Լրահոս
Քաղաքական
11:04
04.05.22
338

Երևանում 24-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել

Img default alt hy

Մայիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Ստեփան Մկրտչյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով  Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա Արշակ Վարժապետյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ վարորդ Ս.Մկրտչյանը աշխատում է  «Ֆուդ Փոինթ» ՍՊԸ-ի տնօրեն: