Լրահոս
Քաղաքական
13:04
04.05.22
140

Քաղաքացիները փակել են Խանջյան և Հերացի փողոցներին հարող գետնանցումների տարածքները

Img default alt hy

Այսօր առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներին արդեն քաղաքացիներն ինքնաբուխ կերպով են միանում:

Այս պահին Մանկավարժական համալսարանի դիմաց Խանջյան փողոցի գետնանցումի հարակից տարածքը քաղաքացիները փակել են իրենց մեքենաներով ու միացել անհնազանդության ակցիաներին:

Փակ է նաև Ոստիկանության դիմաց Հերացի փողոցում գտնվող գետնանցումի հատվածը: