Լրահոս
2022-07-08
-
ՍպորտՀայտնի են բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնության կիսաեզրափակիչի մասնակիցներըArmSport.am-ի փոխանցմամբ՝ Դինամո մարզադահլիճում ընթացող ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները: Հուլիսի 9-ին մարզիկները կփորձեն նվաճել արդեն եզրափակիչի ուղեգիր, իսկ մրցաշարի գլխավոր մենամարտերը կկայանան հուլիսի 10-ին: Այսօրվա մենամարտերում համառ ու թեժ պայքարի արդյունքում հատկապես լավ տպավորություն են թողել ու հաղթանակ տոնել 52 կգ քաշային Արցախցի Էրիկ Առստամյանը, 60 կգ քաշայիններ Պատուրյանի մարզադպրոցի սան Ռաֆայել Ներսիսյանն ու Մոնթե Մելքոնյանի մարզադպրոցը ներկայացնող Հայկ Թադևոսյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Գուրգեն Կարապետյանը, և 70 կգ քաշային Արարատի մարզադպրոցը ներկայացնող Արմեն Պողոսյանը:Ավելին22:1508.07.22 -
ԱշխարհՖրանսիայի հարավում անտառային հրդեհներ ենAl Jazeera-ն հայտնում է, որ հարյուրավոր հրշեջներ պայքարում են Ֆրանսիայի հարավում խոշոր հրդեհի դեմ: Կրակն արդեն այրել է ավելի քան 600 հեկտար անտառ։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից որպես «մեգահրդեհ» նկարագրված հրդեհը բռնկվել է Բորդեզակ գյուղի մոտակայքում։ Հրշեջ վարչությունը հայտնել է, որ հազարավոր հեկտարներ անտառային տարածքներ վտանգի տակ են, քանի որ քամու պոռթկումները մինչև 80 կմ/ժ արագության են հասնում և տարածում կրակը: Այս պահին հրդեհի դեմ պայքարը դեռ շարունակվում է։Ավելին22:0008.07.22 -
Միջազգային«Հակամարտության կարևորագույն հարցեր դեռևս մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը». ԱՄՆ դեսպանատունՀունիսի 23-24-ը պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ: ԳԱԼԱ-ն օրեր առաջ հարցում է ուղարկել Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին՝ խնդրելով մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարցադրմանը այսպես է արձագանքել. «Միացյալ Նահանգները ջանում է աջակցել և նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ դրական զարգացումներին։ Միացյալ Նահանգները, ներգրավվելով երկկողմ ձևաչափում ու նույնկերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին լուծելու բոլոր չկարգավորված խնդիրները»: ԳԱԼԱ-ի հաջորդ հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ինչպիսի՞ հնարավորություններ են տեսնում, և ինչպե՞ս են մեկնաբանում Ադրբեջանի շարունակական սպառնալիքները, թե ուժով կբացեն «Զանգեզուրի միջանցքը», ԱՄՆ դեսպանատնից արձագանքել են. «Հակամարտության կարևորագույն հարցեր դեռևս մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի բանալին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումն է: Մենք, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանն ուղղված ջանքերում»:Ավելին21:5908.07.22 -
ՏնտեսականՂազախստանը սահմանափակել է ցորենի և ալյուրի արտահանումըՄինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը Ղազախստանում սահմանվում են ցորենի, ցորենի ալյուրի և ցորենի տարեկանի արտահանման քվոտաներ, ասվում է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրությունում։ Տվյալների համաձայն՝ միջոցները ներդրվել են երկրի պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Գյուղմթերքի արտահանումը կսահմանափակվի ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ երրորդ օտարերկրյա երկրներ։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում են արտահանման քվոտաները՝ ցորեն և մեսլին՝ 550,000 տոննա, ցորենի ալյուր և ցորենի տարեկան՝ 370,000 տոննա։ Սահմանափակումները ուժի մեջ են մտնում հուլիսի 8-ից։ Միաժամանակ, այն ապրանքները, որոնց արտահանումը գրանցվել է ավելի վաղ, ենթակա են անարգել արտահանման Ղազախստանի Հանրապետության տարածքից։ Ավելի վաղ Ղազախստանը սահմանափակումներ էր կիրառել նաև նավթամթերքի, փայտանյութի որոշ տեսակների և պլաստիկե թափոնների արտահանման համար։Ավելին21:4508.07.22 -
ԱռողջապահականՎիտիլիգո մաշկային հիվանդությունը բուժելի է. առաջացման պատճառներըՎիտիլիգոն ձեռքբերովի քրոնիկական հիվանդություն է: Այս հիվանդության ավելի ցայտուն ախտանիշը մաշկի դեպիգմենտացիան է` արտահայտված սպիտակ բծերով, որոնք հակված են մեծանալու: Սպիտակ բծերը ավելի հաճախ դրսևորվում են դեմքի, ձեռքերի, ոտքերի, աճուկների շրջանում: Հիվանդությունը հանդիպում է աշխարհի բնակչության 1-2%-ի մոտ և հավասարապես տարածված է ցանկացած մաշկի գույն ունեցող թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Հիվանդությունը ավելի շատ հանդիպում է մինչև 20 տարեկան մարդկանց մոտ։ Վիտիլիգո հիվանդության առաջացման պատճառները լավ ուսումնասիրված չեն, ինչը բարդացնում է դրա բուժումը: Ենթադրվում է, որ այն նյարդաներզատիչ խանգարումների հետևանք է: Այս հիվանդությունը բնորոշվում է մաշկային ծածկույթի վրա մելանինի անհետացմամբ և տարբեր ձևի ու մեծության սպիտակ բծերի առաջացմամբ: Բծերը մեծանում են, միաձուլվում և առաջացնում կաթնասպիտակավուն մեծ հատվածներ. այդտեղ աճող մազերը նույնպես գունազրկվում են: Այն, ընդհանուր առմամբ, չի ազդում հիվանդի ինքնազգացողության վրա, սակայն վերջինիս սկսում է անհանգստացնել արտաքին տեսքը: Վիտիլիգոն վարակիչ չէ և շրջապատի համար լիովին անվնաս է: Չնայած սրան հասարակությունը զգուշավոր է նման հիվանդների հետ շփումներում, այդ իսկ պատճառով հիվանդությունն ունեցող մարդիկ հաճախ են բարդույթավորվում։ Վիտիլիգո հիվանդությունը ախտորոշում և բուժում է բժիշկը: Մասնագետները հիվանդությունն ունեցողներին խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, որովհետև թուխ մաշկի վրա սպիտակ բծերն ավելի ցայտուն են դառնում, իսկ որոշ բծեր էլ կարող են ինքնուրույն անհետանալ:Ավելին21:3008.07.22 -
ԱրցախՄԱԿ-ը նամակ կուղարկի Փաշինյանին. Արցախից բռնի տեղահանվածները պահանջում են փախստականի կարգավիճակՄԱԿ-ին երկակի ստանդարտներ կիրառելու համար են մեղադրում Արցախից տեղահանվածները: Ենթադրում են, որ իրենց խոսքով՝ ՄԱԿ-ը չի ուզում վիրավորել Ադրբեջանի զգացմունքները։ Նրանք այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են արել, ևս մեկ անգամ պահանջել իրենց փախստականի կարգավիճակ տալ:Ավելին21:1508.07.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը նորից անցնում է ուժի՞. Նախիջևանի կողմից կրակոցները սպասելի էինՓորձագետները կանխատեսում են, որ առաջիկայում թշնամին ակտիվանալու է Նախիջևանի կողմից՝ Հայաստանի իշխանություններին նոր զիջումներ պարտադրելու համար: Քանի որ, ըստ նրանց, հնարավորինս բարենպաստ պայմաններ են փորձում ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար: Ռազմական փորձագետ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկություններ ունի, որ վերջին օրերին, միայն Ելփին և Խաչիկ գյուղերի ուղղությամբ չէ, որ թշնամին կրակում է, պարզապես, նրա կարծիքով, նախարարությունը փորձում է կոծկել կամ մեծ հնչեղություն չտալ միջադեպերին:Ավելին21:0008.07.22 -
Հայաստան«Փամփուշտը շեղվել է, գյուղում էլ խուճապ չկա». Ելփինը՝ ադրբեջանական կրակոցներից հետոՎայոց Ձորի Ելփին գյուղում, որը նախօրեին գնդակոծել էր թշնամին, կրակել մի գյուղացու մեքենայի վրա, այս պահին հանգիստ է: Գյուղապետի խոսքով՝ բնակիչները կրակոցներից խուճապի չեն ենթարկվել: Ավելին, ըստ երիտասարդ համայնքապետի, գյուղը դիտարկվող չէ, «ուղղակի փամփուշտը երևի շեղվել ու ընկել է մեքենայի վրա»: «Հայլուր»-ի նկարահանող խմբին այսօր գյուղացիներն ասել են, որ կրակոցների ձայները պարզ լսվել են գյուղում, իսկ թշնամու թիրախում լինելու պատճառով տեղացիները չեն կարողանում օգտագործել իրենց հողերի մի մասը, վարուցանք անել:Ավելին20:4508.07.22 -
ՀասարակականԲախվել են Volkswagen-ն Opel-ը. կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Պարույր Սաֆարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Գասպար Միրզոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/08/1217404/Ավելին20:3908.07.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Պայքարը փողոցում չի ընդհատվել. Դիմադրության շարժման հանրահավաք-երթը | 08.07.2022Ավելին20:3008.07.22 -
ՏարածաշրջանՊաշտպանության նախարարը նշել է, թե քանի մարտիկ է պաշտպանում ՈւկրաինանBBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ տարբեր կառույցներից շուրջ 1 միլիոն մարդ է ներգրավված Ուկրաինայի պաշտպանությանը։ «Ուկրաինայի զինված ուժերում մոբիլիզացված է մինչև 700 հազար մարդ, սահմանապահներ՝ մինչև 60 հազար, Ազգային գվարդիա՝ մինչև 90 հազար, Ազգային ոստիկանություն՝ մինչև 100 հազար։ Այսօր մենք ունենք ավելի քան մեկ միլիոն մարդ, որոնք ապահովում են անվտանգության և պաշտպանության ոլորտի գործունեությունը»:Ավելին20:2008.07.22 -
Գեղադիր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել էՀուլիսի 8-ին՝ ժամը 18:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ այրվում է երկհարկանի տուն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին։Ավելին20:1008.07.22 -
Կոտայքի Գեղադիր գյուղում տուն է այրվումՀուլիսի 8-ին՝ ժամը 18:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ այրվում է երկհարկանի տուն։Ավելին20:0008.07.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս կանխել սնկային վարակների առաջացումը. պարզ խորհուրդներ մաշկաբանից«Սնկային վարակը մաշկի, եղունգների, լորձաթաղանթների, ներքին օրգանների վնասումն է, որն առաջանում է պաթոգեն սնկերի կողմից: Օրգանիզմի պաշտպանունակության նվազմամբ, իմունային անբավարարության վիճակներով կարող են զարգանալ պատեհապաշտ սնկային վարակներ։ Դրանք առաջանում են մարմնում մշտապես առկա սնկերի աճի և վերարտադրության պատճառով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-մաշկաբան Լիա Դանիելյանը: Սնկերը ինտենսիվորեն բազմանում են տաք և խոնավ պայմաններում, ինչը հանգեցնում է նրանց հաճախակի տեղայնացմանը մատների, ոտքերի մաշկի վրա, մաշկի ծալքերում և եղունգներում։ Մաշկի, լորձաթաղանթների սնկային վնասվածքները կարող են դրսևորվել հետևյալ ախտանիշներով՝ մաշկի կարմրություն և ցան քորի առաջացում, այրում մաշկի վրա փոքր բշտիկների առաջացում մազերի կորուստ տուժած տարածքներում Եղունգների սնկային վարակի ախտանիշներն են՝ եղունգների թիթեղների փխրունություն եղունգների ձևի աղավաղում փայլի կորուստ, եղունգների գունաթափում (մգացում կամ դեղնում) ցավ եղունգների տարածքում Բարենպաստ պայմաններում սնկերը սկսում են ակտիվորեն բազմանալ, ինչը հանգեցնում է սնկային վարակի զարգացմանը։ Սնկային հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնները ներառում են՝ շրջակա միջավայրի տաք և խոնավ պայմաններ անձնական հիգիենայի կանոնների անտեսում քրտնարտադրության ավելացում կիպ հագուստ ու կոշիկներ Հիվանդությունը դրսևորվում է մաշկի կարմրության օջախների, ցաների տեսքով. Դրանք հաճախ զարգանում են իմունային համակարգի ծանր վնասների և մարմնի դիմադրողականության զգալի նվազման ֆոնի վրա, ուստի կանխատեսումը շատ դեպքերում անօգուտ է լինում: Ռիսկի գոտում են թուլացած իմունային համակարգ ունեցող անձինք, շաքարախտով տառապող հիվանդները։ Լիա Դանիելյանը նշեց, որ սնկային վարակի ախտորոշումը բաղկացած է հիվանդության բնորոշ կլինիկական նշանների հայտնաբերումից, լաբորատոր թեստերի անցկացումից՝ սնկային վարակի հարուցիչի տեսակը պարզելու համար, ինչն էլ պայմանավորում է հետագա բուժումը։ «Սնկային վարակների բուժումը բաղկացած է հակասնկային դեղամիջոցների օգտագործումից: Կախված ծանրությունից, վարակի տեսակից, կարող են նշանակվել դեղամիջոցներ ներարկումների, հաբերի, քսուքների, տեղական օգտագործման լուծույթների տեսքով», - ասաց նա։ Սնկային վարակների կանխարգելման համար մասնագետը խորհուրդ տվեց պահպանել հետևյալ կանոնները հագնել մաքուր ներքնազգեստ, ամեն օր փոխել գուլպաները խուսափել թաց հագուստ կրելուց (լողազգեստ, սպորտային հագուստ) պահպանել անձնական հիգիենայի կանոնները. չօգտագործել այլ մարդկանց սրբիչներ, անկողնային պարագաներ լողանալուց հետո չորացնել ձեռքերն ու ոտքերը ոտաբոբիկ չշրջել մարզասրահներում և լողավազաններումԱվելին19:4508.07.22 -
Առողջապահական«Կապիկի ծաղիկ» հիշեցնող ախտանշաններ. ինչպե՞ս տարանջատելՎերջին շրջանում աշխարհում շատ քննարկված ու դեռևս տարածվող «Կապիկի ծաղիկ» կոչվող հիվանդությունն աչքի է ընկնում մի շարք ախտանշաններով, որոնք ծանոթ են շատերիս՝ այլ հիվանդությունների համատեքստում։ Արտաքին դրսևորումներով կապիկի ծաղիկը կարելի է հեշտությամբ շփոթել ջրծաղիկի, հերպեսի, սիֆիլիսի և կոնտագիոզային կակղամորթի (մաշկային վիրուսային հիվանդություն) հետ։ Այս հիվանդությունների ընթացքում նկատվող ախտանշաններ՝ հիվանդության գաղտնի շրջանի առկայություն ջերմության բարձրացում և տենդ ցան ամբողջ մարմնով, կամ որոշակի տեղայնացումով արտահայտված թուլություն, գլխապտույտ և գլխացավ մկանացավ, սրտխառնոց և այլն Մասնագետները նշում են, որ այստեղ կարևորը հիվանդության ժամանակին ու ճշգրիտ ախտորոշումն է. Ցանը կարող է քիչ թե շատ տարածված լինել մարմնի տարբեր հատվածներում, բացի այդ կարող են բորբոքվել ու ցավել ավշային հանգույցները և, որպես կանոն, կնկատվի ջերմության բարձրացում։ Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Հիվանդության թեթև ընթացքի դեպքում դրա կրողը կարող է կապիկի ծաղիկի գաղտնի տարածող լինել։ Ծաղիկի մաշկային և անգամ ընդհանուր դրսևորումները կարող են թույլ արտահայտված լինել, և այդ դեպքում վարակվածը կարող է շարունակել տարածել այն։ Սա է պատճառը, որ մասնագետի կողմից բուժառուի պարտադիր ու մանրակրկիտ բուժզննումը ոչ միայն ժամանակին ախտորոշման, այլև հետագա տարածման կանխարգելման գրավականն է։Ավելին19:3008.07.22 -
ԻրավականԲացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, դատախազության հետևողական համակարգման ներքո ձեռնարկված լայնածավալ դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի ապացույցների և ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ հանցանքի կատարման համար հետախուզվող և արտերկրում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Դ. Ք.-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծել և 2019-2022թթ. ընթաքցքում կառավարել է ավելի քան 20.000 հետևորդ ունեցող և թմրամիջոցների վաճառքով զբաղվող 50-ից ավել խանութներից բաղկացած «Կանաչու շուկա» և «Դավիթ Վան Հոկտեմբերյան» ալիքները: Վերջինս վերը նշված նպատակով ստեղծել է կայուն հանցավոր խումբ՝ դրանում ներգրավվելով ավելի քան 10 անձանց, ում միջև կատարել է հստակ դերաբաշխում: Մասնավորապես. թմրամիջոցի ապօրինի աճեցման, պատրաստման, պահելու և փոխադրելու համար խմբի կազմում ընդգրկել է Հ. Լ.-ին, Ա. Մ.-ին, Ա. Օ.-ին և գործով չպարզված այլ անձանց: «Տելեգրամյան» նշված ալիքներում իր հետ համատեղ և իր թույլտվությամբ, ինչպես սեփական թմրամիջոցը, այնպես էլ այլ անձնացից ձեռք բերված թմրւամիջոցներն ապօրինի իրացնելու նպատակով հանցավոր խմբում նա ընդգրկել է Դ. Մ.-ին: Վերջինս նույն ալիքում, թմրամիջոց վաճառելու նպատակով, օգագործել է իր՝ «BOB Marley» անվամբ էջը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում ստացված գումարները էլեկտրոնային գումարների վերածելու և դրանք կանխիկ գումարներով վերջնարդյունքում տնօրինելու, փողերի լվացման և այդ կերպ համացանցով թմրամիջոցների վաճառքի արդյուքնում ստացված դրամական միջոցներն օրինական շրջանառության դաշտ բերելու նպատակով խմբի կազմում ընդգրկել է կրիպտոարժույնթերի փոխանակմամբ զբաղվող Գ.Գ.-ին: Վերջինս իր հերթին ապահովել է կազմակերպված խմբի հանցավոր եկամուտների դրամային շրջանառության օրինականացումը, որի ընթացքում նրան պատկանող էլեկտրոնային դրամապանակների շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ ՀՀ դրամը: Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 6 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի և 190-րդ հոդվածի տարբեր մասերով, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության արդյունավետ համագործակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում նաև ՀՀ դատախազության կողմից համագործակցության վարույթի հնարավորությունների օգտագործմամբ, հանցավոր սխեմաներում ներգրավված բոլոր անձանց, օգտագործված վճարային գործիքները, հանցավոր գործունեությունից ստացված և օրինականացված գույքի ամբողջական չափերը պարզելու նպատակով։Ավելին19:1508.07.22 -
ԱռողջապահականՄանկական ուղեղային կաթվածի դեպքում ինտելեկտուալ խնդիրները պարտադիր չեն. հիվանդության ախտանշանները, բուժումըՄանկական ուղեղային կաթվածը երեխաների հաշմանդամության ամենատարածված տեսակներից է։ Հիվանդության դեպքում ախտահարում են գլխուղեղի շարժողական գոտիները, ենթակեղևային կառույցները։ Հիվանդությունը սովորաբար առաջանում է գլխուղեղի որևէ հատվածի վնասման հետևանքով։ Հիվանդությունն արտահայտվում է շարժողական խանգարումներով, ակամա շարժումներով, հատուկ կեցվածքով։ Մանկական ուղեղային կաթվածի դեպքում հնարավոր են շլություն, լսողական խնդիրներ, անկանոն շարժումներ, ֆիզիկական զարգացման հապաղում։ Հիվանդության հիմնական դրսևորումներից է մկանային լարվածությունը՝ մկանային կծկման գերաստիճան՝ ազատ շարժողականության խանգարում, կաշկանդում։ Ախտանշանները սովորաբար դրսևորվում են մինչև 3 տարեկանը։Ավելին19:0008.07.22 -
ԱռողջապահականԲրոնխիալ ասթմա. ախտանշանները, առաջացման պատճառներըԲրոնխիալ ասթման շնչառական ուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որ ուղեկցվում է բրոնխների հիպերռեակտիվությամբ, օբստրուկցիայի պարոքսիզմներով՝ բրոնխներն այտուցվում են, առաջանում են արտահայտված շնչարգելություն, հազի նոպաներ, խզոցներ, հևոցներ, խորխարտադրություն։ Տարբերակում են հիվանդության առաջացման էկզոգեն, էնդոգեն և խառը պատճառներ։ Էկզոգեն՝ օրգանիզմի ալերգիզացիան է, որ ժառանգական բնույթ ունի։ Օդում, շրջակա միջավայրում կան բազղմաթիվ ալերգեններ, մարդիկ, որ ունեն ատոպիայի ժառանգականություն, ալերգենների հանդեպ զգայուն են, օրգանիզմի հակագենը փորձում է հասկանալ այդ ալերգեննն օրգանիզմի համար անծանոթ է, թե ոչ։ Սկսում են ակտիվանալ իմունոգլոբինները, բուռն արձագանք է տեղի ունենում օրգանիզմի կողմից՝ ալերգիկ դրսևորումներով։ Էնդոգեն՝ երբ օրգանիզմում արախիդոնաթթվի աթթվի յուրացման խնդիր կա, ինչպես նաև էնդոկրին, նյարդաբանական խնդիրներ, ֆիզկիկական ծանրաբեռնվածությունը, եղանակի ազդեցություն ևս գործոն են ։ Հիվանդության ռիսկի խմբում երեխաներն են, քանի որ ալերգենների հետ առաջին հանդիպումը տեղի է ունենում մանկական տարիքում։ Ախտորոշման համար կարևոր են գանգատները, պետք է հետազոտել ալերգենները, իմունագլոբին Ե-ն, հաճախ էնդոգեն և էկզոգեն պատճառները զուգակցվում են։ Հիվանդությունը կարող է դրսևորվել թեթև, միջին և ծանր, թեթևն առավել հեշտ հաղթահարելի է, միջինի դեպքում հիվանդությունը դրսևորվում է նոպայաձև հազերի արտահայտչությամբ, կրծքավանադկի ծանրության զգացմամբ։ Ծանր ընթացքի դեպքւոմ կարիք կա հոսպիտալացման, որպես բարդացում կարող է լինել ասթմատիկ ստատուս։ Բրոնխիալ ասթման ունենում է սրացման և ռեմիսիայի շրջան, հիվանդության բուժումը ենթադրում է ռեմիսիայի շրջանի երկարացում։ Կան երեխաներ, որ մինչև 16 տարեկանը կարող են ունենալ բրոնխիալ ասթմա, ապա այն անցնի, բայց նման դեպքերում մեծ է հավանականությունը, որ նպաստող պայմանների դեպքում կարող է գլուխ բարձրացնել։ Բարդացումներից խուսափելու լավագույն տարբերակը վաղաժամ ախտորոշումն է, ինչպես նաև ալերգենների բացահայտումը, դրանց հետ խիստ սահմանափակ շփումը։Ավելին18:4508.07.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Սրբապղծություն՝ Աբովյանում. անորսալի գերեզմանագողները | 08.07.2022Ավելին18:3008.07.22