Լրահոս
Քաղաքական
11:44
04.05.22
4 375

Ակտիվիստները Փաշինյանի նկարներով դիմակներ են դրել և հայտարարել, որ ձերբակալեն իրենց

Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող «Ազատագրական շարժման» մասնակիցներից մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ են դրել ու հայտարարել․

«Մենք ենք Նիկոլ Փաշինյանը, կարող եք մեզ ձերբակալել»։

Ակցիայի մասնակից կանացից մեկը, որը ևս դիմակով էր, նշել է․

«Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալում է։ Ակցիայի նպատակը սա է»։ 

Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ կրած քաղաքացիներին և շարժման հակամարգող Արա Զոհրաբյանին։