Լրահոս
Արցախ
17:11
12.04.22
176

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Մարաղա գյուղի բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանն ապրիլի 11-ին մասնակցել է «Ընդդեմ Իրավական Կամայականության» և «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» խորագրով քննարկմանը և հանդես եկել «Հետպատերազմական իրավիճակում հայտնված հայության և հայկական համայնքների հիմնախնդիրները» թեմայով բանախոսությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։