Լրահոս
2022-05-20
-
Քաղաքական12 ամսում 599 միլիոն դրամի պարգևատրում ու բազմաթիվ թափուր հաստիքներ վարչապետի աշխատակազմումՎարչապետի աշխատակազմում 2021 թվականին 599 միլիոն դրամի պարգևատրում են բաժանել: 12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցում «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի՝ «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման հոդվածից տեղեկանում ենք, որ 2021 թվականին աշխատողների աշխատավարձերին ու հավելավճարին ուղղվել է շուրջ 2 միլիարդ 460 հազար դրամ, պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին՝ 599 միլիոն դրամ, քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրմանն էլ՝ 149 միլիոն 3489 հազար դրամ: Նշվում է, որ համաձայն վարչապետի՝ 11.02.2021 թ. որոշման, աշխատակազմի հաստիքների թվաքանակը սահմանվել է 696 միավոր, որը 26.05.2021թ․ որոշմամբ փոփոխվել է՝ կազմելով 692 միավոր: Պարզվում է, սակայն, որ 2021թ. վարչապետի աշխատակազմում մշտապես առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց թիվը տատանվել է 156-170 միջակայքում: «Վերջին եռամսյակում թափուր է եղել հաստիքների 23-25 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում աշխատավարձի տնտեսված ֆոնդից տրվել է 288 միլիոն 932 հազար դրամի պարգևատրում: Միայն դեկտեմբեր ամսին թվով 15 հրամանների համաձայն՝ հատկացվել է 198 միլիոն 138 հազար դրամի չափով պարգևատրում, որի արդյունքում որոշ աշխատակիցներ տարբեր հրամաններով պարգևատրվել են մինչև 4 անգամ»,- նշվում է Հաշվեքննիչ պալատի զեկույցում: Հաշվեքննության՝ «Հետհսկողական գործընթաց» բաժնից տեղեկանում ենք, որ թափուր հաստիքների առնչությամբ 2021 թ. բյուջեի 3, 6 և 9 ամիսների կատարման հաշվեքննությունների համապատասխան ընթացիկ եզրակացություններում առաջարկություն է ներկայացվել քննարկելու աշխատակազմում թափուր հաստիքների առկայության նպատակահարմարությունը: Նշված առաջարկի վերաբերյալ աշխատակազմը հայտնել է, որ քննարկում են մինչև 50 թափուր հաստիքային միավոր կրճատելու հնարավորությունը և իրականացնում թափուր հաստիքների համալրման ընթացիկ աշխատանքներ: Հիշեցնենք՝ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածը 2021թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ն է, հաշվեքննության կատարման ժամանակը՝ 2022 թ. փետրվարի 14-ից մինչև 2022 թ. ապրիլի 30-ը:Ավելին12:4820.05.22 -
ՄիջազգայինԲաց նամակ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններին և դիվանադիտական ներկայացուցչությունների ղեկավարներինԲաց նամակ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններին և դիվանադիտական ներկայացուցչությունների ղեկավարներինԱվելին12:3920.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Փաշինյանը «Մարիոթում» է. անհնազանդության ակցիա՝ հյուրանոցի մոտ | 20.05.2022Ավելին12:3020.05.22 -
Քաղաքական«Նիկոլ, դավաճան», «ամոթ» վանկարկումների ներքո Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ Լիտվայի նախագահի դիմավորման արարողությունըԱյսօր Բաղրամյան 26–ում նախատեսված էր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը, միաժամանակ Բաղրամյան 26–ի դիմաց ակցիա էին իրականացնում «Դիմադրություն» շարժման աջակիցները։ Նրան վանկարկում էին, որ Նիկոլ Փաշինյանի Արցախի հարցով բանակցելու մանդատ չունի։ «Նիկոլ, դավաճան», «ամոթ» վանկարկումների ներքո տեղի ունեցավ պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Լիտվայի նախագահի դիմավորման արարողությունը։ Դիմավորման արարողությունից հետո ակցիայի մասնակիցները հեռացան Բաղրամյան 26–ից։Ավելին12:2720.05.22 -
ԻրավականԴատավոր Արմեն Պողոսյանը իրականացրեց միջնորդության դետալային քննություն. փաստաբանԱրմեն Պողոսյանը և Աջափնյակ նստավարի մի քանի այլ դատավորներ կարող են դասվել արդեն իսկ բոլորիս հայտնի այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն տեղեկացրել եմ, որ երեկ, ուշ գիշեր, դատարանը որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժելու մասին և Ա․Գալեյանը արգելանքից ազատվեց։ Ցանկանում եմ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի․ Էական չէ թե որքանով էր հիմնավոր կամ ոչ հիմնավոր քննիչի միջնորդությունը, որքանով էին հիմնավոր կամ ոչ հիմնավոր պաշտպանական կողմի առարկությունները։ Էական է այն իրողությունը, որ երեկ ԴԱՏԱՎՈՐ Արմեն Պողոսյանի կողմից իրականացվեց, բառիս բուն իմաստով, միջնորդության ՔՆՆՈՒԹՅՈՒՆ։ Միջնորդության քննությունը օրենսդրական դատավարական ձևակերպում է, սակայն գործնականում և հիմկանակում դատարաններում բողոքի քննություն չի իրականացվում։ Դատավորը ֆորմալ դատավարական պահանջների ապահովումից հետո լսում է քննիչին, պաշտպանին ու մեղադրյալին և անցնում որոշման կայացմանը։ Սակայն նմանատիպ գործընթացը չի համապատասխանում ,,Միջնորդության քննություն,, դատավարական եզրույթի էությանն ու բովանդակաությանը։ Դատավոր Արմեն Պողոսյանը իրականացրեց միջնորդության դետալային քննություն, բազմաթիվ հարցեր ուղղվեցին թե պաշտպանական կողմին և թե քննիչին, Դատարանը ձեռնամուխ եղավ բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությանը, որն էլ հիմք հանդիսացավ օբյեկտիվ որոշման կայացման համար։ Միջնորդությունների նման քննությունը հույս է առաջացնում, որ արդարադատության համակարգը դեռ վերակենդանալու շանսեր ունի, իսկ Արմեն Պողոսյանը և Աջափնյակ նստավարի մի քանի այլ դատավորներ կարող են դասվել արդեն իսկ բոլորիս հայտնի այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը»,- գրել է Հովհաննիսյանը։Ավելին12:2320.05.22 -
ՔաղաքականMarriott Armenia Hotel-ի դիմաց ընթանում է բողոքի ակցիա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐMarriott Armenia Hotel-ի դիմաց, որտեղ Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, ընթանում է բողոքի ակցիաԱվելին12:1620.05.22 -
Քաղաքական«Արմենիա Մարիոտ»-ը շրջապատված է ոստիկաններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"Արմենիա Մարիոտ"-ը շրջապատված է ոստկաններովԱվելին12:1220.05.22 -
ՀասարակականՏեսախցիկները ֆիքսել են կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) թաքնված տեսախցիկներով հնարավոր է եղել ֆիքսել կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում:Ավելին12:0720.05.22 -
ՔաղաքականՀստակ և կտրուկ պետք է արձանագրվի, որ Հայաստանում չեն կարող լինել «անկլավներ». Վարդան ՈսկանյանԲաքվի բարբարոսական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները և Երևանի կոլաբորացիոնիստական վարչախմբի լռությունը կամ կիսաձայն, վախվորած ու հակասական արձագանքները կասկած չեն թողնում, որ Ադրբեջան հորջրորջվող արհեստածին կազմավորման հիմնական նպատակը Հայաստանն աշխարհագրական և աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է, որը կզրկվի պայքարելու կամքից և հնարավորություններից։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում նշել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը: Նա, նաեւ նշել է. «Հայաստանի սրբազան հողի նկատմամբ թշնամու սողացող ագրեսիան ու լկտի հռետորաբանությունը և դրանց համար իբր պատմական, իրավական կամ այլ «հիմքերի» առաջքաշումն ունի ռազմավարական շատ թափանցիկ և հստակ նպատակ՝ կտրել մեր պետության համար կենսական նշանակության կապը դեպի հյուսիս՝ Վրաստան ու Ռուսաստան և հարավ՝ Իրան, այդպիսով Հայաստանն իսկ իր ամբողջության մեջ վերածելով «անկլավի» թուրք-ադրբեջանական փաստացի միասնական աշխարհաքաղաքական տարածքից ներս, ինչը մեր պետությունը լավագույն դեպքում փաստացիորեն կվերածի ազգագրական ռեզերվացիայի ինչ-որ «Էրմանիստան» ցուցանակով։ Ըստ այդմ, շատ հստակ և կտրուկ պետք է արձանագրվի և սահմանվի, որ Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ» և ընդհանրապես կասկածի տակ դրվի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքն իսկ, քանզի այն իրականում թուրքական ծավալապաշտության թարախապալար է, տեղաբնիկ հինավուրց ժողովուրդների բանտ, բարբարոսական գոյացություն և բացառապես էներգակիրների փողերով պահպանվող ժառանգական բռնապետություն, որը խաթարում է Հարավային Կովկասի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական բնականոն զարգացումը և առաջընթացը»։Ավելին12:0120.05.22 -
ՀասարակականՄԻՊ-ը գերիների վերադարձի հարցում ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումըՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը: Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։ Պաշտպան Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։ Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։ Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։Ավելին11:5620.05.22 -
ՄիջազգայինՊապիկյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստըՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Խորհրդակցությունը տեսակոնֆերանսի միջոցով վարելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։Ավելին11:4220.05.22 -
ՔաղաքականMarriott Armenia Hotel-ի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹMarriott Armenia Hotel-ի դիմաց, որտեղ Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումԱվելին11:3620.05.22 -
ՄիջազգայինՀաղթանակը տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա. ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անկախության համար մղվող պատերազմում հաղթանակն Ուկրաինային տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա, գրում է pravda.com.ua-ն։ «Այս պատերազմը, իհարկե, անկախության պատերազմ է, կարելի է ասել, որ սա հետաձգված պատերազմ է, հետաձգվել է 30 տարով՝ հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք Անկախություն ձեռք բերել 1991 թվականին, կամ հարյուր տարի՝ հաշվի առնելով մեր նախկին պատմությունը։ Չեմ կասկածում, որ մենք հաղթելու ենք, և դա կլինի մեր պատմության մեջ այնպես, ինչպես անկախության համար պայքարած և հաղթանակած մյուս երկրների պատմության մեջ, որոնք դադարեցին խնդրողներ լինելուց և դարձան սուբյեկտներ։ Բայց պետք է հիշել, որ այս ամենի գինը տասնյակ հազարավոր կյանքեր են։ Բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են թշնամու ձեռքով: Տասնյակ հազարավոր», - ասել է Զելենսկին:Ավելին11:2420.05.22 -
ՔաղաքականՔՊ-ականները՝ հերթական թակարդում. ավինյանականները կարող է լքել փաշինյանականներին«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հերթական համագումարին, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ՔՊ-ականների շարքերում անհանգիստ ջղաձգումներ են սկսվել այս տեղեկության առնչությամբ: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ առնվազն «կամիկաձե» պետք է լինել, որպեսզի ցանկություն ունենան լինել ՔՊ-ի ղեկավար կազմում հիմա, երբ իշխանական նավը խորտակվելուն հինգ է պակաս: Բայց մյուս կողմից էլ այս ամենը ՔՊ-ականները դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական լարված թակարդը: Եվ խնդիրը ոչ թե համագումար անել կամ չանելն է, ինչը նաեւ օրենքի պահանջ է, այլ այն, որ մինչեւ մայիսի 31-ը ստիպված են լինելու իրենց հավատարմությունը վերհաստատել Փաշինյան Նիկոլին` ցույց տալով, որ իրենց շարքերում շատերն են անգամ այս վիճակում պատրաստ դառնալ կուսակցության վարչության անդամ: Իսկ սա չանելը, իհարկե, անպատիժ չի մնա կուսակցության ղեկավարության կողմից: Ի դեպ, կուսակցության համագումարի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե արդյոք նախկին փոխվարչապետ եւ արդեն իսկ Երեւանի քաղաքապետի թեկնածուի դերի մեջ մտած Տիգրան Ավինյանը կշարունակի մնալ կուսակցության վարչության կազմում: Կան շշուկներ, որ ավինյանականները կարող է համագումարից շատ ավելի վաղ լքեն փաշինյանականներին` համագործակցության եզրեր գտնելով որոշ ընդդիմադիրների հետ»:Ավելին11:1420.05.22 -
ՀասարակականԽոշոր փլուզում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում. տապալվել են էլեկտրասյուներ, ճանապարհը երկկողմանի փակ էԱյսօր խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 200 մետր երկարությամբ ճանապարհի հենապատի փլուզում է տեղի ունեցել ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով մի քանի էլեկտրասյուներ են տապալվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փլուզման հետևանքով վնասվել է նաև կոյուղատարը, և կեղտաջրերը լցվում են դուրս։Ավելին11:0720.05.22 -
ԻրավականԻգոր Խաչատուրովի վերաբերյալ քննչականի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. փաստաբանԻգոր Խաչատուրովին գիշերը ստեղծված արտակարգ դատարանի կողմից կալանավորմանը կանդրադառնամ քիչ ուշ։ Միևնույն ժամանակ պնդում եմ, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն։Ավելին11:0320.05.22 -
ՔաղաքականՀիմնական հրահանգողը Հայկ Բաբայանն է«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը եւ Ագնեսա Խամոյանը նախօրեին հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Ներկա են եղել նաեւ փոխոստիկանապետերը, որոշ վարչությունների պետեր։ Մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանն ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցադրել, ասել է, որ որոշ ոստիկանների անմարդկային վերաբերմունքն իր համար անսպասելի է եղել, ինքն անձամբ կոշտ միջոցներով բերման ենթարկելու հրահանգ չի տվել, որ տիրապետում է իրավիճակին եւ առաջին օրից ամեն ինչ արել է, որ խուսափեն բախումներից։ Մնացած խոստումների, մի ոստիկանի աշխատանքը կասեցնելու մասին ընդդիմադիրներն իրենք պատմել են արդեն։ Մենք տեղեկացանք, որ իրականում ցուցարարների նկատմամբ կոշտ պահվածքի հրահանգը ոչ թե անձամբ Ղազարյանն է իջեցնում, այլ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ Հայկ Բաբայանը, որն այդ պաշտոնում հայտնվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի հովանավորությամբ՝ 2020-ի նոյեմբերին։ Բաբայանի ենթակայության տակ գործող սեւ եւ կարմիր բերետավորները կատարում են հրամանատարի՝ առաջին դեմքից ստացած հրահանգները։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ այդ պատճառով լարվել են ոստիկանապետի եւ Բաբայանի հարաբերությունները։ Ոստիկանապետը հասկանում է, որ կուժն ու կուլան իր գլխին են կոտրվելու։ Ի դեպ, ընդդիմադիրների երեկվա հրճվանքը, թե նախօրեի հանդիպումը տվել է արդյունքը, եւ երեկ արդեն ոստիկանները մեղմ էին պահում իրենց, արդարացված չէ, որովհետեւ ընդդիմադիրները երեկ հիմնականում երթ էին անում` փողոց չէին փակում: Իսկ նախորդ օրն այնքան էին «պերեբոր» արել, որ Վահե Ղազարյանն անձամբ է զանգել Արծվիկ Մինասյանին եւ ներողություն խնդրել ոստիկանների անհարգալից վերաբերմունքի համար»:Ավելին11:0020.05.22 -
ՔաղաքականԻնչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու․ Արտակ ԶաքարյանՆիկոլի վառ օրինակը բավարար է, որպեսզի այսուհետ ՀՀ բարձրաստիճան (Վարչապետ, Նախարարներ) պաշտոնյաները, մինչև նշանակվելը, ՀՀ ԱԱԾ ոչ ֆորմալ վերահսկողության ներքո, գաղտնիության պայմաններում անցնեն ազգային պատկանելության գենետիկ ստուգում (դրոշմավորում): 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչների ազգային պատկանելիությունը ևս ազգային անվտանգության գերխնդիր է: Հ.Գ. 44-օրյա պատերազմի ընթացքը միտումնավոր ձախողելու, անպատասխանատու կերպով հազարավոր զինծառայողների զոհելու, տարածքները խաբեությամբ հանձնելու ու ՀՀ ազգային շահերը ոտնահարելու հարցում, միայն ազգությամբ հայերը կարող են մեղադրվել պետական դավաճանության մեջ: Այս հարցը թուրք լինելու պարագայում` հերոսություն է: Հետևաբար կամ Նիկոլը (եթե պարզվի որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն մատուցած անձ է, կամ` հայ ազգի և պետության դեմ դավաճանություն գործելու մեջ հիմնավոր կասկածյալ (մինչև դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելը):Ավելին10:5520.05.22