Լրահոս

2022-04-28
  • Քաղաքական
    Արցախի դրոշը տեղադրվել է Սարդարապատում. քաղաքացիները երթով Երևան են գալիս
    Երթի մասնակիցները հուշահամալիրի մոտ նախ ծաղիկիներ են խոնարհել, կանգնեցրել Արցախի դրոշը, ապա՝ ուղղություն բռնել դեպի Երևան:
    13:34
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդն ազատ արձակվեց․ փաստաբան
    Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից երկրորդը դատավոր Արմեն Պողոսյանի որոշմամբ ազատ արձակվեց։ Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի մասով նիստը ևս կայացավ, որոշումը կհրապարակվի 13:45-ին։
    13:30
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տպավորություն է՝ ոստիկանությունը փորձում է հաճոյանալ ներկա իշխանություններին՝ վախի մթնոլորտ սերմանելով․ Էլինար Վարդանյան
    Վերջին օրերին, ինչ Հայաստանում լայն թափ են հավաքում բողոքի ակցիաները, օրվա մեծ մասն անց եմ կացնում Ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ անդադար բերման ենթարկվածներին աջակցություն ցուցաբերելու, իրավական գործընթացների օրինականությանը հետևելու համար։ Վերջին երեք օրը հնարավորություն է տվել եզրակացնել. 1. Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների (կարմիր բերետավորների) կողմից ակցիաներին միջամտություններն անհարկի են և անհամաչափ, վայրենության դրսևորումներով։ Մասնակիցների նկատմամբ կիրառվում է ակնհայտ անհամաչափ ուժ։ Նրանց վարքագիծը ցուցադրական բիրտ է և բռնի։ Տպավորություն է, որ խնդիր է դրված՝ հաճոյանալ գործող իշխանություններին, փորձել սերմանել վախի մթնոլորտ։ Վերջին խնդրում նրանք վստահաբար չեն հաջողում։ Հակառակը, նրանց գործողությունները դժգոհության նոր ալիքներ են առաջացնում։ Նոր իշխանության առաջին իսկ գործը պետք է լինի՝ այս գումարտակը ուղղակի լուծարելը և նոր կադրերով նոր միավոր ձևավորելը։ 2. Փոխարենը պետք է առանձնացնել բաժանմունքների ոստիկանների զգալի մասին, որոնք իրենց պարտականությունները կատարում են առանց լիազորությունների սահմազանցման, իրավական ընթացակարգերին համապատասխան (բացառությամբ՝ ճանապարհը անիվներով փակելու հիմքով խուլիգանության հանցակազմով քրեական գործերի հարուցումից, ինչը զավեշտի ժանրից է, և կարելի է ենթադրել, որ հարուցվել է ուղղակի ցուցումով)։ Նկատելի է նաև ոստիկանների լուռ անհամաձայնությունը երկրում և երկրի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հետևաբար, խոսքս ուզում եմ ուղղել մեր հայրենակիցներին. մեր պաքարը ոստիկանների դեմ չէ, այլ՝ իշխանությունների, որոնք անխնա օգտագործում են Ոստիկանությանը՝ իրենց աթոռից կառչած մնալու համար։ 3. Ոստիկանության բաժանմունքներում մենք հանդիպում ենք բերման ենթարկված փայլուն երիտասարդների։ Նրանք հայրենասեր են, ազնիվ՝ իրենց մղումներում, անկոտրում կամքով։ Ոստիկանությունից դուրս են գալիս ժպիտով, պայքարը շարունակելու համոզմունքով։ Եթե մի երկրում կա նման մարդկային ռեսուրս, ուրեմն այդ երկիրն ունի լավ ապագա, և խնդիրը իշխանության և կառավարման որակի մեջ է։ 4. Ոստիկանությունում մեզ հետ կողք-կողքի պայքարում է փաստաբանների շատ լավ, ուժեղ թիմ։ Նրանք դա անում են՝ առաջնորդվելով արդարության վերաբերյալ սեփական համոզմունքներով, երկրի փրկության հարցում սեփական ներդրումն ունենալու որոշմամբ։ Փաստաբանները գործում են օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Սխալ կլինի այս պահին առանձնացնել անուններ, որովհետև ուժեղ թիմն ամեն օր համալրվում է նոր, երկրի ապագայի համար մտահոգ փաստաբաններով։ Եվ վերջում, որպես հետգրություն. Ոստիկանության բաժանմունքներից մեկում օրվա լարված մթնոլորտի ու թոհուբոհի մեջ հայտվեց մանկատնից առանց թույլտվության հեռացած մի աղջնակ։ Սկզբում նա ագրեսիվ էր, որևէ մեկին թույլ չէր տալիս մոտ, լարված էմոցիոնալ վիճակ էր։ Բարեբախտաբար նրա հետ մեր կոնտակտը ստացվեց։ Աղջնակն ուներ մեծ ցանկություն՝ հանդիպել մի պաշտոնյայի հետ։ Անմիջապես կապ հաստատեցի, պաշտոնյան պատրաստակամ էր և արագ արձագանքեց։ Մեր համատեղ ջանքերով, ոստիկանների համբերատար աշխատանքի շնորհիվ խնդիրը հարթվեց։ Առաջին հայացքից բարդ ու էմոցիոնալ խնդիրը սահուն լուծվեց։ Հիմա ժամանակն է՝ համատեղ ջանքերով լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Հիմա ժամանակն է փրկել մեր երկիրը՝ համատեղ ջանքերով, այն չդարձնելով մեկ մարդու գերին։
    13:24
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անարդարության զգացում չունեմ․ Հրաչյա Սարգսյանը՝ Տիգրան Ավինյանի մասին
    Իմ պաշտոնավարմանը դեռ 1.5 տարի կա, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Հարցին՝ անարդար չի համարում իր թիմի կողմից քաղաքապետի պաշտոնում իր փոխարեն Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրումը, Սարգսյանը ասաց․ «Անարդարության զգացում, որպես այդպիսին, չունեմ։ Ես անհամաձայնություն չեմ հայտնել այդ հարցի վերաբերյալ, 5 տարի է՝ ես պաշտոնավարում եմ որպես քաղաքապետի առաջին տեղակալ, այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար էր, միգուցե այլ աշխատանքի անցնեմ»,- ասաց Սարգսյանը։
    13:15
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    SMS քվեարկությամբ կարող եք ընտրել Քրիստոսի արձանի տարբերակը․ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամ
    Ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը հանրության ուշադրությանն են ներկայացվում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային 12 քանդակները: Այս մասին հայտարարություն է տարածել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Ցանկացողները կարող են 1008 հեռաոսահամարին ուղարկել SMS հաղորդագրություն՝ նշելով նախընտրած քանդակի համարը: Վերջնական արդյունքները կամփոփվեն հանրության քվեարկության և հանձնախմբի որոշումների համադրմամբ:
    13:08
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ ում դուստրն էր վրաերթի հետևանքով մահացած Սոնան
    Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և անձնակազմը խորապես ցավակցում են կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանին և ընտանիքին՝ սիրելի դստեր՝ Սոնայի ողբերգական մահվան կապակցությամբ։
    12:48
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ ներկայացնելու պահանջը հանվել է․ Անահիտ Ավանեսյան
    Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ մայիսի 1-ից հանվել է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: «Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,-ասաց նա՝ հավելելով, որ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը: Նախարար Ավանեսյանի խոսքով՝ սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ: «Վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է 144 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 32 տոկոսով նվազել է: Վերջին ամսվա ընթացքում մահվան դեպքերը ևս նվազել եմ»,-նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար:
    12:39
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոչ մեկը ինձ չի ծեծել․ Սոս Ջանիբեկյանը՝ իր մասին տարածված լուրերի մասին
    Ես ողջ առողջ եմ , ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել , ոչ մեկ ինձ չի ծեծել ,թու թու թու հույս ունեմ չեն էլ ծեծի։ Տարածվող լուրերը չեն համա
    12:23
    28.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 28.04.22
    12:18
    28.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դաշնակցական Գարուշ Կարապետյանն ազատ է արձակվել
    Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ ազատ արձակվեց։ Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի մասով նիստը տեղի կունենա ժամը 10:30-ին։ Իսկ երրորդ երիտասարդի ձերբակալման բողոքի քննության ժամի մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չունեմ։ Նշեմ, որ վերջին գործով դատավոր է հանդիսանում Դավիթ Արղամանյանը, իսկ բողոքը ես մուտքագրել եմ ապրիլի 27-ին՝ ժամը 02:46-ին։
    11:59
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սարդարապատից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման մասնակիցների քայլերթը դեպի Երևան
    Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան։ «Մենք հաջողելու ենք, մենք վճռական ենք մեր գործողություններում և արդյունքի հասնելու ենք միասին», - քայլերթի մեկնարկին ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
    11:45
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լիլիթ Մակունցը ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ամերիկահայ երիտասադներին
    իլիթ Մակունցը, ով Փաշինյանի դեսպանն է Վաշինգտոնում, երեք ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է ամերիկյան ոստիկանությանը կանչել ընդդեմ ամերիկահայ երիտասարդների։ Այս անգամ Մակունցը ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ամերիկահայ երիտասադներին, ովքեր ԱՄՆ Կոնգրեսում մասնակցում էին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման միջոցառմանը։ Ավելի վաղ՝ Մակունցը, կրկին հանդես գալով նման արտառոց վարքով, փորձել է հասնել հայ երիտասարդների ձերբակալությանը, երբ վերջիններս պայքարում էին հայ ռազմագերիների ազատ արձակման համար։
    11:37
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
    Oragir.news -ի տեղեկություններով շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պատճառը այն է, որ Մազմանյանը անհնարին է համարում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հետագա աշխատանքը։ Հիշեցնենք, որ Մազմանյանը նախարարի տեղակալ է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 22-ին։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/28/39215
    11:27
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպե՞ս է կարողանում հանգիստ ապրել․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ Զոհված հերոսներից մեկի մայրն ասում էր՝ որդուս մասունքները հուղարկավորել ենք, բայց սպասում ենք... որդուս: Սա միայն ցավ չէ, սա սոսկ ողբերգություն չէ, սա շատ ավելին է, որ անհնար է խոսքերով ասել: Չգիտեմ՝ երբ, որ պահից սկսեցինք այսքան «ցավին անտարբեր» լինել, երբ դարձանք այսքան անհոգի, անկարեկից: Չգիտեմ... Բայց հիմա, երբ սոցցանցերում տեսնում եմ, թե ինչպես են որոշ... կներեք, բայց իրերն իրենց անունով է պետք կոչել... անհայրենիք, անուղեղ, տգետ, չար, անհոգի միաբջիջներ վիրավորում, ծաղրում, հայհոյում կամ անիծում մարդկանց, որոնք մեր երկրին են տվել ամենաթանկը՝ իրենց ԶԱՎԱԿԻՆ, որոնք ցմահ դուրս չեն գալու սև զգեստներից, որոնց հոգում ցմահ ծխալու է անհատակ վիշտը, պարզապես սարսափում եմ միայն այն մտքից, որ մեր կողքին ապրում են նաև այդպիսիք: Սարսափում եմ, որ նրանք էլ են համարվում մարդ, որ նրանք էլ ունեն ընտրելու իրավունք, կարծիք ունենալու իրավունք, ի վերջո՝ ապրելու իրավունք: Այս տեսակը չունի ո՛չ հայրենիքի, ո՛չ պատասխանատվության զգացում, ո՛չ մարդկային նկարագիր, չունի մտածելու կարողություն: Այո, նրանք քիչ են, բարեբախտաբար, քիչ են, բայց կարողանում են ապականել մթնոլորտը, կարողանում են փչացնել ամեն ինչ: Եվ շատ բնական է, որ այս տեսակը չի կարող հանդուրժել հայրենասերներին, գրագետներին, փորձառուներին, հաջողակներին, ընդհանրապես՝ մտածող, բանական մարդկանց, չի կարող և վերջ: Այս տեսակի կուռքը պետք է լինի ավիրող, ստող, կործանող, իրենից զատ ոչինչ չընդունող մեկը: Բայց ոչ պակաս ողբերգական է, որ այս տեսակին օգտագործում, ուղղորդում է հենց օրվա իշխանությունը՝ նպաստելով հայհոյանքի, վիրավորանքի, անմարդկայնության բարգավաճմանը: Թեպետ սա էլ արդեն զարմանալի չէ... Եթե մարդը պատահաբար մահվան ելքով վրաերթի ենթարկի հետիոտնին, նա երևի թե ամբողջ կյանքում գիշերը չկարողանա գլուխը հանգիստ դնել բարձին, նրան կտանջեն մեղքի զգացողությունն ու մղձավանջները, թեկուզ և ստացած լինի իր պատիժը: Ես գիտեմ ծանր պատմություն մեկի մասին, որը նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժը կրելուց հետո հեռացավ երկրից՝ չկարողանալով թեկուզ պատահաբար հանդիպել իր կողմից անզգուշաբար վրաերթի ենթարկվածի ընտանիքի անդամներին, նայել նրանց աչքերի մեջ: Վստահ եմ՝ նման դեպքերը քիչ չեն: Ավելին, երևի թե տարրական դատիարակություն ունեցող ցանկացած մեկն էլ ունեցել է այնպիսի զգացողություն, երբ ինչ-որ վատ կամ սխալ բան ես արել, հետագայում դեռ երկար ժամանակ, ամեն անգամ դա հիշելով, ամոթի ալիքը նորից ու նորից պարուրում է քեզ: Ու հիմա հաճախ եմ մտորում՝ ինչպե՞ս է կարողանում մարդը հանգիստ ապրել, շարունակել պաշտոնավարել այն դեպքում, երբ դարձել է պատերազմի ու հազարավոր զոհերի պատճառ, երբ պատուհանիդ տակ հավաքվել են հազարավոր զոհերի ծնողներն ու հայտարարում են, որ իրենց զավակներին դու ես սպանել: Արդարանա՞լ, համոզել, որ դու մեղավոր չե՞ս... Հնարավոր չէ, և հետո՝ ինքդ ես խոստովանել, որ կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույնը, պարզապես... առանց զոհերի: Այստեղ խնդիրը նույնիսկ իրավական չէ, դրա պատասխանը պետք է տան համապատասխան մարմինները, գուցե ոչ հիմա, գուցե ոչ շուտ, բայց մի օր կտան: Դա չէ իմ այս մտորումների թեման: Խոսքն ուղղակի պարզ մարդկային զգացողությունների մասին է: Ի վերջո, որքան էլ բոլոր առումներով վատը լինես, փորձանք լինես, որքան էլ մտադրություններդ ու քայլերդ կործանարար լինեն, միևնույնն է, չի կարող մարդ արարածը թեկուզ սեփական «ես»-ի հետ միայնակ մնալիս չունենա ծանր զգացողություններ, չունենա ապրումներ: Եթե չունեցավ, ուրեմն լուրջ եզրակացությունների առիթ է արդեն: Եվ վերջապես, անկեղծ կուզեի ստանալ ևս մեկ հարցի պատասխան՝ ինչպե՞ս է այդ անձնավորությունն ապրում այսքան մեծ ատելության, այսքան անեծքի ու «որակումների» տակ, ընդ որում, այդ ամենը՝ բումերանգի էֆեկտով: Ի վերջո, բոլորին չես կարող դատել «Ծանր վիրավորանք» հոդվածով, հատկապես, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց տներում մարդիկ կարողանում են անկեղծ լինել: Չեմ ուզում հավատալ, որ այդ անձը նաև դրա վրա թքած ունի, չեմ ուզում հավատալ, որ այլևս որևէ մարդկային զգացողություն չի մնացել, չեմ ուզում հավատալ, որ իսկապես այս պարագայում, առավել քան երբևէ, Սևակը ճիշտ է՝ «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր/ Սիրում է կյանքում նա իր... աթոռը»: Ավելի ճիշտ՝ կցանկանայի հավատալ: Ափսոս, չեմ կարողանում.... Հ.Գ.-Այս մտորումներս «հանձնել» էի համակարգչին, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան՝ ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հղի կնոջ, որը մահացել է: Սա, անշուշտ, այն դեպքերից է, երբ որևէ շահարկում անտեղի է, սակայն շատ ավելի անընդունելի է արդարացման որևէ փորձ: Օրինակ՝ դժվար է մտածել ավելի մեծ հիմարություն, քան «Փաշինյանը մեքենա չի վարում ու մեքենայի ղեկին չի եղել» ձևակերպումն է: Ինչքան պետք է հատակում լինես, որ նման բան տարածես: Բայց նյութի կոնտեքստում այս հետգրությունը գուցե չլիներ, եթե ցավալիորեն նորից չհաստատվեին վերոնշյալ երևույթները: Գտնվել են այս հրապարակման մեջ նշված «տեսակի» ներկայացուցիչներ, որոնք «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթի ենթարկել» վերնագրով նյութի տակ գրել են՝ «Լավ է արել»: Ի դեպ, դրանք հենց Նիկոլ Փաշինյանին աջակցող երևույթներից են: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության...
    11:19
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. մահ չի գրանցվել
    Հայաստանում ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422858-ի:
    11:08
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զոհվածների հարազատները գիշերն անցկացրել են Դատախազության դիմաց
    Զոհվածների հարազատները գիշերն անցկացրել են Դատախազության դիմաց: Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին իրենց պահանջն են ներկայացրել. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։ Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։
    10:55
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները. Արտակ Զաքարյան
    Նիկոլը` բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը: Նա շատ լավ գիտի, որ եթե շարունակի մնալ իշխանության` ապա նորից հսկայական տարածքներ ենք կորցնելու, կամ էլ նոր պատերազի ու զոհերի գնով պարտություն ու պետականության կորուստ ենք ունենալու: Իսկ եթե հրաժարվի վարչապետի պաշտոնից, իր ստեղծած աղետալի իրավիճակն այսօր անկորուստ շտկելը միանգամայն հնարավոր է: Այս ամենը նա լավ գիտի, բայց կամովին երբեք չի հեռանա: Նրան պետք է ամեն կերպ հեռացնել: Հայրենիք, հող, հոգևոր-մշակութային ժառանգություն, անվտանգություն, զինվորականներ, ոստիկաններ, քովիդով հիվանդներ, գերիներ, վիրավորներ, ցուցարարներ, սեփական թիմակիցներ, ընդդիմադիրներ և այլն, Նիկոլի համար` զուտ իր նպատակներին հասնելու расходный материал -են: Նրանք զոհվել են, մահացել են, վիրավորվել են, հանձնվել են, դավաճանվել են, կալանավորվել են, դատվել են կամ պախարակվել են միմիայն նրա համար, որպեսզի Նիկոլը քայլ առ քայլ հասնի իր թուրքական նպատակներին: Նա գենետիկորեն ատել և ատում է Հային ու Հայաստանը: Իսկ ամենաշատն ատում և վախենում է գիտակից, արժանապատիվ ու հայրենասեր հայերից: Նրա համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները` Էդմոնմարուքյաններ, վահագնալեքսանյաններ և այլն: Սակայն կապիտուլյանտը նույնիսկ նրանց չի հարգում: Եթե սխալվում եմ, ուրեմն ցույց տվեք իր թիմում գոնե մեկ մարդ, ով այս երկրի համար ինչ-որ բան է արել: Ցույց տվեք մեկին, ով հայտնի է եղել որպես շրջապատում հարգված, իր երկրի, քաղաքի, գյուղի, բակի համար ինչ-որ համընդհանուր օգտակար, մնայուն գործ արած մարդ: Հ.Գ. Քիչ թե շատ թասիբ-նամուս ունեցողները 44 օրյա պատերազմից հետո թքեցին ու հեռացան Նիկոլի խունտայից:
    10:35
    28.04.22
    Ավելին