Լրահոս

2022-05-20
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» շարժման իրազեկման ակցիան՝ Մաշտոցի պողոտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Դիմադրության» շարժման իրազեկման ակցիան՝ Մաշտոցի պողոտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    17:17
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Առանց Նիկոլ Հայաստան լինելու է». ակցիայի մասնակիցը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում
    «Առանց Նիկոլ Հայաստան լինելու է». ակցիայի մասնակիցը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում
    17:12
    20.05.22
    Ավելին
  • Իրավական
    Ցորի զորամասի գործով դատական նիստը հետաձգվել է. ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունը
    Ցորի զորամասի 11 զոհված զինծառայողների հարազատները դատարան են գնացել իրենց տղաների նկարներով: Այսօր նշանակված դատական նիստին ներկա է եղել նաև գործով կալանավորված սպա Գևորգ Գևորգյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել` սեփական կյանքը փրկելու նպատակով անգործություն դրսևորելու համար: Գործի քննությունը Գորիսից ավելի վաղ տեղափոխվել է Երևան, բայց դատական նիստն այսօր հետաձգվել է, քանի որ ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունը: Դատախազը պնդել է, որ այն ուղարկել են կալանավայր, սակայն Գոռ Գևորգյանը հրաժարվել է վերցնել:
    17:05
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Kia-ն, Ford-ը, Mercedes-ն ու 2 Opel, կա 1 զոհ
    Այսօր ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Ford, BMW, Kia, Opel Astra, Opel, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի միջից վարորդին դուրս են բերել հրշեջ-փրկարարները, իսկ շտապօգնությունն արձանագրել է նրա մահը։   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։  Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։  
    16:47
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում․ Ստեփան Դանիելյանը
    ԱՄՆ դեսպանը ասել է. "Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»։ Երեւանի 3-րդ Մասի բնակչությունն ունի դերակատարում իր ապագան որոշելու հարցում, նույն իրավունքից է օգտվում Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակչությունը։ Սա տեղական ինքնավարության պարզ սահմանումն է։ Այ, այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում, իսկ գառներին այս խոսքերը ոգեւորվել է, որոշ այծերի առաջնորդությամբ, որոնք հասկանում են այս խոսքերի պարզ իմաստը, բայց պարարտ խոտով են մատակարարվում։
    16:40
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    16:36
    20.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Լիտվան օժանդակում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Լիտվայի նախագահը հանգամանալից քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները: Այս մասին հենց նախագահն է ասել հանդիպումից հետո՝ համատեղ հայտարարության ընթացքում: Ըստ Վահագն Խաչատուրյանի՝ հատուկ ընգծվել է նաև Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։ Լիտվային նախագահ Գիտանաս Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը։
    16:31
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանը Համաշխարհային գիմնազիադայիում արդեն 3 մեդալ է նվաճել
    Նարեկ Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Դովիլ քաղաքում շարունակվող դպրոցականների 19-րդ Համաշխարհային գիմնազիադայի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում։ 80 կգ քաշային կարգում հայ մարզիկը նախ հաղթել է ալժիրցի Մոհամեդ Չիխաբին, թուրք Էյուպ Չեթինին և ռումինացի Իոան Կիրիկային։ Իսկ եզրափակչում նա առավելության է հասել ղազախ Ասխաբ Հաջիևի նկատմամբ: Այս մասին հայտնում է Համաշխարհային գիմնազիադայի պաշտոնական կայքը։ Հայաստանի հավաքականը վաստակել է նաև 2 բրոնզե մեդալ, որոնք նվաճել են ձյուդոիստ Էլիզա Ադամյանը (48 կգ) և բռնցքամարտիկ Ոսկան Ոսկանյանը (57 կգ)։ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված է 4 մարզուհի և 22 մարզիկ, որոնք մասնակցում են նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի, թաեքվոնդոյի և սեղանի թենիսի մրցումներին։
    16:24
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    14-ամյա հայ աղջկա անունով Credit Suisse-ում բանկային հաշիվ է բացվել, տարիներ անց հաշվին ավելի քան 100 մլն $ է եղել. ո՞ւմն է այդ գումարը
    Շվեյցարական բանկային համակարգը հայտնի է իր գաղտնիությամբ։ Երբեմն շվեյցարական բանկերում բացված հաշիվները դրանց իրական սեփականատերերի անունով չեն։ Ինչպե՞ս բացատրել այն, որ ՀՀ քաղաքացու բանկային հաշվին եղել է առնվազն 106 մլն շվեյցարական ֆրանկ: 1997 թվականին Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ նրա անունով Շվեցարիայում բանկային հաշիվ բացվեց։ 2013 թ.-ի դրությամբ այդ հաշվին պահվում էր մի քանի տասնյակ միլիոն շվեյցարական ֆրանկ։ Մինասյանի աշխատանքային պատմությունը, որևէ բիզնես չունենալու փաստը և ընտանեկան հանգամանքները մի շարք հարցեր են առաջացնում։ Ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին կարողացել այսքան միջոց կուտակել։ Իրականում ո՞ւմ է պատկանում այդ գումարը, արդյոք այս հարստության իրական տերն օգտագործում է Մինասյանի անունը իր կարողությունը թաքցնելու համար։ Մինասյանի բանկային հաշվի մասին տեղեկատվությունը ներառված էր Credit Suisse բանկային տվյալների արտահոսքի մեջ։ Տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը, և թերթն այդ տվյալները տրամադրել է «Հետք»-ին և տասնյակ այլ հետաքննող լրագրողների՝ Suisse Secrets անվանումը ստացած անդրսահմանային լրագրողական հետաքննության շրջանակներում: Նախագծի ուշադրության ներքո են հայտնվել ամբողջ աշխարհից կասկածելի գործիչներ՝ հանցագործներ, նախկին պաշտոնյաներ և օլիգարխներ, որոնք շահարկել են Շվեյցարիայի բանկային գաղտնիքի մասին օրենքը՝ իրենց միլիոններն այդ երկրի բանկերում թաքցնելու համար: Կարդացեք նաև «Ի՞նչ է Suisse Secrets-ը» Սակայն, ինչպես ցույց է տալիս մեր հետաքննությունը, ամեն մի խոշոր գումար պարունակող հաշիվ չէ, որ կապված է հայտնի անվան հետ: Վստահելի անձանց (proxy) անուններով բիզնեսի գրանցումը, օֆշորային և բանկային հաշիվներ բացելը հարստությունը թաքցնելու բազմաթիվ եղանակներից մեկն է: Այս մեթոդը Հայաստանում մշտապես կիրառել են տարբեր պաշտոնյաներ և օլիգարխներ։ Ֆորմալ առումով նրանք որևէ առնչություն չունեն տվյալ բիզնեսի կամ մեծ գումարի հետ, բայց գործնականում դրանց իրական տերերն են։ Թեև մեր հետաքննության ընթացքում մենք էական ապացույց չգտանք այն մասին, որ Մինասյանն ինչ-որ մեկի վստահված անձն է, նրա հսկայական հարստության հիմնավորումների բացակայությունը հարց է առաջացնում, թե արդյոք Մինասյանի անունը այս դեպքում օգտագործվել է երրորդ անձի քողարկելու նպատակով։ Հայաստանի նման զարգացող երկրի համար, որտեղ կա խորը տնտեսական և սոցիալական անհավասարություն, նման անբացատրելի հարստությունը դառնում է հանրային շահի հարց: Արտահոսած բանկային հաշիվների մասին տվյալներում նշված է Նինա Մինասյանի անուն ազգանունը, ծննդյան տարեթիվը, ինչը թույլ է տվել մեզ գտնել Մինասյանին բաց տվյալների հիման վրա: Հայաստանում այդ ազգանունով և ծննդյան տարեթվով միայն մեկ անձ կա: Բնակարանում, որտեղ գրանցված են Նինա Մինասյանը, նրա ծնողները և եղբայրը, ոչ ոք չի ապրում: Հարևանները մեզ պատմեցին, որ նրանք Մոսկվայում են: Նինա Մինասյանն այժմ բնակվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում և աշխատում է հեռահաղորդակցությունների ոլորտում ծառայություններ տրամադրող «Comfone» ընկերությունում: Ամիսներ առաջ, երբ նոր էինք սկսում հետաքննությունը, «Comfone»-ի կայքում տեղադրված էր Մինասյանի լուսանկարը և կարճ հարցազրույց նրա հետ, որում նա պատմում էր, թե ինչպես է տեղափոխվել Շվեյցարիա: Սակայն այս տեղեկատվությունն այժմ կայքից հեռացվել է: Սոցիալական ցանցերից Նինա Մինասյանը կա միայն LinkedIn-ում, գրանցված է որպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակից։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ 2014-ից Մինասյանը այդտեղ չի աշխատում։ Նրա նախկին գործընկերները Նինային բնութագրում են որպես ինքնամփոփ, չշփվող, գործընկերներից որևէ մեկը նրա հետ կապ չի պահպանել: Մինասյանի հետ LinkedIn-ով կապ հաստատեց Süddeutsche Zeitung-ի մեր գործընկերը: Նա համաձայնեց պատասխանել իր բանկային հաշվին պահվող գումարների աղբյուրի մասին հարցերին և խնդրեց գրավոր ուղարկել դրանք: Այս տարվա հունվարի 26-ին մեր գործընկերն ուղարկեց հարցերը, սակայն որևէ պատասխան չեղավ: Որոշ ժամանակ անց մենք զանգահարեցինք «Comfone» և խնդրեցինք միացնել Նինա Մինասյանին: Հեռախոսավարն ասաց, որ Նինան չի ուզում խոսել մեզ հետ և հայտնել է, որ մեր հարցերը կարող ենք ուղարկել իրեն էլ. փոստով: Մենք հարցերն ուղարկեցինք Մինասյանին: Որևէ պատասխան չստացանք: Մեկ ամսվա ընթացքում նրան մի քանի անգամ նամակ ուղարկեցինք, դրանցից որևէ մեկին նա չպատասխանեց: Մինասյանը նույնիսկ արգելափակել էր մեր էլ. հասցեները։ Այս ընթացքում մենք ուսումնասիրեցինք նրա ընտանիքը և հարստության որևէ հիմնավորում չգտանք։ Նրանց շենքի հարևաններից մեկը մեզ ասաց, որ երբեմն Մինասյանի մոր՝ Ցողիկ Զաքարյանի հետ սուրճ էին խմում: Զարմացավ, երբ իմացավ, որ Նինան Շվեյացարիայում է: Ասաց՝ Ցողիկն այդքան եկել է իրենց տուն, բայց երբևէ չի ասել, որ դուստրը Շվեյցարիայում է ապրում: Ցողիկ Զաքարյանը 22 տարի աշխատել է Պետական գույքի կառավարման կոմիտեում: Նա կոմիտեի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն է եղել մինչև 2021 թ.-ը: Աշխատակիցները նրա մասին խոսելիս նշում են, որ գրեթե ոչ մեկի հետ մտերիմ չէր: 2021 թ․ նա ազատվել է աշխատանքից, կոմիտեի աշխատակիցներից ոչ մեկը նրանից տեղեկություն չունի և կապ չի պահում: Երևանում գտանք Նինա Մինասյանի քեռուն՝ Տիգրան Զաքարյանին: Նա զարմացավ, որ Նինան կարող է այդքան փող ունենալ: Ասաց, որ չի հավատում, որովհետև նրանց ապրուստով հնարավոր չէ նման բան պատկերացնել, ասաց նաև, որ Նինայի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ Ցողիկի հետ շատ հազվադեպ են շփվում։ Մինասյանի հայրը՝ Սանասար Մինասյանը, արտագնա աշխատող է, Մոսկվայում վարորդ է աշխատում: Իսկ Նինայի եղբայրը՝ Սարգիս Մինասյանը, մեր տեղեկություններով՝ ոչ մի տեղ չի աշխատում: Ապրիլի 3-ին Ցողիկ Զաքարյանից հաղորդագրություն ստացանք, որով նա խնդրում էր կապ հաստատել իր հետ: Զանգահարեցինք նրա ռուսական համարին: Նինայի մայրը տեղյակ էր, որ մենք հանդիպել էինք իր եղբորը և հարևանին: Ցողիկ Զաքարյանն ասաց, որ իր դուստրը բանկում այդքան փող չունի և մեր ունեցած տվյալները սուտ որակեց: Իսկ Նինայի եղբայրը՝ Սարգիսը, որը նույնպես մասնակցում էր խոսակցությանը, ասաց, որ քույրը չի պատասխանել մեր նամակներին՝ մտածելով, թե նրան հաքերներն են գրում: Խնդրեցինք Մինասյանին փոխանցել, որ կապ հաստատի մեզ հետ և մեր հարցերին անձամբ պատասխանի կամ էլ. փոստով: Մի քանի օր հետո Նինա Մինասյանը LinkedIn-ով պատասխանեց գերմանացի մեր գործընկերոջը: Ըստ էության, նա մեր տվյալները կեղծ է համարում և պնդում է, որ որևէ կապ չունի այդ գումարի հետ։ Ստորև ներկայացնում ենք նրա պատասխանը անգլերենով և հայերեն թարգմանությամբ։ Մինասյանի պատասխանը անգլերեն և հայերեն թարգմանությամբ։ Միաժամանակ դիմել էինք Credit Suisse բանկին և հարցրել՝ արդյոք ստուգել են Նինա Մինասյանի գումարների ծագման աղբյուրը: Բանկը տվել է իր ստանդարտ պատասխանը՝ հաշիվ բացելիս ստուգում են ծագման աղբյուրը, իսկ մնացածը բանկային գաղտնիք է: Նինա Մինասյանը, հավանաբար, արդեն տեղյակ էր բանկին ուղղված մեր հարցումից և, հնարավոր է, կապ էր հաստատել բանկի հետ: Բանկը գիտի, որ արտահոսած տվյալների մեջ չկա այն ամենը, ինչ իր պատասխանում մեզնից պահանջում էր Մինասյանը: Ակնհայտ է, որ Նինան պատասխանել է մեր հարցերին բանկի և իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո: Պետք է նշենք, որ Credit Suisse հետաքննությունը մեծ աղմուկ է բարձրացրել Շվեյցարիայում՝ որոշ ժամանակ լինելով քննարկման գլխավոր թեման։ Կարծում ենք՝ բանկն իր հաճախորդների հետ որոշ կոնսուլտացիաներ է արել և խորհուրդ տվել լրագրողների այդ թեմայով հաղորդակցվելու, ճիշտ պատասխաններ տալու վերաբերյալ։ Մենք հարցում էինք ուղարկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկ՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանի՝ Credit Suisse-ում ունեցած բանկային հաշվին մեծ գումարներ կան և մենք կասկածում ենք, որ այն, հնարավոր է, փողերի լվացման նպատակով է բացվել։ Հարցրել էինք՝ արդյոք Նինա Մինասյանի շվեյցարական բանկային հաշվին Հայաստանի բանկերից փոխանցումներ եղել են, և հակառակը՝ շվեյցարական բանկից Նինա Մինասյանը փոխանցումներ կատարե՞լ է հայաստանյան բանկեր: Կենտրոնական բանկը պատասխանել է, որ հայցվող տեղեկատվությունը բանկային գաղտնիք է: Սա մենք ինքներս էինք գիտակցում, բայց մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Նինա Մինասյանը չէր կարող ունենալ այդքան մեծ գումար։ Տվյալ դեպքում Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) պետք է ստուգի բանկին տրամադրած տեղեկությունը, իսկ եթե հիմնավոր կասկածներ գտնի, ապա պետք է տեղեկացնի իրավապահ մարմիններին: ՖԴԿ-ն իր ուսումնասիրության արդյունքների մասին չի տեղեկացնում այլ մարմինների։ Հնարավոր է, որ 1997 թ.-ին Մինասյանի անունով հաշիվը բացել են նրա ծնողները կամ նրանց կողմից լիազորված որևէ անձ, իրավաբանական ընկերություն: Նրա մայրը՝ Ցողիկ Զաքարյանը, այդ ժամանակ (1996-1997 թ.-ին) աշխատում էր Հայաստանի Կենտրոնական բանկում: Եվ՛ Մինասյանը, և՛ մայրը հերքում են, որ նման բան է եղել։ Վերջում նշենք, որ շվեյցարական բանկից արտահոսած տվյալներով՝ երեք տարվա ընթացքում (2013-2016) Նինա Մինասյանը ծախսել էր մոտ 25 մլն ֆրանկ: Թե ինչպես է ստացվել, որ համեստ կյանքով ապրող այս կինն ունեցել է այսքան գումար, և թե ով է այս միլիոնների իրական տերը՝ մնում է գաղտնիք։
    16:12
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարտության տեղ այլևս չունենք, ես հավատում եմ մեր հաջողությանը. Նարեկ Մանթաշյանի կոչը
    Պարտության տեղ այլևս չունենք, ես հավատում եմ մեր հաջողությանը. Նարեկ Մանթաշյանի կոչը
    16:00
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց
    «Երեք պատերազմի մասնակից, ձերբակալված այնուհետև ազատության մեջ հայտնված, դաշնակցական Գիորգի Արեստակեսյանին, նույն ինքը «Ժորա պապ»-ին հենց նոր մեղադրանք առջադրվեց իբրև թե իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարմիր բերետավոր ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար!!! Բռնություն իբրև թե վերջինիս կողմից կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել... Իրականությունը արտացոլված է տեսանյութում, Գ.Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսված են դատաբժշկի կողմից, վերջինս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն ինչպես տեսնում ենք, մեղադրանք առաջադրվեց հենց իրեն...»։
    15:45
    20.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Կան մտահոգություններ». ԱՄՆ դեսպանը համաձայն չէ, որ «լուռ է»
    «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին, որին այս օրերին շատ են մեղադրում երկակի ստանդարտներ բանեցնելու համար, խոսել է նաև ցույցերի ընթացքում արձանագրվող հակաժողովրդավարական երևույթների մասին:
    15:26
    20.05.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ռազմական նոր տեխնիկա են ուղարկում Ուկրաինա
    Միացյալ Նահանգները ռազմական նոր տեխնիկա է ուղարկել Ուկրաինա: Կադրերում ամերիկյան արտադարության հաուբիցներ են և այլ զինտեխնիկա: Կիև նոր սպառազինություն կուղարկի նաև Լոնդոնը՝ հեռահար հրետանի, անօդաչու թռչող սարքեր, հականավային հրթիռներ։ Այս մասին պայմանավորվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
    15:17
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդենիսում պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի մեքենան
    Երեկ՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյունի ձայն է լսվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/20/1213882/
    15:05
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    5 մարդ առևանգվեց ոստիկանների կողմից հրապարակում կարմիր անձրևանոցով զբոսնելու համար․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Կարմիր անձրևանոցներով զբոանում էինք Հանրապետության հրապարակում և ցանկանում անցնել զեբրայով, որով թույլատրվում էր այլ քաղաքացիների տեղաշարժը: Ոստիկանությունը փորձեց արգելել մեզ դա անել: Արդյունքում 5 մարդ առևանգվեց ոստիկանների կողմից հրապարակում կարմիր անձրևանոցով զբոսնելու և փողոցը թույլատրված վայրով անցնելու համար
    14:50
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արևմուտքի գնահատականները ՀՀ ժողովրդավարության մասին քաղաքական առևտրի արդյունք են. Ելենա Կիրակոսյան
    Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ վերջին 4 տարիներին Արևմուտքի կողմից խրախուսվող «հայկական» ժողովրդավարությունը որևէ աղերս չունի հռչակված ժողովրդավարական սկզբունքների հետ: Freedom House միջազգային կազմակերպությունն այսօր անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդդիմության ներկայությունն, ինչպես պարզվում է, խիստ անցանկալի է այդ «ժողովրդավարական» միջոցառմանը: Վերոնշյալ անհատները և կառույցները համառորեն շարունակում են Հայաստանում վերջին 4 տարիներին տեղի ունեցողը ժողովրդավարության առաջընթաց որակել, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կարող էին «խոսքի ազատության», «այլակարծության» մասին ֆորումի ժամանակ բարձրացնել փաստակված հարցեր, որոնք ակնհայտորեն հակասում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին իրենց նկարած գնահատականներին՝ ցույց տալով, որ այդ գնահատականները զուտ քաղաքական առևտրի արդյունք են և որևէ կապ չունեն իրական վիճակի հետ:
    14:35
    20.05.22
    Ավելին
  • Իրավական
    44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբայրն ազատ է արձակվել
    44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, ազատ է արձակվել: Դատարանը բավարարել է փաստաբանների ներկայացրած բողոքը՝ նրա ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, միաժամանակ մերժել նաև քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Դատարանի դահլիճից ազատ արձակված Արթուր Գալեյանը հայտարարել, որ շարունակելու են իրենց պայքարը:
    14:25
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Ջավադյանը
    Մահացել է ՀՀ ԳերագույՄահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը, հայտնում է Tert.am-ը։ Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, մայիսի 23-ին ժամը 13:00-ին:ն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը, հայտնում է Tert.am-ը։ Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, մայիսի 23-ին ժամը 13:00-ին:
    14:19
    20.05.22
    Ավելին