Լրահոս
Երևան
22:15
11.04.22
172

«Երևանի դրակոնը» հնազանդ է հատկապես կանանց. իգուանա Ֆերդինանտ կամ պարզապես «բողբոջիկ»

Հյուսիսային պողոտայի արևի տակ ջերմանում է մի կանաչ իգուանա: Պողոտայով հաճախ անցնողները երևի նկատել են Կարիբյան ծովի մեծ մողեսին, որն արդեն 3 տարի է հարմար տեղավորվել է տիրոջ՝ Հովհաննեսի ուսին:

Ֆերդինանտ, Սմաուգ կամ Բողբոջիկ: Երեք անուն ունի իգուանան, որը Հովհաննեսի խոսքով, որոշ չափով խորհրդանշում է հայկական դիցաբանության ամենահայտնի կերպարներից մեկին՝ վիշապին: