Լրահոս

2022-05-04
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 04.05.22
    12:26
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում վիճաբանությունն ավարտվել է 33-ամյա տղամարդու դանակահարությամբ․ նրան հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվել
    Այսօր ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշնկերը ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանությունից պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ն-ն է։ Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 3-ին, ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի խճուղու 3 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արման Ն-ի և Լոռու մարզի բնակիչ՝ 20-ամյա Էդմոն Ա-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արման Ն-ին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Էդմոն Ա-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ Արման Ն-ն վիրավորվել է, նրան քաղաքացիական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելիս են եղել, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ավտովթար։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
    12:20
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ում մտքով կանցներ, որ որևէ մեկը «դժբախտ ու դժգույն» պիտի անվաներ Շուշին․ սա է օրվա իշխանությունների պերճանքն ու թշվառությունը․ Աշոտ Ղուլյան
    Արցախը շունչը պահած հետևում է Երևանի կենտրոնում, իսկ երեկվանից մայրաքաղաքի ծայրամասերում, ապա և Հայաստանի մարզերում ժամ առ ժամ թափ առնող շարժմանը: Ովքեր մասնակցել են 88թ. երթերին ու միտինգներին, կարող են վկայել, որ բազմաթիվ նմանություններով այսօրվա համաժողովրդական շարժումը շարունակությունն է 34 տարի առաջ սկիզբ առած ազգային զարթոնքի: Այդ ընդհանրությունների մեջ մի տհաճ կետ էլ կա. անցած դարի իրադարձությունների ընթացքում Արցախի ազատության համար պայքարի ելածներին առևանգում, ծեծում, բանտարկում էին մեր հարևան բարբարոսները, իսկ այսօր մայր հայրենիքի սրտում Արցախը մենակ չթողնելու կոչերը «գժվեցնում են» … ամոթ էլ ասելը, թե ում: Ում մտքով կանցներ, որ 30 տարի առաջ հենց այս օրերին վերջապես ազատագրված հայոց Շուշին, որ արցախյան ազատամարտի հերոսապատման էջը բացեց, քսանութ տարի անց որևէ մեկը (իսկ այդ մեկը իրեն իրավունք էր վերապահում խրատներ կարդալ ազգի գլխին) «դժբախտ ու դժգույն» պիտի անվաներ հայոց արևելից կողմաց բերդաքաղաքը: Սա է օրվա իշխանությունների պերճանքն ու թշվառությունը: 1991թ. անկախության հռչակումից ի վեր, մինչև 2018թ., Հայաստանի բոլոր ղեկավարները հեղինակություն են եղել հայության երեք հատվածների՝ մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար: Ազգը տեր ուներ և ամաչելու պատճառ չուներ: Հատուկ տաղանդ էր պետք այս ամենը հիմնովին քանդելու համար: Ոչ ոք իրավունք չունի մեր ազգից խլել մայիսյան Եռատոնի բերկրանքն ու խորհուրդը:
    12:11
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է արձանագրվել
    այիսի 4-ին հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է արձանագրվել: Կատարվել է 1630 թեստավորում, առողջացել՝ 7 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 877 դեպք, որոնցից 412 026-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 545 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 339 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է: Ընդհանուր կատարվել է 3 059 332 թեստավորում։
    11:58
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակտիվիստները Փաշինյանի նկարներով դիմակներ են դրել և հայտարարել, որ ձերբակալեն իրենց
    «Ազատագրական շարժման» մասնակիցներն ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանցից մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ է դրել և հայտարարում, թե իրենք են Նիկոլ Փաշինյանը և իրենց կարող են ձերբակալել։ «Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալում է։ Ակցիայի նպատակը սա է», -լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից կանացից մեկը, ով նույնպես դիմակով էր։ Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ կրած քաղաքացիներին և շարժման հակամարգող Արա Զոհրաբյանին։
    11:44
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լուսաձայնային նռնակներ՝ խորհրդարանի բակում. պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի գալուն
    Այս պահին, երբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում է ԱԺ հերթական նիստը, իսկ քաղաքում անհնազանդության ակցիաներ են տիրում, ԱԺ բակում տեղադրվում են լուսաձայնային նռնակներ: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է դրանք: Հիշեցնենք, որ այսօր 16:30-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է և խորհրադարն է գալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    11:39
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են․ ոստիկանություն
    Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները: Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:
    11:31
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանիսո՞վ եք ծախում Արցախը. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց ամերիկահայերն ակցիա են իրականացրել
    ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել՝ «Դավաճաններ դո՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» կոչերով։ Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։ Երիտասարդները պահանջել են տեր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցությունները։ Երբ դեսպան Լիլիթ Մակունցը նստում էր մեքենան ակցիայի մասնակիցներից մեկը բղավեց. «Քանիսո՞վ եք ծախում Արցախն ու Հայաստանը»:
    11:21
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել 24 անձի
    Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ ՀՀ ոստիկանությունը այս պահի դրությամբ բերման է ենթարկել 24 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
    11:16
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել քաղաքացիներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել քաղաքացիներին
    11:13
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանում 24-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել
    Մայիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Ստեփան Մկրտչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա Արշակ Վարժապետյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս.Մկրտչյանը աշխատում է «Ֆուդ Փոինթ» ՍՊԸ-ի տնօրեն:
    11:04
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիները մեծ մեքենաներով փակել են Բարեկամություն խաչմերուկը
    Քաղաքացիները մեծ մեքենաներով փակել են Բարեկամություն խաչմերուկը
    10:58
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիները բետոնակիրներով փակել էին Կիևյան կամուրջը
    Այսօր՝ մայիսի 4-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, փակ է եղել Կիևյան կամուրջը։ Կիևյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Նշենք, որ քաղաքացիները ինքնաբուխ են կազմակերպվել և փակել առավոտյան ճանապարհները։
    10:55
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանական մեքենայում հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-ն
    Ոստիկանական մեքենայում հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-ն
    10:51
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լրագրողների հանդեպ բռնություն կիրառած ՊՊԾ պետին կկանչեն Քննչական կոմիտե
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն օրերս բացատրություն տալու նպատակով ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին կհրավիրի նախաքննական մարմին՝ լսելու նրա բացատրությունները: Այնուհետեւ՝ ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո, կորոշի` հարուցել քրեական գործ, թե ոչ: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ, երեկ՝ անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում, Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Գալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։ Այդ դեպքի առնչությամբ բոլոր փաստերը Քննչական կոմիտեում են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով պետք է քրգործի հարուցումը մերժվի. հանցակազմն ակնհայտ է»:
    10:45
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակցիայից դժգոհող մարդկանց խորհուրդ են տալիս մեկնել Շուռնուխ
    Ակցիայից դժգոհող մարդկանց խորհուրդ են տալիս մեկնել Շուռնուխ
    10:37
    04.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիայի հրապարակի հարակից՝ Սարյանի այգում, մի խումբ ոստիկաններ ոգելից խմիչքներ են օգտագործում
    Սարդարապատից դեպի Երևան քայլերթի մասնակից Հայկ Աթոյանն
    10:33
    04.05.22
    Ավելին