Լրահոս
2022-05-12
-
ՀասարակականԱԺ նախագահն աշխատանքային ժամին այցելել է կենդանաբանական այգիԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ընտանիքի հետ այսօր այցելել է կենդանաբանական այգի: Այս մասին գրված է այգու ֆեյսբուքյան էջում: Ըստ հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը ընտանիքի հետ շրջել է այգում, տեսել նոր ծնված կենդանիներին, ծանոթացել նրանց պահման ու խնամքի պայմաններին:Ավելին16:4012.05.22 -
ՄիջազգայինԴուշանբեում Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ 5․8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԴուշանբեում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է: Տատանումները զգացել են քաղաքի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները: Դրանք զգացվել են նաև Hyatt հյուրանոցում, որտեղ ընթանում են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները. հյուրանոցում լույսերը մի քանի վայրկյանով մարել են, նշում է minval.az-ը։Ավելին16:3312.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը մայիսի 15-ին կմեկնի ՄոսկվաՆիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին կմեկնի Մոսկվա: Այնտեղ նա կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին: Տեղեկությունը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է հայտնել:Ավելին16:2912.05.22 -
ՔաղաքականԱնուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․ ՎանեցյանԱնուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․Արթուր ՎանեցյանԱվելին16:2312.05.22 -
ՀասարակականԴեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջիկն ապաքինվել է. բժշկական կենտրոնի տնօրենը մանրամասներ է հայտնումԴեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում, հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Հյայտնում են, որ պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն: «Մեզ մտահոգում էր այն, որ կյանքը փրկեինք, բայց մտավոր լուրջ դեֆիցիտ լիներ, բայց երեխան և խոսում է, և ճանաչում է, և շատ ակտիօվ է, և ճիշտն ասած մենք էլ զարմացած ենք, որ նման հրաշք երկրի վրա լինում է։ Բայց մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես նաև իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը այնպես է կպած, ինչպես մամայի, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:Ավելին16:1212.05.22 -
ՄիջազգայինԴուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներըԴուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները. հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա ԶախարովանԱվելին16:0912.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման հանրահավաքը մեկնարկում է Ֆրանսիայի հրապարակումՄոտ կես ժամից Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի հանրահավքը:Ավելին16:0112.05.22 -
ՄիջազգայինԴուշանբեում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումըԴուշանբեում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումըԱվելին15:5712.05.22 -
ՔաղաքականԱկցիա՝ Հայաստանում ԵՄ դեսպանատան մոտ․ ուղիղ հեռարձակումԱկցիա՝ Հայաստանում ԵՄ դեսպանատան մոտ․ ուղիղ հեռարձակումԱվելին15:4512.05.22 -
ՄիջազգայինՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի ՀայաստանՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այսօր կայցելի Հայաստանի Հանրապետություն։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին հանձնարարվել է հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:Ավելին15:3812.05.22 -
ՀասարակականՀայկական օրակարգ. Իրավիճակ և հանգուցալուծումԱյլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները. Աննա Գրիգորյան. ՀՀ ԱԺ պատգամավոր Վերջին օրերին ես տեսնում եմ, որ մարդիկ ավելի մեծ թափով են աջակցում շարժմանը, եթե նախկինում չնայած նրան, որ մեքենայի ազդանշանների տեսքով մարդիկ աջակցում էին, այնուամենայնիվ կար որոշակի պասիվություն։ Հիմա աջակցության ծավալները, իսկապես մեծացել են,որոշ դեպքերում մարդիկ նույնիսկ դուրս են գալիս աշխատանքի վայրից և միանում քայլերթին։ Երբ հանրությունը այսքան բաժանված է, երբ մարդիկ բաժանված են սևերի և սպիտակների, շատ դժվար է գտնել հանրության բոլոր շերտերի համար ընկալելի գործչի։ Եթե նկատել եք, մենք անում ենք ամեն ինչ, որ հարթակում հնարավորինս քիչ լինեն քաղաքական կերպարները։ Շատ են արվեստագետները, մշակութային գործիչները, ուսանողները: Երբ այստեղ միջնորդի մասին էին խոսում և նախագահի անուն էին տալիս՝ ես զարմացա։ Այսքան օրերի ընդացքում ես առաջին անգամ եմ իր անունը լսում, որովհետև մենք մոռացել ենք, որ նման մարդ գոյություն ունի։ Երբ նույնիսկ անցնում ենք Բաղրամյան 26-ի կողքով, հարկ էլ չենք համարում կանգնել և ինչ որ բան ասել, որովհետև նա ընդամենը՝ ՔՊ-ի պատգամավորներից մեկն է, նրանք նույն հարթության վրա են։ Օգտվելով հնարավորությունից կոչ կանեմ․ խնդրում եմ Ժողովուրդ ջան, եկեք միասնաբար պայքարենք։Մարդիկ իրենց տեսակետն են ասում։ Երեկ չէ առաջին օրը վրաններից մեկից ասացին, որ սա ապաքաղաքական վրան է և իրենք ոչ մեկի չեն վստահում։ Ես ասացի ձեր ցավն էլ տանեմ, կարևորը գիտեք, թե ինչի համար եք պայքարում։ Արման Աբովյան. ԲՀԿ փոխնախագահ Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ է և առհասարակա ճգնաժամ է նաև տնտեսական և սոցիալական առումով։ Այսօրվա ճգնաժամը սկսվել է վաղուց և ներկայիս «Դիմադրության» շարժումն ընդգծել է այն, ինչի մասին խոսում է այսօր ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների ներկայացված չլինելը։Ներկայացված չեն մի պարզ պատճառով, քանի որ ընտրել են քաղաքական պայքարի մեկ այլ ձևաչափ, բայց փաստը մնում է փաստ, որ եթե երկրի խորհրդարանում ֆիզիկապես ներկայացված չէ ընդդիմությունը, ապա այն գտնվում է շատ տարօրինակ և տարակուսելի իրավիճակում, և քաքաղաքական ճգնաժամի առաջին ցուցիչն է։ Զարգացած երկրներում կա նման իրավիճակներից դուրս գալու փորձ և մեթոդ։ Հարթակ են գալիս վստահություն վայելող քաղաքական գործիչներ կամ ուժեր, որոնք պետք է ընդունելի լինեն թե´ երկու կողմերի, թե´ հասարակության լայն շերտերի կողմից։ Միջնորդի խնդիրը հակամարտող երկու կողմերի միջև ընդհանուր եզրեր գտնելն ու ընդհանուր սեղանի շուրջ նստեցնելն է։ Այդ ամենից հետո գծվում է ճանապարհային քարտեզ՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, որն ըստ գործընթացների տրամաբանության, կարող է լինել նոր ԱԺ ընտրությունները կամ կառավարության ձևավորումը։ Եթե ես այս պահին միջնորդի անուն տամ, ապա արագորեն վերջինիս առաքելությունը կավարտվի և չի լինի միջնորդ, իսկ նա հարց լուծող չէ, այլ բոլորի կողմից ընդունված անձ կամ ուժ է։ Եթե իրավիճակը արագ չհանգուցալուծվի, կլինեն շատ բացասական արտաքին զարգացումներ։ Սակայն արտաքին անբարենպաստ իրավիճակը չպետք է կապել ընդդիմության հետ։ Հավատացնում եմ, եթե թուրքը որոշի վրա տալ, ապա ո´չ ընդդիմությանը կնայի, ո´չ իշխանությանը։ Ստեփան Դանիելյան. քաղաքագետ Սկսած 2018 թվականից մենք այս իշխանության կողմից ադեկվատություն չենք տեսել, և հենց այդ ադեկվատության իսպառ բացակայության պատճառով էր, որ պատերազմը տեղի ունեցավ։Չգիտեմ այն տգիտության, թե հոգեկան խանգարվախության արդյունք էր, թե հստակ դրված առաջադրանքի կատարում, բայց մի բան ակնհայտ է՝ արվեց հնարավորն ու անհնարը, պատկերացնելին ու անպատկերացնելին, որպեսզի պատերազմը տեղի ունենա և մենք ունենանք այն ողբերգական հետևանքը, որն այսօր կա։ Այսօր էլ նման ոչ ադեկվատ քայլերը շարունակվում են, այդ պատճառով ես կդժվարանամ գնահատել իշխանության ադեկվատությունը։ Ընդդիմությունը չպետք է վեր կանգնի քննադատությունից, այլ պետք է հանդուրժի այն, որը ոչ թե նրա նկատմամբ ժողովրդի վստահության նվազեցմանն է ուղղված, այլ ընդհակառակը՝ ավելացմանը։ Միջազգային հանրությունը՝ ի դեմս Ռուսաստանի և իր դեմ հակամարտոող արևմուտքի, պահանջում են , որ Հայաստանը Ադրբեջանի հետ գնա որոշակի պայմանավորվածության՝ սահմանազատման, սահմանագծման և պայմանագրի կնքման։ Արևմուտքն իր ծրագիրն ունի՝ Արցախի հարցի վերջնական լուծում և այնտեղից Ռուսաստանի հեռացում, Ռուսաստանին պետք է, որ այդ կոնֆլիկտը միշտ լինի, որպեսզի նա զորք պահի Հայաստանում, Արցախում, Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի աջակցությամբ իր բոլոր պահանջները ռազմական գործողություններով է կատարում։ Ընդդիմությունը ի՞նչ խնդիր է ուզում լուծել։ Առաջին սցենարով ուզում է խանգարի, որ իշխանությունը խաղաղության պայմանագիր կնքի, մյուս սցենարով ցանկանում է իշխանափոխությամբ ժամանակ ձգել՝ ասելով, որ իշխանության խնդիր է լուծում և սպասի մինչև ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը, իսկ երրորդ սցենարով ընդդիմությանն ասում է՝ իշխանություն հեռացիր, ես գալում եմ իշխանության և Վերին Շորժան, Սև լիճը չեմ ճանաչելու Ադրբեջանի կազմում, որոնք նրանք պահանջում են և Արցախն էլ չեմ ճանաչելու Ադրբեջանի կազմում։ Ընդդիմությունը հստակ պետք է ասի, թե որ սցենարն է ինքն ընտրել և վերցնի ամբողջական պատասխանատվություն դրա համար։Ավելին15:2012.05.22 -
ՀասարակականԻսակովի պողոտայում բախվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ վարչության պետին սպասարկող Toyota-նԱյսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում Իսակովի պողոտայում բախվել են մի քանի տրանսպորտային միջոց։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարված Toyota մակնիշի 009 BB 01 համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ՀՀ Պետական եկամուտների հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանին։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:1012.05.22 -
ՀասարակականՈրպես անհետ կորած որոնվող 47-ամյա տղամարդը հայտնաբերվել էՈստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 47-ամյա Վլադիկ Խաչատրյանը։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 13.00-ին, Վլադիկ Խաչատրյանը հայտնաբերվել է մայրաքաղաքում:Ավելին14:5512.05.22 -
ՔաղաքականԳերասիմ Վարդանյանին կալանավորելը դասական քաղաքական հետապնդման օրինակ է. Թագուհի ԹովմասյանՔաղաքական հետապնդումները ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած իշխանության կողմից շարունակվում են: Այսօր դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին: Սա դասական քաղաքական հետապնդման օրինակ է, քանի որ կալանավորման հիմքը դեռ 2020 թվականին տեղի ունեցած դեպք է, որի շրջանակներում մի քանի անգամ տարբեր դատարաններ մերժել են Գերասիմ Վարդանյանին կալանավորել, իսկ այսօր վերջինիս կալանավորում է մի դատավոր՝ Դավիթ Արղամանյանը, ով 2018 թվականի հեղափոխության օրերին թմբուկ էր զարկում Նիկոլ Փաշինյանի համար։ Իմիջայլոց, նա նույն դատավորն է, ով դեռ ամիսներ առաջ պատմության մեջ առաջին անգամ դատավորին՝ Բորիս Բաշխյանին կալանավորելու որոշում կայացրեց, որը կրկին քաղաքական հետապնդման արդյունք էր՝ արձանագրված ամենատարբեր կառույցների կողմից:Ավելին14:3312.05.22 -
ՔաղաքականՆիկոլի գործընկերները հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա․ ՇարմազանովՆիկոլի գործընկերներն հրապարակային ասում են,որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք,իսկ իրականում ՝Թուրքիա։ Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։ Նիկոլը լռում է դեռ,բայց այցելում է հակառուսական երկիր։ Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական ,անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։ Հակառակը՝Թուրքիան է։ Հերիք է մասնակցեք նատոական խարդավանքներին,դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։ Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից։Ավելին14:2212.05.22 -
ՔաղաքականԲայց նկատել ե՞ք, որ նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները միայն փողի մասին են խոսում․ ՂազինյանԲայց նկատել ե՞ք, որ նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները միայն փողի մասին են խոսում: Նիկոլների մտքում միայն փողն է. նրանք վստահ են, ընդդիմադիրները փողով ցույց են գնում, փողով փողոց են փակում, փողով հարցազրույց են տալիս, փողով ֆեյսբուքում ստատուսներ են գրում: Սրանք փողից բացի այլ արժեք ու գաղափար չունեն, սրանք ապրում ու շնչում են փողի համար: Նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները չեն պատկերացնում, որ ՄԱՐԴԸ կարող է ունենալ գաղափար, թասիբ, ազգային արժանապատվություն, հայրենասիրություն, պատիվ: Նրանք երբեք չեն ունեցել այդ զգացմունքները և դա խորթ ու անհասկանալի է իրենց համար: Նիկոլները չեն հասկանում, ո՞նց կարելի է հանուն գաղափարի, արժեքների ու սկզբունքների 12 օր գիշեր-ցերեկ պայքարել, բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ, քայլել օրը 20 կմ: Չեն հասկանում ու ընկնում են ֆանտզիաների գիրկը. ինչ որ գնացուցակ են պատրաստում ու տարածում իրենց հետևորդների մեջ, նորից պառակտում Հայ ժողովրդին, ատելություն սփռում, թալանի մասին նորից հիշում: Բայց էնքան անուղեղ են, որ չեն մտածում, որ վիրավորում են տասնյակ հազարավոր ազնիվ ու հայրենասեր Հայ մարդկանց: Էնքան հիմար են, որ չեն հասկանում, որ իրենց հրապարակած գնացուցակով 10 օր երթեր անելու ու փողոց փակելու համար նույնիսկ Իսրաելի պետական բյուջեն չէր բավականացնի: Ոչինչ, քիչ մնաց, շատ շուտով վերջ կդնենք էս մանր չարչիությանն ու որկրամոլությանը . . .Ավելին14:1812.05.22 -
ԱրցախՍտեփանակերտում ՌԴ քաղաքացի է անհետ կորելԱրցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում մայիսի 10-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։ Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։ «Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։ Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրությունում:Ավելին14:1312.05.22 -
Քաղաքական«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման երիտասարդների ակցիան՝ մետրոյի վագոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Առանց Նիկոլ Հայաստան»․«Դիմադրության» շարժման երիտասարդների ակցիան՝ մետրոյի վագոնումԱվելին14:0712.05.22 -
Իրավական«Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել էԴատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։ Նշեմ, որ Գերասի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարըԱվելին13:5912.05.22