Լրահոս
Քաղաքական
13:11
04.05.22
172

Մեր պայքարը ավարտվելու է Նիկոլի հեռացմամբ, որովհետև այս մարդիկ պետությունը տանում են կործանման․ Սաղաթելյան

Img default alt hy

Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիվը ժամ առ ժամ, րոպե առ րոպե  ավելանում է, երեկ տեսաք, թե երեկոյան տեղի ունեցած երթին քանի տասնյակ հազար մարդ էր մասնակցում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Հստակ կարող ենք արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահվածքով արձանագրեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Հիմա կարող ենք փաստել նաև, որ իրենք չունեն այլևս իշխանություն և պետք է օր առաջ հեռանան»,- ասել է Սաղաթելյանը։

Լրագրողի հարցին՝ իշխանության կողմից ստեղծված իրավիճակը քննարկելու առաջարկներ եղե՞լ են, Սաղաթելյանը պատասխանել է, որ իրենց հետ խոսելու մի օրակարգ կա և դա օրվա իշխանությունների անցնցում և արագ հեռանալու օրակարգն է։

«Մեր պայքարը ավարտվելու է Նիկոլի հեռացմամբ և Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, որովհետև այս մարդիկ պետությունը տանում են կործանման։ Իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը չի թուրքացվելու։

Ժողովրդական ճնշման տակ այս իշխանությունները պետք է հեռանան և րոպե առ րոպե ինչ ուզում ենք, տեղի է ունենում»,- ընդգծել է նա։