 5 անգամ ենթարկվել էր կարգապահական տույժի: Ավելին, Վճռաբեկ դատարանը կատարել է ևս մեկ կարևոր ընդգծում առ այն, որ կոնկրետ իրավիճակներում դատապարտյալի առողջական վիճակը բավարար գործոն չի կարող դիտվել աշխատանքներում ներգրավված չլինելը հիմնավորելու համար, քանի որ ցանկության դեպքում նա կարող է ներգրավվել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպահանջող աշխատանքներում: Վճռաբեկ դատարանը նաև էական նշանակություն է տվել նախկինում, այսինքն՝ մինչև դատավճռով ազատազրկման ենթարկվելը դատապարտյալի վարքագծին՝ նրա ուղղման աստիճանը որոշելու, վաղաժամկետ պայմանական ազատվելուց հետո օրինապահ վարքագիծ դրսևորելու, նոր հանցանք կատարելուց զերծ մնալու մասին հիմնավոր կանխատեսում անելու տեսանկյունից: Մասնավորապես, դատարանն ընդգծել է, որ տվյալ անձը մեկ անգամ արդեն պայմանական վաղաժամկետ ազատված է եղել ազատազրկման ձևով նշանակված պատժի մի մասը կրելուց, սակայն հետո կատարել է դիտավորյալ, ծանրացուցիչ հանգամանքներում նոր համասեռ հանցագործություն: Ելնելով նշված և այլ իրավական գնահատականներից՝ դատարանը եզրահանգել է, որ պատժի կրումից դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն եղել, նրանք պատշաճ չեն գնահատել գործի փաստական հանգամանքները և արդյունքում թույլ են տվել էական խախտում՝ օրենքի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել դատապարտյալ Գ. Դավթյանի վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները:Ավելին17:0304.04.22 -
Միջազգային«Հերիք է ատեք մեզ». ուկրաինական երգեր և «ռուսական» ավտոերթ՝ ԲեռլինումԲեռլինի կենտրոնական փողոցներում հարյուրավոր ուկրաինացիներ, ուկրաինամետ գերմանացիներ բողոքի ցույց են արել՝ ի պաշտպանություն Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինայի:Ավելին17:0004.04.22 -
ՀասարակականՄահացել է Կարինե ԴանիելյանըՄահացել է բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Նրա մահվան մասին հաղորդել է դուստրը։ Կարինե Դանիելյանը 75 տարեկան էր։Ավելին16:5704.04.22 -
ՀայաստանԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելը. պետք է հստակեցվի ԼՂ կարգավիճակըԱպրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Թիմ Լոութընը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա խորացումը և ամրապնդումը՝ այս գործում շեշտելով նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բրիտանացի խորհրդարանականները բարձր են գնահատել Հայաստանի կողմից գրանցած ժողովրդավարական առաջընթացը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացը, և այս համատեքստում գնահատել է Միացյալ Թագավորության աջակցությունը։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է արդբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրները։Ավելին16:4804.04.22 -
ՄիջազգայինՍլովակիան ռուբլի կտա ռուսական գազի համարՍլովակիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որ հայտարարել է Ռուսաստանից ռուբլիով գազ գնելու մասին:Ավելին16:4404.04.22 -
ՏնտեսականՌուբլին կայուն է․ Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 4-ին, կազմել է 483.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.63 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.61 դրամ (նվազել է 4.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.78 դրամ (նվազել է 4.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.81 դրամ (մնացել է անփոփոխ):Ավելին16:3604.04.22 -
ԱրցախՅուրաքանչյուր պահի հնարավոր է էսկալացիայի կարիք լինի․ Արման ՍարգսյանՄասնավորապես Փուռնուխում իրավիճակը շարունակում է մնալ կայուն-լարված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարատել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նա ասել է, որ Արցախում այս պահին լարվածություն, բախումներ չկան, սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է։ Փոխնախարարը նաև չբացառեց այն փաստը, որ այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով է պայմանավորված որևէ պետության իրավիճակը ապակայունացնելու փորձը։Ավելին16:2204.04.22 -
ՀայաստանԱվտովթար Երևանում․ կա վիրավորԺամը 12։40-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ու ինչ դեպքի վայր կժամանեին Երևանի գնդի պարեկները, Mercedes-ի վրայից հանել էին ղազախական համարանիշները։ Սակայն պարեկների գործողությունների արդյունքում համարանիշները դրվեցին տեղը։ Վթարի մասին Պարկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ապա դիմել փախուստի, սակայն քաղաքացիները հայտնաբերել են նրան։ Լուսանկարները՝ Գագիկ ՇամշյանիԱվելին16:1604.04.22 -
ՀայաստանԳեղարքունիքի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել․ հարուցվել է քրգործՄամուլում երեկվանից տեղեկություններ են հրապարակվում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ, հիմք ընդունելով Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ստացված հաղորդումը, ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռևս ապրիլի 2-ից սկսվել են նյութեր նախապատրաստվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով: «Արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեպքի առթիվ այսօր՝ ապրիլի 4-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու, դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի պատճառներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ», - այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Ավելին16:0904.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 «Անմեղների գնդակահարություն» կամ «շոու՝ ԶԼՄ-ների համար». Բուչայի դաժանությունըԱվելին15:3004.04.22