Լրահոս

2022-05-23
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բրյուսելյան հանդիպումը վերջնականապես բացահայտեց վարչապետ կոչեցյալի նպատակը. Ավետիք Իշխանյան
    ԵԹԵ... Բրյուսելյան հանդիպումը վերջնականապես բացահայտեց, վարչապետ կոչեցյալի նպատակը, հանձնել և հայաթափել Արցախը, Ձանգեզուրի միջանցքի անվան տակ հանձնել Սյունիքը, հանձնել հայկական 7 գյուղերը։ Միթե՞ չեք հասկանում, որ սա Հայաստանի մահն է։Այլևս բոլոր նրանք, ովքեր կբարբաջեն նախկիններ, սրանք, նրանք և ոտքի չեն կանգնի հեռացնելու թշնամական իշխանությանը, լինեն նրանք իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, թե անտարբերներ, բոլորը պատասխանատու կլինեն Հայաստանի կործանման համար։
    16:10
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Նորքում քամու հետևանքով ծառն արմատախիլ է եղել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Հայաստանում ուժեղ քամու հետևանքով ծառեր են արմատախիլ եղել։ Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Միկոյան 10 հասցեում, քամու հետևանքով ծառը պոկվել է արմատից։ Վնասների մասին տվյալներ չկան։
    16:05
    23.05.22
    Ավելին
  • Իրավական
    «Պետական դավաճանության գործով» դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել
    Պետական դավաճանության գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն է այսօր ներկայացվել: Գործով տուժողների իրավահաջորդների՝ զոհված զինվորների հարազատների փաստաբանը հայտարարել է, որ գործը Բիշարյանին միտումնավոր են մակագրել ձեռքով։ Փաստաբանի պնդմամբ՝ զոհված զինվորների հարազատները չեն վստահում դատավորին, նրա վարկանիշի վրա ազդող բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք, սակայն, Դատախազության ներկայացուցչի պնդմամբ՝ չեն կարող ինքնաբացարկի հիմք լինել: Ինքնաբացարկի որոշումը կհայտարարվի այսօր ժամը 17-ին:
    16:02
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշատի քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է
    Մարտի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի տներից մեկի դուռը կոտրված է, և հեռուստացույցը չկա: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ վերջին հինգ ամսվա ընթացքում, օգտվելով տանտերերի բացակայությունից, ցանկապատի վրայով անցել էին, բարձրացել տան երկրորդ հարկ, մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել էին հեռուստացույց, մեքենայի մարտկոց և այլ իրեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արտաշատի Խանջյան փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն: Գողացված հեռուստացույցը հայտնաբերվեց նրա բնակարանում: Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությանը մասնակցել էր նաև Արտաշատի 37-ամյա մի բնակիչ: Մայիսի 16-ին նա նույնպես բերման ենթարկվեց ու ներկայացվեց նախաքննական մարմնին: Երկուսն էլ ձերբակալվել են, այնուհետև նրանցից մեկը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    15:59
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր հանրահավաք չի լինելու․ Գեղամ Մանուկյան
    3 շաբաթ է, ինչ «Դիմադրության» շարժումը բուռն փողոցային պայքար է մղում, բողոքի անհնազանդության ակցիաներ, ճանապարհներ են փակվում, ավտոերթեր, ինչն  էլ ամենօրյա ռեժիմով ամփոփվում է Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի տեսքով և «Դիմադրության» քայլերթով։ Այսօր ևս տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ, քաղաքի տարբեր հատվածներից ավտոերթեր են իրականացվել և որոշ ժամանակով դադարեցվել էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքը։  Սակայն սպասվող հանրահավաքի մասին ընդդիմադիր ուժերը, որևէ հայտարարություն չէին տարածել։ «Hraparak.am»-ը խոսել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, ճշտելու՝ այսօր հանրահավաք լինելու՞ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նշել է՝ «ոչ» և հավելել․ «Ֆիքսված չէ, որ ամեն օր հանրահավաք է լինելու»։
    15:48
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյան-Ալիև հանդիպումը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլև ՀՀ-ի կազմաքանդման մասին է. Գալստյան
    ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կատարած հայտարարությունը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլև Հայաստանի կազմաքանդման և պետականության վերջնական կապիտուլյացիայի մասին է։ Ըստ էության․ 1․ Ոչ մի խոսք արդեն մեկ տարի շարունակվող ադրբեջանական ագրեսիայի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման և ադրբեջաբական զորամիավորումների ներկայության մասին։ 2․ Ոչ մի խոսք գերիների վերադարձի մասին։ 3․ Ոչ մի խոսք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի մասին․ հիմնահարցի տոտալ ուրացում և փակում։ Արցախի հիմնախնդրի կարգավորումն իջեցվել է <<հարցերի>> մակարդակի, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ /այսինքն, եթե հայ մնա՝ դասագիրք, պարախումբ, պատի թերթ․․․/ 4․ Պարտադրվում է սահմանազատման արագ ընթացակարգ, որն ուղղված է Հայաստանից տարածքներ պոկելուն, Արցախն Ադրբեջանին թողնելուն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։ 5. Կոմունիկացիաներ կետի տակ հստակ է, որ Հայաստանն արձանագրելու է տարածքային, ավելի շատ ինքնիշխանության նոր կորուստներ։ Ադրբեջանն ու Թուրքիան տրանսպորտային թրատման են ենթարկելու Հայաստանը, որը նշանակում է, որ սահմանափակվելու է Հայաստանով մեր ազատ տեղաշարժը։ Սա հայաթափման և անվտանգային աներևակայելի սպառնալիք է։ 6. Խաղաղության համաձայնագիր. Բնականաբար, սա արդեն վերջնագծվել է, և այն ազդարարելու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիան։ Մի բան, ինչի համար <<Ժողովրդավարության>> անգլոսաքսական պրոյեկտը 2018-ին Հայաստանում իշխանության բերեց այս ազգակործան պատուհասին։ 7. Այս ամենին զուգահեռ ընթանում են Ռուբինյան-Քըլըչ բանակցությունները, որոնք իրենց հերթին նպաստում են Հայաստանի քաղաքական նոքդաունին։ 8․ Սոցիալ-տնտեսական զարգացման ԵՄ խոստումները մոտավորապես համարժեք են Աֆղանստանում և արաբական աշխարհում ԱՄՆ -ի կողմից հաստատվող ժողովրդավարությանը։ Ձեր խորհուրդները մեր կործանման գինն ունեցան։ Եվ մինչ վիրտուոզորեն ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունն ու երկիրն էլ հետը, ոմանք շարունակում են դեռևս իրենց պատկանող բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը, իմ մարզական կոշիկները, հրապարակից հնչող <<Զարթիր լաո>>երգի մշակումը կամ խարույկներից բարձրացող ծուխը։ Դատաստան կա, կա դատաստան!!!!!
    15:44
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսկ Արցախը նախագահ ունի՞․ Արթուր Ղազինյան
    Մի անհամեստ հարց. իսկ Արցախը նախագահ ունի՞՞, Արցախի ժողովուրդը համաձայն է՞ ապրել ադրբեջանական լծի տակ, Արցախի նախագահը չի՞ ցանկանում իր դիրքորոշումն արտահայտել նիկոլի Բրյուսելյան վոյաժների մասին: Սպասում ենք Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, եկել է հստակ դիրքորոշում հայտնելու ժամանակը . . .
    15:33
    23.05.22
    Ավելին
  • Սպորտ
    Արցախի դրոշը՝ բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացմանը
    Ակտիվիստները ակցիա են արել նաև նախօրեին Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Երկու երիտասարդ Արցախի դրոշներով անսպասելի բարձրացել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ այն պահին, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատրաստվում էր ընթերցել վարչապետի ողջույնի խոսքը: «Երիտասարդի ձայն» կազմակերպության անդամները բեմից հայտարարել են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և որ լինելու է «Առանց թուրքի Հայաստան»: Հանդիսատեսը ծափերով ողջունել է ակցիան:
    15:22
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    21-ամյա ռուս զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել ուկրաինացու սպանության համար
    Ուկրաինայում դատարանը 21-ամյա ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ինչպես հայտնում է meduza.io-ն, զինծառայողը մեղադրվում է պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու համար: «Մեղավոր ճանաչել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված քրեական հանցագործություն կատարելու համար և դատապարտել ցմահ ազատազրկման»,- նիստի ժամանակ ասել է դատավորը։ Նշվում է, որ վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։ Ավելի վաղ Կրեմլն արձագանքել էր ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինի դատավարության հետ կապված իրավիճակին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը տարբերակներ է փնտրելու զինծառայող Շիշիմարինին պաշտպանելու համար։ Նա նշել է, որ Ռուսաստանն այժմ զրկված է «իր շահերը տեղում պաշտպանելու» հնարավորությունից։ Նշենք, որ զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել ուկրաինական Բուչայում անզեն քաղաքացիական անձի սպանության գործով։ Շիշիմարինն իրեն մեղավոր է ճանաչել դատարանում և ներողություն խնդրել հանգուցյալի այրուց։ Նա հայտարարել է, որ չէր ցանկանում սպանել Շելիպովին և սպայի կարգադրությամբ է կրակելտղամարդու վրա։ Դատարանում ներկայացված ապացույցների համաձայն՝ փետրվարի 28-ին գնդակոծության է ենթարկվել ավտոշարասյունը, որում եղել է Շիշիմարինը։ Փորձելով փախչել՝ նա և մի քանի զինծառայողներ խլել են մարդատար ավտոմեքենան՝ ճանապարհին ծակելով դրա անիվը։ Ճանապարհին նրանք մայթեզրին տեսել են մի տղամարդու, որը խոսում էր հեռախոսով։ Մյուս զինվորականը, ենթադրելով, որ նա կարող է այդ մասին հայտնել ուկրաինացի զինվորականներին, հրամայել է Շիշիմարինին սպանել տղամարդուն, ինչից հետո զինծառայողը մեքենայի պատուհանից ավտոմատից կրակել է ուկրաինացու վրա։
    15:18
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում փլուզվել է 10-հարկանի շենք, որում մոտ 150 մարդ է եղել. կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Առնվազն մեկ մարդ է զոհվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։ Նրա փխանցմամբ՝ շենքում փլուզման պահին եղել է մոտ 150 մարդ։ Հաղորդվում է 3 զոհի մասին. վիրավորների թիվը հասել է 21-ի։ Տեղական իշխանությունների հրամանով տարհանվում են մոտակա բնակելի և կոմերցիոն շենքերը։ Նահանգապետարանը մտավախություն ունի, որ ավելի շատ զոհեր կամ վիրավորներ կան։ Դա պայմանավորված է նրանով, որ փլուզված շենքը գտնվում է խիտ քաղաքային տարածքում։ 10 հարկանի շենքը գտնվում էր կառուցման փուլում։ Ինչպես երևում է տեղական գործակալությունների կադրերից, շենքը մասնակի փլուզվել է: Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:
    15:13
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մետրոյում ոստիկանների կողմից անչափահասներին ծեծի ենթարկելը սահմանում է 7-12 տարի ազատազրկում. փաստաբան
    Ինչպես որ նշել էինք երկու օր առաջ, հաղորդում էր ներկայացվել հանցագործության վերաբերյալ, կապված ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից երկու անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ։ Քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները։ Եվ ահա այսօր տեղեկացանք, որ մեր անչափահաս վստահորդներին ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այն է՝ <<Խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ>>։ Նշված արարքը որպես պատիժ է սահմանում բացառապես ազատազրկման ձևով՝ յոթից տասներկու տարի ժամկետով։ Ինչպես որ խոստացել էինք, հետամուտ ենք լինելու որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
    15:10
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկ Մամիջանյանը հրաժարվել է ԱԺ պատվիրակության հետ մեկնել Շվեյցարիա
    «Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։ Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները և համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երևանում՝ քույրերիս և եղբայրներիս կողքին։ Միևնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով», - այս մասին Facebook-յան իր էջում գրել է Մամիջանյանը։
    15:04
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2018-ի ապրիլյան «խրախճանքի» հետքերով․ Ռուբեն Հակոբյանի գրառումը
    Քաղաքագետ, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը գրել է․ «18-ի ապրիլյան «խրախճանքի» հետքերով.... Բրյուսելում դավաճան-տականքն իր տգետ և փնթի ներկայությամբ հավաստեց, որ Հայաստանին բանի տեղ դնող չկա... որ՝ Հայաստանը միջազգային հարթակներում իզգոյ է, զրո... Եվ դա՝ մեր պետությունը ներկայացնող փալասի նկատմամբ Ալիևի հեգնական ժպիտի ուղեկցությամբ։ Վկան՝ Արցախի կարգավիճակի մասին ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառումը... Միք վիրավորվեք, երբ կրկնվելով շեշտում եմ, որ մենք՝ մեր հավաքական ստորագրությամբ ենք հաստատել անհայրենիք ու իշխանության հասնելու համար բոլոր սրբությունները պղծող, իշխանություն զավթելու ճանապարհին ժողովրդի ոտքերը լիզող, բայց իշխանության հասնելուց հետո նրան գլխատող Վարդանանք»-ի՝ մերօրյա Կոդակի մանդատը... Հ.Գ. Հիշենք 18-ի ապրիլին փողոցներում համազգային՝ քաղաքական-ժողովրդական խրախճանքը, երբ թագադրում էինք ազգին կառափնարան ուղեկցող այս դահիճին...»։
    14:55
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
    Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից ժամանել են համապատասխան վարչության աշխատակիցները։ Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենաների տերերին՝ դեռևս պարզ չէ։
    14:48
    23.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման մասնակիցներն ավտոերթ են արել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    Դիմադրության շարժման մասնակիցները, Փաշինյանի հրաժարականի պահանջով, վաղ առավոտից ավտոերթեր են կազմակերպել մայրաքաղաքի տարբեր փողոցներում: Արցախի ու Հայաստանի դրոշները մեքենաներին ամրացրած՝ վարորդները 15 կիլոմետր ժամ արագությամբ են վարել՝ այդպիսով կաթվածահար արել մի շարք փողոցների երթևեկությունը:
    14:40
    23.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մետրոպոլիտենի տնօրենի տեղակալը հորդորում է աշխատակիցներին գործել պարտականությունների շրջանակում
    Մետրոյի վագոններից մեկի վրայից Արցախի դրոշը քերելու մասին զեկուցվել է մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետին: Նա Արցախի դրոշը քերող աշխատակցին հորդորել է գործել միայն աշխատանքային պարտականությունների շրջանակներում: Այս մասին մամուլին հայտնել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը:
    14:30
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շառլ Միշելի հայտարարությունից երևում է՝ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով. Մետաքսե Հակոբյան
    Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով. Մետաքսե Հակոբյան
    14:20
    23.05.22
    Ավելին
  • Իրավական
    49-ամյա տղամարդը կնոջը դանակահարել է բարեկամուհու ներկայությամբ․ նոր մանրամասներ
    Մայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարություն է եղել Գյումրու 58-րդ թաղամասում՝ եկեղեցու մոտ: Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 42-ամյա Սիրանուշ Մանուկյանի դին՝ որովայնի և ծնոտի կտրած-ծակած վնասվածքներով։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ 49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։
    14:10
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինայում վիրավորվել է գեներալ Ռուստամ Մուրադովը, սպանվել է նրա եղբորորդին
    Ուկրաինայում մահացել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եղբորորդին։ Ըստ Baza-ի, 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր: Հունվարի սկզբին նրան և իր ծառայակիցներին տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման։ Ապրիլի վերջին Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։ Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո հիվանդանոցում է եղել։ Երբ նրան հայտնել են եղբորորդու մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի վերջինիս հուղարկավորեն։ Ըստ Baza-ի աղբյուրի՝ արդյունքում Սալմանի աճյունը տուն է բերվել Դաղստան՝ Դերբենտի շրջան։
    14:07
    23.05.22
    Ավելին