Լրահոս

2022-05-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ
    Մայիսի 23-ին, ժամը 11։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի ավտոտնակում օձ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
    14:00
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը վիժեցնելու՝ պայքարել. Անդրանիկ Թևանյան
    Հայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը վիժեցնելու՝ պայքարել. Անդրանիկ Թևանյան
    13:53
    23.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի դրոշը քերել են վագոնի վրայից. անհնազանդության ակցիաներ՝ Երևանի մետրոպոլիտենում
    Առավոտյան մայրաքաղաքում վերսկսել են անհանզանդության խաղաղ ակցիաները: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երիտասարդները ակցիաներ են արել Երևանի մետրոպոլիտենում: Որոշ ժամանակ պարալիզացրել են մետրոպոլիտենի Երիտասարդական կայանի աշխատանքը: Կարմիր բերետավորները, ակտիվիստների խոսքով, բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին: Ըստ «Հայաստան» դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանի՝ բռնի ուժ կիրառողները ոչ թե ոստիկաններ են, այլ իշխանամերձ օլիգարխներին սպասարկողներ:
    13:51
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա վերջն է, հասկանո՞ւմ եք. Շարմազանով
    «Էս ու՞ր հասանք։ Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախության ճանաչումից, իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։ Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։ Սա վերջն է հասկանու՞մ եք։ Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։ Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։ Նիկոլին իշխանության հանդուրժելն այլեւս հավասարազոր է պետականակործանման։ Ու՞ր եք հայ սուտ «հայրենասերներ,«երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։ Դեռ ոչ նախկին եք ասու՞մ։ Շարունակեք նույն ոգով ու շուտով վերջնականապես կհայտնվեք «երջանիկ Թուրքական աշխարհում»։ Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին։ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։ Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։ Ասելու՞ եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ սաղ տվեց, մենք էլ «30 արծաթով» ծափահարու՞մ էինք։»
    13:46
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական օրակարգ. Չդառնալ «Ժողովրդավար Ուկրաինա»․ Վահե Հովհաննիսյան
    Երևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների նախաձեռնությունն իր ձեռքը։ Բնականաբար, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնելու, հատկապես այս փուլում, հատկապես՝ հաշվի առնելով, որ բացառապես ի´ր զորքերն են ապահովում այստեղ խաղաղություն։ Եթե, ըստ արևմտյան տեսլականի, կարելի է «մինչև վերջին ուկրաինացին» պայքարել Ռուսաստանի դեմ, ապա ինչո՞ւ մինչև վերջին հայը հնարավոր չէ Արևմուտք-Ռուսաստան նոր առճակատման թատերաբեմ ստեղծել Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում։ Կարծես թե արդեն բոլորին է տեսանելի հումանիստական քաղաքական մտքի ճգնաժամը աշխարհի խոշոր խաղացողների մոտ, այնպես որ մարդկային կյանքի՝ որպես գերագույն արժեքի և հումանիտար մյուս սկզբունքների գերակայության վրա այսօր հույս դնելն առնվազն երեխայություն է, իսկ որոշ դեպքերում՝ պարզ երեսպաշտություն։ Արդեն փաստ է, որ 21-րդ դարում համաշխարհային բևեռների առճակատումը կարող է ընթանալ Կիևի, Խարկովի, Օդեսայի և մյուս խոշոր քաղաքների հրթիռակոծմամբ։ Սա արդեն «в порядке вещей» կամ “the newest normal”։ Այսօրվա աշխարհում արդեն ամեն ինչ կարելի է, հետևաբար՝ խաղաղ Երևանը, Կապանը, Մեղրին և մյուսները չունեն ոչ մի իրական երաշխիք։ Ակնհայտ է, որ Արևմուտքի ճնշումները Նիկոլի վրա չեն թուլանում և չեն թուլանալու։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքելու։ Ռուսաստանն այս փուլում դիվանագիտական աշխատանքի մարզավիճակում չէ։ Մենք պետք է ուկրաինական օրինակով շատ հստակ հասկանանք, որ կանգուն քաղաքներն ու մարդկանց կյանքերը շատ ավելի կարևոր են, քան՝ միջազգային հանրության՝ պայքարի խրախուսող կոչերը, աջակցության դրսևորումները, PR ակցիաները, Եվրատեսելի մրցանակը, «մենք բոլորս ուկրաինացի ենք» շապիկները և այլ դրսևորումներ։ Նիկոլը ձևակերպել է, որ պետությունն ու իշխանությունը անձնապես և բացառապես ինքն է, փակվել է ոստիկանական զորքերով՝ ստեղծելով կառավարման անոմալիա։ Իսկ փողոց դուրս եկած հանրությունը դեռ չի կարողանում ավելի ազդեցիկ դառնալ։ Սա ամենապարարտ միջավայրն է՝ աղետը գրկաբաց ընդունելու համար։ Հայաստանից այսօր պահանջվում են բացառիկ սառը որոշումներ, պրագմատիզմ, գրագիտություն։ Մենք այսօր անում ենք ուղիղ հակառակը՝ մնալով էմոցիոնալ անելանելիության ֆորմատում։ Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա։ Դա ուղղակիորեն կբերի աղետի։ Անկեղծ ասած, Հայաստանի՝ չսխալվելու արահետը շատ փոքր է։ Այս պայմաններում մեր խնդիրն է՝ ունենալ կոնսոլիդացիոն իշխանություն և խոսել հանրության հետ: Ցավոք, այս պահին ունենք լրիվ հակառակը։ Լավագույն լուծումը կլիներ Նիկոլի ինքնակամ խաղաղ հեռանալը։ Կշահեինք ժամանակ, կմեղմվեր ներքին լարվածությունը։ Ընդունելի լուծում կլիներ իշխող թիմի կողմից քայլը՝ փոխել իրենց լիդերին։ Էապես կթուլանար ներքին լարվածությունը, լայն հնարավորություն կբացվեր երկխոսության համար։ Երրորդ լուծումը Դիմադրության շարժման բովանդակային և կառուցվածքային վերափոխումն է։ Դիմադրության շարժման հակաթուրքական շրջապտույտից պետք է դուրս գալ ու վերածվել հետպատերազմյան Հայաստանի վերելքի շարժման: Սա կբերի նոր շրջանակների ներգրավման, թույլ կտա՝ հասկանալի դառնալ հարևանների և միջնորդների համար, վերջապես՝ կբերի հանրային ավելի լայն աջակցության։ Պետք է հստակ և իրատեսական ասելիք ունենալ Հայաստանի առջև կանգնած ամենասուր հարցերի շուրջ։ Պետք է թե´ ներսի, և թե´ դրսի հանրության համար տեսանելի դառնալ որպես վստահելի, իրավիճակի լրջությունը հասկացող ևկարևոր լուծումների պատրաստ քաղաքական հանրույթ։ Հիմա Հայաստանին պետք է իշխանություն, որը սառը կգնահատի միջազգային և ներքին իրավիճակը, չի առաջացնի ավելորդ սպասումներ կողմերից որևէ մեկի մոտ, հստակ կձևակերպի իր առաջնահերթությունները, կողմերի հետկլինի լրիվ անկեղծ, մշտական երկխոսության մեջ կլինի հանրության հետ։ Հայաստանին պետք է իրոք սոլիդ, պահի լրջությունը գիտակցող, արկածախնդրությունից երկիրը զերծ պահող իշխանություն։ Սա պարզապես կենսական անհրաժեշտություն է։
    13:37
    23.05.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեծ Թաղեր գյուղի մանկավարժների պուրակը
    Օրեր առաջ տելեգրամյան ալիքներով տարածվեց նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գետնին հավասարեցրել Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը: Տեղեկությունը հայտնել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող մոնումենթ-ուոչ.օրգ կայքը: Գյուղը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմից հետո:
    13:25
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգի հաղթանակը անխուսափելի է. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ամփոփում ենք նախորդ շաբաթը, արդյունքները ակնհայտ են, նույն ոգով, ավելի վճռական սկսում ենք շաբաթը. Ազգի հաղթանակը անխուսափելի է։
    13:22
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 39-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել է, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
    Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում; Ժամը 05։30-ի սահմաններում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/23/1214038/
    13:15
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բելգիան աշխարհում առաջին երկիրն է, որը պարտադիր կարանտին է մտցրել կապիկի ծաղիկով վարակվածների համար
    Բելգիայի իշխանություններն աշխարհում առաջինն են պարտադիր կարանտին սահմանել կապիկի ծաղիկով վարակվածների համար, հաղորդում է News.ru-ն՝ մանրամասնելով, որ կարանտինը կտևի երեք շաբաթ: Հիշեցնենք, որ հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։ Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Այն սովորաբար թեթև ընթացք է ունենում և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Մասնագետներն ընդգծում են, որ այն չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, բայց այն կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։ Հիվանդության սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Այն փոխվում է և անցնում տարբեր փուլերով՝ մինչև քոսի վերջնական ձևավորումը, որը հետագայում թափվում է։
    13:10
    23.05.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանը քանդում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին՝ վերանորոգման անվան տակ
    Ադրբեջանը Ղազանչեցոց եկեղեցու վերանորոգման անվան տակ քանդում է հայկական եկեղեցին: Տելեգրամյան «Արմենիան միլիթըրի» ալիքի տարածած եզակի կադրերում երևում է, որ քանդվել ու ապամոնտաժվել են եկեղեցու շրջակայքի սալիկներն ու շինությունները։ Իսկ վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվում:
    13:08
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մայիսի 17-ից 23-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 դեպք. 1 մարդ մահացել է
    Մայիսի 17-ից 23-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 դեպք. 1 մարդ մահացել է
    13:05
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզի գյուղերից մեկում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերել են երեխայի դի։ Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 11-ամյա տղայի դին։ Շամշյանի տեղեկություններով՝ երեխային ծառից կախված հայտնաբերել է նրա 18-ամյա քույրը, ով օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն՝ պարզվում է։
    13:02
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով. Նաիրա Կարապետյան
    5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով. Նաիրա Կարապետյան
    12:57
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալի համար բերված կոնֆետներում սուր հոտով կասկածելի զանգված է հայտնաբերվել. ՔԿԾ
    2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում կոնֆետների մեջ հայտնաբերել են ընդհանուր 2,12 գրամ քաշով, սուր հոտով, սև, կասկածելի զանգված: ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
    12:55
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ ԱԻՆ
    Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ որոնողական աշխատանքները շարունակվում են
    12:51
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարցն է. Էլիբեգովա
    Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո արդեն այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարց ա։ Ամեն մեկիս բառացիորեն ֆիզիկական գոյության։ Գուցե դուք վտանգի լրջությունը մինչև վերջ չեք գիտակցում, կամ չեք ուզում հավատալ, որ 21-րդ դարում սա հնարավոր ա, բայց այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց պայքարելու ունեն ինքնապաշտպանական բնազդ ու պայքարում են նաև չհավատացողների փոխարեն։ Իշխանությունը արդեն բազմիցս ցույց ա տվել, որ մարդու կյանքը և անվտանգությունը իրենց համար արժեք չունի ու մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել։ Դուք էլ մտածեք, ձեր անվտանգությունն ա ձեզ համար ավելի կարևոր, թե ինքնապաշտպանական բնազդները բթացնող քարոզչությունը։
    12:48
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակցիա՝ Հայաստանի գեղարվեստի պետակադեմիայում․ «Առանց թուրքի Հայաստան լինելու է»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ակցիա Հայաստանի գեղարվեստի պետակադեմիայում․ "Առանց թուրքի Հայաստան լինելու է"
    12:45
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արա, այ «ոչ մի բաներ» ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի, է, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք․ Դավիթ Ամալյան
    Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիրավոր, կամ առհասարակ կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում, հլը մի բան էլ մունաթ գալով ասում են՝ գնացեք Ղարաբաղ, ու ասեմ, Արցախ, կամ Ղարաբաղ անունները էս ոչ մի գործող կենդանու չնմանները անպայման դեմոնստրատիվորեն գրում են փոքրատառերով… Հիմա հեչ սրանց քերականական դաստիարակչության ժամանակը չի, ուստի ուզում եմ երկու հարց ուղղել էս ծնվելու փոխարեն առաջացածներին… «ժող ջան» առաջինը. ինչի՞ց ա, որ էդ ձեր պաշպանելիքին, բացի ձեզնից, պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի (կներեք ձեր սիրած պետությունների անունները փոքրատառերով գրելու համար) իշխանությունները, իսկ ձեզ, պաշպանում են նույն պետությունների հասարակ բնակիչները, թեպետ ասեմ, որ իրենք ի տարբերություն ձեզ, ըստ իրենց հայրենիք ունեն, ու փորձում են պաշտպանել այն, ձեզ հետ միասին… Եվ երկրորդ հարցը. «ժող ջան» էդ, որ զոհվածների հարազատներին, զոհվածների մարտական ընկերներին, զոհվածների էն մարտական ընկերներին, որոնք հաշմանդամ են դարձել, ուղղարկում եք Արցախ, կամ Ղարաբաղ, մի հատ ինձ կասե՞ք, բա էդ զոհվածների՞ն ուր եք պատրաստվում ուղղարկել, ասեք՝ իմանամ, մեկ էլ տեսար մի օր տղուս երազում տեսա, բա չասե՞մ իր և իր ընկերների փրկած կենսաբանական գոյությունները ինչ առաջարկ ունեն իրենց համար… Այ..․ Հիմա ասել էի հաաա… Արա, այ «ոչ մի բաներ» ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի, է, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք… Ասելիք շատ ունեմ ձեզ, բայց ստեղ արտահայտվելու համար տղայական հարգանքս հասարակության (կանայք, երեխաներ, մեծեր) նկատմամբ թույլ չի տա…»։
    12:40
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին․ Կոչուբաև
    Ալեքսանդր Կոչուբաևը գրում է «Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին: Ծանր վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն լուծելու պարեկի կարգապահական պատասխնատվության հարցը: Հ.գ. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական: Ոչ մի ապօրինություն անհետևանք չի մնալու»։
    12:36
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նշված անձն իրականում եղել է հրապարակում. ոստիկանության պարզաբանումը՝ Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին
    «ArmDaily.am»-ը գրում է․ ««Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում հրապարակում էր արել՝ հայտնելով, որ դերասան Գնել Սարգսյան գիշերը՝ 03.00-ի սահմաններում, ֆրանսիայի հրապարակում փորձել է սադրանք հրահրել և պոկել Հայաստանի ու Արցախի դրոշները։ Սակայն, ոստիկանները ժամանակին կասեցրել են այդ փորձն ու նրան հեռացրել հրապարակից։ «ArmDaily.am»-ի հետ զրույցում Բաբայանը մանրամասնել է. «Նա փորձել է նաև կռիվ հրահրել, բայց հրապարակում եղած մարդիկ արագ իրեն մեկուսացրել են, հետո ոստիկանությունը կանխել է սադրանքի փորձը։ Ընթացքում նա փորձել է հրապարակում տեղադրված դրոշները պոկել՝ ոստիկանությունն արագ կանխել է»,- ասել է Բաբայանը։ Կապ հաստատեցինք նաև Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ ճշտելու՝ արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշը միտումնավոր պոկելու կամ վնասելու մասով։ «Իրականում նշված անձը եղել է Ֆրանսիայի հրապարակում, բայց միջադեպ չի գրանցվել, ոստիկանները միջադեպը կանխել են, այդ անձը հեռացվել է տարածքից»,- ասել է Գաբրիելյանը։ Փորձեցինք կապ հաստատել նաև Գնել Սարգսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր»։
    12:33
    23.05.22
    Ավելին