Լրահոս

2022-05-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մաշտոցի պողոտայի գետնանցում. ցուցարարները վանկարկում են «Նիկո՛լ, դավաճա՛ն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մաշտոցի պողոտայի գետնանցում. ցուցարարները վանկարկում են "Նիկոլ դավաճան"
    11:25
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրը՝ թունաքիմիկատ խմած 30-ամյա որդուն, կնոջ և մյուս որդու հետ հիվանդանոց տեղափոխելիս վթարի է ենթարկվել
    Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Գ. Գ-ն Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/19/1213769/
    11:20
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Mercedes-ը բախվել է «06»-ին, կա 6 վիրավոր
    Այսօր` մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում՝ երթևեկելի գոտուց դուրս, կողմնակում կայանված անսարք վիճակում գտնվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/19/1213779/
    11:10
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերթական բացառությունն Աննա Հակոբյանին․ նա հարկերի գծով արտոնություններ է ստանալու
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ կետից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Բարեգործական որակված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի վրա Աննա Հակոբյանը 39,02 միլիոն դրամ է ծախսելու, որով Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ է կազմակերպելու: Գեղեցիկ անունով այս ծրագրի ամենաուշագրավ բաղադրիչն այն է, որ Աննա Հակոբյանը չի ասում, թե քանի հոգի է ծրագրով անցնելու: Մինչդեռ այլ կազմակերպությունների բարեգործական ծրագրերը հաստատվել են հստակ քանակի համար: Օրինակ՝ այս տարվա փետրվարի 25-ի 120-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ ե ւ կարճաժամկետ խնամք ե ւ դաստիարակություն» ծրագիրը: Հստակ գրված է, որ ծրագրի շահառուներ են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» ե ւ «Իջեւան» մասնաճյուղերում՝ 56 հոգի: Կամ՝ այս տարվա մարտի 7-ի 164-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղից Հայաստանի մասնաճյուղին ուղարկված բեռը: Հստակ նշված է՝ 154 կգ ընդհանուր քաշով, եւ բացված է ըստ քանակների՝ այսքան վիրակապ, վիրահատական գործիք, վերքերը կարող սարք եւ այլն: Կամ՝ այս տարվա մայիսի 6-ի 302-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի «Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագիրը: Հստակ նշված է, որ հիմնադրամը 14,05 միլիոն դրամի քաղցրավենիքի տոպրակներ է նվիրելու պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի եւ հոգածության տակ գտնվող երեխաներին՝ 2004 հոգու: Ինչպես Աննա Հակոբյանի ծրագիրը, այս ծրագրերն էլ հաստատվել են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ: Փոխվարչապետը կա՛մ չի տեսել, որ Աննա Հակոբյանը ողջ տեղեկությունները չի ներկայացրել, կա՛մ պարզապես վախեցել է մերժել սեփական շեֆի կնոջը ու հաստատել է թերի հայտը: Սա առաջին անգամ չէ, որ թավշյաներն աչք են փակում Աննա Հակոբյանի արարքների վրա: 2019-ին Աննա Հակոբյանը, խախտելով «Հիմնադրամների մասին» օրենքը, չհրապարակեց նվիրատուների անունները: Նման պահանջ է սահմանված օրենքի 39- րդ հոդվածում՝ հիմնադրամներն իրավունք չունեն անանուն նվիրատվություններ ընդունել: Սրա համար եւս Աննա Հակոբյանը պատասխանատվություն չկրեց: Իսկ կառավարությունն էլ, փաստորեն, չի խուսափում համագործակցել օրինախախտ հիմնադրամի հետ: Նման օրինախախտումներից կոռուպցիայի հոտ է փչում»:
    10:53
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել են ազատման դիմում գրել
    «Ես՝ Լիաննա Աղաջանյանս, 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրիս, աշխատում էի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես գործավար-օպերատոր։ Ինչու եմ անցյալով գրում, քանի որ երեկ ինձ ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրեմ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ՝ Վահե Մանվելի Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյանի հրամաններով։ Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ բնույթի «պարկեշտ» բառերով է ինձ հետ խոսել տեղակալը, ուղղակի մի բան կասեմ՝ ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի, ու ինձ իմ 2 երեխաներին մենակ է թողել։ Կարճ ասած փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տանս վարձը և պահել երեխաներիս»։
    10:46
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է երկու եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նորատուս համայնքում երկու եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, 40-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոմեքենայով հիշյալ երկու եղբայրների հետ որս կատարելու նպատակով գնացել է «Կայի Դիք» կոչվող տարածք: Ժամեր անց վերջիններիս միջև ծագած վիճաբանության ընթացքում եղբայրները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն: Վերջինս էլ ավտոմեքենայից վերցնելով նախապես իր հետ տարած որսորդական ողորկափող հրացանը, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ երկու անգամ կրակել է նրանց ուղղությամբ, եղբայրներից մեկին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մյուսին՝ թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որից հետո դիմել է փախուստի, սակայն 40-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ եղբայրները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    10:43
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ 32-ամյա կապիտանը
    Այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։
    10:40
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդը վրաերթի է ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն և թողել անօգնական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Այսօր Կոմիտաս պողոտայում վարորդը վրաերթի է ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն եւ թողնելով անօգնական՝ հեռացել։ Իմ հանձնարարությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզաբանելու՝ արդյոք վերոնշյալ վարորդը հայտնաբերվել է, և ինչ է արվում նրան պատասխանատվության ենթարկելու մասով։ ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործության մասին հաղորդում են ստացել, և իրականացվում են որոնողական աշխատանքներ` մեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Այսօր նաև հերթական գրությունն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ փաստերով ներկայացնելով այսօրվա դեպքերը, մասնավորապես՝ Գլխավոր դատախազին տեղեկացրել եմ, որ ոստիկանությունը այսօր խաղաղ ակցիայի մասնակիցներին՝ այդ թվում կանանց և աղջիկներին, օրինական պահանջ չներկայացնելով, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկել: Կոշտ ուժի կիրառման արդյունքում երիտասարդ կնոջ ձեռք է կոտրվել։ Տարբեր վայրերում ոստիկանության ծառայողների կողմից բռնի ուժ է գործադրվել նաև ԱԺ պատգամավորների նկատմամբ, ինչը անթույլատրելի և ապօրինի է։ Նշել եմ, որ այսօր ահազանգ եմ ստացել, որ Էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ունեին մարմնական վնասվածքներ։ Ոստիկանները այսօր բերման են ենթարկել նաև անչափահասների՝ 17 տարեկան Ալեքսանդր Քոչարյանին և 15 տարեկան Ալեքսանդր Խաչատրյանին, որոնց ոստիկանության բաժնում հայհոյել և ծեծի են ենթարկել։ Անհնազանդության ակցիայի մասնակից քաղաքացի Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ևս ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնություն են կիրառել։ Բացի այս, ոստիկանության գործողությունների արդյունքում վնասվել է քաղաքացի Զոհրաբ Իգիթյանի աչքը։ Արթուր Դավթյանին խնդրել եմ ոստիկանների կողմից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ իրականացված գործողությունների առնչությամբ վերոնշյալ գրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և այդ առթիվ հանձնարարել իրավասու մարմիններին՝ քննության առնելու ոստիկանության ծառայողների գործողությունները և համապատասխան ընթացք տալ։
    10:36
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակնհայտ է, թե ինչ վիճակում կարող է հայտնվել երկիրն ու պետականությունը, երբ հատվի անվերադարձության կետը. Բաբայան
    «Ամենասարսափելի դժբախտություններից, հիվանդություններից, անեծքներից մեկը, որ կարող է պատահել ժողովրդին, իրականության զգացողության կորուստն է, երկար ժամանակ իր արդյունավետությունը ցուցաբերած ազգային «իմունիտետի» կորուստը։ Այս գործընթացի ամենագարշելի տարբերակը՝ այդ իմունային համակարգի գիտակցված ու կամավոր ոչնչացումն է, որը կարելի է համեմատել սկսնակ թմրամոլի պահվածքի հետ: Ակնհայտ է, թե ինչ վիճակում կարող է հայտնվել երկիրն ու պետականությունը, երբ հատվի անվերադարձության կետը։ Այս իրավիճակում հայրենասերները նման են նսեմացված թմրամոլի ծնողներին։ Նրանք շարունակում են սիրել իրենց երեխային, ամեն կերպ պայքարել նրա ապագայի համար՝ նույնիսկ իմանալով, որ երբ գալիս է անվերադարձության շրջանը, երբեմնի նորմալ և լավ մարդը կարող է վերածվել այնպիսի արարքներ գործած սրիկայի, ում գոյությունը նույնիսկ լավագույն դեպքում զզվանք և բարոյական լուրջ երկընտրանքներ է առաջացնում։ Սակայն հասարակության դեպքում կա մեկ յուրահատկություն՝ քանի դեռ կան հայրենասերներ, քանի անսասան է նրանց հավատն ու նվիրվածությունը իդեալներին ու արժեքներին, կա հնարավորություն՝ փրկելու երկիրն ու ժողովուրդը»,- գրել է նա։
    10:31
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին առաջարկում է երեք ամսով երկարաձգել ռազմական դրությունը Ուկրաինայում
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկում է երկրում մայիսի 24-ին ավարտվող ռազմական դրությունը երկարաձգել ևս 90 օրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Զելենսկիի կողմից Գերագույն ռադա ներկայացված օրենքի նախագծում: «Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարաձգվում է 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 05.30-ից, 90 օր ժամկետով»,- ասվում է օրինագծի լրացման մեջ։ Մեկ այլ օրինագծով առաջարկվում է մայիսի 25-ից Ուկրաինայում 90 օրով երկարաձգել ընդհանուր մոբիլիզացիան։
    10:28
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված էր մայիսի 16-17-ին, և այն չի կայացել․ Միրզոյան
    Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի կայացել մայիսի 16-ին,17-ին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է՝ կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն։ «Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,- ասել է ԱԳ նախարարը։
    10:22
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը
    Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը
    10:16
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահի հետ ի սկզբանե նախատեսված չի եղել, ինչի մասին է վկայում այն փաստը, որ նախօրոք հայտարարված օրակարգում նշված է եղել Պուտինի՝ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների հետ հանդիպումների մասին, իսկ Հայաստանն այդ շարքում չի եղել: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ կայացել է նաեւ Փաշինյան-Պուտին հանդիպում։ Ռուսական կողմը հայտարարեց, որ Փաշինյանն է հանդիպում խնդրել։ Ներհայաստանյան անհանգիստ այս օրերին Փաշինյանը փորձում է ցուցադրել, որ ինքն աջակցութուն ունի ե՛ւ Ռուսաստանից՝ ՌԴ նախագահի հետ հաճախ է հանդիպում, հեռախոսազրույցներ ունենում, ե՛ւ Եվրոպայից։ Դրա ապացույցն էր ուղեւորությունը Նիդերլանդներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի երեկ արած հայտարարությունը, թե իրենք «հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին եւ վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին», ինչը կարելի է անգամ մեր ներքին կյանքին միջամտություն դիտել։ Չնայած գործադրված ջանքերին, Փաշինյանի պլանը մասամբ չաշխատեց․ Պուտինի հետ հանդիպումից ժամեր անց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի շուրթերով շտապեցին հայտարարել, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքին գործերին: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն ընկճված է եղել եւ կառավարական առանձնատանն անընդմեջ մարդ է ընդունել՝ ուժային կառույցների ղեկավարներին, իր թիմակիցներին։ Իսկ երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»։
    10:13
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը հանձնելու Ադրբեջանի առաջարկին
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեռ մայիսի 10-ին հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի շրջանի յոթ գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվի Ադրբեջանին: Այս հայտարարություններից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. ի՞նչ պայմանավորվածություններ են առկա այս մասով ադրբեջանական կողմի հետ, 2. Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ պատասխան է տվել այս պահանջներին, 3. եթե ՀՀ-ն հրաժարվի այս պահանջները կատարելուց, ի՞նչ կլինի: Եվ, ահա, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել ենք ընդհանրական մի պատասխան, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքները պետք է հիմնված լինեն երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող փաստաթղթերի ու քարտեզների վրա»: Թերեւս մեր երեք հարցերից ոչ մեկի պատասխանն այդպես էլ չտրվեց, ու անհասկանալի մնաց՝ Հայաստանը արդյոք հայտնել է իր անհամաձայնությունը մեզանից պահանջվող տարածքների վերաբերյալ, եւ ինչ արձագանք կա մեր մերժումից: Իսկ գուցե այդ տարածքները տալու մասով է՞լ է Նիկոլ Փաշինյանը մտադիր նշաձող իջեցնել. ԱԳՆ-ի պատասխանից ոչինչ պարզ չէ»։
    10:05
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊԵԿ ղեկավարին զգուշացնում ենք՝ չափերի մեջ մնա. Իշխան Սաղաթելյան
    «Դիմադրություն» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիայի ընթացքում կանգ առան Պետական եկամուտների կոմիտեի շենքի առջև։ «Երեկ էս կոմիտեի ղեկավարն ավել-պակաս հայտարարություններ է արել, թե Հայաստանում չկա Նիկոլի հեռացման հանրային պահանջ։ Էս Սորոսի դաստիարակություն ստացածը, որ եկավ, արդարադատության նախարարությունը քանդեց, հիմա էլ ՊԵԿ-ն օգտագործում քաղաքական նպատակների համար։ Մենք տեղեկություններ ունենք, որ քայլեր են կատարվում մեր այն աջակիցների նկատմամբ, ովքեր մասնակցում են հանրահավաքին։ Եկել ենք այստեղ զգուշացնելու՝ զբաղվիր քո պարտականություններով ու լիազորություններով ու մնա չափերիդ մեջ», - ՊԵԿ շենքի դիմաց հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը
    09:50
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում․ Աբրահամյան
    Հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկի ու նրա եղբոր՝ Արթուրի շուրջ ստեղծված իրավիճակն, ամբողջությամբ ցույց է տալիս այս իշխանության արժեհամակարգի ու բարոյականության լիակատար բացակայությունը։ Իշխանության բեզպրեդելի հետևանքով նախ Գարիկին ձերբակալեցին, որից հետո վերջինիս ինքնազգացողությունն այնքան էր վատեցել, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ նրա եղբորը՝ Արթուրին ձերբակալեցին ու փորձում են տանել կալանավորման։ Այսօր 9-10 ժամ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում էինք, որտեղ քաղաքական իշխանությունն իր հերթական լկտիությունն էր բեմադրում։ Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքի անդամներին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում, որի նպատակը մեր զոհված տղերքի ծնողների և հարազատների ակտիվությունը կասեցնելն է։ Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, որովհետև այդ մարդիկ, նրանց շուրջ համախմբված քաղաքացիները, ամեն ինչ անելու են իրենց արդար պահանջները առաջ մղելու և վերջնական հանգրվանին հասնելու համար։ Պետք է կանգնել զոհված, անհետ կորած հերոսների ընտանիքների կողքին, աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր ընկերներին։ Սա բոլորիս բարոյական պատասխանատվության հարց է»։
    09:40
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փաշինյանը Կրեմլին խնդրել է ՀԱՊԿ զորքեր ուղարկել Հայաստան
    Baza-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերի մասին՝ համոզելու Ռուսաստանի իշխանություններին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորքեր ուղարկել երկիր՝ ճնշելու բողոքի զանգվածային ցույցերը Երևանում։ Ըստ հրապարակման՝ Փաշինյանը պաշտոնական հարցում է հղել ՀԱՊԿ-ին Մոսկվայում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին։ Միևնույն ժամանակ, ՌԴ մայրաքաղաք կատարած այցի ընթացքում վարչապետը փորձել է կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանալ, որ Հայաստան զորք կուղարկվի, եթե Երևանում իրավիճակը զարգանա Ղազախստանի իրադարձությունների սցենարով։ «Նախագահի աշխատակազմում Փաշինյանի խնդրանքը մերժվել է, իսկ նրան խնդրել են հետ վերցնել հարցումը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են պաշտոնապես հանել օրակարգից»,- ասել է Baza-ի աղբյուրներից մեկը։ Մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ Փաշինյանն օգտվել է ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի հրավերից՝ միջոցառման ընթացքում փորձելով զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, ի վերջո, «մերժվել է»։ Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել միջոցառման ավարտին. Հայաստանի վարչապետը հինգ ժամ սպասել է Պուտինի հետ հանդիպմանը, բայց ի վերջո ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հավանություն չի ստացել: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/05/18/42182?fbclid=IwAR0-HEzgkXu2fleea67mxIv_QH2lKhpoKKZPIUDkmrt8uGhgGQyinxm__X8
    09:30
    19.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն ընկճված է եղել: «168 Ժամ» Պուտինն անձամբ մերժել է ՀՀ ՀԱՊԿ զորքեր մտցնելու Փաշինյանի խնդրանքը: «Ժողովուրդ» Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից: «Հրապարակ» Արցախցիները կարծում են, որ Արցախի փրկության բանալին ՀՀ գործող իշխանությունների հեռացումն է: «Փաստ» Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ:
    09:15
    19.05.22
    Ավելին