Լրահոս
2022-04-28
-
ՔաղաքականՓաշինյանին մեղադրանք կառաջադրվի՞. զոհվածների ծնողներն սպասում են դատախազության մոտԶոհված զինծառայողների հարազատները գիշերել են դատախազության դիմաց: Ծնողները սպասում են Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմանը՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:Ավելին16:0228.04.22 -
ՀայաստանԶոհվածների ծնողները մնում են դատախազության մոտ. Սարդարապատից Երևան են գալիսԱվելին16:0028.04.22 -
ՀայաստանԱրթիկ-Հառիճ ավտոճանապարհի «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում հայտնաբերվել է դիԱպրիլի 28-ին, ժամը 13։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքին հարակից ձորակում հայտնաբերվել է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում, հայտնաբերվել է Մ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին։ Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 30 մ) շտապօգնության ավտոմեքենային:Ավելին15:4828.04.22 -
ՀասարակականԱրման Թաթոյանը իրավական մի քանի պարզաբանում է տվել քաղաքացիներինՄի քանի իրավական պարզաբանում ի պատասխան քաղաքացիների ինձ ուղղված հարցումների` Հավաքի կամ այլ վայրից բերման ենթարկվածն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկվածի համար իրավունքներից: Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած: Այդ պահից սկսած մարդն ունի առնվազն հետևյալ իրավունքները. - բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը, - լռելը, - իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին, - փաստաբանի իրավունքը, - բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից, - իրավունքների մասին ծանուցվելը: Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի: Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է: Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող: Բացառիկ թույլատրելի դեպքերը պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ՝ պարտադիր: Հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործեն իրենց իրավական կարգավիճակի սահմաններում` բացառապես: Եթե քաղաքացիները տեսնում են, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար: Եվս մեկ կարևոր պարզաբանում՝ ոստիկանի ավտոմեքենան նույնպես ազատությունից զրկելու վայր է, հետևաբար՝ բոլոր կանոնները տարածվում են նաև ոստիկանի մեքենայի նկատմամբ: Այս բոլոր կանոնները կիրառելի են նաև ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի նկատմամբ: Կան, իհարկե, բազմաթիվ այլ կանոններ, բայց սրանք միշտ առավել արդիականն են:Ավելին15:3428.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը հրաժարվում է ցուցմունք տալ | 28.04.2022Ավելին15:3028.04.22 -
ԱրցախԱդրբեջանը պղծել է Հադրութի եկեղեցին. հանվել է խաչը, ջնջվել հայկական արձանագրությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«2020 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։Ավելին15:2728.04.22 -
ՔաղաքականՈստիկանները բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի որդուն և Արշակունյաց պողոտան փակած մյուս քաղաքացիներինԱրթուր Վանեցյանի կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք քայլերով Ազատության հրապարակից շարժվել են Արշակունյաց պողոտա, փակել այն` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։ Կարճ ժամանակ անց ոստիկանները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արթուր Վանեցյանի որդուն։Ավելին15:1528.04.22 -
ՀասարակականԿարմիրբերետավորները ուժի անհարկի կիրառմամբ ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 13 տարեկան Արային․ ՆազարյանԱյսօր կարմիրբերետավորները ուժի անհարկի կիրառմամբ ոստիկանության ավտոմեքենա են խցկել եւ Էրեբունու բաժին բերել 13 տարեկան Արային։ Նա արդեն ազատ արձակվեց։ Վարչախումբը արդեն անցել է ոչ միայն կարմիր այլ նաեւ մուգ կարմիր գծերը։ Արեւմուտք, դեսպաններ հեչ բան չունե՞ք ասելու։ Բայց մեր մեջ ասած՝ ուզում եք ասեք, ուզում եք մի ասեք։ Վարչախումբն արդեն պարտվեց։Ավելին15:0928.04.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանի շուրջ 20 թիմակցի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել. ՀակոբյանԱրթուր Վանեցյանի թիմակիցները բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ։ «Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս Ոստիկանության հատուկ նշանակության խմբի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Բերման է ենթարկվել իրազեկման ակցիայի շուրջ 20 մասնակից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ: Տղերքը ավելի պինդ են, քան առաջ: Հետքայլ չի՛ լինելու», - այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։Ավելին14:5628.04.22 -
ՔաղաքականՄեր հայրենակիցները միանում են հանուն հայրենիքի հարատևության մղվող պայքարին․ Իշխան ՍաղաթելյանԱյսօր Ապարանից` Բաշ-Ապարանի հերոս զորավար Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց դեպի Երևան եկող երրորդ երթը։ Մեր շարքերը ամեն օր շատանում են, մեր հայրենակիցները միանում են հանուն հայրենիքի հարատևության մղվող պայքարին։ Բարի երթ ընկերներ, մենք ձեզ սպասում ենք։Ավելին14:3828.04.22 -
ՀասարակականՇրջակա միջավայրի փոխնախարարի ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն պարունակում քաղաքական տարրեր. պարզաբանումԻ պատասխան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը․ Տիկին Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը։ ԶԼՄ ներկայացուցիչ մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և չանել քաղաքական ենթատեքստեր պարունակող անհարկի շահարկումներ։ Տիկին Աննա Մազմանյանը ինքը կփաստի, որ իր աշխատանքից ազատումը չի պարունակում քաղաքական տարրեր։ Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մազմանյանին և հաջողություն մաղթում իր հետագա գործունեության մեջ:Ավելին14:2728.04.22 -
ԻրավականՎլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում, նրա ելքը ՀՀ-ից սահմանափակված է. հակակոռուպցիոն կոմիտեՀաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին: Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահմանափակված է»:Ավելին14:1928.04.22 -
ՀասարակականՀորդորում ենք հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից․ ոստիկանությունՎերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ, հայտարարել է ՀՀ ոստիկանությունը։Ավելին14:1128.04.22 -
ՔաղաքականՈստիկանները բերման են ենթարկել Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա իրականացնող երիտասարդներինԸնդդիմադիր երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացրել երևանյան մի շարք բուհերում՝ տեղադրելով Արցախի դրոշը։ Նրանք գունավոր ծխերով ակցիա են իրականացրել նաև Բժշկական համալսարանի շրջակայքում, մասնավորապես՝ փակել են Աբովյան փողոցը՝ նստելով գետնին և կանգնեցրել երթևեկությունը, ինչից հետո ոստիկանները հեռացրել են նրանց ճանապարհի երթևեկելի հատվածից և բերման ենթարկել։ Երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Ակցիայի մյուս մասնակիցները հայտարարեցին, որ շարժվում են այնտեղ՝ աջակցություն հայտնելու բերման ենթարկվածներին։Ավելին14:0228.04.22 -
ՀայաստանԲաշ Ապարանից երթի դուրս եկած քաղաքացիներն ստացել են քահանայի օրհնությունըԸնդդիմությունն այսօր երրորդ երթն է սկսել Բաշ Ապարանից: Այնտեղից շարժվող խումբը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ ծաղկեպսակ են դրել գեներալ Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի գերեզմանին, այնտեղ ստացել են քահանաների օրհնությունն ու շարունակել ճանապարհը դեպի Երևան:Ավելին14:0028.04.22 -
Իրավական31-ամյա տղամարդը Երևանի 20-ամյա բնակչուհուն թրաֆիքինգի է ենթարկել և ստիպել զբաղվել պոռնկությամբՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից կնոջը թրաֆիքինգի ենթարկելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ծեծի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 31-ամյա տղամարդը Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհուն սեռական շահագործման մեջ դնելու, պահելու և ենթարկելու նախնական դիտավորությամբ, 2020 թվականին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ մտնելով նրա հետ, վերջինիս ներգրավվել է պոռնկության մեջ: Որոշ ժամանակ անց կինը հրաժարվել է զբաղվել պոռնկությամբ, սակայն տղամարդը բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ, հարկադրել է նրան և ստացված ամբողջ հասույթը անձամբ տնօրինել: Բացի այդ, 31-ամյա տղամարդը, չհանդիսանալով 20-ամյա կնոջ` 2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը, համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնում ներկայացրել է ակնհայտ սուտ տեղեկություն՝ երեխայի հայրը հանդիսանալու վերաբերյալ և ստացել հայրության ճանաչման պետական վկայական: Քննությամբ պարզվել է նաև, որ տղամարդը 2021թ. ապրիլի 13-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 20-ամյա կնոջ մոր հետ, որի ընթացքում ծեծել վերջինիս՝ պատճառել մարմնական վնասվածք: Միաժամանակ պարզվել է, որ 2021թ. հունիսին հիշյալ տղամարդը Երևան քաղաքում մի շարք անձանց նպաստել է զբաղվել պոռնկությամբ, ինչի դիմաց նրանցից ամենօրյա ռեժիմով պահանջել և ստացել է գումարներ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով, 1691-րդ, 118-րդ հոդվածներով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:Ավելին13:5128.04.22 -
ՔաղաքականԱմեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ․ Աննա ԳրիգորյանՃանապարհին որևէ խոչընդոտ չկար. Ճիշտ հակառակը՝ մարդիկ մեզ ոգևորված միանում են։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով «Դիմադրություն» շարժման շրջանակներում ապրիլի 25-ից Տիգրանաշենից իրազեկման քայլերթի խմբի հետ գալիս է Երևան։ «Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ։ Ընդհանուր առմամբ, բավականին ոգևորիչ քայլերթ է»,- լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով «Դիմադրություն» շարժման շրջանում ապրիլի 25-ից Տիգրանաշենից իրազեկման քայլերթով գալիս է Երևան։ Նրա խոսքով, տարբեր համայնքներ մոտ մարդիկ են սպասում իրենց միանալու համար, մեքենաներից ազդանշաններով, բռունցքներով մարդիկ իրենց սատարում են հայտնում քայլերթի մասնակիցներին։ «Մեծ հաշվով այն ոգևորությունը, որ կա մեզ մոտ, տեսնում ենք ժողովրդի մոտ։ Տեսնում եմ միասնականություն և այդ միասնական, ընդհանուր հավաքական կամքով էլ մենք գնում ենք դեպի Երևանում»,- նշեց նա՝ կոչ անելով բոլորին հատկապես մայիսի 1-ին միանալ իրենց միջոցառումներին։Ավելին13:3928.04.22 -
ՔաղաքականԱրցախի դրոշը՝ Հյուսիսային համալսարանում. թեժ վիճաբանություն ռեկտորի հետԹեժ վիճաբանություն է եղել երիտասարդների ու ռեկտորի միջև, ակցիայի մասակիցները ստիպված են եղել ռեկտորին շրջանցելով համալսարանում ծածանել Արցախի դրոշը:Ավելին13:3728.04.22 -
ՀասարակականՍարդարապատից երթի դուրս եկած քաղաքացիների քնապարկերն առգրավվել ենՍարդարապատի երթից առաջ առգրավվել են այն քնապարկերը, որոնք երթի մասնակիցները վերցրել էին իրենց հետ՝ ճանապարհին գիշերելու համար: Այս մասին հայտնել է «Երիտասարդի ձայնը» նախագծի անդամ Հովհաննես Հարությունյանը:Ավելին13:3528.04.22