Լրահոս
2022-05-10
-
ԻրավականԳյումրիում տարեց մարդկանց բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել են ՀՅԴ-ականներ Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը. ՔԿԳյումրիում տարեց մարդկանց բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել են ՀՅԴ-ականներ Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը. ՔԿԱվելին15:4610.05.22 -
ՔաղաքականՓորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների․ չի հաջողվելու․ Արտակ Զաքարյան«Ըստ «իշխանությունների» ներսից ստացվող լուրերի, սրանք «նիկոլական սադրիչ» օպերացիան անհաջող իրացնելուց հետո, անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին` «ինչի՞ գլխարկ չես դրել» թեմայով: Քանի որ դա էլ չի օգնելու (իրենք հո գիտե´ն, որ կեղծ թեմաները երկար կյանք չունեն), այնուհետև փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների: Այսինքն` ոստիկանության մեծաթիվ ուժեր, այլ ուժերից ու մարզերից ոստիկանի համազգեստ հագած անհայտ ծագման սուբյեկտներ, փշալարեր, մահակներ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազեր և այլն: Սա իրենց սցենարն է, որը նախապատրաստել են Արցախը հանձնելու, Նիկոլի կաշին փրկելու և Հայաստանը թրքացնելու համար: Երեքն էլ ծայրաստիճան վատ նպատակ է, որին այսօր իբրև թե ծառայում է հայ ոստիկանը (հուսով եմ սխալվում եմ): Սա չի հաջողվելու, որովհետև նիկոլամերձ վախկոտների ու թրքահպատակների «իշխանության» կուլիսներում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ եթե 30.000 մարդուց ավել լինի միտինգը, ապա իրենց վրա հույս չդնեն: Ոչ ջրցան մեքենան կօգնի, ոչ հատուկ միջոցները, ոչ էլ ոստիկանության` առանձնակի դաժանությամբ (ջիհադիստական վարքով) աչքի ընկած դիմակավոր տեսակը: Այնինչ` շարժումն օր օրի աճում ու ավելանում է: Երեկ ոստիկանությունն իր ղեկավարությանը զեկուցել էր, որ երթը մոտ 50.000 մասնակից է ունեցել: Խելագարին դա չեն հասցրել: Ճիշտ էլ արել են, կապիտուլյանտը թող Հ1 նայի»:Ավելին15:4110.05.22 -
ՀասարակականԱյլընտրանքային ճանապարհը գյուղացիների մեքենաները ջարդում է․ ի՞նչ վիճակ է այժմ Բարձրավան գյուղումԳորիսի երեք գյուղերի՝ Շուռնուխի, Բարձրավանի եւ Որոտանի համար կառուցվող այլընտրանքային ճանապարհը մի քանի շաբաթ է՝ անանցանելի է դարձել բնակիչների համար՝ տեղացող անձրեւների պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։ Ավագյանի խոսքով՝ գյուղացիներն օգտվում են Որոտանի այլընտրանքային ճանապարհից։ «Այդ ճանապարհի վրա հողային աշխատանքները դեռ չեն ավարտվել, եւ անձրեւի պատճառով այն հիմա ամբողջությամբ ցեխ է։ Մենք հիմա օգտվում ենք Որոտանի այլընտրանքային ճանապարհից, դա էլ ավարտված չէ, բայց ավելի բարվոք վիճակում է»,- նշեց Ավագյանը։ Ավագյանի խոսքով՝ իրենց վստահեցրել են, որ այլընտրանքային ճանապարհն ամբողջապես պատրաստ կլինի օգոստոսին։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բարձրավան շտապօգնության մեքենայի գյուղ չի կարողանում հասնել։ Գյուղապետի փոխանցմամբ՝ այժմ այդ խնդիրը լուծված է։ «Հիմա փոխել ենք մեզ արդեն սպասարկում է Կապանի բժշկական կենտրոնը, որովհետեւ Գորիսից այլեւս մեքենա չէր կարողանում մոտենալ մեզ»,- ասաց գյուղապետը։ Օնիկ Ավագյանի խոսքով՝ Գորիս հասնելու համար գյուղացիները ստիպված են շաբաթը երկու անգամ «Ուրալով» տեղափոխվել։ « «Ուրալները» ամեն օր մեր գյուղի ուսուցիչներն են տեղափոխում, որոնք հիմնականում հարեւան գյուղերից են։ Դասապրոցներում երբեմն խափանումներ լինում, բայց հիմնականում նույն կերպ է ընթանում»,- ընդգծեց Ավագյանը։ Օնիկ Ավագյանը նշեց, որ թեպետ գյուղում թշնամու տիրապետության տակ անցած արոտավայրեր չկան, սակայն գյուղացիներն այլ վնասներ են կրել։ «Այլընտրանքային ճանապարհը գյուղացիների մեքենաները ջարդում է, հավելյալ ծախսերի կարիք առաջանում, վառելիքն էլ թանկացել է։ Մարդիկ դժվարությամբ են հասցնում։ Այս տարի ընդամենը չորս հեկտար գարնանացան ենք ունեցել՝ մինչդեռ սովորաբար առաջ քառասուն հեկտար ենք արել, բայց այս տարի սերմացու չկար, վառելիքն էլ շատ թանկ էր»,- պատմեց Ավագյանը։ 27 տնտեսություն ունեցող գյուղում, սակայն, Օնիկ Ավագյանի խոսքով՝ բնակիչները դժվարությունների պատճառով գյուղը չեն լքում։ «Նույնիսկ մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված մի ընտանիք տեղափոխվել է մեր գյուղ՝ ապրելու մեր ազատ տներից մեկում»,- հավելեց Ավագյանը։Ավելին15:3810.05.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Բայրամովն ու ՔՊ-ականները «նույն տեքստն» են ասում՝ Դիմադրության շարժման մասինԱվելին15:3010.05.22 -
ՔաղաքականԳյումրիում տեղի ունեցած միջադեպը կազմակերպված սադրանքն է եղել. Լևոն Քոչարյան«Գյումրիում տեղի ունեցած միջադեպը կազմակերպված սադրանքն է եղել»,-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի ժամանակ հայտնեց Լևոն Քոչարյանը: Նա ասաց, որ միջադեպին ներկա գտնվողների պատմածից հասկացել է, որ տարեց մարդկանց ձեռքը հավկիթներ են տվել և համոզել են սադրել: «Կամ էլ իրենց կողմնակիցներն են եղել՝ չգիտեմ։ Խորհուրդս է, որ չտրվենք նման սադրանքների։ Կարող են շատ վիրավորել, հայհոյել, կոպիտ իրենց պահեն, ամեն մեկը չէ, որ կարող է իրեն զսպել, տեղ կա, որ նյարդերը բռնկվում են։ Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից»,-ասաց Լևոն Քոչարյանը։Ավելին15:2810.05.22 -
ՔաղաքականՈրևէ ցուցարարի դեմ որևէ գործողություն իրավաչափ չի լինի, քանի դեռ արգելանքի չեն վերցվել «քացի տվող» ՊՊԾ պետը․ ՄելիքյանԼուսաբացին խայտառակ ապօրինի ձևով ձերբակալել են Հենրիխ Դանիելյանին ու տեղափոխել Գյումրի։ Հավատացնում եմ, որ Հենրիխը ոչ մի կապ չունի իրեն վերագրող արարքի հետ։ Հավատացնում եմ, որ այդ մասին ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ լավ տեղյակ են «իրավապահ»-ի անվան տակ քաղաքական հրահանգ կատարողները։ Խնդիրը շատ պարզ է. փորձել սևացնել Հենրիխի անունը և մի քանի օրով չեզոքացնել նրան։ Առաջինը իհարկե չի հաջողվելու, իսկ երկրորդը անգամ եթե հաջողվի՝ «պատվիրատուների» ակնկալած արդյունքը հաստատ չի տալու։ ՀԳ. Որևէ ցուցարարի դեմ ոստիկանության ցանկացած գործողություն, որը նույնիսկ օրինական թվա, բացարձակ իրավաչափ չի լինի՝ այնքան ժամանակ, քանի դեռ արգելանքի չեն վերցվել խաղաղ ցուցարարների դեմ վայրենություններ կատարող «իրավապահները»՝ սկսած «քացի տվող» ՊՊԾ պետից, վերջացրած բերման ենթարկվող ցուցարարներին հարվածող բերետավորներով։ Լրացում - Հենրիխն ազատ է արձակվել։ Ի թիվս այլոց, խախտվել է նաև անազատության մեջ պահելու առավելագույնը 3 ժամվա պահանջը։Ավելին15:1810.05.22 -
ՔաղաքականՈստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 100-ից ավելի մասնակիցների. ՍաղաթելյանԱյս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը։ Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում՝ Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամաբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը շարունակում են երթերին անդադար միացող մեր արժանապատիվ քաղաքացիները։ Մենք երեկ հայտարարել ենք, որ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական։Ավելին15:0910.05.22 -
ՀասարակականՄայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան. ոստիկանություն«Հայտնում ենք, որ այս պահին մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»։Ավելին15:0410.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի հեռացման հեռանկարն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին․ Անդրանիկ ԹևանյանՆիկոլ Փաշինյանի հեռացման հեռանկարն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այդ հեռանկարը չի բավարարում Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլի «ժողովրդին»։ Ադրբեջանի արտգործնախարարն այսօր Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը՝ «Դիմադրության» շարժմանը քննադատել է նույն բառապաշարով, ինչ Նիկոլն ու իր թիմակիցները։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն անթաքույց պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու քննադատել «ռևանշիստներին»՝ «մոտ 30 տարի Հայաստանն անդունդը գլորելու համար» (հղումը՝ մեկնաբանություններում)։ Նա զուգահեռաբար նաև հաշիվ–ֆակտուրա է ներկայացրել Նիկոլին։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Տավուշի մարզի 7 գյուղ (իրենք օգտագործում են «Ղազախի շրջան» ձևակերպումը) և Տիգրանաշենը («Քյարքին») անցնելու են Ադրբեջանին (հղումը՝ մեկնաբանություններում)։ Փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև գործարքը տեղի է ունենում «Աթոռ՝ հողերի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման դիմաց» բանաձևով։ Եվ այսպես, գործարքի կողմերը հայտնի են, գործարքի առարկան հայտնի է։ Հայ ժողովրդի խնդիրը գործարքը գրողի ծոցն ուղարկելն է։Ավելին15:0010.05.22 -
ՔաղաքականՊատերազմի ողջ բովով անցած «Դուդու»-ին՝ Էդմոն Ավետիսյանին, բիրտ ուժ կիառելով՝ բերման ենթարկեցինԵրևանում այս պահին շարունակվում են խաղաղ անհնազանդության միջոցառումները, որոնց ընթացքում ոստիկանները, մասնավորապես՝ կարմիր բերետավորները կիրառում են անհամաչափ ու բիրտ ուժ։ Բերման ենթարկվեց նաև հայտնի Դուդուն՝ Էդմոն Ավետիսյանը, ով պատերազմի ողջ ընթացքում կռիվ է տվել թուրքի դեմ։ «44-օրյա պատերազմում Դուդուն Հադրութի գնդի արագ արձագանման հակադիվերսիոն ջոկատի հրամանատարն էր: Իր 5 հոգանոց խմբով Դուդուն հայրենիքի համար մղվող կռիվը տվեց Կարախամբեյլիի, Ֆիզուլիի, Հադրութի, Կարմիր Շուկայի, Կրկժանի և Թութակի թեժ մարտերում: 24-ամյա էս տղեն, հայկական գելխեղդի նման հոշոտել է տասնյակ ասկյարների Ջոնսոնի հրամանատարական կետում, երբ քչաքանակ զենքով ու զորքով 8 ժամ հետ է մղել ու իսկական սպանդ կազմակերպել ադրբեջանցիների ձեռնարկած ավելի քանի 5 գրոհների ընթացքում: Դուդու-ի ПК-ն մաղել է այնքան, մինչև իր և ընկերների զինամթերքը սպառվել է: Այդ ժամանակ տղերքը հրետանային կրակի աջակցություն են խնդրում ու երբ տեսնում են, որ այդ աջակցությունը չկա, ստիպված նահանջում են: Էս տղեն իր ջոկատով կռվի դաշտից, շրջափակման մեջից հանել է մեր վիրավոր ժամկետայիններին, մեծաքանակ տեխնիկա և այլն...որ ձեզ ասեմ, թե քանի թուրք է Թութակի մարտերում սեփական ճղճիմ կյանքի ամենավերջին ակնթարթում տեսել Դուդուի քմծիծաղը, միգուցե մտածեք, որ ես չափազանցացնում եմ...այո՛, հերոսները ապրում են մեր մեջ, մեր կողքին, մեր կենցաղով, իսկ մենք նրանց մասին չգիտենք»,-նշված է տեղեկության մեջ։ Էդմոն Ավետիսյանն այս պահին բնակվում է Երևանում, իսկ բազմանդամ ընտանիքը՝ Ստեփանակերտում։ Հադրութի իր տունն այլևս չկա, քանի որ թշնամին այն այրել է։Ավելին14:4510.05.22 -
ՔաղաքականԻնչքան շատ մարդ դուրս գա փողոց, այնքան թուլանալու է օկուպացիոն վարչակարգի հրամանի ուժը․ Կարեն ՎրթանեսյանՇատ պարզ բանաձև կա ոստիկաններին կարգի հրավիրելու. ինչքան շատ մարդ է մասնակցում ակցիաներին, այնքան ավելի պուպուշ են դառնում ոստիկանները։ Եթե չեք ցանկանում, որ ձեր ծանոթին, բարեկամին, հարազատին քաշքշեն, իջեք փողոց, կողքը կանգնեք։ Այլ տարբերակ չկա։ Ինչքան շատ մարդ դուրս գա փողոց, այնքան թուլանալու է օկուպացիոն վարչակարգի հրամանի ուժը։ Այնքան ավելի քայքայվելու է Բաքվի կամակատարի իշխանական բուրգը։ Եւ մի օր այն անխուսափելիորեն փլվելու է։Ավելին14:3010.05.22 -
ՔաղաքականՄեզ միացան նաև Եվրոպական համալսարանի դասախոսները․ Արեգնազ ՄանուկյանՄեզ բերման ենթարկելուց հետո😉 Ավելի ենք շատացել։ Աշխատավայրերից դուրս են գալիս ու միանում մեզ։ Միացան նաև Եվրոպական համալսարանի դասախոսները։Ավելին14:1510.05.22 -
ՀասարակականՈստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 35 քաղաքացի․ ոստիկանությունՈստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 35 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 12։00-ից «Դիմադրություն» շարժումը սկսել է անհնազանդութան երթեր չորս տարբեր ուղղությամբ։Ավելին14:1210.05.22 -
ՔաղաքականՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի և Արարատի մարզերի որոշ շրջաններ Ադրբեջանին. թյուրքագետԱյսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։ Սա նշանակում է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի և Արարատի մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին։ Այ հենց սրա դեմ ենք պայքարում։ Եթե դեմ եք այս գործընթացին, միացե՛ք պայքարին։Ավելին14:0910.05.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը պնդում է՝ «Հայաստանը համաձայնել է խաղաղության համաձայնագրին»«Խաղաղության պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկությունների հիման վրա», - այս մասին հայտատարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը: APA գործակալության փոխանցմամբ՝ Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին և սահմանագծման գործընթացին։Ավելին14:0510.05.22 -
ՔաղաքականՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ էՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է․ այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։Ավելին13:5910.05.22 -
ՀասարակականԼոռու մարզում որպես անհայտ կորած 85-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափինԱյսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա համայնքի Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին կին է ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը Լոռու մարզի բնակչուհի՝ 85-ամյա Աննա Հ-ն էր, ում երեկվանից հարազատներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնում էին։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։Ավելին13:5510.05.22 -
ՄիջազգայինԼոս Անջելեսի հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականըՀայաստանի հյուպատոսության շենքի առաջ ամերիկահայերը վանկարկել են «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկո՛լ դավաճան»:Ավելին13:5410.05.22 -
ՔաղաքականՏարբերություն չեմ տեսնում Բաքվի և ՀՀ իշխանությունների խոսքերի միջև․ Վանեցյանը՝ Բայրամովի հայտարարության մասինԱնդրադառալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ Ադրբեջանի արտգործանախարար Բայրամովի հայտարարությանն այն մասին, որ ընդդիմադիրները 30 տարի սուտ խոստումներ էին տալիս հայ ժողովրդին՝ հասցնելով Հայաստանը անդունդի եզրին, Վանեցյանը ասաց․ «Եթե Ձեր հարցի մեջ չասեիք Բայրամովը, ապա կարող էիք նույն տեքստը ներկայացնել որպես Հայաստանի իշխանություններրի կողմից ասված տեքստ։ Նույն բանը ասում են Հայաստանի իշխանությունները։ Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, որովհետև մենք ասում ենք, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, ասում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խախտվելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և այլն։ Մեծ տաբերություն չեմ դնում Բաքվի և մեր իշխանությունների խոսքերի միջև»,- ասաց Վանեցյանը։ Հարցին՝ ով է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն, Վանեցյանը ասաց, որ նման անուն դեռևս չի շրջանառվում։Ավելին13:4710.05.22 -
ՔաղաքականԱբողջությամբ փակել ենք Կիևյան կամուրջըԱբողջությամբ փակել ենք Կիևյան կամուրջը: Խաղաղ անհնազանդությունները շարունակվում ենԱվելին13:4310.05.22