Լրահոս

2022-05-23
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգի հաղթանակը անխուսափելի է. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ամփոփում ենք նախորդ շաբաթը, արդյունքները ակնհայտ են, նույն ոգով, ավելի վճռական սկսում ենք շաբաթը. Ազգի հաղթանակը անխուսափելի է։
    13:22
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 39-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել է, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
    Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում; Ժամը 05։30-ի սահմաններում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/23/1214038/
    13:15
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բելգիան աշխարհում առաջին երկիրն է, որը պարտադիր կարանտին է մտցրել կապիկի ծաղիկով վարակվածների համար
    Բելգիայի իշխանություններն աշխարհում առաջինն են պարտադիր կարանտին սահմանել կապիկի ծաղիկով վարակվածների համար, հաղորդում է News.ru-ն՝ մանրամասնելով, որ կարանտինը կտևի երեք շաբաթ: Հիշեցնենք, որ հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։ Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Այն սովորաբար թեթև ընթացք է ունենում և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Մասնագետներն ընդգծում են, որ այն չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, բայց այն կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։ Հիվանդության սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Այն փոխվում է և անցնում տարբեր փուլերով՝ մինչև քոսի վերջնական ձևավորումը, որը հետագայում թափվում է։
    13:10
    23.05.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանը քանդում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին՝ վերանորոգման անվան տակ
    Ադրբեջանը Ղազանչեցոց եկեղեցու վերանորոգման անվան տակ քանդում է հայկական եկեղեցին: Տելեգրամյան «Արմենիան միլիթըրի» ալիքի տարածած եզակի կադրերում երևում է, որ քանդվել ու ապամոնտաժվել են եկեղեցու շրջակայքի սալիկներն ու շինությունները։ Իսկ վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվում:
    13:08
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մայիսի 17-ից 23-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 դեպք. 1 մարդ մահացել է
    Մայիսի 17-ից 23-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 դեպք. 1 մարդ մահացել է
    13:05
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզի գյուղերից մեկում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերել են երեխայի դի։ Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 11-ամյա տղայի դին։ Շամշյանի տեղեկություններով՝ երեխային ծառից կախված հայտնաբերել է նրա 18-ամյա քույրը, ով օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն՝ պարզվում է։
    13:02
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով. Նաիրա Կարապետյան
    5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով. Նաիրա Կարապետյան
    12:57
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալի համար բերված կոնֆետներում սուր հոտով կասկածելի զանգված է հայտնաբերվել. ՔԿԾ
    2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում կոնֆետների մեջ հայտնաբերել են ընդհանուր 2,12 գրամ քաշով, սուր հոտով, սև, կասկածելի զանգված: ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
    12:55
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ ԱԻՆ
    Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ որոնողական աշխատանքները շարունակվում են
    12:51
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարցն է. Էլիբեգովա
    Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո արդեն այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարց ա։ Ամեն մեկիս բառացիորեն ֆիզիկական գոյության։ Գուցե դուք վտանգի լրջությունը մինչև վերջ չեք գիտակցում, կամ չեք ուզում հավատալ, որ 21-րդ դարում սա հնարավոր ա, բայց այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց պայքարելու ունեն ինքնապաշտպանական բնազդ ու պայքարում են նաև չհավատացողների փոխարեն։ Իշխանությունը արդեն բազմիցս ցույց ա տվել, որ մարդու կյանքը և անվտանգությունը իրենց համար արժեք չունի ու մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել։ Դուք էլ մտածեք, ձեր անվտանգությունն ա ձեզ համար ավելի կարևոր, թե ինքնապաշտպանական բնազդները բթացնող քարոզչությունը։
    12:48
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակցիա՝ Հայաստանի գեղարվեստի պետակադեմիայում․ «Առանց թուրքի Հայաստան լինելու է»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ակցիա Հայաստանի գեղարվեստի պետակադեմիայում․ "Առանց թուրքի Հայաստան լինելու է"
    12:45
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արա, այ «ոչ մի բաներ» ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի, է, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք․ Դավիթ Ամալյան
    Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիրավոր, կամ առհասարակ կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում, հլը մի բան էլ մունաթ գալով ասում են՝ գնացեք Ղարաբաղ, ու ասեմ, Արցախ, կամ Ղարաբաղ անունները էս ոչ մի գործող կենդանու չնմանները անպայման դեմոնստրատիվորեն գրում են փոքրատառերով… Հիմա հեչ սրանց քերականական դաստիարակչության ժամանակը չի, ուստի ուզում եմ երկու հարց ուղղել էս ծնվելու փոխարեն առաջացածներին… «ժող ջան» առաջինը. ինչի՞ց ա, որ էդ ձեր պաշպանելիքին, բացի ձեզնից, պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի (կներեք ձեր սիրած պետությունների անունները փոքրատառերով գրելու համար) իշխանությունները, իսկ ձեզ, պաշպանում են նույն պետությունների հասարակ բնակիչները, թեպետ ասեմ, որ իրենք ի տարբերություն ձեզ, ըստ իրենց հայրենիք ունեն, ու փորձում են պաշտպանել այն, ձեզ հետ միասին… Եվ երկրորդ հարցը. «ժող ջան» էդ, որ զոհվածների հարազատներին, զոհվածների մարտական ընկերներին, զոհվածների էն մարտական ընկերներին, որոնք հաշմանդամ են դարձել, ուղղարկում եք Արցախ, կամ Ղարաբաղ, մի հատ ինձ կասե՞ք, բա էդ զոհվածների՞ն ուր եք պատրաստվում ուղղարկել, ասեք՝ իմանամ, մեկ էլ տեսար մի օր տղուս երազում տեսա, բա չասե՞մ իր և իր ընկերների փրկած կենսաբանական գոյությունները ինչ առաջարկ ունեն իրենց համար… Այ..․ Հիմա ասել էի հաաա… Արա, այ «ոչ մի բաներ» ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի, է, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք… Ասելիք շատ ունեմ ձեզ, բայց ստեղ արտահայտվելու համար տղայական հարգանքս հասարակության (կանայք, երեխաներ, մեծեր) նկատմամբ թույլ չի տա…»։
    12:40
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին․ Կոչուբաև
    Ալեքսանդր Կոչուբաևը գրում է «Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին: Ծանր վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն լուծելու պարեկի կարգապահական պատասխնատվության հարցը: Հ.գ. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական: Ոչ մի ապօրինություն անհետևանք չի մնալու»։
    12:36
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նշված անձն իրականում եղել է հրապարակում. ոստիկանության պարզաբանումը՝ Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին
    «ArmDaily.am»-ը գրում է․ ««Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում հրապարակում էր արել՝ հայտնելով, որ դերասան Գնել Սարգսյան գիշերը՝ 03.00-ի սահմաններում, ֆրանսիայի հրապարակում փորձել է սադրանք հրահրել և պոկել Հայաստանի ու Արցախի դրոշները։ Սակայն, ոստիկանները ժամանակին կասեցրել են այդ փորձն ու նրան հեռացրել հրապարակից։ «ArmDaily.am»-ի հետ զրույցում Բաբայանը մանրամասնել է. «Նա փորձել է նաև կռիվ հրահրել, բայց հրապարակում եղած մարդիկ արագ իրեն մեկուսացրել են, հետո ոստիկանությունը կանխել է սադրանքի փորձը։ Ընթացքում նա փորձել է հրապարակում տեղադրված դրոշները պոկել՝ ոստիկանությունն արագ կանխել է»,- ասել է Բաբայանը։ Կապ հաստատեցինք նաև Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ ճշտելու՝ արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշը միտումնավոր պոկելու կամ վնասելու մասով։ «Իրականում նշված անձը եղել է Ֆրանսիայի հրապարակում, բայց միջադեպ չի գրանցվել, ոստիկանները միջադեպը կանխել են, այդ անձը հեռացվել է տարածքից»,- ասել է Գաբրիելյանը։ Փորձեցինք կապ հաստատել նաև Գնել Սարգսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր»։
    12:33
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ են իրենց պահում թուրքերի պես․ Ռուբեն Մելիքյան
    Ժամանակն է, որ վերևում պատկերված մարդիկ «քամինգ-աութ» անեն և բացահայտ հայտարարեն իրենց իրական ինքնության մասին. եթե նրանք հայ ինքնության կրող են, ապա ինչու՞ են իրենց պահում թուրքերի պես։ Ակնհայտ չէ՞, որ մեր երկրում ձևավորվել է մի նոր՝ «հակահայ» ինքնություն, որը բացասաբար (նույնիսկ՝ թշնամաբար) է տրամադրված ամեն հայկականի նկատմամբ։ Գուցե նրանք պահանջեն իրենց տրամադրել «ազգային փոքրամասնության» կարգավիճակ, գուցե այլ պահանջներ դնեն՝ իրենց գործն է։ Կարևորը՝ հասկանանք, թե որքան են նրանք։ Կարծում եմ՝ շատ քիչ են։ Հիշեցնեմ, որ վերևում պատկերված երկուսը նույն ջանասիրությամբ, ինչ ներքևում պատկերվածը, պոկում էին Արցախի դրոշը։
    12:30
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «IPhone» վաճառողները՝ հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է
    Ոստիկանությունում արձանագրվող դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ վերջերս արձանագրվում է խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեխանիզմ։ Հանցավոր նպատակ ունեցող անձինք առուվաճառքի կայքերում գտնում են «Այֆոն» բջջային հեռախոսների վաճառքի հայտարարություններ։ Հեռախոսային ուղիղ կապով կամ բջջային հավելվածի միջոցով զանգում են վաճառողին և բջջային հեռախոսի աշխատունակության հետ կապված հարցեր տալիս։ Այնուհետև վաճառողին տրամադրում են իրենց «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը և խնդրում, որ նա դրանք հավաքի իր հեռախոսում, որպեսզի գնորդը իբր համոզվի՝ վաճառվող հեռախոսը աշխատունակ է, թե՝ ոչ։ Բջջային հեռախոսը վաճառող անձը, հավատալով գնորդի ազնվությանը, իր հեռախոսում հավաքում է գնորդի տրամադրած «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը, ինչից հետո գնորդը փոխում է «այքլաուդի» գաղտնաբառը՝ վաճառողին զրկելով իր հեռախոսն ամբողջ ծավալով օգտագործելու հնարավարությունից։ Բացի այդ, հանցավորը ցանկացած պահի հնարավորություն է ունենում արգելափակել բջջային հեռախոսը, ջնջել առկա տեղեկատվությունը կամ կատարել այլ վնասաբեր գործողություններ։ Որոշ ժամանակ անց նույն անձը կրկին կապ է հաստատում բջջային հեռախոսը վաճառողի հետ և սպառնում, որ եթե իրեն տերմինալի միջոցով չուղարկի որոշակի գումար, ապա կջնջի բջջային հեռախոսի տվյալները կամ կարգելափակի։ Նմանատիպ դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանության բաժիններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոչ մի դեպքում մի՛ տրամադրեք անծանոթ անձանց ձեր օգտահաշիվների տվյալները, ինչպես և ձեր բջջային հեռախոսներում մի՛ մուտքագրեք այլոց օգտահաշիվների տվյալները՝ նման իրավիճակներում չհայտնվելու համար։ Իսկ եթե արդեն դարձել եք նման հանցագործության զոհ, դիմեք ոստիկանություն։
    12:27
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էկոնոմիկայի նախարարը՝ կենդանաբանական այգում
    «Երեկ գնացել էինք գազանանոց»։
    12:19
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երիտասարդները փակել են Երիտասարդական կայարանի մուտքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Երիտասարդները փակել են Երիտասարդական կայարանի մուտքը
    12:17
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում. Գեղամ Ստեփանյան
    Լաչինի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը կառուցման փուլում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Իմ տեղեկությամբ՝ այն շրջանցելու է Բերձորն ու Աղավնոն։ Առայժմ վերջնական որոշում չկա այդ բնակավայրերի հայ բնակչության մասին։ Մենք պնդում ենք, որպեսզի հայ բնակչությունն ապրի այնտեղ»,- ընդգծել է օմբուդսմենը։ Նշենք, որ այժմ Բերձորում մոտ 150 մարդ կա, դպրոցը չի գործում։ Մինչեւ 2020թ. Ադրբեջանի ագրեսիան ապրում էր մոտ մեկուկես հազար մարդ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Շուշիի շուրջ ինտենսիվ շինարարությունը վտանգ ներկայացնում է, Գեղամ Ստեփանյանն ասել է. «Իհարկե, վտանգ ներկայացնում է, եւ առաջին հերթին այն պատճառով, որ ադրբեջանցիները զավթել են մեր տարածքներն ու անօրինական շինարարություն են կատարում մեր տարածքում»։
    12:11
    23.05.22
    Ավելին