Լրահոս
2022-05-04
-
ՔաղաքականԷրդողանը որոշել է հետ ուղարկել մեկ միլիոն սիրիացի փախստականներինԹուրքիայի նախագահը նոր նախագիծ է մշակել՝ Թուրքիայում ապրող 1 միլիոն սիրիացիներին իրենց երկիր վերադարձնելու համար: Էրդողանը վստահեցրել է, թե հատկապես Ազեզի, Ջարաբլուսի և Թել Աբյադի շրջաններում իրենք արդեն նախապատրաստել են բրիկետներով տներ և սիրիացի փախստականները կարող են հանգիստ վերադառնալ այնտեղ:Ավելին15:2604.05.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը Շուշիում «Մուղամ» մրցույթ կանցկացնիԱրցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում մայիսի 12-14-ը կանցկացվի «Հարիբուլբուլ» միջազգային փառատոնը: Իսկ հուլիս-օգոստոսին կրկին Շուշիում տեղի կունենա «Մուղամ» մրցույթի եզրափակիչն ու հաղթողների գալա համերգը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:Ավելին15:2104.05.22 -
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն․ Քրիստինե ՎարդանյանՀայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն մի պարզ պատճառով` իշխանությունն այլևս այդ շենքերում չէ, այն Հայաստանի փողոցներում , հայ մարդկանց ձեռքին է: Մեզ մնում է միայն համբերատարությամբ, վճռականությամբ և առանց սադրանքների տրվելու դե յուրե ևս արձանագրել դե ֆկտո արձանագրված այս իրողությունըԱվելին15:1604.05.22 -
ՔաղաքականՑուցարարները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհըՑուցարարները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհըԱվելին15:1404.05.22 -
ՔաղաքականՑուցարարները ԱԳՆ աշխատակիցներին հրավիրել են Ֆրանսիայի հրապարակԱյս օրերին հայրենասեր, պետականամետ շատ դիվանագետներ, գիտակցելով, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, իրենց աջակցությունն են ցույց տվել համաժողովրդական շարժմանը։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Եկեք ողջունենք այդ դիվանագետներին, որոնք ծառայում են ՀՀ-ին։ Մեր դիվանագետներին ազատագրելու ենք և նրանք շարունակելու են ծառայել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»,- ասաց Վանեցյանը։ Ակցիայի մասնակիցները ԱԳՆ աշխատակիցներին հրավիրեցին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։ ԱԳՆ շենքի մոտ ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Հայաստա’ն, ոտքի՛», «Արցա՛խ, ոտքի՛» «Հայ ազգ ոտքի՛» կոչերը և շարունակեցին իրենց երթը։Ավելին15:0804.05.22 -
ՔաղաքականՆերկա իշխանությունների պատկերացրած ապագան թուրք-ադրբեջանական տանդեմին ստրկանալու ապագան է․ Արծվիկ ՄինասյանԱյս իշխանությունը խոստանում էր երջանկություն, բայց բերել է դժբախտություն, խոստանում էին Արցախի պաշտպանություն, բայց բերել է Արցախի զգալի հատվածի կորուստ, խոստանում էր սահմանների պաշտպանություն, բայց իրենց օրոք Հայաստանի սահմանները այսչափ անպաշտպան չեն եղել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Հայաստանի սահմանների ծավալը այնքան է ընդլայնվել, որ Հանրապետության գրեթե ամեն երրորդ բնակավայր դարձել է սահմանային։ Այսպիսի իշխանությունը ինչպես կարող է անվտանգ ապագա ապահովել, իրենց պատկերացրած ապագան թուրք-ադրբեջանական տանդեմին ստրկանալու, սեփական բանակ չունենալու ապագան է»,- ասաց Մինասյանը։ Անդրադառնալով ընդդիմության առաջնորդների կողմից արված այն հայտարարություններին, որ ոստիկանների մեջ կան ոստիկանական համազգեստ հագած որոշ օլիգարխների թիկանապահներ, Մինասյանը ասաց․ «Ոստիկանական համազգեստ հագած անձանց, ովքեր տարբեր ծառայություն են իրականացնում, բայց համակարգում չեն, նրանց պատասխանատվություն է սպասվում և ոչ միայն իրենց, նաև իրենց տերերեին։ Չի կարելի ոստիկանի համազգեստը պղծել և ստորադասել։ Այս արատավոր երևույթի մեջ ներգրավված անձիք պատասխանատվություն են կրելու ամենախիստ ձևով»։Ավելին15:0104.05.22 -
ՀասարակականՁեռնպահ մնացեք հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա․ ոստիկանությունՏեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա: Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության:Ավելին14:5804.05.22 -
Քաղաքական«Աստված պահապան հայ ժողովրդին». Գլխավոր դատախազին մեղադրում են «դանդաղելու համար»ՔՊ-ական #Վահագն_Ալեքսանյանն է այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ #Արթուր_Դավթյանին մեղադրել դանդաղելու համար՝ ապօրինի գույքը բռնագանձելու հարցում: Ըստ Ալեքսանյանի՝ նախկին փոխնախարարին պատկանող բետոնախառնիչներն են այսօր Կիևյան կամուրջն ու Բարեկամության էստակադան փակել:Ավելին14:5304.05.22 -
ՔաղաքականՄեր թիկունքում հայրենիք եք թուրքին նվիրում, շուտով Դուք կհաշվառվեք ԱԱԾ-ի կողմից որպես պետական դավաճաններ․ Արսեն Բաբայանի պատասխանը ՔոչարյանինԼոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, ով օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբեդ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին:Ավելին14:4304.05.22 -
ՔաղաքականՔՊ-ական Լենա Նազարյանը պետք է ներողություն խնդրի Թագուհի Թովմասյանից. դատարանի որոշումըՔՊ-ական պատգամավոր #Լենա_Նազարյանը հրապարակավ ներողություն կխնդրի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր #Թագուհի_Թովմասյանից՝ նրան «իդիոտկա» անվանելու համար: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Թովմասյանի հայցը՝ ընդդեմ Լենա Նազարյանի, գրել է «Ժողովուրդը»:Ավելին14:4004.05.22 -
ՔաղաքականԱնդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում․ ՍաղաթելյանԵս էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով, ովքեր մեր պետությանը վնաս են հասցրել:Անդրանիկ Քոչարյանի կոչին եթե հետևենք, իրենց ֆրակցիան կես կլինի, էլ չեմ ասում, որ պետք է սկսել Նիկոլից: Անդրանիկ Քոչարյա՞նն է մեզ բանակում ծառայելով կամ հայրենիք պաշտպանելով վախեցնում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կոչին, թե ԱԱԾ-ն պիտի բոլոր բերման ենթարկվածների տվյալներն ուղարկի ՊՆ։ «Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում, իշխանությունը ժողովուրդն է և առաջիկա օրերին իրենք դա իրենց մաշկի վրա կզգան»,- հավելեց նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d5d73cf1c64f67ca7feeb8a26786d33c © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին14:2604.05.22 -
Քաղաքական40 ցուցարար բերման է ենթարկվել․ ոստիկանությունՈստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 40 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։Ավելին14:2004.05.22 -
ՔաղաքականՔոչարյանն առաջարկում է բանակ տանել ակցիայի մասնակիցներին. Սեյրան Օհանյանի արձագանքըՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այլևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ «Ժամանակավոր կառավարության գործառույթն է լինելու անհապաղ գործողություններ իրականացնել, որոնք բխում են մեր երկրի անվտանգությունից ու կազմակերպել նորմալ, մրցակցային ընտրություններ, այլ ոչ թե չագուչներով, անհասկանալի հռետորաբանությամբ մրցավազքեր», - ասաց նա։Ավելին14:1104.05.22 -
Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչներն այսօր փորձելու են զավթել ԱԺ-ի շենքը․ ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները: Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը:Ավելին14:0404.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության ակցիաները վերսկսվել են. ժամը 15:30-ին՝ մեծ հանրահավաքԱվելին13:5704.05.22 -
ՀասարակականԵրեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք․ ՄԻՊԵրեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «Սա ուղղակիորեն ապահովում է երեխայի կարծիքը հաշվի առնելու ու նրան ներգրավելու լավագույն մոտեցումների ու իրավունքների մեջ», - ասաց նա։ ՄԻՊ-ի խոսքով, սակայն, յուրաքանչյուր դեպքում երեխայի որևէ իրավունք չպետք է գերադասվի կամ ստորադասվի։ Ամենակարևոր սկզբունքը, ըստ Քրիստիննե Գրիգորյանի, երեխայի լավագույն շահն է։ «Պետք է ծնողները, խնամակալները, երեխայի համար օրենքով պատասխանատու անձինք լավագույնս գնահատեն ու նաև ուղղորդեն երեխային իր այս իրավունքը իրացնել գիտակցված», - նշեց ՀՀ ՄԻՊ-ը։ Նա ցավալի համարեց, երբ քաղաքական բնույթի հավաքներում երեխաները հայտնվում են կադրերում ու թիրախավորվում։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing buttonԱվելին13:4704.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները փակել են Երևան-Սևան ՄայրուղինՔաղաքացիները փակել են Երևան-Սևան ՄայրուղինԱվելին13:4204.05.22 -
Քաղաքական«Դիմադրության» շարժումը փակել է Թումանյան-Մաշտոց խաչմերուկը«Դիմադրության» շարժումը շարունակում է փակել մայրաքաղաքի փողոցները։ Այս պահին մի շարք փողոցների երթևեկությունը պարալիզացված է՝ այդ թվում ցուցարարները փակել են Թումանյան-Մաշտոց խաչմերուկը։ Ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան» և կոչ անում միանալ իրենց։ Նշենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքում և մարզերում ապակենտրոն բողոքի ակցիաներ են, փակ են մի շարք փողոցներ, մայրուղիներ, կամուրջներ։Ավելին13:3904.05.22