Լրահոս
Առողջապահական
11:58
04.05.22
143

Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է արձանագրվել

Img default alt hy

Մայիսի 4-ին հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է արձանագրվել: Կատարվել է 1630 թեստավորում, առողջացել՝ 7 քաղաքացի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 877 դեպք, որոնցից 412 026-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 545 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 339 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:

Ընդհանուր կատարվել է 3 059 332 թեստավորում։