Լրահոս
2022-05-04
-
ՔաղաքականԼևոն Քոչարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ բողոքի ակցիայինԼևոն Քոչարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ բողոքի ակցիայինԱվելին13:3604.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները բետոնախառնիչ բեռնատար մեքենաներով փակել են Կիևյան կամուրջըԵրևանում առավոտը սկսվել է քաղաքացիների ինքնաբուխ անհնազադության ակցիաներով: Մայրաքաղաքի ամենամեծ կարմուրջներից մեկը՝ Կիևյանի կամուրջը բետոնախառնիչ բեռնատար մեքենաներով է փակվել: Հանուն Արցախի հայկական ապագայի՝ ընդդեմ Հայաստանի թրքացման կոչերով պայքարի դուրս եկած քաղաքացիներին ոստիկաններն սկսել են բերման ենթարկել, ուժով նստեցնել մեքենաները:Ավելին13:2804.05.22 -
ՀայաստանԱնհնազանդության ակցիաները վերսկսվել են. ժամը 15։30-ին՝ մեծ հանրահավաքԱվելին13:2504.05.22 -
ՔաղաքականԱռանց թուրքի Հայաստան. Արթուր Վանեցյանի գլխավորած խումբն ակցիա է իրականացրել ԱԳՆ-ի դիմացԱռանց թուրքի Հայաստան». Արթուր Վանեցյանի գլխավորած խումբը ակցիա իրականացրեց ԱԳՆ-ի դիմաց (Տեսանյութ)Ավելին13:2204.05.22 -
ՔաղաքականՄեր պայքարը ավարտվելու է Նիկոլի հեռացմամբ, որովհետև այս մարդիկ պետությունը տանում են կործանման․ ՍաղաթելյանԱկնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիվը ժամ առ ժամ, րոպե առ րոպե ավելանում է, երեկ տեսաք, թե երեկոյան տեղի ունեցած երթին քանի տասնյակ հազար մարդ էր մասնակցում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։Ավելին13:1104.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները փակել են Խանջյան և Հերացի փողոցներին հարող գետնանցումների տարածքներըԱյսօր առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներին արդեն քաղաքացիներն ինքնաբուխ կերպով են միանում: Այս պահին Մանկավարժական համալսարանի դիմաց Խանջյան փողոցի գետնանցումի հարակից տարածքը քաղաքացիները փակել են իրենց մեքենաներով ու միացել անհնազանդության ակցիաներին: Փակ է նաև Ոստիկանության դիմաց Հերացի փողոցում գտնվող գետնանցումի հատվածը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c9a03622a1a33927906f66716d49ae44 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին13:0404.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի ընտանիքը կառավարական ամառանոցից տեղափոխվե՞լ էՆիկոլ Փաշինյանի ընտանիքը կառավարական ամառանոցից տեղափոխվե՞լ էԱվելին12:5504.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժման երթը՝ Երևանում«Դիմադրություն» շարժման երթը՝ ԵրևանումԱվելին12:5304.05.22 -
ՔաղաքականՈստիկանները քաշքշելով բերման են ենթարկում բողոքող քաղաքացիներինՈստիկանները քաշքշելով բերման են ենթարկում բողոքող քաղաքացիներինԱվելին12:4904.05.22 -
ՔաղաքականՇենգավիթում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կրկնում են՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմումՇենգավիթում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կրկնում են՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմումԱվելին12:4704.05.22 -
ՀասարակականԼոս Անջելեսում՝ ՀՀ հյուպաթոսարանի մուտքի մոտԼոս Անջելեսում ՀՀ հյուպաթոսարանի մուտքի մոտԱվելին12:3804.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Լուսաձայնային նռնակներով պաշտպանում են խորհրդարանը. այնտեղ սպասում են ՓաշինյանինԱվելին12:3004.05.22 -
ՀասարակականԵրևանում վիճաբանությունն ավարտվել է 33-ամյա տղամարդու դանակահարությամբ․ նրան հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվելԱյսօր ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշնկերը ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանությունից պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ն-ն է։ Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 3-ին, ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի խճուղու 3 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արման Ն-ի և Լոռու մարզի բնակիչ՝ 20-ամյա Էդմոն Ա-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արման Ն-ին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Էդմոն Ա-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ Արման Ն-ն վիրավորվել է, նրան քաղաքացիական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելիս են եղել, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ավտովթար։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։Ավելին12:2004.05.22 -
ՔաղաքականՈւմ մտքով կանցներ, որ որևէ մեկը «դժբախտ ու դժգույն» պիտի անվաներ Շուշին․ սա է օրվա իշխանությունների պերճանքն ու թշվառությունը․ Աշոտ ՂուլյանԱրցախը շունչը պահած հետևում է Երևանի կենտրոնում, իսկ երեկվանից մայրաքաղաքի ծայրամասերում, ապա և Հայաստանի մարզերում ժամ առ ժամ թափ առնող շարժմանը: Ովքեր մասնակցել են 88թ. երթերին ու միտինգներին, կարող են վկայել, որ բազմաթիվ նմանություններով այսօրվա համաժողովրդական շարժումը շարունակությունն է 34 տարի առաջ սկիզբ առած ազգային զարթոնքի: Այդ ընդհանրությունների մեջ մի տհաճ կետ էլ կա. անցած դարի իրադարձությունների ընթացքում Արցախի ազատության համար պայքարի ելածներին առևանգում, ծեծում, բանտարկում էին մեր հարևան բարբարոսները, իսկ այսօր մայր հայրենիքի սրտում Արցախը մենակ չթողնելու կոչերը «գժվեցնում են» … ամոթ էլ ասելը, թե ում: Ում մտքով կանցներ, որ 30 տարի առաջ հենց այս օրերին վերջապես ազատագրված հայոց Շուշին, որ արցախյան ազատամարտի հերոսապատման էջը բացեց, քսանութ տարի անց որևէ մեկը (իսկ այդ մեկը իրեն իրավունք էր վերապահում խրատներ կարդալ ազգի գլխին) «դժբախտ ու դժգույն» պիտի անվաներ հայոց արևելից կողմաց բերդաքաղաքը: Սա է օրվա իշխանությունների պերճանքն ու թշվառությունը: 1991թ. անկախության հռչակումից ի վեր, մինչև 2018թ., Հայաստանի բոլոր ղեկավարները հեղինակություն են եղել հայության երեք հատվածների՝ մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար: Ազգը տեր ուներ և ամաչելու պատճառ չուներ: Հատուկ տաղանդ էր պետք այս ամենը հիմնովին քանդելու համար: Ոչ ոք իրավունք չունի մեր ազգից խլել մայիսյան Եռատոնի բերկրանքն ու խորհուրդը:Ավելին12:1104.05.22 -
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է արձանագրվելայիսի 4-ին հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է արձանագրվել: Կատարվել է 1630 թեստավորում, առողջացել՝ 7 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 877 դեպք, որոնցից 412 026-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 545 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 339 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է: Ընդհանուր կատարվել է 3 059 332 թեստավորում։Ավելին11:5804.05.22 -
ՔաղաքականԱկտիվիստները Փաշինյանի նկարներով դիմակներ են դրել և հայտարարել, որ ձերբակալեն իրենց«Ազատագրական շարժման» մասնակիցներն ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանցից մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ է դրել և հայտարարում, թե իրենք են Նիկոլ Փաշինյանը և իրենց կարող են ձերբակալել։ «Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալում է։ Ակցիայի նպատակը սա է», -լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից կանացից մեկը, ով նույնպես դիմակով էր։ Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ կրած քաղաքացիներին և շարժման հակամարգող Արա Զոհրաբյանին։Ավելին11:4404.05.22 -
ՔաղաքականԼուսաձայնային նռնակներ՝ խորհրդարանի բակում. պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի գալունԱյս պահին, երբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում է ԱԺ հերթական նիստը, իսկ քաղաքում անհնազանդության ակցիաներ են տիրում, ԱԺ բակում տեղադրվում են լուսաձայնային նռնակներ: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է դրանք: Հիշեցնենք, որ այսօր 16:30-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է և խորհրադարն է գալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին11:3904.05.22 -
ՔաղաքականՄայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են․ ոստիկանությունԱյսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները: Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:Ավելին11:3104.05.22