Լրահոս
2022-07-08
-
ԱշխարհՄահափորձ՝ Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ. նրա վիճակը գնահատվում է ծանր․ ՏԵՍԱՆՅՈՒԹՃապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով կրակել է նրան թիկունքից: Հնչել է երկու կրակոց: Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է: Kyodo գործակալությունը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Ճապոնիայի նախկին վարչապետը հատակին՝ պառկած վիճակում, իսկ վերնաշապիկի վրա արյան հետքեր են: Լուսանկարում նաև պատկերված է, թե ինչպես են նրա շուրջը հավաքվել մարդիկ, իսկ նրանցից մեկը սրտի մերսում է իրականացնում: TBS-ն հայտնում է, որ ատրճանակից ստացված կրակոցները դիպչել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին ու ամենայն հավանականությամբ նաև պարանոցին: Աբեի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ չեն հաղորդվում: Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել Է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում:Ավելին10:4208.07.22 -
ՀայաստանՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Էրեբունի հնավայրՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Էրեբունի հնավայր` Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Կլերֆոնտենից ժամանած ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշանի և Ֆրանսուա Ֆիշեի ուղեկցությամբ, ովքեր դեսպանին են ներկայացրել հնավայրում հայ և ֆրանսիացի ուսանողների օգնությամբ կատարված հնագիտական պեղումները։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:Ավելին10:3608.07.22 -
Հրդեհ՝ Հրազդան քաղաքումՀուլիսի 7-ին, ժամը 23:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 8-ին, ժամը 00։20-ին, մարվել՝ 02։45-ին։ Այրվել է մոտ 4․5 տոննա կուտակած անասնակեր և ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «GAZ-52» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմային հատվածը:Ավելին10:3508.07.22 -
ՀայաստանLexus-ը բախվել է կայանված Toyota-ին և Mercedes -ինՃամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Արմեն Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 2-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/07/1217335/Ավելին10:3008.07.22 -
ՀասարակականOpel Sintra-ն մխրճվել է բեռնատար Mercedes-ի մեջ. կան վիրավորներՀուլիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Sintra մակնիշի ավտոմեքենան և Mercedes մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները ամուսիններ են:Ավելին10:2508.07.22 -
ՔաղաքականԷդուարդո Էռնեկյանը նման բան չէր ասել. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ տարվա՝ 2021-ի հենց այս օրերին այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կառավարության շենքում հանդիպել էր ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Ըստ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Էռնեկյանը, ողջունելով Փաշինյանին, ասել էր. «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետեւ դա շատ կարեւոր է, եւ մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»: Էռնեկյանի ասածից ստացվում էր, թե նա աջակցում էր Փաշինյանի ղեկավարած ուժին ու «սրտատրոփ» սպասում էր, թե երբ է «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ տանելու ընտրություններով: Բայց բարեբախտաբար կամ միամտորեն կառավարության լրատվական ծառայությունը նաեւ հանդիպման տեսագրությունն էր տեղադրել, ինչից էլ պարզ էր դարձել, որ իսպաներենի թարգմանչունին սխալ է փոխանցել Էռնեկյանի խոսքը: Գործադիրը, ըստ երեւույթին, շոյվելով ոգեւորիչ խոսքերից, չի ջանացել այն ճշտել ու շտկել այն: «Դա նշանակալի փաստ է պատմական առումով, եւ ես կարող եմ միայն իմ աջակցությունը հայտնել արդեն կայացած որոշման առիթով: Եվ ինչպես նշել ենք ի սկզբանե, մենք Հայաստանի տնտեսության ինտեգրատիվ մասն ենք կազմում եւ պատրաստ ենք ամբողջությամբ համագործակցել երկրի հետ»,- իրականում ասել էր ՀՀ ազգային հերոսը: Ասել է թե՝ նա փոխանցել էր, որ անկախ նրանից՝ ով է իշխանության ղեկին, իրենք շարունակելու են ամբողջությամբ աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ստացվում է՝ հայտարարելով, թե Էռնեկյանը աջակցում է իշխանությանը՝ հերթական անգամ ստել է»:Ավելին10:2008.07.22 -
ՔաղաքականԵվս մեկ լիազորություն վարչապետին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետը եւս մեկ լիազորություն կունենա։ Ամեն դեպքում, դա է ստացվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությամբ։ Այժմ օրենքում ամրագրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներն իրենց դիմումները ներկայացնում են կառավարություն, եւ այդ կառույցն է կոլեգիալ հաստատում այն։ Այժմ օրենքում համապատասխան լրացում են անում` ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը ՀՀ վարչապետին ներկայացնելու եւ վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու հնարավորությունը։ Սա նշանակում է, որ կբացառվի նրանց կողմից հրաժարականի դիմումը ՀՀ կառավարություն ներկայացնելու օրենսդրական ընթացակարգը. կենթարկվեն միայն վարչապետին: Նշենք, որ կոմիտեի նախագահին, տեղակալներին եւս նշանակում է վարչապետը, այսինքն՝ քննչական այդ մարմինն ուղղակի վարչապետի ենթական է ու կամակատարը:Ավելին10:1408.07.22 -
ՀասարակականՈվքե՞ր կզրկվեն շահումով խաղերի մասնակցելու հնարավորությունից«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումները: Ընդ որում՝ արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, որոնք հանդիսանում են սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որեւէ ծրագրից, հանդիսանում են նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40 տոկոսը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Ավելին՝ այս օրենքի կանոնները խախտելու համար ՊԵԿ-ն առաջարկում է տուգանքներ կիրառել: Օրինակ՝ մոլախաղերի կամ ինտերնետ մոլախաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Եթե խախտվի սահմանված նվազագույն չափը, յուրաքանչյուր խաղային արտադրանքի համար տուգանքի չափը կկազմի 500.000 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե խախտվել են քաղաքացիներին խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները, ապա առաջին անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար տուգանքը կկազմի 2 մլն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` 5 մլն դրամ: Իհարկե, լավ է ասված, մնում է հականալ, թե թղթի վրա գրված օրենքը ինչպես է կիրառվելու, եւ ով է վերահսկելու այն:Ավելին10:1008.07.22 -
ՔաղաքականՓաշինյանն Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասի՞ն էր զեկուցում«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Այդ մասին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում բավական ուշագրավ մի կետ կար, որը ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում բացակայում էր։ Համաձայն Կրեմլի՝ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է վերջին շրջանում տեղի ունեցած այն շփումների մասին, որոնք միտված են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը»։ Սա, ինչ խոսք, հետաքրքիր նյուանս է, հատկապես երբ, համաձայն ռուսական կողմի, Փաշինյանն ինքն է զանգել, ու, դատելով Կրեմլի հաղորդագրությունից, զանգել է հենց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կատարված քայլերի ընթացքի կամ ձեռք բերված պայմանավորվածությունների ու արդյունքների մասին Ռուսաստանի նախագահին զեկուցելու։ Այս նյուանսի վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե թուրքական եւ ռուսական փորձագիտական-վերլուծական համայնքում չհայտնվեին հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է առաջիկայում տեղի ունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում։ Թուրքական փորձագիտական-վերլուծական հանրույթում կարծում են, որ այդ հանդիպումը շատ կարեւոր է, քանի որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը, թե՛ այդ հարցից ածանցված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, մասնավորապես՝ «զանգեզուրյան միջանցքի» բացման հարցը, հնարավոր է կարգավորել հենց նման «հանդիպումների» մակարդակում։ Ռուսական փորձագիտական-վերլուծական հանրույթն էլ կարծում է, որ Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին խոսվել է Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպման ժամանակ, որի արդյունքները Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, իրեն հատուկ «մաներայով», քննարկել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Ռուսները ֆիքսում են, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման հարցը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի բաղադրիչն է եղել, եւ հիշեցնում են, որ անցյալ տարվա աշնանը Էրդողանը բացահայտել էր գաղտնի տեղեկատվություն` կապված Հայաստանի հետ, եւ հայտարարել, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել էր հայ-թուրքական հանդիպում անցկացնել` պետությունների ղեկավարների մակարդակով։ Այս ամենը համադրելով՝ կարող ենք հանգել այն եզրակացության, որ, մի կողմից, Չավուշօղլուն, ի դեմս Շալենբերգի, Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին քննարկում է ունեցել, պայմանական ասած՝ «հավաքական Արեւմուտքի» հետ, մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Կրեմլ ու զեկուցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացների մասին։ Հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն ընթանում է Ռուսաստանի «բարձր պատրոնաժի ներքո», կարող ենք նույնիսկ ենթադրել, որ հնարավոր է՝ Հայաստան-Թուրքիա ղեկավարների մակարդակով հավանական հանդիպմանը մասնակցելու թույլտվություն է հարցրել Պուտինից կամ ստացել այդ հանդիպմանը մասնակցության ցուցում»:Ավելին10:0008.07.22 -
ՔաղաքականՓաշինյանի իշխանության պայմաններում քաղաքացին չի կարողանում կանխիկացնել իրեն պատկանող գումարը․ ԹովմասյանՆ․Փաշինյանի իշխանության պայմաններում քաղաքացին չի կարողանում իր ցանկացած արժույթով բանկից կանխիկացնել նույնիսկ իրեն պատկանող գումարը․ Քաղաքացիների բողոքների հետքերով․․ Արդեն մի քանի օր է՝ շարունակաբար բողոքներ եմ ստանում քաղաքացիներից, որոնք մասնավորապես նշում են, որ բանկերը հրաժարվում են դոլարով փոխանցված գումարը դոլարով տրամադրել իրենց կանխիկացման և պարզապես տեղեկացնում են, որ այս պահին բանկը գումարը կարող է տրամադրել կանխիկացման ՀՀ դրամով։ Արդյունքում մարդիկ շատ դեպքերում ստիպված են լինում բանկի նշած փոխարժեքով և ՀՀ դրամով կանխիկացնել իրենց փոխանցված գումարը, ինչը նշանակում է, որ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները՝ դոլարով կանխիկացնելու դոլարով իրենց փոխանցված գումարը։ Առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացու համար լրացուցիչ ֆինանսական դժվարություններ առաջացնելն անթույլատրելի է։ Արժույթի տատանումների այս պայմաններում քաղաքացիներն արդեն իսկ ամենատարբեր խնդիրների առաջ են կանգնել, և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրավասու օղակների` օրենքով թույլատրելի միջամտության անհրաժեշտություն է առաջանում։ Քաղաքացիներից ոմանք էլ նշում են, որ փոխանցումների իրականացումից առաջ որևէ կերպ չեն տեղեկացվում, որ դոլարով փոխանցված գումարը հնարավոր է կանխիկացնել միայն ՀՀ դրամով, ուստի իրենք զրկված են նաև այս մասով որոշում կայացնելու իրավունքից, մինչդեռ քաղաքացիները պետք է նախապես տեղեկացվեն և ազատորեն կարողանան իրացնել իրենց փոխանցված գումարը համապատասխան արժույթով կանխիկացնելու իրավունքը։ Քաղաքացիների մի խումբ էլ մատնանշեց խնդիրների մյուս մասը, որոնք վերաբերում էին արդեն փոխանցումների նկատմամբ կիրառված տոկոսագումարներին։ Ինչպես հայտնում են մասնագիտական օղակները, այո՛, բանկերն իրենք են այս մասով որոշումներ կայացնում, բայց և քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ մի կողմից տոկոսագումարները բավականին բարձր են, մյուս կողմից էլ այդ պայմաններում դրանք տարածվում են ինչպես փոխանցողի, այնպես էլ ստացողի վրա։ Հարցի կապակցությամբ պարզաբանում եմ պահանջել և ստացել ՀՀ կենտրոնական բանկից առ այն, որ որոշ դեպքերում ունենում ենք կանխիկ դոլարի պակասուրդի հետ խնդիր՝ կապված աշխարհաքաղաքական իրավիճակով. Այո՛, կա սահմանափակում կանխիկ դոլար հայթայթելու հետ։ Եվ որոշ դեպքերում հնարավոր է՝ բանկերը տվյալ պահին չունենան կանխիկ դոլար, դրա համար դնեն այդ պահանջը/պայմանը, որ փոխանակվի այլ արժույթով, այդ թվում՝ ՀՀ դրամով։ Տեղեկացա նաև, որ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում արդեն իսկ տարբեր հայցեր կան այս թեմայով և հաշտարարը պիտի այդ հայցերի քննումները իրականացնելու հետ կապված որոշ գործողություններ կատարի։ ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Ս․ Սարգսյանն էլ իմ ներկայացրած հարցերին ի պատասխան նշեց, որ խնդիրը և խնդրի օբյեկտիվությունը պայմանավորված են վերջին շրջանի իրադարձությունների պատճառով կապիտալների տեղաշարժի (մասնավորապես ՌԴ-ից) նկատելի ակտիվությամբ պայմանավորված կանխիկ ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկի, այդ թվում սպեկուլյատիվ պահանջարկի ակտիվացմամբ։ Այս պայմաններում բանկերը ստիպված են լինում երբեմն կիրառել մարտավարական լուծումներ` հաշվի առնելով, որ անհրաժեշտ կանխիկի բավարար առկայությունը սկզբունքային հարց է՝ բանկերում համապատասխան լիկվիդայնությունը ապահովելու և կանխիկի պահանջարկը ըստ առաջնահերթությունների բավարարելու համար։ Իսկ փոխանցումների նկատմամբ կիրառվող տոկոսագումարները ձևավորվում են վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանվող վճարներից։ Հասկանալով հանդերձ խնդրի որոշակի օբյեկտիվ բաղադրիչները, ինչպես նաև ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Ս․ Սարգսյանի հավաստիացումը, որ կանխիկացման հնարավոր սահմանափակումների խնդիրը իրավիճակային է, համատարած ու կայուն չէ, պայմանավորված է ՀՀ բանկերից չկախված ու նշված հանգամանքներով, որոնց ազդեցության թուլացման ու շուկայում անհրաժեշտ ծավալով կանխիկի առկայության պարագայում այսպիսի հնարավոր սահմանափակումները բնականաբար կվերանան, պետք է նշել հետևյալը․ Նույնիսկ այս իրավիճակում չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի` ի պաշտպանություն դրանց։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացին իր պետության մեջ չի կարողանում ազատորեն իրացնել իր իրավունքները՝ ցանկալի արժույթով կանխիկացնել նույնիսկ իրեն պատկանող գումարը։ Հուսով եմ՝ իրավասու օղակները կգնան բողոքների հետևից և կհասնեն համակարգային լուծման, այլ ոչ թե կոչ կանեն քաղաքացուն գրավոր դիմել համապատասխան բանկին, ինչպես ահազանգերով տեղեկանում եմ:Ավելին09:5008.07.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ են հետ կանչում Վրաստանում ՀՀ դեսպանին«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, որոշ տեղեկություններով, հետ են կանչում։ Նրա փոխարեն կգործուղվի երկարամյա դիվանագետ Աշոտ Սմբատյանը, որը 2015-2021 թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանն էր: Ռ. Սադոյանը, հիշեցնենք՝ Վրաստանում դեսպան նշանակվեց 2017-ին։ Այն ժամանակ նրա նշանակումն աղմուկ բարձրացրեց, քանի որ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող նախկին պատգամավորին դեսպան ուղարկելը, ասում էին՝ բացատրվում է նրանով, որ նա բիզնեսներ ունի Վրաստանում, որի շնորհիվ ջերմ կապեր է ձևավորել վրաց իշխանությունների հետ: Սակայն, հեղափոխությունից հետո Սադոյանն այն քչերից էր, ով մնաց և 4 տարի պաշտոնավարեց: Երեկ նա չպատասխանեց մեր զանգերին և հաղորդագրություններին: Մեզ ասացին, որ Սմբատյանի ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստան»։Ավելին09:4008.07.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Աննա Հակոբյանի՝ Սյունիք այցից առաջ լցրել են Տաթեւ-Աղվանի ճանապարհի փոսերը, Տանձավերի հատվածում ասֆալտ են փռել: «Ժողովուրդ» Այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսվելու է լայնածավալ կադրային ջարդ: «Հրապարակ» Դեն Բելզիրյանը շորտիկով հանդիպել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ: «Հրապարակ» Փաշինյանը սկսել է համագործակցել ժամանակին իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր առաջնորդի հետ: Պատճառը շատ պարզ է՝ Ծառուկյանը չի աշխատում նրա դեմ: «Հրապարակ» Շաբաթ-կիրակի Սյունիքում թեժ է լինելու: Մեղրիում եւ Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանի հետ:Ավելին09:3008.07.22 -
ՔաղաքականՍյունիքի Սոսիների պուրակ. Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի այցելության նույն վայրը․ Գեղամ ՄանուկյանՍյունիքի Սոսիների պուրակ. Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի այցելության նույն վայրը․ Գեղամ ՄանուկյանԱվելին00:2508.07.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող «Երազ» այգում. 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող «Երազ» այգում. 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոցԱվելին00:1008.07.22
2022-07-07
-
ՀասարակականԵրևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է նորմանԵրևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է նորմանԱվելին23:5907.07.22 -
ՀասարակականՎալերիյ Օսիպյանի եղբորորդին կասկածվում է կնոջը ծեծի ենթարկելու մեջՎալերիյ Օսիպյանի եղբորորդին կասկածվում է կնոջը ծեծի ենթարկելու մեջԱվելին23:5207.07.22 -
ՀասարակականՀայտնի փիլիսոփա Շեյխ Իմրան Հուսեյնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանՀայտնի փիլիսոփա Շեյխ Իմրան Հուսեյնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԱվելին23:5007.07.22 -
ՄիջազգայինՆախարարների բոյկոտ, ընդդիմության ճնշումներ. սեռական սկանդալից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեցՆախարարների բոյկոտ, ընդդիմության ճնշումներ. սեռական սկանդալից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեցԱվելին23:4007.07.22 -
ՔաղաքականԿարծում եմ՝ իմ ընդդիմադիր պայքարի համար է. Վանաձորի ավագանու անդամը եռամսյա հավաքի ծանուցագիր է ստացելԿարծում եմ՝ իմ ընդդիմադիր պայքարի համար է. Վանաձորի ավագանու անդամը եռամսյա հավաքի ծանուցագիր է ստացելԱվելին23:3407.07.22 -
ՀասարակականՀորանն ընկած ու մահացած տղամարդը փորձել է ինքնուրույն դուրս գալ վերելակիցՀորանն ընկած ու մահացած տղամարդը փորձել է ինքնուրույն դուրս գալ վերելակիցԱվելին23:3007.07.22