Լրահոս

2022-05-27
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ ԱՀ Նախագահը գո
    19:35
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գնդեվազում 88 տարեկան կինը ինքնասպան է եղել
    ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ցավալի դեպք է եղել Գնդեվազ գյուղում: Ըստ բնակիչների՝ 88 տարեկան Դուխիկ Ստեփանյանը իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Վերջինս աստիճանահարթակին կից ծածկից կտորե գլխաշորով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ըստ գյուղի բնակիչների՝ թոշակառու կինը առողջական խնդիրներ ուներ: Դեպքի հանգամանքները պարզվում են:
    19:25
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հարցում հարկ վճարողների շրջանում. մասնակիցների 86.1%-ը դրական է գնահատել ՊԵԿ ընդհանուր գործունեությունը
    եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ հարկ վճարողների շրջանում, ապրիլի 4-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անցկացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է:
    19:16
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռու մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
    Մայիսի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու գումարտակի ոստիկանները երեկոյան շրջայցի ժամանակ Դսեղ գյուղ տանող ճանապարհին նկատել էին երկու տղամարդու, որոնցից մեկը բենզասղոցով ծառ էր կտրում: Մոտեցել են ու պարզել, որ տղամարդկանցից մեկը՝ Դսեղ, մյուսը Չկալով գյուղի բնակիչ են: Ծառահատման թույտվություն չեն ունեցել, իսկ նրանց մեքենաները բեռնված են եղել փայտանյութով: Տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Փայտանյութով բեռնված մեքենաներն էլ տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են ԼՄ դատախազություն:
    19:07
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռու մարզում Honda-ն մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում
    «shamshyan.com»-ը գրել է․ Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Honda մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի  Գարգառ գյուղի վարչական տարածքռւմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: 
    18:58
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու․ Տաթևիկ Հայրապետյան
    ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախագահը հերթական «խաղաղասիրական» ելույթն է ունեցել, որտեղ հնչեցվել են հետևյալ հիմնական թեզերը` Ադրբեջանը հաղթող պետություն է, Հայաստանը` պարտված։ Բոլորը պետք է հաշվի առնեն այս իրողությունը։ Հայ-ադրբեջանական շփումների հիմքում հենց այդ գործոնն է ընկած։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։ Մինսկի խումբը ավարտել է իր գործունեությունը։ Հայաստանը պետք է համակերպվի, որ չկա Լեռնային Ղարաբաղ և չկա կարգավիճակի հարց, կա ղարաբաղյան շրջան, Բրյուսելում դա արձանագրվեց։ Ադրբեջանցիները դարերով ապրել են Զանգեզուրի արևելքում և արևմուտքում։ Այս տարածքներն անարդարացիորեն կտրվել են Ադրբեջանից և հանձնվել Հայաստանին։ Երևանը ևս կտրվել է և հանձնվել հայերին։ Դա անթույլատրելի հանցանք էր։ Մենք շարունակելու ենք հզորացնել մեր ռազմական ներուժը, քանի որ աշխարհում հարցերը լուծվում են ուժով։ Հ.Գ. Հստակ էր և կանխատեսելի, որ Ալիևը այսպես է պատասխանելու հայկական կողմի հետքայլերի քաղաքականությանը և Արցախի հարցում նշաձողի իջեցմանն ուղղված վտանգավոր գործելաոճին։  Ադրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու։ Ուստի ինքնախաբեությամբ զբաղվելով և կեղծ «խաղաղություն» կառուցելով՝ մենք հերթական անգամ անպատրաստ ենք լինելու դիմակայել մեր մարտահրավերներին»։
    18:49
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում տնակ է այրվում
    Մայիսի 27-ին՝ ժամը 14։46-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Արման» խանութի մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։09-ին։
    18:40
    27.05.22
    Ավելին
  • Հասարակական
    «Կապիկի ծաղիկ» վիրուսի մուտքը կանխելու համար պրիմատների և կրծողների ներմուծումը Հայաստան արգելվել է
    Պրիմատների և կրծողների  ներմուծումը Հայաստան արգելվել է վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկի ծաղիկ» վիրուսի մուտքը մեր երկիր  կանխելու նպատակով:  Այս մասին հայտնում է  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:  Արգելքը կգործի վաղվանից մինչև նոյեմբերի 28-ը:
    18:22
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին
    Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել միազգային դաշինքին աշխարհի տարբեր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված նախանձախնդրության համար։ Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմին և հետպատերազմական իրավիճակին՝ Հայոց Հայրապետը մասնավորապես իր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ, անհրաժեշտ նկատել, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը միջազգային հանրության և միջազգային կառույցների կողմից արժանանա համապատասխան գնահատականի, այս ուղղությամբ ձեռնարկվեն կանխարգելիչ հրատապ միջոցներ։ Իր հերթին ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել դաշինքի առաքելության մասին՝ կարևորելով պատմական հուշարձանների, կոթողների և կրոնական սրբավայրերի պաշտպանությունը: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրել է նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության նպատակով Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքները։
    18:14
    27.05.22
    Ավելին
  • Աշխարհ
    Ամերիկացի դերասան Ռեյ Լիոտան մահացել է քնած ժամանակ
    67 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ռեյ Լիոտան։ Այս մասին հայտնել է դերասանի գործակալը, ասել, որ Լիոտան մահացել է քնած ժամանակ:  Նա Դոմինիկյան Հանրապետությունում է եղել, որտեղ նկարահանվում էր «Վտանգավոր ջրեր» ֆիլմը։ 
    18:05
    27.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա
    Երկար սպասված ջերմ օդ է հասել Հայաստան: Գարնան վերջին օրերը խոստանում են առանց տեղումների լինել:  Ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 8 աստիճանով: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հանգստյան օրերին ցերեկը դրսում 30 աստիճան տաք կլինի: 
    17:56
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարոն Ջհանգիրյան, պատասխան եք տալու․ Արամ Վարդևանյան
    «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները հակասահմանադրական ձևով կատարող Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվում էր ընդունել ծնողներին, դրանից հետո առաջարկում է, որ 5 ծնող մտնեն։ 
    17:47
    27.05.22
    Ավելին
  • Արցախ
    Սելջուկ Բայրաքթարն այցելել է Շուշի
    «Բայրաքթար» անօդաչուների արտադրամասի ղեկավար Սելջուկ Բայրաքթարը այցելել է Շուշի:  Հայկական բերդաքաղաքում՝ Հունոտի կիրճի բարձունքում՝ նա լրագրողներին սրտաճմլիկ պատմություններ է պատմել ադրբեջանցիների 30-ամյա կարոտի մասին: Այս օրերին Բաքվում անցկացվում է Ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնը, որի վարչության նախագահն է Էրդողանի փեսա Բայրաքթարը։ Ըստ նրա՝ փառատոնի՝ Բաքվում անցկացնելու որոշումը կայացվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հետագա ամրապնդմանը նպաստելու համար։ 
    17:39
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մենք ձեզ ՀԱՅՐԵՆԻՔ ենք պարտք․ Մետաքսե Հակոբյան
    Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել և կից գրառում կատարել․
    17:30
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սա մեր քաղաքական մեծ հաջողությունն է․ Ալիևը՝ խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
    Ասացինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։ Հայաստանը փորձեց խուսափել սրանից։ Որովհետև խաղաղության պայմանագիրը նշանակում է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Բայց արդյունքում հասանք դրան, և Ադրբեջանն արդեն որոշել է իր աշխատանքային խումբը։ Այս մասին Կովսականի շրջանում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
    17:24
    27.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Պուտինը միտք չունի կանգնեցնել պատերազմը». Իտալիայի վարչապետ
    Ուկրաինական ճգնաժամն են հեռախոսով քննարկել Ռուսաստանի նախագահն ու Իտալիայի վարչապետը: Մարիո Դրագիի խոսքով՝ Պուտինը միտք չունի կանգնեցնել պատերազմը: Դրագին զգուշացրել է Պուտինին, որ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների արգելափակման պատճառով աշխարհում մեծ է պարենային ճգնաժամի սպառնալիքը: Պուտինն Իտալիայի վարչապետին հիշեցրել է, որ ուկրաինական նավահանգիստները արգելափակվել են Կիևի մեղքով, քանի որ ուկրաինական կողմը ականապատել է ճանապարհները:
    17:15
    27.05.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ը պատրաստվում է զենքի նոր խմբաքանակ ուղարկել Ուկրաինա
    Միացյալ Նահանգները  հաջորդ շաբաթ հնարավոր է զենքի նոր խմբաքանակ ուղարկի Ուկրաինա՝ այդ թվում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Վերջին մեկ շաբաթում Ուկրաինայի իշխանությունները պահանջում են Վաշինգտոնից նոր զենքեր տալ իրենց, քանի որ իրավիճակը Դոնբասում  չափազանց ծանր է:  Ուկրաինայի նախագահն ու արտգործնախարարը նույնիսկ նշել են այն զենքի տեսակները, որոնք պետք են իրենց պատերազմում բեկում մտցնելու համար: Միացյալ Նահանգները անընդհատ ձգձգում է զենքի նոր խմբաքանակի մատակարարումը:  Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակումներ կսկսեն Ռուսաստանի տարածքի վրա։
    17:07
    27.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանի ՊՆ ղեկավարն ընդունել է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարին
    Երևանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում ռուս խաղաղապահների  հրամանատար Անդրեյ Վոլկովին:  Գեներալ-մայորը Պապիկյանին է ներկայացրել Արցախում ռուսական ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները:  Պաշտոնական աղբյուրը նաև հայտնում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար Ռուսաստանի ջանքերը, Արցախում խաղաղապահ առաքելության արդյունավետությունը:
    17:00
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արևմուտքը չի թաքցնում, որ պատերազմ է հայտարարել ռուսական աշխարհին․ Լավրով
    Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ռուսական աշխարհին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը մեզ, ամբողջ ռուսական աշխարհին տոտալ պատերազմ է հայտարարել։ Դա հիմա արդեն ոչ ոք չի թաքցնում, արդեն աբսուրդի է հասնում, մինչև Ռուսաստանի մշակույթի չեղարկումն ու այն ամենը, ինչ կապված է մեր երկրի հետ։ Արգելքի տակ են դասականները՝ Չայկովսկին, Դոստոևսկին, Տոլստոյը, Պուշկինը։  Հալածանքների են ենթարկվում նաև ազգային մշակույթի և արվեստի գործիչները, որոնք այսօր ներկայացնում են մեր մշակույթը»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքի:  Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինական տարածքների օկուպացիան, իսկ նպատակներն են երկրի ապառազմականացումն ու ապամիջուկայնացումը: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ի պատասխան ՌԴ-ի դեմ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել և ակտիվացրել են Կիևին զենքի մատակարարումը։
    16:50
    27.05.22
    Ավելին