Լրահոս

2022-05-21
  • Img default alt hy
    Իրավական
    Մուրացկաններին միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ. Վանեցյանի օգնականը՝ իր տան խուզարկության մասին
    Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. գրում է aysor.am-ը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասաց, թե խնդիրը վերաբերում է հայտնի տեսագրությանը, որտեղ Արամ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին փող էր բաժանում: «Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է, բայց այսպես է», - ասաց փաստաբանը: Ինքը՝ Արամ Գրիգորյանը, չի հասկանում՝ ինչի համար են իր բնակարանում խուզարկություն անում: «Այդ մուրացկաններին միշտ էլ քաղաքի տարբեր տեղերում կարելի է հանդիպել, միշտ էլ օգնել եմ, 500, 1000 դրամով օգնել եմ: Դա, ինձ թվում է, քրեորեն պատժելի արարք չէ, թող մուրացկաններին կանչեին, հարցնեին», - լրագրողներին ասաց Գրիգորյանը: Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին իշխանական մի շարք լրատվամիջոցներում «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով տարածվեց տեսանյութ: Հետագայում, սակայն, պարզվեց, որ տեսանյութը հին է. արված էր Դեմիրճյան փողոցում, երբ Գրիգորյանը մուրացկաններին գումար էր տվել՝ օգնելու նպատակով:
    13:47
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, ճանկռոտել, կծել ու վնասվածքներ է պատճառել
    Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։
    13:40
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնականի տանը կատարվող խուզարկությանը
    Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն: Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է: Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը վստահ եմ պատիվ է ցանկացածի համար: Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու: հ.գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ:
    13:33
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա պայքար է հայ մնալու համար. մեր պայքարն արդար է. Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից
    Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Նա նաեւ փոխանցել է Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից: «Սիրելի´ հայրենակիցներ, երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպեցինք Ավետիք Չալաբյանին: Ոգին տեղն է, կամքն` ամուր: Խնդրեց իր ընկերներին և համախոհներին փոխանցել իր այս խոսքերը՝ Խնդրեց իր ընկերներին և համախոհներին փոխանցել իր այս խոսքերը․ «Ավետիք Չալաբյան․ Սա պայքար է հայ մնալու համար Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր հետևողական աջակցության համար։ Մեր պայքարն արդար է։ Ոչ մի զրկանք չի կարող կոտրել մեր ոգին և շեղել մեզ մեր պետականությունը պահպանելու և մեր երկիրն ուժեղ դարձնելու ուղուց ի հեճուկս այս իշխանությունների, որոնց քաղաքական ուղեգիծը հետևողականորեն տանում է մեր պետականության վերացմանը։ Ուստի մեր բոլորի համախմբումը և բոլոր օրինական միջոցներով միասնական պայքարն անհրաժեշտություն են։ Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսևորում է։ Գործող իշխանությունների կողմից իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված 6 սկզբունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունը գնում է հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանության ճանապարհով՝ հանուն սեփական նյութական շահի: Մեր հանրությանն անընդհատ խաբում են՝ հավատացնելով, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող դիմակայել մեր առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներին և պետք է գնանք զիջումների․․․ Մենք կտրականապես մերժում ենք այս ուղեգիծը․ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ միասնության շնորհիվ ամենադժվար իրավիճակներն անգամ հաղթահարելի են։ Սիրելի՛ ընկերներ, պետք չէ վախենալ հանուն մեր և մեր սերունդների արժանապատիվ ապագայի զրկանքներ կրելուց։ Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար։ Ուստի կոչ եմ անում դուրս գալ փողոց և արտահայտել ձեր կամքն ու ընդվզումը։ Ձեր՝ Ավետիք Չալաբյան»։ Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է:
    13:29
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փլուզման պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
    13:25
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
    Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
    13:16
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացնում․ Բաբայան
    Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, էլ ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ
    13:05
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ փոխվարչապետն արդյունավետ է գնահատում հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը
    Հ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻ ԽՈՒՄԲԸ )) ՀՀ փոխվարչապետն արդյունավետ է գնահատում հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը
    12:55
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով. հայտարարություն
    «Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է հայտարարությունը: «Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով: Մեզ անհանգստացնում են մարդու իրավունքների վերջին շարունակական կոպիտ խախտումները։ Մենք կտրականապես դեմ ենք իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալություններին, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններին։ Մենք դատապարտում ենք կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը, ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը, խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին շարունակել քաղաքական գործընթացները խաղաղ ճանապարհով և օրենքին ու Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ CDI-ը հավատարիմ է մարդու իրավունքների, արժանապատվության և ազատությունների հիմնական արժեքներին: Պետք է պաշտպանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և արդարությունը», - ասված է հայտարարությունում:
    12:43
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Իսրայելում կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվել
    Իսրայելում մայիսի 20-ին գրանցվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Պարբերականի տվյալներով՝ վարակը հաստատվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս վերադարձել է Արևմտյան Եվրոպայից: Այժմ նա գտնվում է Թել Ավիվի կլինիկաներից մեկում: Բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ թեթև ախտանշաններ են, անհանգստանալու պատճառ չկա, սակայն նա շարունակելու է մնալ մեկուսացման մեջ: Կապիկի ծաղիկով մարդու վարակման դեպքերն առաջինը գրանցվել էին ապրիլ-մայիս ամիսներին՝ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում: Ներկայում այն հայտնաբերված է առնվազն 11 երկրում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Շվեդիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է առաջիկայում արտահերթ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու վարակի բռնկման հարցը: Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ:
    12:15
    21.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 21.05.22
    12:00
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երկրաշարժ՝ Վրաստանում
    Վրաստանում մայիսի 21-ի առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։ Առաջին երկրաշարժը, ըստ սեյսմոլոգների, գրանցվել է տեղական ժամանակով 06:12-ին և ունեցել է 3,6 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բորժոմիի մոտ։ Երկրորդը եղել է 08:42-ին և եղել է 3,3 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դեդոպլիս-Ցկարոյի (քաղաք Վրաստանի հարավ-արևելքում) մոտակայքում։
    11:47
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.50 դրամով, առավելագույնը՝ 7.26 դրամով, միջինը՝ 6.89 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.50 դրամով, առավելագույնը՝ 8.40 դրամով, միջինը՝ 7.99 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 448 դրամ է, առավելագույնը՝ 454 դրամով, միջինը՝ 449.50 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 458 դրամով, առավելագույնը՝ 464, միջինը՝ 459.32:
    11:34
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարտունիում առատ ձյուն է տեղացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից, որում երևում է առատ տեղացած ձյունը:
    11:27
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրությունը ծաղրում է կառավարության ընդունած որոշումը՝ թոշակառուների անկանխիկ վճարման դիմաց 10 տոկոս հետվճար ստանալու մասին
    «Փաստ» թերթը գրում է. «Կառավարությունն ընդունել է «պատմական» որոշում, որով հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուները և նպաստառուները անկանխիկ վճարման դիմաց կստանան 10 տոկոսի չափով հետվճար։ Հանրության շրջանում այս որոշումն արդեն ծաղրի առարկա է դարձել, իսկ մասնագետները այն աբսուրդային են համարում՝ հիմքում տեսնելով նաև քաղաքական նպատակներ: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ սա հերթական փոփոխությունն է, որը որպես «բարեփոխում» է ներկայացվում և որի համար վատնվում, ծախսվում են պետական միջոցներ. «Շատ հետաքրքիր է նաև, որ «բարեփոխման» ներքո ներկայացվող զուտ փոփոխությունները առաջանում են քաղաքական, իշխանությունների համար պատեհ առիթների: Որևէ կերպ զարմանալի չէ, որ այս որոշումը ներքաղաքական լարվածության և ընդդիմության կողմից իրականացվող շարժման համատեքստում է արվում: Այս տրամաբանությամբ կարող ենք հիշել նաև ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձերի հետ կապված «բարեփոխումները»»: Լ. Ամիրխանյանի խոսքով, նշվածի՝ սոցիալական նշանակության մասով արված գնահատականն իրականության հետ աղերս չունի: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն էլ նույն կարծիքին է: Նշում է, որ այն չի կարող լուրջ սոցիալական նշանակության ծրագիր համարվել և դասվում է անհեթեթ որոշումների շարքին. «Սա իմիտացիոն բնույթ կրող, պոպուլիստական որոշում է: Այնպիսի «ռեֆորմ» է, ինչպես, օրինակ՝ աղամանը ռեստորանների սեղաններից վերացնելու, ծխելու արգելքի «ռեֆորմները»: Մեկ բառով՝ աբսուրդ»»։
    11:20
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական շփումների ակտիվացմանը. Բայդեն
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է interfax.az-ը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը, ինչպես նաև նպաստել Ադրբեջանի տնտեսական, տրանսպորտային և մարդկային կապերի կարգավորմանը, «որը թույլ կտա ողջ Կովկասին ու Անդրկասպյան տարածաշրջանին բարգավաճել»:
    11:13
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում. Արեգնազ Մանուկյան
    Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում։ Առաջարկում եմ ժյուրիի կազմում ընդգրկել նաև դհոլչի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թմբուկչի դատավոր Դավիթ Արղամանյանին, դաշնակահար անհայտ նախագահ էն սպիտակ մազերով մարդուն և հարսանիքի համար պարի դասերի հաճախած Պնախարար Սուրեն Պապիկյանին։ Դե իսկ Նիկոլն էլ կարող է իր անտաղանդ պարով ու դըմփ-դըմփ-հու-ով դամ պահել։ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էլ մի կուշտ կհուզվեն և կհիանան ժողովրդավարության բարձրագույն լիգային հարիր այդ տեսարանից։ Ի պատիվ Նիկոլի առաջ մի քանի տակ խոնարհվող այս տիկնանց՝ ժյուրիի անունն էլ կարող են դնել «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ»։
    11:07
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
    Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: – Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: – Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում: – Իսկ Բրյուսելում որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսվու՞մ է: – Ոչ, որովհետեւ, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ եւ բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաեւ մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:
    11:00
    21.05.22
    Ավելին