Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:37
04.04.22
355

Չավուշօղլուի դիտարկմամբ՝ Անթալիայում իր և Միրզոյանի հանդիպումը կառուցողական էր

Թուրքական «Kriter» հանդեսը, որը պատկանում է Թուրքիայի  «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամին» (SETA), հարցազրույց է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է եղել Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին:

Այս մասին գրում է «Ermenihaber.am»-ը։ 

Ի թիվս այլ հանդիպումների՝ ֆորումի շրջանակներում, Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի արտգործնախարար  Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին։

«Այսօր թափ հավաքող կարգավորման գործընթացների մեջ ենք թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Մերձավոր Արևելքում:

Այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կառուցողական հանդիպում ունեցանք»,- ասել է Չավուշօղլուն։