Լրահոս
2022-04-04
-
ՀայաստանԱնցած շաբաթ Երեւանում ծնվել է 169 տղա, 148 աղջիկԱնցած շաբաթ Երեւանում ծնվել է 317 երեխա: Այս մասին նշվեց այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նրանցից 169-ը տղա է, 148-ը՝ աղջիկ:Ավելին15:2204.04.22 -
ՀասարակականՔԿ-ն հրապարակել է Գյումրիում վիճաբանության ու դրան հաջորդած կրակոցների տեսանյութըՇիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քաղաքացուց 2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաներ՝ միմյանց բախված վիճակում, սակայն վթարված տրանսպորտային միջոցների զննությամբ հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել: Քաղաքացու կողմից մատնանշված կրակոցների առնչությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախնական տվյալներով, նշված օրը հիշյալ խանութի դիմաց ճանապարհատրանսպորատային պատահար է տեղի ունեցել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաների մասնակցությամբ: Ավտոպատահարից հետո նշված վայրին է մոտեցել «Nissan March» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը և ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը, ովքեր, ըստ քննության տվյալների, ճանաչում են միմյանց, սկսել են վիճաբանել, իսկ երբ «Nissan March»-ը հեռացել է դեպքի վայրից, հիշյալ «Mercedes»-ի վարորդն իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է, որի վրա առկա են եղել հրազենային կոտորակային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ հետքեր: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, վերցվել են խանութի տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, ենթարկվել զննության, առգրավվել են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից «Mercedes», այնպես էլ՝ «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, հարցաքննվել են մի շարք անձինք: Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի հիշյալ վարորդը, ով Գյումրի քաղաքի՝ 1979թ. ծնված բնակիչ է, բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչպես նաև հարցաքննվել՝ իր ցուցմունքում նշելով, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքն է կրակել: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Ավելին15:0704.04.22 -
Սուտ է, որ ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը․ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին15:0004.04.22 -
ՀայաստանՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատության մեջ էՍյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատության մեջ է: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Քննչական կոմիտեից։ Կոմիտեից հայտնեցին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Հիշեցնենք, որ 2021 թվականին հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Կարեն Պողոսյանին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նշենք, որ կրակոցների արդյունքում վնասվածքներ են ստացել երկու անձ։ Տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։Ավելին14:5104.04.22 -
ՄիջազգայինԵթե YouTube-ը գործի ռուսական օրենսդրությամբ, Ռուսաստանը նոր սահմանափակումներ չի կիրառի«Եթե YouTube-ը սկսի աշխատել ռուսական օրենսդրությանը համապատասխան լրացուցիչ միջոցներ չեն կիրառվի»,- նշված է «Ռոսկոմնադզոր»-ի հայտարարությունում:Ավելին14:4504.04.22 -
ԻրավականԵրևանի 81-ամյա բնակիչը խոշոր չափերի հափշտակություն է կատարել. ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 81-ամյա բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 81-ամյա տղամարդն ընկերոջ ծանոթի միջոցով 2007 թվականին տեղեկանալով Երևան քաղաքում գտնվող 2800 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդային վաճառքի մասին, նույն այդ ընկերոջ և հիշյալ ծանոթի հետ միասին որոշել են այն գնել՝ հետագայում ավելի թանկ վաճառելու համար: Քննարկումների արդյունքում ձևավորված պայմանավորվածության համաձայն, ծանոթի օգնությամբ, 81-ամյա տղամարդը մասնակցել է աճուրդին և հաղթող ճանաչվել, որից հետո վերջինիս անվամբ կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Բանավոր պայմանավորվածության համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները բաժանվել են ներդրած գումարին համապատասխան. ծանոթին՝ 15 տոկոսի, իսկ 81-ամյա տղամարդուն ու նրա ընկերոջը՝ յուրաքանչյուրին 42.5 տոկոսի չափով: Հողամասը ձեռք բերելուց հետո բազմաթիվ անգամներ փորձել են այն վաճառել, սակայն 81-ամյա տղամարդն ունենալով հողամասի վաճառքի գումարները հափշտակելու նախնական դիտավորություն, ձախողել է բանակցային գործընթացները և հողամասի հնարավոր վաճառքը: 2021թ. ապրիլի 21-ին, 81-ամյա տղամարդն առանց մյուս փաստացի սեփականատերերի հետ համաձայնեցնելու, իրեն վստահված ավելի քան 170 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը առուվաճառքի պայմանագրով ձևակերպել է իր ազգականի կնոջ անվամբ և հափշտակել՝ իր ընկերոջ ու նրա ծանոթի համար հիշյալ չափաբաժիններով նախատեսվող առանձնապես խոշոր չափերով գումարները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 81-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին’ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:Ավելին14:4404.04.22 -
ՀայաստանԳրանցվել է 559 դեպք, որից 280-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըՄարտի 28-ից ապրիլի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 559 դեպք, որից 280-ը արտակարգ, այդ թվում՝ 187 հրդեհի, 28 փլուզման, 17 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 156 կենցաղային կանչ. տուժել է 68 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 6 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 564 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 475 տրանսպորտային միջոց:Ավելին14:2504.04.22 -
Իրավական22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով հարցաքննվել է նաև ՔԿ նախագահի խորհրդականը2000 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Զինծառայող Հակոբյանի սպանության գործով մեկ տարվա ընթացքում մեղադրյալ չներգրավվեց, արդյունքում գործի վարույթը կասեցվել է մեղավոր անձի՝ անհայտ լինելու պատճառաբանությամբ։Ավելին14:0804.04.22 -
Դիվիզիոնի շտաբի պետը դաժան ծեծի է ենթարկել իր ենթակայինՄինչ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե Զինված ուժերում վերանալու է այսպես ասած բռունցքներով հարց լուծելու արատավոր երևույթը, բանակում չեն լինելու արտոնյալներ և «դեդովշչինա», SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, 2 օր առաջ ՀՀ ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքում գտնվող դիվիզիոնում, շտաբի պետ, մայոր Ֆրունզե Աղաջանյանի և սպա Կարեն Սարդարյանի միջև ինչ-որ հարցի շուրջ զրույցն ավարտվել է նրանով, որ Կ. Սարդարյանը մարմնական ծանր վնասվածքով հայտնվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալում: SHAMSHYAN.com-ը պատրաստ է դեպքի առնչությամբ հրապարակել ՀՀ Պաշտպանության նախարարության պարզաբանումը:Ավելին14:0204.04.22 -
ՀասարակականԳյումրիում ավտոմատից կրակոցներ են հնչել, կա ձերբակալվածԱպրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:Ավելին13:5104.04.22 -
ՄիջազգայինՈւկրաինան ռուսներին մեղադրում է Բուչայում խաղաղ բնակիչներին սպանելու համարԿիևի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Բուչա քաղաքի փողոցներում տասնյակ քաղաքացիների դիեր կան։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ենթադրում է, որ նրանց սպանել են ռուս զինվորականները։Ավելին13:4804.04.22 -
ՀայաստանԱնցած 3 օրում Հայաստանում արձանագրվել է 31 ավտոպատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվելԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 169 դեպք, որից 15-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, խարդախության՝ 17, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ծանր վիրավորանքի՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խուլիգանության և փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, պետական սահմանը ապօրինի հատելու փորձի ու ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, բռնություն գործադրելու հրապարակային կոչի, ապօրինի միգրացիա կազմակերպելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է մահ, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, մարդուն շահագործելու, առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքի և ծանր վիրավորանքի, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու սպանության սպառնալիքի ՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, բնակարանային գողության, ինքնիրավչության և ծանր վիրավորանքի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:4104.04.22 -
ՄիջազգայինՄարիուպոլի կենտրոնը վերահսկում են ռուսները. մարտերը շարունակվում ենՄարիուպոլի կենտրոնական հատվածը անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ: Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինի խոսքով Մարիուպոլի շրջանում կատաղի մարտեր են ընթանում:Ավելին13:3404.04.22 -
ՀայաստանԶոհված զինվորների հարազատներից շատերը ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին. Անդրանիկ Քոչարյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ցանկանում են, որ իրենց որդիները մասնակցեն զորակոչին. վստահեցնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Քննիչ հանձնաժողովում զոհվածների հարազատների հետ մեր վերջին շփումների ժամանակ շատերը, որ զավակներ էին կորցրել, ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին», - հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Քոչարյանը։ Նա նշեց, թե պատերազմի ժամանակ անվտանգ տեղեր չեն լինում ու հրթիռները հասնում են ամեն տեղ։ «Այնտեղ չեն նայում թիկունքինն է, մեքենա է, բոլորը թիրախավորված են», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։Ավելին13:2304.04.22 -
ՀայաստանՇիրակի մարզում մարտին ծնվել է 163 երեխաՇիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզում մարտ ամսին լույս աշխարհ է եկել 163 երեխա՝ 87 տղա և 76 աղջիկ, այդ թվում՝ երկու զույգ։ Նախորդ շաբաթ՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը Շիրակի մարզում ծնվել է 40 երեխա, նրանցից 17-ը տղա է, 23-ը՝ աղջիկ, անցած շաբաթ մեկ զույգ է ծնվել։Ավելին13:2004.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում 37 414 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափովՀայաստանում ապրիլի 3-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 131 421 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 114 714, երկրորդ դեղաչափով՝ 976 424 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 37 414 է:Ավելին13:1504.04.22 -
ԱրցախՄարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել է հրթիռակասետային 11 ռումբ2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1353 զանգ: Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որից 1-ը տրանսպորտային միջոցում, 1-ը աղբանոցում, հրդեհի երկու դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում հրդեհը ժամանակին մեկուսացվել է՝ տուժածներ չկան: Նշված դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել են հրթիռակասետային 11 ռումբ, 1 պայթուցիչ, 1 արկ և գնդիկաբեկորային 1 ավիառումբ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 35 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 20 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:Ավելին13:0104.04.22 -
Հայաստան«Աննա Հակոբյանը պատվեր է կատարում, որի խորքային իմաստն իր և իր ամուսնու խելքի բանը չէ». հոգեբան«Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանը պատվեր է կատարում, ընդ որում՝ շատ լուրջ պատվեր, որի խորքային իմաստն իր և իր ամուսնու խելքի բանը չէ։ Ավելի մանրամասնելու պարագայում, պետք է նշել, որ այդ պատվերի հետևում կանգնած է թուրքական կողմը՝ անգլո – սաքսոնական ուժերի հովանավորությամբ՝ Պանթյուրքիզի գաղափարն առաջ տանելու համար։ Այս ամենի նպատակը հայի «Ցավի շեմը» որոշելն էր, ինչն արվեց 44 օրյա արյունալի պատերազմի ընթացքում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Հոգեբանն ընդգծում է՝ զայրանում է, որովհետև գիտի՝ մեր հասարակությունն ի զորու է առնել այս քայքայիչ գործունեության դիմացը, ի վիճակի է վեր կանգնելու, ուղղելու կորացած մեջքը, սակայն, ճիշտ մեխանիզմներ, ցավոք, չեն կիառվում՝ո՛չ ընդդիմության, ո՛չ հասարակության այլ շերտերի կողմից.«Հոգեբանության մեջ մարդկանց և հասարակություններին ճզմելու շատ հայտնի երևույթ կա, որ կոչվում է «Ցավի շեմ»։ Եթե անհատի մակարդակը վերցնենք, ապա մեխանիզմն այսպես է աշխատում՝ ինչ աստիճանի պետք է ցավեցնել մարդուն, ինչպիսի հոգեկան կամ ֆիզիկական ցավ պատճառել նրան, որպեսզի նա դադարի պայքարելուց; Եթե այս բանաձևը պրոյեկտենք մեր հասարակության վրա, ապա կտեսնենք, թե ինչ արեց այս առումով Փաշինյան – Հակոբյան զույգը։ Եթե հիշում եք, պատերազմի օրերին մի արտահայտություն էր պտտվում՝ հազարավոր զոհեր տալուց հետո, մարդիկ կհարմարվեն պարտության և Արցախը կորցնելու գաղափարի հետ։ Այսինքն, որոշվել էր հայի «Ցավի շեմը»՝ դա հազարավոր զոհերն էին, ինչին այս իշխանությունը հասավ դավադիր և դավաճանական պատերազմի արդյունքում։ Մեկ անգամ ևս կրկնվեմ, ասելով, որ դա արվեց դրսի ուժերի պատվերով՝ հոգեբանական լավ մտածված տեխնոլոգիաների միջոցով»,- ասում է Կարինե Նալչաջյանը։ Վերջինս հավելում է՝ բազում անգամներ առիթ է ունեցել բարձրաձայնելու՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, սկսած 2018 թվականից, իրականում վիկտիմիզացիայի պրոցես է, այլ կերպ ասած՝ հասարակությանը զոհի հոգեբանության մեջ դնելու գործընթաց, այսինքն, լավ մշակված հոգեբանական պատերազմ.«Այսօրվա աշխարհում պատերազմների ռազմական բաղադրիչներից ավելի վտանգավոր և կործանարար կարող է լինել հենց հոգեբանական պատերազմը։ Դրանց վրա ինստիտուտներ են աշխատում, դրանք իրենցից մանրամասնորեն և լավ մտածված տեխնոլոգիաների կիրառում են ներկայացնում։ Կոնկրետ Հայաստանում, 2018 թվականից ի վեր, վերահսկվում և ուղղորդվում է հասարակության գիտակցությունը, մարդկանց հետևողականորեն հոգեբանական զոհի կարգավիճակի մեջ են դնում, և մենք ականատես ենք, թե ուր է տանում մեր երկիրն այս գործընթացի արդյունքում, որ լավագույնս կիրառում է Նիկոլ Փաշինայան-Աննա Հակոբյան զույգը»։ Անդրադառնալով Աննա Հակոբյանի սկսած նոր շարքին, որով վերջինս, իբր, ներկայացնում և պաշտպանում է պատերազմի արդյունքում մարդկային կորուստներ կրած կանանց իրավունքները, հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է. «Այս կինը խորամանկորեն, կարծես, արժևորում է, բայց իրականում, մեր մտածելակերպում և հուզաշխարհում արժեզրկում է նահատակված հերոսների հարազատների վիշտը։ Նա մեր հասարակության ուսերին է բարդում մի ախտ, որը ոչ միայն իրական չէ, այլև, մեղմ ասած, մտացածին է։ Ի՞նչ է դա՝ հստակ պատվեր, որը կարող էր գալ բացառապես և միայն մեր թշնամի երկրներից։ Այլ կերպ ասած՝ այսպիսով, ցածրացնում և նվազեցնում են մեր խմբային ինքնագիտակցությունն ու ինքնագնահատականը, որի արդյունքում, մենք, ուղղակիորեն, կորցնում ենք դիմադրելու, դիմակայելու և պայքարելու մեր ներուժն ու ունակությունը։ Հետո էլ տարբեր կողմերից հարցնում են՝ ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան իներտ դարձել։ Ահա ինչու…»,- ասում է հոգեբանը։ Կարինե Նալչաջյանի խոսքով՝ երևի դժվար է պատկերացնել ավելի անբարոյական բան, քան մի հասարակություն, որը հալածում է իր համար զոհված, նահատակված տղաների մայրերին, կանանց, քույրերին և հարազատներին. «Ահա ինչ է Աննա Հակոբյանը ցանկանում համառորեն ներմուծել մեր հասարակության մեջ, որն այլ բան չէ, քան թուրքական օրակարգ և սա այն պարագայում, երբ մենք շարունակում ենք մնալ որպես պատերազմող երկիր, այսինքն՝ նոր պատերազմը մեր երկրի սահմաններին՝ սարերի հետևում չէ։ Ընդ որում, իրականությունն այն է, որ մենք գիտենք՝ դա այդպես չէ։ Մեր հասարակությունը ծայրաստիճան զգայուն է մոտենում այս խնդրին։ Ի վերջո, մեզանից շատ շատերս որոշակի մակարդակի շփումներ ենք ունենում պատերազմի ընթացքում հարազատ կորցրած ընտանիքիների և այդ ընտանիքների անդամների հետ։ Մեր հասարակության ներսում սա, պարզապես, գոյություն չունեցող և մտացածին ախտ է, որ ամեն գնով ուզում է ներմուծել այդ կինը, իսկ թե ինչո՞ւ, արդեն ասվեց»։ «Մեր ինքնագնահատականն իջեցված է՝ հասցնելով դրա վտանգավորության անթույլատրելի աստիճանի։ Պրոցեսը սկսվել է դեռևս 2018 թվականից։ Օրակարգը հետևողականորեն և տարիներ շարունակ առաջ են տարել իշխանական ամենավերին օղակներում կանգնածները՝ Փաշինյան - Հակոբյան զույգերի անմիջական մասնակցությամբ, ովքեր ծուղակներ ստեղծող մարդիկ են, և, իրականում, էժանագին գործիք՝ թշնամի պետությունների ձեռքին։ Սրանք ամուսիններով հրաշալի տանդեմ են։ Իրար լրացնելով« այս երկուսը տարիներ շարունակ քայքայիչ գործունեություն են ծավալել մեր երկրում՝ սկսած իրենց հայտնի լրատվամիջոցից, մինչև քաղաքական բարձրաստիճան պաշտոններում հայտնվելուց ի վեր։ Դեստրուկտիվ համագործակցությունն այս մարդկանց մոտ շատ լավ է ստացվում՝ վկան մեր երկու պետությունների այսօրվա ճակատագիրն է, ցավոք։ Վերջաբանի փոխարեն միայն մեկ հավելում՝ եթե մարդիկ իրենց թույլ են տվել ներքաշվել այսպիսի գործունեության մեջ, ապա սա, արդեն իսկ, չափազանց շատ բան է ասում նրանց բարոյական նկարագրի և կերպարի մասին։ Հոգեբանության մեջ բարոյականությունը շատ կոնկրետ, էսքպերիմենտալ կերպով ստուգվող բան է։ Բարոյական հասունության տարբեր մակարդակներ գոյություն ունեն։ Հետևաբար, եթե մենք խոսենք այս երկուսի բարոյական հասունության պատկերի մասին, ապա պետք է ասենք՝ այս մարդիկ բարոյական հասունություն չեն ապրել», - ամփոփելով զրույցն ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։Ավելին12:5504.04.22 -
ՀայաստանՍպանության փորձ՝ Ամիրյան փողոցում. 29-ամյա երիտասարդը ձերբակալվել էԱպրիլի 2-ին, ժամը 14.45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկի մոտ հրազենային վիրավորում ստացած տղամարդ կա, նրան տեղափոխում են հիվանդանոց: Ժամը 15.00-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «աջ սրունքի միջին 3-րդ գծային մակերեսի վերք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ: Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ զստատեղի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 42-ամյա տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակը: Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:5004.04.22