Լրահոս

2022-04-04
  • Img default alt hy
    Հայաստան
    Աննա Հակոբյանը կրկին խնջույք է պլանավորել․ զոհվածների ծնողները մերժում են
    Yerkir.am-ը գրում է․ «Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել և հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում է ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, մայրե՛ր ջան, պատերազմի ժամանակ քանի զոհ, որ տվել ենք, անցած լինի, եկեք՝ երգենք, պարենք, ուրախանանք»: Վարչապետի տիկնոջ գրասենյակի աշխատակիցները ծնող են փնտրում, որպեսզի կարողանան պլանավորած խնջույքն իրագործել։ Հիշեցնենք, որ վերջերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ կից գրելով, որ միջոցառում է կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհվածների ծնողների համար՝ չմանրամասնելով, թե ո՞ր պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողներն են եղել։ Դատելով նկարներից՝ նրանց մի մասն Ապրիլյան քառօրյայի ժամանակ ընկած տղաների մայրերն էին։ Նշենք, որ Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքին ծնողները պարել են Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո։ Կից հրապարակում ենք միջոցառման տեսանյութը»։
    12:45
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիսը դարձել է բազկամարտի չեմպիոն
    Փորձում եմ ապրել այնպես, ինչպես մինչև ոտքերս կորցնելն էի ապրում։ Հիմա ծառ էլ կարող եմ բարձրանալ, ֆիզիկականը երկրորդական է, կարևորը կամքն է, Aysor.am-ի հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Հարությունյանը։ Մինչև պատերազմը երբևէ սպորտով չզբաղված Սարգիսը բազկամարտի առաջնությունում 55 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, պատրաստվում է Ռումինիայում կայանալիք առաջնությանը: Սարգիսը ծառայել է Մարտակերտում, մարտական հերթապահությունն անցել է Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրքում: 44-օրյա պատերազմին մինչև հոկտեմբերի 22-ը եղել է Մարտակերտում, ապա՝ Մարտունիում։ Ասում է՝ Մարտունիում հասկացանք ինչ է դժոխքը, չէի պատկերացնում, որ հնարավոր կլինի ողջ մնալ. պարզվեց՝ կարող էի. արկի պայթյունից կորցրի երկու ոտքս: Բոլոր վիրավորներին չէ, որ բախտ է վիճակվել հիվանդանոց հասնել։ Սարգսին կարողացել են Մարտունու, ապա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ հասցնել երեք փորձից՝ առաջին մեքենան շրջվել է, երկրորդն, ասում է, տեղ չհասավ, միայն երրորդ՝ աշխարհազորայինների մեքենայով է հաջողվել հոսպիտալ հասնել: «Հիվանդանոցում, երբ հեռացնում էին համազգեստս, խնդրեցի, որ զգույշ լինեն՝ հանկարծ զինվորական գրքույկս չվնասեն: Հոկտեմբերի 28-ը համարում եմ իմ երկրորդ ծնունդը։ Մարմնի մաս կորցնելը ոչինչ է ընկերների ու հայրենիքի կորստի համեմատ: Պատերազմն իմ պատկերացրածով չավարտվեց, էսպես չպիտի լիներ, եթե կռվով վերջանար և ոչ թղթով, էսպես չէր լինի»: Ասում է՝ կորցրածն անպայման պիտի վերադարձնեն։ «Ես պատրաստ եմ զոհվել Շուշիի, Քարվաճառի, Հադրութի ազատագրման օպերացիայում»: Սենյակի մյուս անկյունից արձագանքում է Սարգսի կինը՝ Տաթևը. - Ազատագրել պետք է, բայց զոհվել չի կարելի։ Սարգիսն ու Տաթևը ծանոթացել են խաղաղ օրերին, պատերազմն ավելի ամրացրեց իրենց սերը։ - Նայեցի օրացույցին, զանգեցի Տաթևին ասացի՝ էս օրը պատրաստ կլինես, ամուսնանալու ենք։ «էստեղ լավ է, բայց Արցախում ավելի լավ է. չեմ պատրաստվում ամբողջ կյանքում Երևանում ապրել, բայց մի որոշ ժամանակ պետք է այստեղ լինել, հաջողությունների հասնել, հետո անպայման կվերադառնանք»: Պատերազմից հետո բազմաթիվ դժվարություններ հաղթահարած տղան չի հաշտվում իրողությանը, թե տուն գնալիս պիտի անձնագիր ցույց տան: Ցավով նաև խոստովանում է՝ պատերազմից հետո մարդիկ չարացել են: - Չեն չարացել, ասում է կինը, լոխ ժողովուրդը կոտրված է, ամեն մեկն ուզում է իր քիչ ունեցածը պահել… Սարգիսն արձագանքում է՝ կոտրված ժողովուրդն իրեն էսպես չի պահի, 90-ականներին մերոնք ոնց էին... - Կուզեինք էս ցավը չլիներ,- ասում է 20-ամյա Տաթևը։ Հիշողութուններից ազատվել չեմ փորձում. բա դրանցից ազատվել կլինի՞, իմ կյանքը՝ ես, անցած ճանապարհից փախչել չի կարելի։ Մինչև պատերազմը շատ երազանքներ ունեի, հիմա այդ նույն երազանքներից ոչինչ չի մնացել, ամեն ինչ փոխվեց, բայց այդքանով հանդերձ փորձում եմ ամեն ինչ անել, որ ապրեմ այնպես, ինչպես մինչև ոտքերս կորցնելն էր։ Չեմ համարում, որ հաշմանդամություն ունեմ, ասում է Սարգիսը։ «Հիմա ընտանեկան վարորդ եմ աշխատում, մեքենան վարում եմ ձեռքերով. արագ սովորեցի, վարպետների հետ հարմարանք ենք ստեղծել ձեռքերով վարելու համար, չեմ հոգնում, քանի-քանի անգամ գնացել եմ Արցախ»։ Երկաթե հարմարանքը կնոջ սրտով չէ՝ անհանգստանում է, ասում է՝ էդ երկաթով մի օր ձեռքդ ես վնասելու։ «Շուտով ավելի լավը կունենամ, ոչինչ»։ Բոլոր հարցերում դրական տրամադրված Սարգիսը վստահ է, լոխ լավ պիտի լինի, որոշել է՝ երեք երեխա պիտի ունենան՝ 2 տղա, մի աղջիկ։ Արտաշատի մայրուղուն մոտ լուսանկարվում են՝ որպես օրվա հիշողություն, Սարգիսն ասում է՝ կարող ենք էս ճանապարհով էլ միանգամից Արցախ շարժվել:
    12:39
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլորս դեպի Ազատություն հրապարակ. «ոչ մի զինվոր չի տրտնջում, ասելով, թե՝ եթե կռիվ չպիտի գնայինք, ինչու՞ մեզ շարեցին»․ Խալաթյան
    Ասու՞մ եք հանրահավաքն ինչ իմաստ ունի, եթե գործողություն չի լինելու.. Իսկ գիտե՞ք ինչու է հրամանատարն ամեն առավոտ անվանականչ անում ու զորքին շարում: Որովհետև ցանկացած պահի նա պիտի վստահ լինի, թե ումով ու ինչ կռիվ պիտի տա: Այս մասին Facebopok-ի իր էջում գրել է օգտատերերին Հրանտ Խալաթյանը: Նա, մասնավորապես, հավելել է. «Եվ ոչ մի զինվոր չի տրտնջում, ասելով, թե՝ եթե կռիվ չպիտի գնայինք, ինչու՞ մեզ շարեցին: Համարեք սա անվանականչ, մենք ունենք առաջնորդներ ում քաջության ու պետականամետության վրա միայն պղտորամետները կարող են կասկածել (տերմինն առաջացավ երեկ՝ ընկերներիցս մեկի լայվից հետո), մնում է հասկանանք՝ մենք զորք ենք, թե՞ կամիկաձեներ փնտրող պոտենցիալ հանդիսատես... Վաղը, 18:30, բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ անվանականչի»:
    12:35
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որպես ազգ՝ և՛ խելացի ենք, և՛ անխելք, և՛ հպարտ ենք, և՛ խայտառակված… հաճախ և՛ հայ ենք, և՛ հակահայ. Աթանեսյան
    Aysor.am-ի զրուցակիցն է Արթուր Աթանեսյանը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետ։ - Հայաստանի սահմանումը ո՞րն է, որտե՞ղ են սկսվում և ավարտվում Հայաստանի սահմանները։ - Գերմանիայի պատմության թանգարանը Բեռլինում սկսվում է մի ցուցատախտակից, որի վրա, մասնավորապես, գրված է. սկզբում Գերմանիայի սահմանները տարածվում էին այն հողերի վրա, որոնք գերմանական ցեղերը կարողանում էին նվաճել: Հետո Գերմանիան հաստատվեց այն սահմաններում, որոնք գերմանացիները կարողացան պահել: Սա՝ ազգային և պետական ինքնության, ազգային «Ես»-ի ձևավորման և դրա սահմանների վերաբերյալ շատ իրատեսական, օգտակար մոտեցում է: Մեր երազած պետության սահմանները միշտ ավելի մեծ են, քան իրականը, և եթե ուզում ես ունենալ պետություն, ապա պետք է ուզենաս և կարողանաս այն պահել: Հայ ազգային ինքնության սահմանները մշտապես պատկերացրել ենք էապես ավելի լայն և տարածական, քան սեփական պետության փաստացի սահմանները, ինչը նշանակում է երկու բան. կա՛մ պետք է միասնաբար աշխատել այդ սահմաններն ընդլայնելու դեպի պատկերացրած, երազած «երկրի» սահմանները, կամ էլ համաձայնենք, որ Հայաստանն այքան է, որքան կարող ենք պահել և պաշտպանել, ու ազգովի հենց այդ ուղղությամբ աշխատենք: Տվյալ սցենարներից յուրաքանչյուրը ենթադրում է տարբեր մտածելակերպ և գործելակերպ, տարբեր ներդրում, ռազմավարություն և մարտավարություն: Մինչդեռ, փաստացի ուզում ենք և՛ մեկը, և՛ մյուսը, սակայն ոչ մեկի, ոչ մյուսի մեջ համազգային ներդրում չենք անում: Հայաստանը մեր կենսակերպում նման է Երևանի կենտրոնում գտնվող Կասկադին. այն ցուցադրում ենք տուրիստներին, գովում, դրանով հպարտանում ենք, այն մշտապես շահագործում ենք, սակայն դրա վերևի անկառույց ու քանդվող հատվածը վերջին երեսուն տարվա ընթացքում այդպես էլ ավարտին չենք հասցրել: Այդպես էլ մեր ինքնությունն է. մեզ համար բոլոր էութենական հարցերը կիսատ են՝ կիսագիտակցված, կիսաքննարկված, կիսապատասխան: Որպես պետություն և՛ կանք, և՛ չկանք, որպես ազգ՝ և՛ խելացի ենք, և՛ անխելք, և՛ աշխատասեր ենք, և՛ պարապ, և՛ ազնիվ ենք, և՛ սուտասան, և՛ հպարտ ենք, և՛ խայտառակված… անգամ մեր մեջ էլ հաճախ և՛ հայ ենք, և՛ ոչ հայ, անգամ՝ հակահայ: Հայաստանի սահմանները սկսվում և ավարտվում են մեր հավաքական մտածելակերպում. Հայաստանն այն է, ինչ ուզում ենք, սիրում, ինչի մասին երազում ենք, բայց և պատրաստ ենք ստեղծել, պահել և պաշտպանել: Դա մեր փոխարեն և մեր օգտին ոչ մեկ չի անելու: - ՀՀ առաջին նախագահն ասում էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հնարավո՞ր է ազգային ինքնության կառուցում առանց գաղափարախոսության։ - Ազգային, և ավելի կարևոր է՝ պետական-քաղաքացիական ինքնության հիմնահարցը հայկական հարցին համարժեք է, ուղղակիորեն վերաբերում է մեր լինել-չլինելուն: Մասնավորապես, այն, թե ով ենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում, ազգային կեցության, կենսակերպի, զարգացման և անվտանգության հեռանկարների հիմքն է: Պատկերացնենք մի մարդ, ով ժամերով, օրերով, տարիներով կանգնած է մի կանգառում և չգիտի՝ ով է, ուր է գնում, ինչ է ուզում: Նման մարդ մշտապես բաց կթողնի տարբեր ուղղություններով գնացող փոխադրամիջոցները, և մինչդեռ մյուսները տեղ են հասնում, այս մեկը դոփում է տեղում, վերածվում անտուն, անպաշտպան, անկերպար և ան-Ես բոմժի: ՀՀ անկախությունից ի վեր նմանատիպ դիրքորոշում ստանձնած մեր պետության փոփոխվող ղեկավարներն ու գաղափարախոսներն այդ իրավիճակը հանրայնացրել են այնպես, թե մենք գտնվում ենք քաղաքակրթությունների խաչմերուկում, ուստի և՛ Եվրոպայի, և՛ Ասիայի, և՛ ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և՛ ինքներս մեզ հետ ենք: Ինչպես պարզվեց, մենք ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ասիայի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ՌԴ-ի և անգամ ո՛չ էլ՝ ինքներս մեզ հետ ենք: Կանգառում նստած՝ բախտին սպասող ենք: Ինչպիսին մեր պետական գաղափարախոսությունն էր, այդպիսին էլ եղան դրանից բխած հետևանքները: Եթե տվյալ պետության ազգային գաղափարախոսությունն անհիմն է, զուտ հայտարարված և պաթետիկ, չունի գործողությունների համարժեք և չափելի ծրագիր, մասնակիցներ, ռեսուրսներ, և միտված չէ պետական անվտանգության համալիր և հեռանկարային ապահովմանը, ապա միայն այդ դեպքում, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի խոսքերով, այն կեղծ կատեգորիա է: Մինչդեռ, ազգային գաղափարախոսությունը, որն ունի մարդկային ռեսուրսը մոբիլիզացնող, միավորող, նպատակաուղղված և գործիքային բնույթ, իր արդյունքներով շոշափելի է և չափելի, ուստի և կեղծ չէ, առավել քան իրական է: - Հատկապես 2020թ.-ի պատերազմից հետո տարատեսակ դիսկուրսներում գերիշխող է ինքնության ճգնաժամ եզրույթը։ Ձեր դիտարկմամբ կա՞ այդ խնդիրը։ - Եթե ուզում ես պետություն ունենալ, ապա այդ մասին խոսելն ու սրան-նրան պատմելը քիչ է. պետք է որոշել, ինչպիսի պետություն ես ուզում, ում հետ միասին, ինչ ես պատրաստ դրանում ներդնել, որքան աշխատել, որքան ջանք գործադրել, որ ուղղությամբ գնալ, ինչպես դրան հասնել, որ սահմաններում, ինչպես այդ սահմանները պաշտպանել և այդ սահմաններում ապրող մարդկանց պահել: Ազգային ինքնությունը, որ պետական ինքնության չի վերածվում, մնում է անպաշտպան: Ազգը, որը չի ստեղծում պետություն, և չի պաշտպանում իր ազգային «Ես»-ը պետական սահմաններով, կառույցներով և միասնական ջանքերով, դեգրադացվում է: Պատմական ճանապարհ անցած հայ ազգն այդպես էլ չեկավ ներքին համաձայնության մի շարք սկզբունքային հարցերի շուրջ, որոնք ազգային «Ես»-ի բաղադրիչներն են, և պայմանավորում են պետության կառուցման գործընթացը: Սա չի նշանակում, որ չունենք պատասխաններ այնպիսի հարցերին, ինչպիսին են, օրինակ՝ ով ենք, ինչպիսինն ենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում: Այդ պատասխաններն ունենք, սակայն չունենք ազգային ներքին փոխհամաձայնություն այդ պատասխաններից առավել շահեկան ընտրության, դրանց ծրագրային բնույթ հաղորդելու և միասնաբար իրագործելու վերաբերյալ: Ավելին. օգտվելով ազգային շահերի մասին մշտական, տևական, մասամբ՝ դատարկ և պաթետիկ քննարկումներից՝ շատերը թաքնվում են հայ Մեծերի նվաճումների և հեղինակության ետևում՝ զբաղվելով մանր-մունր «տասովկեքով», «կռուտիտներով», հետապնդել նեղ կուսակցական, ընտանեկան, անձնական շահերը: Տիպիկ օրինակ. ոմանք Հայրենիքի պաշտպանության համար տվել են սեփական, կամ որդու կյանքը, մինչդեռ մյուսները, խնջույքների ժամանակ խմելով Հայոց բանակի և զինվորների կենացը, պատրաստ չեն բանակի կարիքներին անգամ հազար դրամ փոխանցել: Այս և բազում այլ հարցեր ամենևին էլ չեն ծագել 2020թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի և պարտության հետևանքով: Հակառակը. ազգային ինքնության լղոզված պատկերն է և ազգային համաձայնության, համերաշխության, միասնականության կայուն, նաև՝ վերջին տարիներին ամրապնդված բացակայությունն է, որի հետևանքն էր կանխատեսելի պատերազմում շատերիս համար անկանխատեսելի պարտությունը: - Արցախյան ազատագրական պայքարն արժեզրկվե՞ց, հերոսի ինքնության ճգնաժամ կա՞, հերոսի ինքնության վերասահմանման կարիք կա՞։ - Արցախի և արցախցիների կերպարը հայ ազգային ինքնության, հավաքական պատկերի կարևորագույն մասն է, իսկ ազատագրական պայքարը հայ ազգային «Ես»-ի բովանդակության և սահմանների ամրապնդմանը տանող արդի ամենակարևոր գործընթացն էր: Մեր խնդիրն այն էր, որ մարտի դաշտում ազատագրական պայքարի արդյունքները պետք էր ամրապնդել և զարգացնել նաև խաղաղ պայմաններում տնտեսական, տեղեկատվական, գիտական, ժողովրդագրական, մշակութային, հոգևոր, կրթական ոլորտներում: Անձամբ ինձ համար տարօրինակ էր, ապա՝ անհանդուրժելի, որ աշխատասեր, կրթված և իմաստուն հայ ազգը այդ խնդիրը ոչ միայն չլուծեց, այլև դրանով անգամ պատշաճ կերպով չզբաղվեց և որպես հետևանք՝ էապես կորցրեց ոչ միայն արյան գնով նվաճած տարածքներ, այլև՝ ազգային դրական որակներ: 2020թ. պատերազմը մեզ կրկին անգամ ցույց տվեց, որ 1. Երկար ժամանակ է ինչ խաբում ենք ինքներս մեզ, խառնել ենք լավն ու վատը, հավատում ենք կեղծ հեղինակություններին, ապակողմնորոշված ենք, 2. սեփական ջանքերով հեղինակազրկել ենք պետությունն ու պետականությունը, աշխատասիրությունը, բարիությունը, ազնվությունը, 3. Տնտեսությունն ու արդյունաբերությունը իջեցրել ենք մանր-միջին առևտրի, իսկ դիվանագիտությունը՝ բամբասանքի մակարդակին, 4. Հակված չենք սովորելու, դասեր քաղելու, խորհուրդներ լսելու, սխալներն ընդունելու, 5. Հիվանդագին ինքնասիրությունը ազնվությունից և օբյեկտիվությունից վեր ենք դասում, 6. Շատ աշխատելու և սովորելու փոխարեն շատ ենք խոսում, այդ թվում՝ հանրայնացնում ենք պետական անվտանգությանը վերաբերող տեղեկություններ: Այս շարքը կարելի է շարունակել, սակայն թվարկածն արդեն իսկ բավարար է տեսնելու մեր պարտության ներքին պատճառները. այդպիսի մոտեցումներով առաջնորդվող ցանկացած հասարակություն կպարտվեր: - Մեր հանրության մոտիվացիան ո՞րն է. մասնագիտական ախտորոշում։ - Ցանկացած գործելակերպի մոտիվացիան ներքին մղումն է, խրախուսանքը, և ակնկալվող արդյունքը: Եթե ուզում ենք լավ ապրել, լինել պաշտպանված, ունենալ ապագա, և այդ ամենը՝ ոչ թե այստեղից այնտեղ թափառելով, այլև տանը՝ սեփական հողում, ապա յուրաքանչյուր օր պետք է որևէ հանրօգուտ բան անել, անպայման չէ՝ մեծ, և ի ցույց:
    12:32
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայկական օրակարգ. ինչպես կրկին դառնալ գործոն կամ՝ Հայկական նախաձեռնողականության մասին
    Աշխարհում և տարածաշրջանում վերջին զարգացումները վկայում են, որ սկսվել է նոր փուլ՝ միջազգային հարաբերություններ առանց կանոնների։ Ով ինչպես կարողանում, այնպես էլ կառուցում է իր քաղաքականությունը։ Շանտաժը, հանդիմանանքը, վախերը, որ կարծես թե մնացել էին անցյալում, այսօր կրկին արդիական են։ Հայաստանի գործող իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջ քաշեցին «խաղաղության դարաշրջանի» գաղափարը։ Նման օրակարգի խոցելիությունն ի սկզբանե նախանշվեց ներքաղաքական անոմալիաներով, որոնք տեղի ունեցան մեր երկրում։ Մեր տարածաշրջանում և մեր իրավիճակում խաղաղության մասին խոսել պատերազմում պարտված գործիչների շուրթերով՝ նշանակում է ի սկզբանե պատրաստ լինել նոր զիջումների, լինել անվճռական և ամբողջությամբ կախված արտաքին գործոններից (գործընկերներից)։ Սա խաղաղություն ձեռքբերել չէ, այլ՝ երկրի բնակչության մոտ գերակշռող վախի և տագնապի զգացման տարրական շահագործում։ Նման քաղաքականությունը վերջնարդյունքում հանգեցնում է այն բանին, որ թույլին կարելի է ավելի ուժեղ ցավեցնել և նրա հետ խոսել միայն վերջնագրերի լեզվով։ Արդյունքում հնարավոր չի դառնում չեզոքացնել պատերազմի վտանգը։ Խնդիրները, որոնց հիմա առնչվում է Հայաստանը, կարող էին չլինել, եթե ժամանակին ձևավորվեր նոր իշխանություն։ Այդ նոր իշխանությունը հնարավորություն կունենար՝ վերցնել դադար, ձևակերպել նոր փաստարկներ և սկսել իրական երկխոսություն գործընկերների հետ։ Բայց պարտությունից հետո թուլացած Հայաստանը չկարողացավ վերցնել այդ դադարը, որպեսզի հնարավորություն ունենար վերախմբավորվելու և նոր դիրքերից աշխատելու։ Այնուհանդերձ, նույնիսկ այսօր մենք ունենք հնարավորություն՝ ավելի համարձակ լինելու և տարածաշրջանում մեր կորցրած դիրքերը վերականգնելու։ Մենք պետք է գիտակցենք, որ 44-օրյա պատերազմից հետո, մեր ողջ թուլությամբ և խոցելիությամբ հանդերձ, Հարավային Կովկասի բանալին գտնվում է մեր ձեռքերում։ Բոլոր հիմնական խաղացողները հասկանում են, որ այսօրվա հայաստանյան որոշումների արդյունքում կա´մ Թուրքիան դառնում է Կովկասի նոր «նայողը», կա´մ այդ դերում մնում է Ռուսաստանը՝ դիրքերն ուժեղացնելու հեռանկարով։ Այս առումով կա որոշակիության խնդիր՝ թե ու´մ հետ է Հայաստանը կապում իր ապագան կամ ու´մ է հանձնելու Հարավային Կովկասի բանալին։ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի արագ ստորագրումը ճանապարհ է բացում թուրքական էքսպանսիայի համար և որոշակի իմաստով դառնում է հետքայլ՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։ Ադրբեջանը, չթաքցնելով իր մտադրությունները, արդեն բացահայտ հակառուսական խաղ է սկսել։ Բացառված չէ իրավիճակ, որ լարվածության բարձրացման դեպքում Ադրբեջանը ռուսական զենքը կիրառի Արցախում ռուսական զինվորականների դեմ։ Խաղաղության պայմանագիրը՝ առաջարկվող պարամետրերով, նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, ինչը 30 տարի անկախության համար պայքարից հետո նշանակելու է՝ ունենալ Նախիջևանի ճակատագիրը։ Սա ենթադրում է նաև ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից և հետագայում ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Այսօր արագացված կերպով ստորագրելով խաղաղության պայմանագիր՝ առանց հայկական ռազմավարական շահերի, մենք նպաստելու ենք Թուրքիայի և նրա դաշնակիցների համար Հայկական հարցի փակմանը։ Իսկ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հիմնական ելակետ է դառնում թյուրքական կոալիցիայի և ռուսական ուժերի պոտենցիալ ուղիղ առճակատումը։ Այսօր բոլոր կողմերը ձգտելու են խուսափել նման զարգացումից։ Ինչու՞մ է հայկական նախաձեռնողականության էությունը. 1​Հայկական կողմը պետք է հետևի եռակողմ հայտարարությունների տրամաբանությանը, որտեղ չկա որևէ ձևակերպում խաղաղ պայմանագրի մասին։ Որքան էլ տարօրինակ է, սա այդ փաստաթղթերի ակնհայտ առավելությունն է, այդ պատճառով անհրաժեշտ է հրատապ կերպով հրավիրել Մինսկի խմբի համանախագահների հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով և առաջարկել՝ քննարկել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքները։ Պետք է անել հարցադրում՝ հրաժարվու՞մ է արդյոք Մինսկի խումբը այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից, թե՞ ոչ և, հատկապես, ազգերի ինքնորոշման իրավունքից։ Պետք է փորձել հասկանալ՝ աշխատու՞մ է արդյոք Մինսկի խումբը, թե՞ կարգավորման պրոցեսը գտնվում է ազատ անկման մեջ։ 2​Եթե միջազգային հանրությունը չի արձանագրում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը, ապա պետք է պարզ դառնա, որ հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում՝ ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաև Արցախում անցկացնել հանրաքվե՝ սեփական սուվերենության հարցով։ 3​Հայաստանը պետք է պահանջի գերեվարված անձանց անհապաղ վերադարձ՝ որպես նախապայման՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։ 4​Հայկական կողմը պետք է միջազգային հարթակներում ավելի ակտիվորեն ներկայացնի Ղարաբաղում տիրող իրավիճակը և Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտման քաղաքականությունը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փաստերը։ Հայկական կողմը պետք է իրականացնի դիվանագիտական և տեղեկատվական աջակցություն ռուսական խաղաղապահ ուժերին։ 5​Պետք է հրապարակայնացնել տարածաշրջանում բոլոր ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տարբերակները, որոնք առաջարկում կամ քննարկում է հայկական կողմը, դրանով իսկ վերահաստատելով պատրաստակամությունը՝ իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանը պետք է առաջարկի՝ հրավիրել այս թեմայով միջազգային կոնֆերանս՝ 3+3 ձևաչափի, ինչպես նաև՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պարսից Ծոցի երկրների, ԵՄ և ԱՄՆ, Համաշխարհային բանկի, Ասիական բանկի և Եվրասիական բանկի մասնակցությամբ, այսինքն՝ դոնոր-կոնֆերանս՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հիմնական ուղղությունների և զարգացման նախագծերի որոշման, ինչպես նաև՝ դրանց անխափան գործունեության երաշխիքների և իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման համար։ 6​Անհրաժեշտ է նախաձեռնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների նոր փուլի մասին հռչակագրի ստորագրում, որն ի թիվս այլոց պետք է պարունակի հետևյալ կետերը. -​Այն մասին, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը և պատրաստ է ցույց տալ ռազմական և այլ տիպի աջակցություն (այդ թվում՝ ՀԱՊԿ խողովակով)՝ Հայաստանի հանդեպ երրորդ երկրի ագրեսիայի դեպքում։ -​Այն մասին, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է համատեղ ջանքեր գործադրեն Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ -​Այն մասին, որ ռուսական կողմը երաշխավորում է՝ տարածաշրջանում երրորդ կողմին տրամադրված զենքը չի օգտագործվելու Հայաստանի և Արցախի դեմ։ Ռուսաստանը նախաձեռնում է քայլեր՝ Հայաստանի՝ սկզբունքորեն նոր հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման և ռուսական 102-րդ բազայի առավելագույն մոդեռնիզացիայի և ուժեղացման ուղղությամբ։ -​Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստակամ է Հայաստանում համատեղ ռազմաարդյունաբերական համակարգեր ստեղծել։ -​Այլ՝ Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի և պարենային անվտանգությանն աջակցող քայլեր։ 7. Հայաստանն ինքը պետք է հրապարակայնորեն հայտարարի իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի հարցին։ 8. Պետք է նախաձեռնել տարածաշրջանային կոնսուլտացիաներ՝ անվտանգային, հումանիտար և տնտեսական համագործակցության թեմաներով՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան ձևաչափով, օրինակ՝ կարելի է նախաձեռնել առաջին եռակողմ հանդիպումը՝ արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով։ Պետք է առավելագույնս աջակցել Իրանի տնտեսական ծրագրերին՝ Հայաստանի հարավային շրջաններում։ 9. Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պիտի պահպանենք առավելագույնս զգացմունքազերծ պրագմատիզմ։ Հայաստանը պետք է հստակ սահմանի, որ Թուրքիայի հետ երկխոսությունը և հարաբերությունների վերականգնումը բացառապես երկկողմանի օրակարգի հարց է։ Եթե այդ պրոցեսը պետք է պայմանավորված լինի Ադրբեջանի պահանջների բավարարմամբ, ապա թուրքերը պետք է հստակ գիտակցեն, որ Հայաստանը չի անի ոչ մի քայլ, որը կվնասի Ռուսաստանի շահերին։ Թուրքիայի հետ հարաբերություններում կարող ենք դնել կոնկրետ խնդիրներ՝ սահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործում, համատեղ տուրիստական կլաստերների ստեղծում, օրինակ՝ Անիում, հաղորդակցության ուղիների բացում և զարգացում, հայկական էլեկտրաէներգիայի արտահանում, Թուրքիայի հայ համայնքին աջակցություն և այլն։ 10. Հայաստանը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է օգտագործի այդ հնարավորությունը՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ բաց երկխոսության համար՝ քննարկելով այդ պետությունների՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ դաշնակցային պահվածքի խնդիրը։ Նվազագույնը պետք է ստանալ այդ պետությունների կառուցողական չեզոքություն։ Ամփոփում Աշխարհը և հարևանները պետք է տեսնեն, որ մենք որպես պետություն չենք պատրաստվում մարել և պատրաստ ենք ոչ միայն լինել արժանի դաշնակից, այլև՝ ինքներս մեզ պաշտպանել։ Դրա համար պետք է որակապես նոր իշխանություն և հայկական աշխարհի ռեսուրսների համախմբում։ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ
    12:24
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը
    Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։ Այս մասին հայտնում են կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Նաև հայտնում են, որ համագումարի մեկնարկին Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ իր շուրջ հավաքելով հայրենասեր հայորդիների ստեղծել է նախաձեռնող խումբ և անհրաժեշտ համարել՝ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական կուսակցություն հիմնելու գործընթացը։ «Իմ՝ որպես հայորդու կենսագրությունն ու կատարած աշխատանքները, ինչպես գործարար այնպես էլ բարեգործության ոլորտներում, արդեն հայտնի են շատերին, որոնք հավատալով և վստահելով իմ ազնվությունը, հայրենասիրությանն ու հաջողված գործունեությանը հավաքվեցին իմ շուրջը և այսօր վստահ ու համարձակ անցկացնում ենք մեր հիմնադիր համագումարը։ Մեր գործունեությունը սկսելու ենք առաջնահերթ մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը վերաբերող գործերով»,- նշեց Տիգրան Արզաքանցյանը։ «Ուժը Հայրենյաց» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվեցին ղեկավար մարմինները։ Կուսակցության ղեկավարի պաշտոնում առաջադրված Տիգրան Արզաքանցյանը միաձայն ընտրվեց որպես կուսակցության նախագահ, բարձրագույն խորհրդի նախագահ ընտրվեց Նատալիա Ռոտենբերգը, գործադիր մարմնի նախագահ՝ Պերճ Մեսրոպյանը, իսկ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ դարձավ Ռուբեն Այվազյանը։
    12:22
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պսակադրություն՝ Եռաբլուրում
    Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում պսակադրություն է տեղի ունեցել։ Պանթեոնի կայքում են տեղադրված  լուսանկարները։  
    12:13
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավիթ Տոնոյանը ենթարկվում է հոգեբանական խոշտանգման. Փաստաբանական խումբ
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանը խտրական կերպով պահվում է կալանքի տակ: Դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ: Ավելին, հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին: Փաստացի 3 ամիս է՝ դատարանը անգործության է մատնված: Սա գնահատում ենք որպես հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դ.Տոնոյանը հայտարարել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ միաժամանակ պահանջելով հրապարակային քննություն: Նիստը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի այն հարցին, թե որն է, ըստ նրա, դատական նիստերը դռնփակ անցկացնելու նպատակը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ որպեսզի հանրությունը չտեսնի առաջադրված մեղադրանքների սին լինելը: Դ.Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտարարել է նաև, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ փուլում նպաստել է ՀՀ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը, որի վառ ապացույցն է այն, որ ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը: Մեկ այլ կարևոր հանգամանք, որն իրական սպառնալիք է ՀՀ զինված ուժերի համալրման և մարտունակության բարձրացման համար. համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում խնդրո առարկա զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով
    12:04
    04.04.22
    Ավելին
2022-04-03
  • Շարքայիններ Մուրադի, Գոռի և Լևոնի սպանության առեղծվածը. նոր վարկած
    Կոռնիձորի մարտական հենակետի առեղծվածը: Փաստաբանը հերքում է, որ ծառայակիցների միջև սեռական հարաբերություններ են եղել: «Ի՞նչ սեռական. ես դրանց սաղ-սաղ կթաղեմ, ով որ տենց բան մտածի», -ասում է մեղադրյալի հայրը: Ի՞նչ է կատարվել 7 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքում, ո՞վ և ինչո՞ւ է սպանել Գոռին, Լևոնին ու Մուրադին: Լրագրողական հետաքննություն:
    22:00
    03.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Գրպանում՝ մի քիչ հաշիշ, կաթսայում՝ արտակարգ կոռուպցիա. սովորական հայկական սկանդալներ
    Վեդիում հնարավոր է կոկորդիլոսներ բուծեն, Ավանի փոխթաղապետն էլ գրպանում մի քիչ հաշիշ է պահում, իսկ տանը՝ փամփուշտներ ու կոնֆետներ: Իսկ Ազգային հերոս Փիլոյանի կյանքում արտակարգ իրավիճակ է. Փաշինյանն «ամեն ինչ գիտի»: Սովորական և շատ հայկական սկանդալներ:
    21:55
    03.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի, բայց Պուտինը դեռ չի հրամայում կանգ առնել
    Ուկրաինայում քաղաք չկա, որտեղ պատերազմը չի հասել: Էրդողանի մոտ ռուսների հետ 3 ժամ բանակցելուց հետո ուկրաինացիները հայտնում են, որ էլ չեն ուզում ՆԱՏՕ մտնել: Կիևում սա համարում են «զիջում՝ ինքնիշխանության հաշվին»: Ուկրաինան այլևս չի կարողանում շարունակել պատերազմը, բայց Պուտինը «կանգ առ» հրաման չի տալիս ռուսական բանակին և ստիպում է Արևմուտքին ռուբլի կուտակել, հակառակ դեպքում կանջատի գազը: Իսկ Արևմուտքը պատրաստ չէ զիջումների, Կրեմլը՝ նույնպես: Նոր աշխարհ ձևավորող պատերազմի 38-րդ օրը:
    21:30
    03.04.22
    Ավելին
  • Արցախ
    «Դրանց վստահողը հանցագործ ա». Արցախում ճանաչում են թշնամուն ու չեն հասկանում Երևանին
    Բաքուն նոր պատերազմի սերմեր է ցանում Արցախի հողում: Փաշինյանը Բրյուսել է գնում՝ Ալիևի հետ խաղաղության մասին պայմանավորվելու հույսով: Իսկ ընդդիմությունը նկատում է՝ մեր հարցերը լուծվում են Մոսկվայում ու Անկարայում: Բաքվի 5 կետերը Հայաստանի իշխանությունը մեծ հաշվով ընդունում է, բայց արցախցի փոքրիկը դրանց պատասխանում է իր կետերով. «Պետք ա զենք արտադրենք, թշնամուն հաղթենք, թշնամին պիտի առաջ չգա»:
    21:15
    03.04.22
    Ավելին
  • Արցախ
    Թշնամին՝ Ստեփանակերտի դռան մոտ. Խրամորթը չլքող մարդիկ
    Խրամորթի հարս Գայանեն սպասում է՝ շորերը չորանան, նորից դիրքեր բարձրանա՝ ամուսնու մոտ: Արցախում կին-տղամարդ բոլորը գիտեն՝ «պիտի քո պապական օջախը լինի, որ հանգիստ մեջն ապրես»: Թշնամին անգյուղ է թողել Փառուխի գյուղապետին, նա էլ տեղը չի գտնում հարևան գյուղում, քանի որ թուրքն արդեն Քարագլուխ է բարձրանում և կարող է բացել Ստեփանակերտի դուռը: «Մենք մեր տունն ենք ուզում»,-ասում են արցախցիները: Խրամորթցի Կարենն էլ գիշերը դիրքեր է գնում, ցերեկն իջնում աղավնիների մոտ:
    21:08
    03.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նժարին Հայաստանի Հանրապետության գոյության հարցն է դրված. Արամ Վարդևանյան
    Նժարին Հայաստանի Հանրապետության գոյության հարցն է դրված. Արամ Վարդևանյան
    20:01
    03.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու փողոցներն են․ Նարեկ Մանթաշյանի կոչը՝ ՔԿՀ-ից
    Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ քրեակատարողական հիմնարկից․ Հրապարակում եմ Նարեկ Մանթաշյանի բաց նամակը քրեակատարողական հիմնարկից Սիրելի հայրենակիցներ, ֆիզիկական անազատության մեջ գտնվելով, բայց իմ ողջ գիտակցությամբ ու բովանդակությամբ Ձեր արդար ու ազգանվեր գործին զորավիգ լինելով` իմ ողջույնի խոսքն եմ հղում Ձեզ։ Գիտակցելով մեր հայրենիքի առջև ծառացած ճակատագրական խնդիրները` կոչս ու խնդրանքս է Ձեզ` չկոտրվել, պայքարել, ոտքի կանգնել, երբեք չմտածել, որ ֆիզիկական մեկուսացումը, հետապնդումներն ու ռեպրեսիաները կարող են կոտրել մեզ։ Հավաստիացնում եմ հարազատներիս, ընկերներիս և իրապես հայ ժողովրդիս, որ անազատության մեջ գտնվելով` ես ավելի ազատ եմ, քան դատախազն ու քննիչը, որոնք իրականացնում են քաղաքական հետապնդում իմ նկատմամբ ու կատարում են բացահայտ պատվեր։ Սակայն ես չեմ ցանկանում խոսել իմ մասին, քանի որ ազգս ու հայրենիքս կանգնած են անդունդի եզրին։ Ուստի խնդրում եմ Ձեզ, մասնակցեք ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու պայքարեք։ Պայքարեք, որպեսզի մեր երեխաները և մեր թոռները ապրեն հզոր ու անվտանգ Հայաստանում։ Համարեք, որ Կառավարության շենքում իմ ծածանած հայոց Եռագույնը ես Ձեզ եմ փոխանցել, վերցրեք մեր սուրբ խորհրդանիշն ու գնացեք Ազատության հրապարակ։ Դրանով դուք ինձ Ազատություն կշնորհեք։ Ծածանե’ք հայոց Եռագույնը ի ցույց աշխարհի, որ հայի կամքը կոտրվել չգիտի, որ հայը հանձնվել չգիտի, որ հայը պարտվել չգիտի։ Գիտակցե’ք, որ Ձեզնից` յուրաքանչյուրիցդ է կախված մեր պետության ու պետականության գոյությունը, գիտակցե’ք, որ Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բնօրրանի զինվորն ու պաշտպանն է։ Այսօր, ցավալիորեն, մենք մեր պայքարը մղում ենք երկու խրամատում` այնտեղ, որտեղ մեր առջև արյունարբու թշնամին է, և այնտեղ, որտեղից խոսում են նույն թշնամու հետ բարեկամություն անելու մասին։ Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու փողոցներն են, որտեղ մենք մեր միասնականությամբ ու վճռականությամբ պետք է ցույց տանք, որ հայի բազուկը չի թուլացել։ Հավատացե’ք, որ մեզնից յուրաքանչյուրիցս է կախված` մեր արդար պայքարը կավարտվի հաղթանակով, թե` ոչ։ Մասնակցելով 44-օրյա պատերազմին, պայքար մղելով նենգ դրածոների դեմ առաջին իսկ օրերից` ես իմացել եմ, որ իմ ժողովուրդը արժանի չէ այն ամենին, ինչ ունի այսօր։ Սա հային պատիվ չբերող իրականություն է, սա այն Հայաստանը չէ, որը մենք ցանկանում էինք փոխանցել մեր սերունդներին։ Մենք գիտենք` ինչ Հայաստան է մեզ պետք ու համոզված եմ, որ մեր երազանքների Հայաստանը կերտելու ենք։ Ոչինչ, ես պատրաստ եմ անժամկետ լինել անազատության մեջ, դրանով ինձ կոտրել չեն կարող, Ձե’զ կոտրել չեն կարող, Մե’զ կոտրել չեն կարող։ Մենք մեր երազանքների Հայաստանի հետևից ենք գնում, իսկ այդ Հայաստանում ներկայիս իշխանությունները անելիք չունեն, նրանք չեն ներկայացնում մեզ ու մեր սրբազան կամքը։ Նրանք հակաՀայաստան են։ Ոտքի կանգնեք, լարեք վերջին ճիգերը, որպեսզի կերտվի մեր հաղթանակը, որպեսզի այդ հաղթանակից հետո վերականգնվի արդարությունը, և որպեսզի ես` արդեն ազատության մեջ, ծածանեմ Եռագույնը այս անգամ ոչ թե Կառավարության շենքում, այլ Շուշիում։ Առաջ դեպի հաղթանակ։ Ձեր` Նարեկ Մանթաշյան
    15:21
    03.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը․ նրան որոնում են
    Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ։
    15:13
    03.04.22
    Ավելին
  • Միջազգային
    «Տարզանը» հրավիրում է իր տուն. չքավորութունից՝ երջանկություն
    28-ամյա պակիստանցի տղան արդեն 8 տարի է ապրում է ծառի վրա, սեփական ձեռքերով սարքած փայտե տանը:
    10:08
    03.04.22
    Ավելին