Լրահոս

2022-04-27
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանափոխությունը մեր հիմնական նպատակին հասնելու միջոցն է․ Արթուր Վանեցյան
    Ժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորած բողոքի երթը մեկնարկվեց Ազատության հրապարակից։ Վանեցյանն նշել է, որ շարժումը օրեցօր թափ է առնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։ «Մարդիկ ասում են, որ համաձայն չեն կորցնել իրենց արժանապատվությունը, համաձայն չեն, որ իրենց հայրենիքը մաս-մաս հանձնվի թշնամուն»,- նշել է նա։ «Այո՛, առաջին հերթին մենք պետք է հասնենք իշխանափոխության, որ հետո կարողանանք ունենալ մեր բոլորիս երազանքը՝ հզոր երկիր, մեծ հայրենիք, Հայաստան և Արցախ, և այդ երկու հողում ապրող արժանապատիվ հայ մարդ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ Վանեցյանը նշել է, որ շարժումը օրեցօր թափ է առնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։ Արթուր Վանեցյանը շեշտեց՝ հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող տրորել․ այդ արժանապատվությունը եղել է, կա և մնալու է։ «Հայաստան, ոտքի՛, Արցախ, ոտքի՛, հայ ազգ, ոտքի՛» կարգախոսների ներքո երթը Ազատության հրապարակից մեկնարկեց դեպի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ։
    20:22
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ախտահանման գործողություններ». քաշքշոց՝ ոստիկանների և քաղաքացիների միջև
    «Ոչ այլասերմանը» կոչերով մի խումբ քաղաքացիներ սպիտակ խալաթներ, հակագազեր են հագել ու շարժվել դեպի վարչապետի նստավայր՝ կառավարության շենք, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը: Իրավապահների հետ քաշքշոցից ժամանակ մի կին ոտքի վնասվածք է ստացել:
    20:15
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հայ մնալու հարց է». երիտասարդները չեն ուզում «թուրքի տակ կզել», բերման ենթարկվածներ կան
    Ոստիկանական բաժիններում են հայտնվել նաև «Երիտասարդի ձայնը» շարժման անդամները: Երիտասարդ ակտիվիստները երրորդ օրն է մայրաքաղաքի բուհերում ուսանողներին, դասախոսներին կոչ են անում՝ զարթնել:
    20:00
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի կառավարությունն օրենքի շրջանցմամբ Ապարանում խաղատուն է բացում. «168.am»
    168.am-ը գրում է. «Նախկինում, ընդդիմադիր եղած ժամանակ խաղատների դեմ բոցաշունչ ելույթներ ունեցող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ՀՀ կառավարության ապրիլի 22-ի 555Ա որոշմամբ հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակում խաղատան լիցենզիա տրամադրել «Մայլեռ մաունթայն ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացված էր 15.02.2022-02.03.2022 միջակայքում իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում։ «Մայլեռ» ներդրումային ծրագրով Ապարան համայնքի տարածքում՝ 2 070 հեկտարի վրա, կառուցվելու է լեռնադահուկային ու հանգստյան համալիր, որը ներառելու է նաև ճոպանուղի, սահուղիներ, երկու հյուրանոց։ Ընդհանուր առմամբ ծրագրով «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ներդնելու է 15 միլիարդ դրամ: Համենայնդեպս, այդպես էր նշված e-draft համակարգում, սակայն որոշման մեջ, որն Ազգային ժողովում է, արդեն գրված է՝ 30 մլրդ դրամ: Ընկերության բաժնետերը Տիգրան Հարությունյանն է՝ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին։ Վերջերս «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ն ավստրիական «Doppelmayr» ընկերության հետ պայմանագիր կնքեց՝ ճոպանուղու ձեռքբերման վերաբերյալ։ Համալիրը ներառելու է նաև խաղատուն։ Ընդ որում, ինչպես նախագծի հիմնավորումներում է նշվում, ընկերության համար առանձին օրենսդրական ակտով կսահմանվի «առանձնահատուկ կարգավիճակ»՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ։ Հայաստանում շահումով խաղերի և խաղատների մասին օրենքը սահմանում է, որ խաղատան գործունեություն կարող է ծավալվել Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում ու Մեղրիում։ Բացառություն կարող է լինել, եթե կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրը գերազանցում է 40 միլիարդ դրամը։ «Մայլեռ մաունթային ռեզորթ»-ի դեպքում ծրագիրը չի հասնում 40 միլիարդի, իսկ ծրագրի համար ընտրված տարածքն Ապարանում է։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ ծրագրի չիրականացման դեպքում խաղատան լիցենզիան հետ է վերցվելու, իսկ ծրագրով խաղատան առկայությունը հնարավորություն կտա լրացուցիչ զբոսաշրջիկներ ներգրավել։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում խաղատնային բիզնեսի, հանքարդյունաբերության դեմ՝ խոստանալով իշխանության գալուց հետո սահմանափակել դրանց գործունեությունը, նոր աշխատատեղեր բացել: Ինչպես միշտ՝ այս դեպքում էլ ողջ երկիրը, երիտասարդությունը կքած է շահումով խաղերից, կազինոներից կրած վնասների, թմրանյութերի տակ:
    19:06
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը. Աստղիկ Ավետիսյան
    «Ջահերով երթ» չլուսաբանելու Հանրային հեռուստաընկերության մեկնաբանությունն այնքան ոչ պրոֆեսիոնալ էր, որ բազմաթիվ հարցեր առաջ եկան։ Իմ նախորդ գրառումից հետո շատերն ինձ զանգահարեցին կամ գրեցին, թե՝ նախկինում էլ էր այդպես։ Ես ո՛չ նախկինների և ո՛չ ներկաների պաշտպանը չեմ։ Ես հետազոտող եմ, գիտնական, ով գիտական հետազոտական մեթոդաբանությամբ ուսումնասիրում է հանրային կարծիքը, մեդիա ազդեցությունը, ԶԼՄ-ների աշխատանքը, պետական գերատեսչությունների հաղորդակցության կառավարումը։ Մեր երկրում միշտ էլ Հանրային հեռուստաընկերությունը ծառայել է իշխանության խոսափող, բայց երբեք նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանք չեմ արձանագրել։ Որոշ քաղաքական գործիչների և գործընկերների հիշողությունն արթնացնելով՝ հրապարակում եմ տեսանյութերի մի բույլ, որոնք իրականացրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար վարպետության դաս կարող է լինել, թե նման իրավիճակներում ինչպես էր աշխատում Հանրային հեռուստաընկերությունը։ Հանրայինը պարտավոր է և պետք է հանրույթի համար աշխատի, տրվող տեղեկատվությունը պետք է լինի պրոֆեսիոնալ և բազմակողմանի։ Ի դեպ, ուսումնասիրության ժամանակ արձանագրեցինք ևս մեկ խնդիր, Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը։ Շատ տեսանյութեր այսօր արգելափակված են կամ հեռացված։ Հղումները մեկնաբանություններում։
    19:00
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատախազությունում նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան․ փաստաբան
    Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կաշկանդվածություն չունեն վարչապետին կալանավորելու հարցում. Ճիշտ են ասում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով գլխավոր դատախազության ներկայացուցիչների հայտարարություններին: Նա, մասնավորապես, նշել է. «Կաշկանդվածություն ունենում են այն դեպքում, երբ կա ցանկություն գործելու, սակայն ինչ֊որ բան խանգարում է: Իսկ դատախազությունում այդ ցանկությունը չկա ու չի եղել: Բարեխիղճ երևալու նկատառումներով հայտարարում են, որ անհրաժեշտ ընթացակարգեր կան, որոնցով առաջնորդվում են: Բայց երբ դեռ մեկ տարուց ավելի ժամանակ առաջ պետական դավաճանության մասին մասին հաղորդում էր ներկայացվել , դատախազությունը մոռացել էր անհրաժեշտ ընթացակարգերի մասին ու բոլոր հնարավոր եղանակներով խուսափում էր գործ հարուցել, և միայն ամիսներ անց դատարանի որոշման արդյունքում քրեական գործ հարուցվեց: Նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան: Նոր հասկացան, որ պետք է նրանցից միջնորդություններ ստանան ու քննարկման առարկա դարձնեն: Իսկ հիմա «անհրաժեշտ ընթացակարգերով» ստացված միջնորդության ճակատագիրը շատ հստակ է: Նիկոլին դատավարական կարգավիճակ տալու կամ կալանքի տանելու միջնորդությունները չեն մերժվելու, որ լրացուցիչ էմոցիա չառաջացնեն: Բայց ոչ էլ բավարարվելու են, որովհետև ․․․ դե էլ ինչ որովհետև, արդեն պարզ է մոտեցումը: Մինչդեռ տասնապատիկ ավելի քիչ փաստերի դեպքում են մարդկանց ձերբակալել ու կալանքի տարել: Միջնորդության լուծումը հետաձգվելու է մինչև «էական հանգամանքների» պարզելը, մինչև աշխարհը քանդվի, նորից կառուցվի»։
    18:14
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. 18-ամյա տղային հարվածողը համագյուղացին էր
    Ապրիլի 25-ին «որովայնի աջ կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 25-ի գիշերը Հովք գյուղի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 25-ամյա համագյուղացին: Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
    18:06
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ամեն օր այսպիսի ողբերգություն է լինում, ինչո՞ւ քննարկման հարց չեն դարձնում». ՔՊ-ական պատգամավորը՝ վթարի մասին
    «Ամեն օր այսպիսի ողբերգություն է լինում, ինչո՞ւ քննարկման հարց չեն դարձնում». այսպես է այժմ ՔՊ–պատգամավոր, նախկինում՝ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն արձագանքել Պարոնյան-Լեո խաչմերուկի վրաերթի մասին հարցին:
    17:58
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես պատրաստ եմ գիշերներն էլ էստեղ մնալ, մինչև էդ փաշիստին չբռնեն, չդատեն․ զոհվածի հայր
    Տղաս թոռանս հետ կամավոր է գնացել, թոռս վերադարձել է, բայց ինքը զոհվել է Շուշիում նոյեմբերի 6-ին: Դատախազության մոտ ակցիայի ժամանակ ասաց զոհված կամավորներից մեկի հայրը: «Գնացել են Մարտունի, Մարտունուց տարել են ֆիզուլի, հետո էլի Մարտունի, մի 3-4 տեղ փոխել են, վերջում բերել են Շուշի: Իրենք սկի չեն էլ իմացել, որ դիրքերը զիջում են: Վերջին զնագը եղել է ամսի 5-ին, ամսի 14-ին նոր մարմինը ճարել են: Ես պատրաստ եմ գիշերներն էլ էստեղ մնալ, մինչև էդ փաշիստին չբռնեն, չդատեն: Մի քիչ հավատ կա, որ կբռնեն, կդատեն, չի կարա փախչի, մի մարդ սպանում են, 15-20 տարի տալիս են, բայց 5000 զոհ է տվել, ոնց կարող է իր համար ազատ ման գալ»:
    17:48
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարծում եմ՝ կանոնակարգով հաստատ չի կարելի կանգնել. Աղազարյանը՝ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի մասին
    Դա պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, երևի թե, ես չեմ տիրապետում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր ՀովիկԱղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ լրագրողի հարցին: «Սարսափելի բան է: Այդուհանդերձ, չպետք է ձեռքեր տաքացնել դրա վրա»,- ասաց Աղազարյանը: Հարցին՝ չի՞ կարծում, որ Փաշինյանը պետք է կանգներ, տեսներ՝ ինչ է պատահել, Աղազարյանը նշեց. «Չեմ տիրապետում պահպանության ծառայության իրականացման նրբություններին, բայց կարծում եմ՝ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել»:
    17:37
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերման են ենթարկել Վանեցյանի աջակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ես հենց նոր դուրս եկա ոստիկանության Կենտրոնականի բաժնից, որտեղ բերման են ենթարկվել մեր երիտասարդներ, որոնք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր փողոցներում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց, բոլորի նյարդերը լարված են, իշխանությունները հասկանում են, որ ժողովրդական շարժումը թափ է առնում և չեն կարողանալու որևէ կերպ կասեցնել, ուզում են այսպիսի ակցիաներով մարդկանց վախեցնել, բայց որևէ բան չի ստացվելու: Երևի մտածում է, որ այդպես կկոտրի մեր կամքը, կվախեցնի մեզ կամ էլ կկասեցնի մարդկանց հոսքը։ Սիրելի ժողովուրդ, հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, բոլորիդ այսօր սպասում եմ ժամը 18։30-ին Ազատության հրապարակում։ Մեր պայքարն անկասելի է, հաղթանակը անխուսափելի»,-ասաց նա։ Վանեցյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացուց է կախված, թե ինչ երկրում ենք ապրելու։ Նա նշեց, որ ժամը 19-ին կմեկնարկի իրազեկման երթ՝ Մաշտոցի պողոտա-Պարոնյան-Պռոշյան-Բաղրամյան երթուղիով։ Ազատության հրապարակում պայքարին ու դրա մասնակիցներին աջակցություն ու զորակցություն է հայտնելու հայտնի երգչուհիներից մեկը։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից ընդդիմությունը սկսել է փողոցային պայքարի ակտիվ փուլը։ Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարել էր Ազատության հրապարակում անժամկետ ակցիաների և նստացույցի մեկնարկի մասին։
    17:30
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը շրջանցում վրաերթի ենթարկված հղի կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Տեսախցիկը ֆիքսել է ողբերգական պահը, թե ինչպես է Փաշինյանին ուղեկցող և նրա համար ճանապարհ բացող ոստիկանական մեքենան հարվածում անցորդին և ամբողջ ավտոշարասյունը՝ այդ թվում Փաշինյանի մեքենան, անցնում են կողքով՝ առանց կանգնելու:
    17:21
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները․ Իշխան Սաղաթելյան
    Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, ​«Դիմադրության» շարժումը թափ է հավաքում։ Ձեր աչքի առջև ամեն օր կրկնապատկվում է թե՛ մեր ակցիաների ու երթերի քանակը, թե՛ մասնակից քաղաքացիների թիվը։ Մենք շատ ժամանակ չունենք: Ամեն ինչ անում ու անելու ենք, որպեսզի մոտեցնենք բեկումնային պահը ու հստակ մշակված գործողություններով վճռականորեն «Ոչ» ասենք դավաճան իշխանություններին: Սիրելիներս, այսօրվանից սկսած՝ ևս մի քանի կարևոր գործեր ունենք. ցույցերի ու երթերի կողքին պետք է ձևավորենք դիմադրության նոր օջախներ։ Խնդրանքս է բոլորին՝ ձեր բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքաներում ինքնակազմակերպվեք և սկսեք անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։ Խոսեք ձեր հարազատների, հարևանների, գործընկերների հետ։ Նրանց պետք է բացատրել պահի լրջությունն ու հապաղելու կործանարար հետևանքը։ Մենք պետք է կարողանանք ոտքի հանել ողջ ժողովրդին և շատ կարճ ժամանակում հաղթահարել մեր առջև դրված բոլոր մարտահրավերները։ Խնդրանքս հետևյալն է՝ ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին։ ​Ամեն ձևավորված խումբ, անհատ, դիմադրության օջախ իր բողոքի ձայնը թող բարձրացնի յուրովի: Նիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները, նրանք էլ արդեն հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում այլևս չեն կարող պաշտպանել Ադրբեջանի ներկայացուցչին: Նիկոլը հեռացվելու է: Մենք դա անելու ենք միասին:
    17:11
    27.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Դեբեդ գետն ընկած փոքրիկ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում. վիճակը կայունացել է
    Դեբեդ գետն ընկած փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։
    16:56
    27.04.22
    Ավելին
  • Միջազգային
    «Արևմուտքը դժոխային կարուսել է կազմակերպել». Զախարովան՝ Ուկրաինան զինելու մասին
    «Արևմուտքը «դժոխային կարուսել» է կազմակերպել Ուկրաինային զենք մատակարարելով»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
    16:37
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Արյան ծարավ» խորհրդանշող կարմիր ներկով լի դույլ՝ կառավարության մոտ
    ՀՅԴ երիտասարդներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը կառավարության մոտ ակցիա են իրականացրել։ Նրանք դույլով կարմիր ներկ էին բերել կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ այն խորհրդանշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «արյան ծարավը»։ Թադևոս Ավետիսյանը ձեռքերը թաթախեց կարմիր ներկով լի դույլի մեջ՝ ձեռքերը տպելով հատակին։ Ոստիկանությունը գետին տապալեց ընդդիմադիր պատգամավորին՝ քարշ տալով տեղափոխեց ոստիկանական մեքենա։ Ավելի ուշ Ավետիսյանը բաց թողնվեց, սակայն ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդներ բերման ենթարկվեցին։
    15:51
    27.04.22
    Ավելին