Լրահոս

2022-04-05
  • Քաղաքական
    Ազատության հրապարակում հանրահավաքը՝ իշխանությանը հեռացնելու պայքարի նոր փուլի մեկնարկն է. Սաղաթելյան
    «Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմության այսօրվա կազմակերպած հանրահավաքը գործող իշխանությանը հեռացնելու պայքարի նոր փուլի մեկնարկն է»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:
    14:35
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք
    Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.92⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
    14:26
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է անընդհատ բարձրաձայն հնչեցնել, որ Նիկոլը հայ ժողովուրդը չէ․ Կարեն Վրթանեսյան
    «Տարբեր կարծիքներ տեսա ցույցին գնալ-չգնալու մասին։ Ստորև՝ կարծիքս, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել միտինգը ազգային համակարգող մարմնի ստեղծման կոնտեքստում»․- իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Իր խոսքով այս ցույցն ունի կարևոր և իարականալի նպատակներ․ Տալ ուղերձ թե՛ մեր հանրությանը, թե՛ միջազգային հանրությանը, որ Նիկոլը չունի մանդատ որևէ բան հանձնելու, որ Նիկոլը հայկական շահը չի ներկայացնում։ Պետք է անընդհատ բարձրաձայն հնչեցնել, որ Նիկոլը հայ ժողովուրդը չէ։ Բնական է, որ իմ մոտ այս տեքստը կարդացողների մեծ մասի համար այս ուղերձները պարզից էլ պարզ են, բայց մեր այս նեղ շրջանակից դուրս սա պետք է ամեն օր կրկնել։ Առավել ևս միջազգային հանրությանն ուղղելն է կարևոր։ [Այդ նպատակով այսօր անգլերեն և հայերեն պաստառներով կգանք ընկերներով և խնդրում եմ հնարավորինս դրանց նկարները տարածել նաև սոցցանցերով]։ Նորից տաքացնել Արցախի ճանաչման թեման «Ունենալու ենք RECOGNIZE ARTSAKH»պաստառ։ Ընկերներս և անձամբ ես ներկա ենք լինելու լինելու ցույցին այս ուղերձները բարձրաձայնելու, այլ ոչ թե քաղաքական այս կամ այն ուժին աջակցելու կամ չաջակցելու նպատակով։ * * * Բ. Սա նաև լավ հնարավորություն է, որ իրար հանդիպենք, քննարկենք ազգային համակարգող մարմին ստեղծելու մասին մեր կոչը, իրար ճանաչենք, հարցեր տանք ու փորձենք դրանց պատասխանել։ Վերջին օրերին անընդհատ մարդկանց եմ հանդիպում և օրական մի քանի անգամ աչքիս առաջ սկզբնական անվստահությունը սկսում է ձևափոխվել թեպետ դեռ զգուշավոր, բայց այնուամենայնիվ գործելու պատրաստակամության։ Այնպես որ եկե՛ք, ծանոթանանք, քննարկենք։ Այս օրը կարող է դառնալ երկար, դժվար, բայց կարևոր ճանապարհի սկիզբը, որը մեզ կտանի, կհասցնի Հայաստանը նորից ոտքի կանգնած լինելու օրվան»։
    14:12
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժ Սարգսյանը կմասնակցի հանրահավաքին. Արմեն Աշոտյան
    ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքին, այս մասին լրագրողներին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ՀՀԿ նախագահ, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական «ամագ» ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև որպես ՀՀ մտահոգ քաղաքացի։ Քաղաքացի, ով տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում երկու հայկական միավորների շուրջ։ Նա ավելացրեց նաև, որ վիճակն օրհասական է և նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար իշխանությունների դեմ և Արցախի համար, այլ նաև անձամբ մասնակցում է այդ հանրահավաքին: «Վերջին անգամ այսպիսի վիճակ է եղել, երբ հանդիպել են ՀՀ երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը»,-ասաց փոխնախագահը:
    13:43
    05.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 05.04.22
    13:34
    05.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 12:30 Ազատության հրապարակ, ժամը 18:30. ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում | 05.04.2022
    Հայլուր 12:30 Ազատության հրապարակ, ժամը 18:30. ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում | 05.04.2022
    12:30
    05.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Սադյանները նոր տուն ունեն Տավուշի Այգեպար գյուղում. պատուհանից երևում է հակառակորդի դիրքը
    Տավուշի Այգեպարում նորից բնակարանամուտ է: Որ սահմանը ամուր լինի, Վիվա ՄՏՍ-ը գործընկերների հետ տուն է կառուցել Սադյանների համար:
    08:49
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր կվճռվի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ լինել-չլինելու հարցը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն այսօր քննելու է ԱԺ ընդդիմության` ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴ-ն որոշեց դիմումը քննել ոչ թե բանավոր ընթացակարգով, ինչպես որոշել էր նախապես, այլ՝ գրավոր։ Այդ դիմումով ընդդիմությունը պահանջում է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել՝ գտնվելով կալանավայրում։
    08:25
    05.04.22
    Ավելին
2022-04-04
  • Տարածաշրջան
    Հզոր պայթյուն՝ Բաքվի կենտրոնում․ փլատակների տակ մարդկանց են որոնում
    Բաքվի կենտրոնում հզոր պայթյուն է եղել: Գիշերային ակումբներից մեկում, ըստ նախնական վարկածի, գազի արտահոսք է եղել, 1 մարդ մահացել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասվել են անգամ ակումբի բակում կայանված մեքենաները:
    23:30
    04.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Գերմանիայում ռուսներին «ֆաշիստ» են անվանում և Ուկրաինայի հիմնը երգում
    Ուկրաինայում պատերազմը երկու մասի է բաժանել աշխարհը: Եվրոպայում համերաշխության ակցիաներ են՝ մի մասը Ուկրաինային, մյուս մասը Ռուսաստանին աջակցելու համար:
    23:08
    04.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Փխրուն խաղաղություն» և «կայուն լարված իրավիճակ»՝ Արցախում
    Հնարավո՞ր է Երասխում կրկնվի Փառուխի սցենարը, այսինքն՝ հայկական ուժերը, Փաշինյանի առաջարկած տեղային հետքաշման անվան տակ, դիրքերից նահանջեն, իսկ ադրբեջանցիները առաջ գան, նոր դիրքեր զբաղեցնեն: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի կարծում, որ դա հնարավոր է, Փաշինյանի առաջարկն էլ վտանգավոր չի համարում: Նա կարծում է, որ Արցախում փխրուն խաղաղություն է: Իսկ թե երբ Հայաստանը նման պայմաններում ԳՇ պետ կունենա, Սարգսյանը չգիտի:
    23:07
    04.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Ի՞նչ առաջարկներ է Բաքու ուղարկել Փաշինյանի թիմը․ ընդդիմադիր պատգամավորը ծանոթացել է փաստաթղթին
    Ադրբեջանի 5 առաջարկներին ի պատասխան՝ Երևանից Բաքու ուղարկված փաստաթղթին ծանոթանալուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել է, որ մտահոգությունները չեն փարատվել, որովհետև այնտեղ խոսք չկա այն մասին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
    23:06
    04.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ընդդիմությունը պետք է միավորվի», «սա քաղաքական պայքար չէ». քաղաքացիները՝ վաղվա հանրահավաքի մասին
    Քաղաքացիների մի մասի կարծիքով՝ մեծ հանրահավաքների միջոցով հնարավոր է ազգային շահը առաջ մղողների կամքը թելադրել իշխանությանը: Միայն թե դրա համար, ըստ նրանց, ընդդիմությու՛նը պետք է միավորվի, մեծ ճակատով պայքարի իշխանության դեմ:
    23:05
    04.04.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուսաստանի կազմո՞ւմ, թե՞ Հայաստանի կողմից ճանաչված. Արցախի փրկության ճանապարհը
    Հայաստանի Ազգային ժողովը Արցախի անկախությունը ճանաչելու նամակ-պահանջագիր է ստացել «5165» շարժումից: Նկատում են, որ դրա համար կարող է հիմք լինել այն, որ Հայաստանն ու Արցախը բազմաթիվ միջպետական պայմանագրեր են ստորագրել: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ռիսկային է համարում այն պնդումը, թե Արցախի Ռուսաստանին միանալը փրկություն է:
    23:05
    04.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Փրկելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը». վաղվա հանրահավաքը կարող է նոր «Ղարաբաղյան շարժում» դառնալ
    Ընդդիմությունը հայտարարում է Հայաստանի և Արցախի անվտանգության և փրկության համար պայքարի՝ հանրահավաքների փուլ թևակոխելու մասին: Հայկական երկու հանրապետություններում օրհասական ժամանակներ են, ասում են վաղը՝ 18:30-ին, քաղաքացիներին Ազատության հրապարակ հրավիրող ուժերը: Նկատում են՝ միայն միասնական ջանքերով է հնարավոր դիմակայել և երկրից դուրս վռնդել թուրք-ադբեջանական օրակարգը:
    23:04
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը վնասվածք է ստացել. կմասնակցի՞ արդյոք ընդդիմության հանրահավաքին
    Համացանցում լուրեր էին տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել։ Ըստ լուրերի՝ չէր բացառվում, որ նա այդ պատճառով չի կարողանա մասնակցել ընդդիմության հանրահավաքին։ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։ «Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից», ասել է Միկոյանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն «Պաշտպանելով Արցախը պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք են հրավիրել ապրիլի 5-ին։ Այն կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 6-ին Բրյուսել կատարելիք այցի նախօրեին։ Ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։
    20:21
    04.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ
    Այսօր՝ ապրիլի 4-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների եւ, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները։
    20:19
    04.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 Ազատության հրապարակից վաղը կարող է սկսվել ազգային նոր զարթոնք. քաղաքացիների ակնկալիքը
    Հայլուր 18:30 Ազատության հրապարակից վաղը կարող է սկսվել ազգային նոր զարթոնք. քաղաքացիների ակնկալիքը | 04.04.2022
    18:30
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում 6-ամյա երեխան սեռական ոտնձգության է ենթարկվել 66-ամյա քաղաքացու կողմից
    ԱՀ դատախազության կայքում 19․08․21թ․ տեղեկություն էր հրապարակվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1956թ․ ծնված Բ․Ջ․-ի կողմից 03․02․2016թ․ ծնված մանկահասակ երեխայի նկատմամբ ոտնձգություն մասին։ Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում տարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 66-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարման համար։ 31.03.2022թ. հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: Քրեական գործով դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելու է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:
    18:30
    04.04.22
    Ավելին