Լրահոս

2022-07-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել, որ «թափանցիկ» ասուլիսներով հանդես գա
    Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում՝ լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի միջոցները, այդ թվում, բաց և թափանցիկ ասուլիսների միջոցով, ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում:
    12:13
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեկնարկում եմ իմ նոր թիմի հետ. Մխիթարյան
    «Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել միլանյան թիմի հետ։ «Մեկնարկում եմ իմ նոր թիմի հետ»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կից տեղադրելով լուսանկարներ։
    12:07
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հուլիսի 8-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը
    «Հուլիսի 8-ին, ժամը 19:30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը: Աստծով, ոգով, մինչև վերջ»,- գրել է Իշխան Սաղաթելյանը:
    12:04
    08.07.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.07.22
    12:01
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մանրամասներ՝ Մարմարաշենի մոտ տեղի ունեցած վթարից. տուժածները հոսպիտալացվել են
    Հուլիսի 7-ին, ժամը 22։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում բախվել են «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Խ․, ծնված 1959 թ․) և «Mercedes-Benz Axor» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Զ․ Ս․, ծնված 1979 թ․): Փրկարարները «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Խ․-ին և ուղևոր Գ․ Ե․-ին (ծնված 1962 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
    11:55
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    11:49
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հենց Նիկոլը մեր գյուղը հանձնի, սաղիս ամենաքիչը Իջևանում տուն են տալու. Բաբայանը միջադեպ է պատմել
    Խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընկերներիս հետ այցելեցինք Տավուշի մարզի Ազատամուտ համայնք: Այդ համայնքը, ըստ այդ ժամանակ ստացված տեղեկությունների, իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը. «Մեր գալու մասին նախապես հասցրել էր իմանալ Ազատամուտի նորանշանակ համայնքապետը և հասցրել էր մի լավ նախապատրաստվել մեր այցին: Մասնավորապես մեր առաջին կանգառի վայրում հավաքել էր շուրջ 10 քաղաքացու, որոնք պետք է մեզ ասեին, որ ամբողջ համայնքը Նիկոլի հետ է: Ազնիվ լինելու համար պետք է խոստովանեմ, որ համայնքապետին, որին ես գյուղապետ ասեցի ու ինքը խիստ վիրավորվեց դրանից, հաջողվեց մեր տրամադրությունը փչացնել: Բայց, այնուամենայնիվ, մենք հասցրեցինք բնակիչների հետ շփվել: Այդ ընթացքում մոտ 70 տարեկան մի մարդ մոտեցավ ինձ ու ասեց. «Տղա՛ ջան, հլը ասա տեսնեմ էս մեր գյուղն էլ են տալո՞ւ»: Մի պահ քարացա: Չգիտեի՝ ինչպես տանտիրոջն ասեմ, որ իր տունը, ամենայն հավանականությամբ, իշխանությունը թշնամուն է նվիրելու: Մեջս ուժ գտա և ասեցի՝ «Հայրի՛կ ջան, ըստ բավականին լուրջ տեղեկությունների, մտավախություն ունենք, որ, այո՛, եթե թողնենք, ձեր համայնքն էլ կհանձնեն թշնամում»: Այդ մարդը շատ թեթև ասեց՝ «է,՜ տղա՛ ջան, դե ասա դուք ստեղ ընտրվելու շանս հեչ չունեք»: Զարմացած հարցրեցի, թե ինչո՞ւ: «Որովհետև, տղա՛ ջան, էս մեր թազա ջահել գյուղապետը սաղ գյուղին համոզել ա, որ հենց Նիկոլը մեր գյուղը հանձնի՝ սաղիս ամենաքիչը Իջևանում տուն են տալու», - ասաց հայրիկը, քթի տակ հայհոյեց, կախեց գլուխն ու հեռացավ: Ընտրությունների արդյունքներով գրեթե բոլոր սահմանամերձ համայնքներում Նիկոլ Փաշինյանը ստացավ 60 տոկոսից ավելի քվե: Հ.Գ. Երեկ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հ.Գ.2. Վայոց Ձորի մարզ, գյուղ Ելփին 21.06.2021թ. ՔՊ - 383 «Հայաստան» դաշինք - 57 «Պատիվ ունեմ» դաշինք - 10», - գրել է նա:
    11:47
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Երևանում. ոստիկանություն
    Հուլիսի 7-ին, ժամը 01.23-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումով բուժօգնության է ընդունվել 31-ամյա երիտասարդ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 01.00-ին Մոլդովական փողոցում նրա հետ վիճաբանել են 22 և 29 տարեկան երկու եղբայրներ, որի ընթացքում էլ կրտսեր եղբայրը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա երիտասարդին: Եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին: 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
    11:43
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Զալցբուրգի համալսարանն Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար դրամաշնորհներ է սահմանել
    Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 2022 թվականի գարնանը սկսվող կրթաթոշակային նոր ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը։ Կրթաթոշակի առավելագույն գումարը 3000 եվրո է: Դրամաշնորհի շրջանակում հնարավոր է կազմակերպել նաև կարճաժամկետ կացություն Զալցբուրգում։ «Արցախի մշակութային հոգևոր ժառանգության վրա կենտրոնացած հայագիտական հետազոտությունների դրամաշնորհների» հայտերի ընդունման ժամկետը մեկնարկել է հուլիսի 1-ից, իսկ վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 1-ն է։ Հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հետևյալ թեմաները. Հայագիտության ցանկացած բնագավառ (լեզու, պատմություն, մշակույթ, արվեստ, աստվածաբանություն, ազգագրություն, հնագիտություն և այլն)՝ կենտրոնանալով Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության վրա և շեշտադրելով միջառարկայական մեթոդներն ու մոտեցումները: Հատկապես ողջունելի են հայագիտության հետևյալ ուղղությունները՝ ընդհանուր, պատմական և համեմատական լեզվաբանություն, տարածքային լեզվաբանություն, կոնտակտային լեզվաբանություն, բարբառագիտություն, ազգագրություն, արվեստ և ճարտարապետություն, ձեռագիր ուսումնասիրություններ (կոդիկագիտություն), հնագիտություն, միջնադարյան պատմություն, վաղ ժամանակակից պատմություն, աստվածաբանություն, կրոնագիտություն և ոլորտին սերտորեն կապված այլ առարկաներ: Նախագծերը պետք է հիմնված լինեն հիմնարար հետազոտության, արխիվային կամ դաշտային աշխատանքի, ինչպես նաև արդի գիտական մոտեցումների ու տեսությունների վրա: Նախագծերը պետք է ունենան հստակ արդյունք՝ գիտական հրապարակման տեսքով: Դիմումի լեզուն պետք է լինի անգլերենը: Ծրագրի արդյունք(ներ)ը նույնպես պետք է գրված լինի անգլերեն կամ ցանկացած արևմտյան լեզվով: Նախագիծն ինքնին կարող է լինել հայերեն կամ այլ լեզվով (օրինակ՝ ռուսերեն, գերմաներեն, իտալերեն և այլն): Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել վերոհիշյալ առարկաների մինչև 35 տարեկան և արդեն իսկ գիտական ուսումնասիրության փորձ ունեցող շրջանավարտները, մագիստրոսներն ու ասպիրանտները: Անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև ծախսերի բաշխման, ժամանակացույցի, աշխատանքային պլանի, ինչպես նաև հետազոտության հայեցակարգի վերաբերյալ տեղեկություններ: Պայմանների և պահանջների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր էջ:
    11:37
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը հուլիսի 11-ին կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն, Մուշավան, Ջրաշեն թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    11:31
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները Հանրապետության տարբեր վայրերից 7 տեսակի օձ են տեղափոխել անվտանգ տարածք
    ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 6-8-ը հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ ահազանգերը ստացվել են Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շղարշիկ գյուղում, Կոտայքի մարզի Քասախ, Տավուշի մարզի Բերդավան և Ոսկեվան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    11:25
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կհասնի + 39․․․+ 41 աստիճանի
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի + 39․․․+ 41 աստիճանի։
    11:19
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայի վարչապետը հայտնել է մահափորձի ենթարկված Շինձո Աբեի ծանր վիճակի մասին
    Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտնել է, որ նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, ծանր վիճակում է: Նա հույս է հայտնել, որ Աբեն կկարողանա ապրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Associated Press-ը: Կիսիդան, ով Աբեի հետ նույն քաղաքական կուսակցությունից է, մահափորձի մասին իմանալուց չեղարկել է քարոզարշավն ու վերադարձել Տոկիո: Վարչապետի գրասենյակում, խոսելով լրագրողների հետ, Կիսիդան տեղեկացրել է, որ Աբեին տրամադրվում է համապատասխան բուժօգնություն: «Ես ի սրտե աղոթում եմ, որ նախկին վարչապետ Աբեն կարողանա ապրել»,- ասել է նա: Ճապոնիայի վարչապետը «վայրագություն» է անվանել իրականացված մահափորձը՝ նշելով, որ նման հանցանքները ժողովրդավարության հիմքը համարվող ընտրությունների քարոզարշավի ընթացքում բացարձակապես աններելի են: Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով նրան կրակել են թիկունքից: Հնչել է երկու կրակոց: Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է: Kyodo գործակալությունը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Ճապոնիայի նախկին վարչապետը հատակին պառկած վիճակում, իսկ վերնաշապիկի վրա արյան հետքեր են: Լուսանկարում նաև պատկերված է, թե ինչպես են նրա շուրջը հավաքվել մարդիկ, իսկ նրանցից մեկը սրտի մերսում է իրականացնում: Դեպքի վայրում գտնված փրկարարներից մեկը հայտնել է, որ 67-ամյա Աբեն չէր շնչում, և նրա սիրտը կանգ է առել հիվանդանոց տանելու ճանապարհին: TBS-ն հայտնում է, որ ատրճանակից ստացված կրակոցները դիպչել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին ու ամենայն հավանականությամբ նաև պարանոցին: Աբեի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ չեն հաղորդվում: Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել Է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում:
    11:13
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ստեղծել 2020-ին ԼՂ-ում Ադրբեջանի գործունեության վերաբերյալ զեկույց
    Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է 2023թ.-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտի համար առաջարկվող հիմնական փոփոխություններին։ «Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) լիովին աջակցում է 2023թ.-ի ֆինանսական տարվա (FY23) Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) H.R. 7900 Բանաձևի մի քանի հիմնական փոփոխություններին, ինչպես նաև երկկուսակցական մի նամակին, որն առաջնորդեցին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի)՝ Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա) և Քերոլին Մալոնիի (Դեմոկրատ, Նյու Յորք) հետ միասին: Ակնկալելով, որ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը կքննարկի FY23 NDAA-ն ամենից վաղ հաջորդ շաբաթվա ընթացքում` հուլիսի 5-ին Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովին ներկայացվեցին մի քանի հիմնական փոփոխություններ Կանոնների հանձնաժողովի նախագահ Ջեյմս ՄաքԳավերնի (Դեմոկրատ, Մասաչուսեթս), ինչպես նաև կոնգրեսականներ Թոնի Քարդենասի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեբի Դինգելի (Դեմոկրատ, Միչիգան), Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից»,-ասված է համագումարի տարածած հայտարարության մեջ։ Հանձնաժողովի նախագահ Ջեյմս ՄաքԳավերնի փոփոխությունը փոփոխում է Կոնգրեսին ներկայացվող հաշվետվությունները՝ ըստ Մագնիտսկու գլոբալ մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի, որպեսզի դրանք ներառեն գործողություններ, ուղղված (1) անդրադառնալու պատժամիջոցային վարքագծի հիմքում ընկած պատճառներին և (2) պատժամիջոցի ենթարկված անձանց կամ սուբյեկտների համար հասնել դատական պատասխանատվության՝ ըստ համապատասխան իրավասությունների: Կոնգրեսական Թոնի Քարդենասի երկկուսակցական փոփոխությունը, որին աջակցում են կոնգրեսականներ Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Լևինը (Դեմոկրատ, Միչիգան) և Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) կոչ է անում ստեղծել 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության վերաբերյալ զեկույց, որը Կոնգրեսին կներկայացնի պաշտպանության նախարարը՝ պետքարտուղարի հետ խորհրդակցելով: Կոնգրեսական Դեբի Դինգելի փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում պահանջում է հաշվետվություն, որը պարունակում է գնահատական Լիբանանում հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լիբանան ցորենի ներմուծման դեֆիցիտի ազդեցության մասին՝ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժման պատճառով: Կոնգրեսական Փալոնի երկկուսակցական փոփոխությունը, որը համահովանավորել են նաև կոնգրեսականներ Դեյվիդ Վալադեոն, Ջեկի Սփիրը, Զոի Լոֆգրենը, Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջուդի Չուն, Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս), Ադամ Շիֆը, Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գրեյս Մենգը (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Քանի Քանվեյն (Հանրապետական, Կալիֆոռնիա) արգելում է ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսավորումը Ադրբեջանին 333 Բանաձևի «Գործընկերային կարողությունների ամրապնդման ծրագրի» միջոցով: Կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից առաջարկված երկկուսակցական փոփոխությունը պահանջում է, որ Ադրբեջանը ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, ովքեր դեռ կալանավորված են 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով: Ըստ համագումարի տարածած հաղորդագրության, այս փոփոխությունը համահովանավորում են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ջեն Շաքաուսքին (Դեմոկրատ, Իլինոյս), Ջիմ Կոստան, Թոնի Քարդենասը, Դոն Բեյերը (Դեմոկրատ, Վիրջինիա), Թոմ Մալինովսկին (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռաջա Կրիշնամուրթին, Գաս Բիլիրաքիսը և Քեթրին Քլարկը (Դեմոկրատ, Մասաչուսեթս): Կոնգրեսական Ջեքի Սփիրը երկու փոփոխություն է առաջարկել NDAA-ին: Առաջինը մի փոփոխություն է, որով արգելվում է ԱՄՆ անվտանգության աջակցության տրամադրումն Ադրբեջանի կառավարության պաշտպանության կամ անվտանգության ուժերին,մինչդեռ երկրորդը մի փոփոխություն է, որով կպահանջվի մանրամասն հաշվետվություն և հաշվետվողականություն։ Աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման դրույթներով Ադրբեջանին տրամադրվող ցանկացած աջակցության համար, ներառյալ «2020թ.-ի նոյեմբերի 11-ից Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակողական ուժի կիրառման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտման գնահատական»: Երկու փոփխություններն էլ սատարում են կոնգրեսականներ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա): «Ամերիկայի հայկական համագումարը ուժգին սատարում է ճիշտ ժամանակին ներկայացված այս փոփոխություններին, ինչպես նաև երկկուսակցական նամակին, որը դեմ է Թուրքիային F-16-ների հնարավոր վաճառքին։ Բացի այդ, հաշվի առնելով Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը, որը անընդհատ սպառնում է Հայաստանին, և այն, որ ադրբեջանական ուժերը միտումնավոր խաթարում են հայ բնակչության կյանքն ու ապրուստը սահմանամերձ շրջաններում և Արցախում, չափազանց կարևոր է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների ոտնահարումների իր ցուցակի համար»,– հայտարարել է Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։
    11:08
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    44-օրյա պատերազմի օրերին Օնիկ Գասպարյանը Իսկանդերի կիրառման խայտառակ պլան է հաստատել․ Աբրահամյան
    Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Իսկանդերի կիրառման խայտառակ պլան է հաստատել։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին և խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում։ Զուտ քաղաքական առումով, այս իշխանության հնչեցրած որևէ հայտարարություն չի կարող հանրության համար վստահելի լինել, հատկապես, որ ավելի վաղ նույն իշխանության քաղաքական ղեկավարը Իսկանդերի հրթիռի 10%-ի պայթելու մասին էր խոսում, սակայն այս պարագայում Օնիկ Գասպարյանը պետք է արձագանքի։ Այս իշխանության օրոք պատերազմի շատ մանրամասներ իմանալու հնարավորություն պարզապես չկա, սակայն մինչ դրա հնարավորության ստեղծումը, այսինքն՝ այս իշխանության հեռացումը, Օնիկ Գասպարյանը, մյուս պաշտոնաթող զինվորականները, դերակատարները պետք է որոշակի պարբերությամբ արձագանքեն իշխանության մեղադրանքներին ու պարզապես խոսեն ճշմարտության մասին։ Ես լավ գիտեմ, որ զինվորականների ճնշող մեծամասնությունը հանրային խոսք հնչեցնելու և հանրային բանավեճի մեջ մտնելու հարցը անիմաստ են համարում, իրենք իրենց այդ դերում չեն տեսնում, բայց խոսելու ժամանակը վաղուց է հասունացել է, շատերը նույնիսկ ուշացել են։ Մեզ մի աջակցեք, բայց գոնե ինքներդ ձեզ պաշտպանեք»։
    11:02
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ»-ի գլխավոր մարզիչը հույսեր է կապում Կոնֆերենցիաների լիգայի երևանյան խաղի հետ
    Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը դժգոհ է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում կրած պարտությունից: «Իհարկե, գրանցված արդյունքից գոհ չեմ: Ամեն դեպքում, մենք պարտավոր էինք գոնե մեկ գնդակ խփել: Ունեինք երեք իրական պահ, որոնցից գոնե մեկը պետք է գոլի վերածեինք: Երկրորդ կեսում վտանգն ավելի շատ էր, քանի որ մրցակիցը հակագրոհներով էր խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Ոսկանյանը: Մարզչի խոսքով` Երևանում մեկ շաբաթ անց կայանալիք հանդիպմանը «Արարատ»-ը դեռևս հնարավորություններ ունի բեկելու դիմակայության ընթացքը: Երևանի «Արարատ»-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա»-ին։«Արարատ»-ը մեծ հաշվով ոչինչ չի կարողացել առաջարկել մրցակցին և զիջել է 2-0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին, Երևանում։ Խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։
    10:56
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 26, 28, 30, 32 շենքեր, թիվ 6 և 8 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 2, 4, 4/1 շենքեր, Նանսենի փ. 4/1, 19, 21/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Չեխովի փ․ 1, 14, 16 շենքեր, Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Նիզամի փ․ 24, 26, 28 շենքեր, Մայիսի 9-ի փողոցի սեփական տներ, Եղբայրության փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանրապետության փ. 58 շենք, Այգեստան 11 փող․ 7-227 սեփական տներ, Այգեստան 9փ. 67-105 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․Ավետիսյան 2փ. 15Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գուլակյան փ. 22-41 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ, Ջրառատ և Արաքս գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-16:00 Լուսաշող և Եղեգնավան գյուղեր մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Մարտիրոս գյուղ մասնակի, 11:00-15:00 Ելփին գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա/Ձ «Ա․Հարությունյան», «Տիգրան Մեծ» ՓԲԸ, «Համերաշխ ընտանիք» ՍՊԸ, «Արայի» ԲԲԸ, սեփականատեր «Մ․Թումանյան», սեփականատեր «Ի․Սարգսյան», սեփականատեր «Ս․Թադևոսյան», սեփականատեր «Ա․Խաչատրյան», սեփականատեր «Մ․Կարապետյան», Ազատամարտիկների թաղամաս, Շիրակի, Թումանյան, Չարենցի, Հովհաննիսյան, Գագարինի, Շինարարների, Սաֆարյան փողոցներ մասնակի, Ղազարյան, Տերյան, Երևանյան, Կնունյանց փողոցներ, թիվ 3,5,8 շենքեր, 11:00-16:00 Արզնի համայնքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Արարատ Լադա» ՍՊԸ, «Ակնալիճ» ՍՊԸ, «Գազ Գրուպ» ՍՊԸ, «Պրոբիզնես» ՍՊԸ, «Բիթերմ Ռիվեր» ՍՊԸ, «ՄԼ․Մայնիգ» ՍՊԸ, ԼՏԸ «Միքայել», «Արզնի» թռչնաֆաբրիկա, «Արիկո Գոռ» ՓԲԸ, սեփականատեր «Գոռ Գրիգորյան», սեփականատեր «Օֆելյա Մովսիսյան», սեփականատեր «Ռ․Թովմասյան», սեփականատեր «Թագուշ Կուրղինյան», սեփականատեր «Արմեն Ղարախանյան», Ա/Ձ «Կ․Պողոսյան», Արզնի IV թաղամաս, սեփականատեր «Բաբլոյան», 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11:00-16:50 Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղեր, «Այրք-1» և «Այրք-2» ՓՀԷԿ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, 11։00–17։00 Վարդենիկ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14:00-16:50 Սոթք, Կութ, Ազատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, Լոռու մարզում՝ 11:00-14:00 Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղեր, 11:00-17:00 Սպիտակ քաղաք` 1, 2 թաղամասեր, Գործարանային, Լիֆտ թաղամասեր, Շահումյան, Թորոսյան, Մյասնիկյան, Շիրակի, Ավետիսյան, Այգեստան փողոցներ, Այգեստան 1, 2, 3 փողոցներ, Մուրացան, Ոփյան, Չարենցի, Տեր-Սիմոնյան, Աճեմյան, Ալեք Մանուկյան փողոցներ և թիվ 1 դպրոց, Նոր Խաչակապ, Ղուրսալ, Շենավան և Արևաշող գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Գորիս քաղաք` Բակունցի, Արշակունիներ, Գալստյան, Բախշյան, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14:00-17:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Առաքելյան, Ավանգարդ, Արշակունիներ, Երվանդունիներ, Խորենացի, Սյունիքի, Վանքի տափ, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Շաքի գյուղ մասնակի, Հարժիս, Հալիձոր գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:30 Կոռնիձոր գյուղ մասնակի:
    10:48
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում
    Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտ»-ի Ուիմբլդոնի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է թենիսիստը, ընդգծելով, որ նման որոշման հանգել է երկար մտորումներից հետո: «Կարծում եմ, որ չպետք է շարունակում պայքարը մրցաշարում, քանի որ իմ ինքնազգացողությունը գնալով վատանում է»,-ասել է նա: Ռաֆայել Նադալը վնասել էր փորի մկանները: Իսպանացին Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում պետք է մրցեր Նիկ Կիրիոսի հետ: Վերջինս առանց պայքարի դուրս եկավ Ումիբլդոնի եզրափակիչ, որտեղ կմրցի Զոկովիչ-Կեմերոն զույգի հաղթողի հետ: Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը: Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:
    10:45
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահափորձ՝ Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ. նրա վիճակը գնահատվում է ծանր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով կրակել է նրան թիկունքից: Հնչել է երկու կրակոց: Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է: Kyodo գործակալությունը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Ճապոնիայի նախկին վարչապետը հատակին՝ պառկած վիճակում, իսկ վերնաշապիկի վրա արյան հետքեր են: Լուսանկարում նաև պատկերված է, թե ինչպես են նրա շուրջը հավաքվել մարդիկ, իսկ նրանցից մեկը սրտի մերսում է իրականացնում: TBS-ն հայտնում է, որ ատրճանակից ստացված կրակոցները դիպչել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին ու ամենայն հավանականությամբ նաև պարանոցին: Աբեի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ չեն հաղորդվում: Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել Է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում:
    10:42
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Էրեբունի հնավայր
    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Էրեբունի հնավայր` Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Կլերֆոնտենից ժամանած ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշանի և Ֆրանսուա Ֆիշեի ուղեկցությամբ, ովքեր դեսպանին են ներկայացրել հնավայրում հայ և ֆրանսիացի ուսանողների օգնությամբ կատարված հնագիտական պեղումները։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
    10:36
    08.07.22
    Ավելին