Լրահոս
Քաղաքական
17:50
04.04.22
141

Միայն Արցախը ճանաչելով է, որ ՀՀ-ն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը․ Մենուա Սողոմոնյան

Img default alt hy

ԱԺ-ի դիմաց «5165 շարժումը» ակցիա է իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։
Լրագրողների հետ զրույցում «5165 շարժում» կուսակցության քարտողար Մենուա Սողոմոնյանը ասել է,-«Սա Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է։

Թշնամին մաս առ մ աս գրավում է Արցախը։
Այս պայմաններում նորմալ իշխանությունը, առաջին հերթին, պետք է հակահարված տար, թշնամիուն դուրս շպրտեր, ապա՝ Ադրբեջանին ստիպեր գալկարգավորման դաշտ։  


Մեր իշխանութունները չեն անում ոչ մեկը, ո՛չ մյուսը»։
Նա նաև նշել է, թե մինչև ՀՀ-ն չճանաչի Արցախի անկախությունը, ուրիշ ոչ ոք չի ճանաչի․
«Միայն Արցախը ճանաչելով է, որ ՀՀ-ն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը։ 


Ժողովրդից և քաղաքական ուժերից աջակցություն ենք խնդրում, սա միայն մեր սեփականությունը չէ, սա բոլորի պահանջն է։ 

Ինչու ենք ԱԺ-ից պահանջում, կարծում եմ, որ անիմաստ է Նիկոլ Փաշինյանից պահանջել, մարդուց, որը պայմանավորված ձևով ուզում է Արցախի հարցը պարզապես փակել, ոչ թե լուծել։ 


Նրան շատ ձեռնտու է այսպիսի իրավիճակի ստեղծումն Արցախում, որպեսզի ժողովրդի մեջ խուճապային տրամադրություններ արթնացնի, որ այդպիսով Ադրբեջանի առաջադրած կետերը շուռ տա, իբր, մենք ենք ցանկանում և արագ գնա դրա ստորագրմանը»։