Լրահոս
Քաղաքական
11:21
04.05.22
374

Քանիսո՞վ եք ծախում Արցախը. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց ամերիկահայերն ակցիա են իրականացրել

Img default alt hy

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել՝ «Դավաճաններ դո՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» կոչերով, գրել է «News.am»-ը:

Նրանք իրենց մոտ ունեցել են պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։  Երիտասարդները պահանջել են տեր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցությունները։

Երբ դեսպան Լիլիթ Մակունցը նստում էր մեքենան, ակցիայի մասնակիցներից մեկը բղավել է․

«Քանիսո՞վ եք ծախում Արցախն ու Հայաստանը»: