Լրահոս

2022-05-21
2022-05-20
  • Հասարակական
    Հովսեփյանների «երջանկության հասցեն». Վայոց ձորում կառուցված 44-րդ տունը
    Վայոց Ձորի Գետափ գյուղում Վիվա ՄՏՍ-ի և Ֆուլլեր տնաշինականի օգնությամբ Հովսեփյանների՝ 27 տարվա երազանք տունը վերջնական տեսքի է եկել:
    23:15
    20.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը չի ավարտում պատերազմն Ուկրաինայում և հայտնում է Արևմտյան սահմանին մոտեցող վտանգի մասին
    Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումից հետո առաջին անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե ինչպես է պատրաստվում Դաշնության զինուժը պատասխանել հարևաններին: Սերգեյ Շոյգուն նաև խոսել է Լուգանսկում մարտական գործողությունների ավարտի ժամկետների մասին:
    23:00
    20.05.22
    Ավելին
  • Իրավական
    Արթուր Գալեյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել. նա ազատ է արձակվել
    44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի ազատ արձակումը, ըստ փաստաբանի՝ արձանագրում է, որ Գալեյանը իրեն առաջադրված մեղադրանքի հետ առչություն չունի, նաև չկա հիմնավորում, որ նա ծանր վիրավորանք է հասցրել զորամասի սպաներից մեկին: Դատարանի դահլիճից ազատ արձակված Արթուր Գալեյանը հայտարարել է, որ շարունակելու են իրենց պայքարը:
    22:45
    20.05.22
    Ավելին
  • Իրավական
    Ցորի զորամասի գործով դատական նիստը հետաձգվել է. ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունը
    Ցորի զորամասի 11 զոհված զինծառայողների հարազատները այսօր դատարան են գնացել իրենց տղաների նկարներով: Գործով կալանավորված սպա Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել` սեփական կյանքը փրկելու նպատակով անգործություն դրսևորելու համար: Դատական նիստին Գայանե Բալայանն է հետևել:
    22:30
    20.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Չավուշօղլուն «աջակցում է» Փաշինյանին. Դիմադրության շարժումն ու Սփյուռքը «խանգարում» են Երևան-Բաքու շփումները
    «Ներսից արմատականներն են ճնշում, դրսից՝ Սփյուռքը»։ Հայաստանի իշխանությունների պաշտպանությունն է ստանձնել Թուրքիայի արտգործնախարարը Միացյալ Նահանգներից: Պետքարտուղար Բլինքենին հորդորել է խրախուսել Հայաստանի իշխանությանը դրական արձագանքել Բաքվի խաղաղարար ձգտումներին:
    22:15
    20.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայ-թուրքական հեռանկարներ, Ադրբեջանի հետ խաղաղության հարցեր. ի՞նչ են խոսել Հայաստանի և Լիտվայի նախագահները
    «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումների տակ Բաղրամյան 26 հասած Լիտվայի նախագահի հետ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել է հայ-թուրքական հարաբերություններն ու դրա հեռանկարները: Լրագրողների հարցերին նախագահները չեն պատասխանել:
    22:00
    20.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բաղրամյան 26-ում Լիտվայի նախագահին դիմավորել են Դիմադրության շարժման մասնակիցները
    «Մարիոթ» գնալուց առաջ Դիմադրության շարժման անդամները առավոտյան Բաղրամյան 26-ի մոտ էին ակցիա արել: Նախագահական նստավայր էր գնալու Լիտվայի նախագահը: Քաղաքացիների առջև ոստիկանները մի քանի շարք պատ էին կազմել: Նախագահական են հասել միայն «դավաճան» վանկարկումները:
    21:45
    20.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Փաշինյանի կառավարությունը ԱՄՆ-ի «լավ գործընկերն է», բայց զրպարտությունը «պետք է ապաքրեականացնել»
    «Կան մտահոգություններ». այս երկու բառն ունի ասելու Արևմտյան ժողովրդավարության կենտրոն Միացյալ նահանգների դեսպանը՝ ընդդիմության ցույցերի ընթացքում ոստիկանական բռնությունների մասին: Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը քննադատել է ՔՊ-ականների ընդունած՝ զրպարտությունը քրեականացնող օրենքը:
    21:30
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ատելության խոսքը, վիրավորանքը և թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել. Գերագույն հոգևոր խորհուրդ
    Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին, արձանագրում է՝
    21:21
    20.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկանական պատով շրջափակված «ժողովրդավարական բաստիոնը». ծափեր՝ ներսում, սուլոցներ՝ դրսում
    «Հայկական ժողովրդավարություն», այսպես է կոչվում ֆորումը, որ անցկացվել է այսօր Մարիոթ հյուրանոցում՝ փակ դռների հետևում: «Ֆանտաստիկա, հեքիաթասացություն», այսպես պետք է կոչվեր համաժողովը՝ ըստ ընդդիմադիր պատգամավորների, որոնց վարչապետի անվտանգության աշխատակիցները այդպես էլ թույլ չտվեցին մտնել այն դահլիճ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում, ժողովրդավարության բաստիոնից կամ ամբիոնից հայտարարում, որ «Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է: Քաղաքացին է Հայաստանում ժողովրդավարության առանցքը, հենասյունն ու անկյունաքարը»: Այդ նույն պահին դրսում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում էին՝ ամոթ:
    21:15
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Սփյուռքի Ռամկավարները լքեցին Նիկոլ Փաշինյանին
    Լիբանանում Դոկտոր Ավետիս Դաքեսյանը, ով նաև Մայք Խառապյանի գլխավորած Սփյուռքի Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական վարչության անդամ է, միացել է ՀՅԴ-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նշենք, որ ՀՅԴ Լիբանանի կառույցն ու ուղեկից միությունները պատվիրակություն են ուղարկել Լիբանանում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հուշագիր են հանձնել՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանում «Դիմադրության» շարժմանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
    21:00
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա ԵՄ դեսպանի «ժողովրդավարությունն» է, որն առիթը չի կորցնում Փաշինյանի առջև «կզելուց». Խամոյան
    «Ես չգիտեմ՝ սա հայկական ժողովրդավարության մոդել է, թե ամերիկյան ժողովրդավարության մոդել, բայց նման աննախադեպ երևույթ որևէ ժողովրդավարական երկրում ես չեմ տեսել, երբ Freedom House-ի կազմակերպած «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով քննարկում կոնֆերանս է տեղի ունենում այդ թվում Նիկոլ Փաշինյանի, իշխանական պատգամավորների, ԵՄ, ԱՄՆ դեսպանների մասնակցությամբ, և դեմքի լուրջ արտահայտությամբ իրենք իրենցով նստած արձանագրում են, որ Հայաստանը ժողովրդավարական լուրջ առաջընթաց է արձանագրել, և սա այն պայմաններում, երբ քննարկմանը հրավիրված չէր ընդդիմադիր գոնե մեկ պատգամավոր։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
    20:45
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանություններին սպասարկող մամուլը խեղաթյուրել է «Հայաստան» համայկական հիմնադրամից ազատված Աննա Մանուկյանի խոսքը
    Հիմնադրամի տնօրինությունը թուրքական շահերը Հայաստանում սպասարկող իշխանություններին հպատակ մամուլի միջոցով հերքում է տարածել՝ խեղաթյուրելով իմ աշխատանքից ազատման իրական պատճառը։ Ցանկալի կլիներ լռեիք առհասարակ և հանդես չգայիք մանիպուլյատիվ պարզաբանումներով, որոնք ծիծաղ են առաջացնում։ Իրականության հետ որևէ աղերս չունեն ձեր «սարքած» հիմքերը՝ այն է փողոցները փակ լինելու պատճառով աշխատանքից ուշանալ 5 րոպե, 6 րոպե, 14 րոպե։ Եթե անաչառ եք աշխատում, ապա կարո՞ղ եք հրապարակել ամբողջ աշխատակազմի ուշացումների տաբելները։ Երեկվա իմ գրառումը կամ ելութը որևէ կերպ միտված չէ վնաս հասցնելու իմ սիրելի Հիմնադրամին։ Հիմնադրամի բարի համբավին վնաս է հասցնում միայն անձանց ներկայությունը, ովքեր անարդար որոշումներ են կայացնում։ Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ տնօրենը իր աշխատասենյակում շեշտեց իմ ցույցերին մասնացելու փաստը և հորդորեց ազատման դիմում գրել, ինչին ի պատասախան ասացի, որ չեմ գրելու։ Օրեր անց երկար մտածելուց հետո, նա որոշեց 5 րոպե ուշացման համար խիստ նկատողության հիմքով տալ աշխատանքից ազատման հրաման։ Հիշեցնեմ նաև, որ Հիմնադրամը քպ-ի գրասենյակի և 1937թ-ի վերածած տնօրենը անցյալ շաբաթ աշխատակիցներին նամակ էր գրել, որով արգելում էր աշխատանքային ժամերին հետևել մամուլին կամ ուղիղ եթերներ նայել։ Ձեր տված ազատման հրամանի մտացածին հիմքերը կքննարկենք դատարանում։ Նույնիսկ ամենափորձառու փաստաբանը հազիվ թե փրկի Ձեզ։
    20:15
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր հանրահավաք չի լինելու. Լևոն Քոչարյան
    Այսօր հանրահավաք չի լինելու, այն կլինի վաղը՝ 18:00, այնպես, որ հանգստանալու և ուժերը վերականգնելու ժամանակ ունենք: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Լևոն Քոչարյանը։ «Վաղվա հանրահավաքը շատ կարևոր է, քանի որ հաջորդ օրը վարչապետի աթոռից կառչածը գնալու է Բրյուսել Ալիևի հետ բանակցելու: Վաղը մենք պիտի նորից հստակ ցույց տանք, որ ինքը չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու ու շարունակելու թրքացման ծրագիր»,- նշել է նա:
    20:00
    20.05.22
    Ավելին
  • Առողջապահական
    «Հոնքն ուղղելու տեղը աչքն էլ կհանեն». բուժման համար վճարը կլինի բացառապես քարտով
    Կառավարությունը փորձում է մինչև 2024 թվականը հանրային գրեթե բոլոր ծառայությունները դարձնել անկանխիկ՝ այդպես ուժեղացնելով հարկային վարչարարությունը, պայքարելով ստվերային տնտեսության դեմ: Փորձագետները, թեև ընդհանուր առմամբ կողմ են կանխիկ փողի շրջանառությունից ազատվելու գաղափարին, բայց դա չպետք է լինի պարտադրանք: Եվ հետո վտանգ կա, որ ընթացքում բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ՝ սկսած բանկերի բարձր միջնորդավճարներից մինչև մարզերում վճարային տերմինալների բացակայություն ու թույլ ինտերնետ: Առողջապահության նախարարության որոշմամբ՝ մոտ մեկ ամսից բուժհաստատություններում վճարումները պետք է կատարվեն անկանխիկ:
    19:45
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու է չեղարկվել «Դիմադրության» այսօրվա հանրահավաքը
    Նկատի ունենալով վաղվա համար նախատեսված ծավալուն աշխատանքը և այսօրվա եղանակային պայմանները՝ «Դիմադրության» այսօրվա հանրահավաքը չեղարկվում է։ Վաղը, 18:00-ից, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստան դաշինքի ֆեյսբուքյան էջը։
    19:30
    20.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի՝Բրյուսել այցից առաջ Դիմադրության շարժումը վաղը ժամը 18-ին հրավիրում է «կարևոր հանրահավաքի»
    Դիմադրության շարժման երթի մասնակիցները Մատենադարանի մոտ ակցիայից հետո վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ: Նրանք Մատենադարանի մոտ, իրենց պնդմամբ, փորձել են կանգնեցնել այնտեղ ուղևորվող Լիտվայի նախագահի ավտոշարասյունը, ներկայացնել, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, սակայն չի ստացվել: Ոստիկանական մեծաթիվ ուժերը փակել են Մաշտոցի պողոտան:
    19:15
    20.05.22
    Ավելին