Լրահոս
Քաղաքական
20:19
04.04.22
145

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

Այսօր՝ ապրիլի 4-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը և Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված և հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները։