Լրահոս

2022-07-08
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մանկական ուղեղային կաթվածի դեպքում ինտելեկտուալ խնդիրները պարտադիր չեն. հիվանդության ախտանշանները, բուժումը
    Մանկական ուղեղային կաթվածը երեխաների հաշմանդամության ամենատարածված տեսակներից է։ Հիվանդության դեպքում ախտահարում են գլխուղեղի շարժողական գոտիները, ենթակեղևային կառույցները։ Հիվանդությունը սովորաբար առաջանում է գլխուղեղի որևէ հատվածի վնասման հետևանքով։ Հիվանդությունն արտահայտվում է շարժողական խանգարումներով, ակամա շարժումներով, հատուկ կեցվածքով։ Մանկական ուղեղային կաթվածի դեպքում հնարավոր են շլություն, լսողական խնդիրներ, անկանոն շարժումներ, ֆիզիկական զարգացման հապաղում։ Հիվանդության հիմնական դրսևորումներից է մկանային լարվածությունը՝ մկանային կծկման գերաստիճան՝ ազատ շարժողականության խանգարում, կաշկանդում։ Ախտանշանները սովորաբար դրսևորվում են մինչև 3 տարեկանը։
    19:00
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բրոնխիալ ասթմա. ախտանշանները, առաջացման պատճառները
    Բրոնխիալ ասթման շնչառական ուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որ ուղեկցվում է բրոնխների հիպերռեակտիվությամբ, օբստրուկցիայի պարոքսիզմներով՝ բրոնխներն այտուցվում են, առաջանում են արտահայտված շնչարգելություն, հազի նոպաներ, խզոցներ, հևոցներ, խորխարտադրություն։ Տարբերակում են հիվանդության առաջացման էկզոգեն, էնդոգեն և խառը պատճառներ։ Էկզոգեն՝ օրգանիզմի ալերգիզացիան է, որ ժառանգական բնույթ ունի։ Օդում, շրջակա միջավայրում կան բազղմաթիվ ալերգեններ, մարդիկ, որ ունեն ատոպիայի ժառանգականություն, ալերգենների հանդեպ զգայուն են, օրգանիզմի հակագենը փորձում է հասկանալ այդ ալերգեննն օրգանիզմի համար անծանոթ է, թե ոչ։ Սկսում են ակտիվանալ իմունոգլոբինները, բուռն արձագանք է տեղի ունենում օրգանիզմի կողմից՝ ալերգիկ դրսևորումներով։ Էնդոգեն՝ երբ օրգանիզմում արախիդոնաթթվի աթթվի յուրացման խնդիր կա, ինչպես նաև էնդոկրին, նյարդաբանական խնդիրներ, ֆիզկիկական ծանրաբեռնվածությունը, եղանակի ազդեցություն ևս գործոն են ։ Հիվանդության ռիսկի խմբում երեխաներն են, քանի որ ալերգենների հետ առաջին հանդիպումը տեղի է ունենում մանկական տարիքում։ Ախտորոշման համար կարևոր են գանգատները, պետք է հետազոտել ալերգենները, իմունագլոբին Ե-ն, հաճախ էնդոգեն և էկզոգեն պատճառները զուգակցվում են։ Հիվանդությունը կարող է դրսևորվել թեթև, միջին և ծանր, թեթևն առավել հեշտ հաղթահարելի է, միջինի դեպքում հիվանդությունը դրսևորվում է նոպայաձև հազերի արտահայտչությամբ, կրծքավանադկի ծանրության զգացմամբ։ Ծանր ընթացքի դեպքւոմ կարիք կա հոսպիտալացման, որպես բարդացում կարող է լինել ասթմատիկ ստատուս։ Բրոնխիալ ասթման ունենում է սրացման և ռեմիսիայի շրջան, հիվանդության բուժումը ենթադրում է ռեմիսիայի շրջանի երկարացում։ Կան երեխաներ, որ մինչև 16 տարեկանը կարող են ունենալ բրոնխիալ ասթմա, ապա այն անցնի, բայց նման դեպքերում մեծ է հավանականությունը, որ նպաստող պայմանների դեպքում կարող է գլուխ բարձրացնել։ Բարդացումներից խուսափելու լավագույն տարբերակը վաղաժամ ախտորոշումն է, ինչպես նաև ալերգենների բացահայտումը, դրանց հետ խիստ սահմանափակ շփումը։
    18:45
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է ՀՀ-ում անօրինական բնակվող շուրջ 7 երկրի 36 քաղաքացի
    Հունիսի 26-ից հուլիսի 4-ը քրեական ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման համակարգմամբ՝ Հայաստանի վարչական տարածքում և սահմանային անցակետերում անցկացվել է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված՝ «Նելեգալ-2022» միջոցառման առաջին փուլը: Արդյունքում՝ հայտնաբերվել, ապա ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ յոթ երկրի 36 քաղաքացի։ Այդ փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Ստուգայցերի արդյունքում պարզվել է նաև, որ առանց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթերի, տևական ժամանակ Երևանում, Արմավիրում և Կոտայքում գործող գիշերային ակումբներում, գյուղմթերքի արտադրամասում և հասարակական սննդի օբյեկտում աշխատում են օտարերկրյա 18 քաղաքացի։ Այդ դեպքերով նույնպես կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Միջոցառման ընթացքում բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու՝ 1, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 3 դեպք։ Հայտնաբերվել և առգրավվել են 7 գրամից ավելի կոկաին, 93 գրամից ավելի մեթամֆետամին և 5 գրամից ավելի մարիխուանա։ Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 33 անձ։
    18:26
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթիկում բախվել են ВАЗ 21723-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան 5 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Զարզանդ Գ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և 54-ամյա Միքայել Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/08/1217363/
    18:14
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
    Հուլիսի 8-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։
    17:59
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի երկնքով ադրբեջանական ու թուրքական օդանավերը Բաքուն ու Գյանջան կապում են Նախիջևանին
    44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կոմունիկացիոն ապաշրջափակումը օդային երթուղիների մասով իրականություն է դարձել դեռ նախորդ տարվանից, բայց այս դեպքում ապաշրջափակողը Հայաստանն է, իսկ օգտվողը՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Ճիշտ է՝ թղթի վրա Հայաստանն ու Ադրբեջանը, բացի պատերազմական փուլից, միմյանց հանդեպ թռիչքային սահմանափակումներ չեն կիրառել։ Այսինքն՝ թե՛ մեր երկինքն է բաց եղել նրանց համար, թե՛ նրանցը՝ մեզ համար։ Իրականությունը, սակայն, այլ է։ Նախ՝ հայկական փոխադրողները Ադրբեջանի երկնքով թռչելու կարիք մեծ հաշվով չունեն, որովհետեւ դեպի Միջին Ասիա, Սիբիր կամ Հեռավոր Արեւելք չեն թռչում, բայց ահա ՀՀ կառավարական օդանավն, օրինակ, միջինասիական քաղաքներ մեկնելիս կամ վերադառնալիս երբեք չի մտնում Ադրբեջանի երկինք, ինչն անվտանգային առումով ընկալելի է։ Ադրբեջանական ու թուրքական կառավարական բորտերն էլ մեր երկինք չեն մտնում, բայց այդ երկրների ազգային փոխադրողները՝ «AZAL»-ն ու «Turkish Airlines»-ը տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ են կատարում Հայաստանի օդով՝ միմյանց կապելով Բաքուն, Նախիջեւանը, Գյանջան, Ստամբուլը։ Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիան 2020-ի ամառվանից մինչեւ այս տարվա մարտ փաստացի չէր թույլատրում ՀՀ գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք։ Այս գարնանից Թուրքիայի օդով կրկին թռիչքներ է կատարում ՀՀ կառավարական բորտը, իսկ կոմերցիոն փոխադրողները շարունակում են խոչընդոտների բախվել։ Օրինակ՝ հայկական «Fly One Armenia» ընկերությունը, որի օդանավերը գրանցված են ոչ թե Հայաստանում, այլ Մոլդովայում, չնայած անարգել կատարում է Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթը, թուրքական ավիացիոն իշխանությունների կողմից պարբերաբար խնդիրների է հանդիպում Թուրքիայի երկնքով տարանցիկ թռիչքներ կատարելիս։ Այսպես՝ մայիս-հունիսին թուրքերը չէին թողնում, որ «Fly One Armenia»-ն իրենց երկնքով Երեւանից թռչի դեպի Ֆրանսիա՝ Փարիզ ու Լիոն։ Հիմա էլ նույն խնդրին է բախվել Երեւան-Բեյրութ-Երեւան չվերթը, որի մեկնարկը տրվեց հունիսի վերջին, բայց շատ շուտով թուրքերը չտրամադրեցին իրենց օդով տարանցում կատարելու հնարավորություն։ Ըստ հայկական ավիաընկերության՝ դեպի Բեյրութ թռիչքներն առկախվել են մինչեւ հուլիսի 21-ը։ Տուրիստական այս սեզոնին հայկական «Fly Arna»-ն էլ, որի օդանավը գրանցված է Հայաստանում, եգիպտական Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա թռչում է՝ Թուրքիան ու Իրաքը շրջացելով, ինչի հետեւանքով երկար կոր է գծում (տես նկարում)։ 7 տարվա մեջ առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռն անցել է Հայաստանի երկնքով Թշնամին պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ ադրբեջանական ավիաընկերությունը Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքներ է կատարում մեր երկնքով
    17:44
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավարտական վկայականներն և ատեստատները կտրամադրվի էլեկտրոնային տարբերակով
    Այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը: Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ https://verify.e-gov.am/ կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև ներբեռնել և տպել այն: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված համակարգի միջոցով հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, և դրանք տրամադրել աշակերտներին: Ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն առավել պարզ դարձնելու նպատակով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը support.emis.am կայքում տեղադրել է համապատասխան ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների համար, որոնք հասանելի են հետևյալ հղումներով` https://support.emis.am/article/873 https://support.emis.am/article/872 : Նշենք, որ դպրոցների տնօրենների կողմից ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն իրականացվում է երկու փուլով՝ նախնական և հիմնական:
    17:29
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Քրիստինե Գրիգորյանը կսպասարկի կանանց Եվրոպայի Մ-19 ֆուտբոլի առաջնության եզրափակիչը
    Հուլիսի 9-ին Չեխիայի Օստրավա քաղաքում կկայանա կանանց Եվրոպայի Մ-19 ֆուտբոլի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Նորվեգիա հանդիպումը։ Հայ մրցավար Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է եզրափակիչ հանդիպման մրցավարի օգնական:
    17:14
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հորը 44-օրյա պատերազմի պատճառով անհետ կորած ներկայացնելով՝ պետությունից խարդախությամբ ստացել են 11 միլիոն դրամ. ՊՆ
    ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։ 12.11.2020թ. քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհայտ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «30.07.2021թ. Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /դատական գործ Կ/Դ8867/02/21/ Խ.Ա.-ին անհայտ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020թ․ 44-օրյա պատերազմին ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի: 22.11.2021թ. նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհայտ բացակայող և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն և յուրաքանչյուրին վճարվել է 5.000.000 ՀՀ դրամ, որպես միանվագ գումար և 500.000 ՀՀ դրամ՝ որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11.000.000 ՀՀ դրամ: ՊՆ ՌՈ ՔՀԲ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել: Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ /խարդախություն/ և 550-րդ /զինվորական պաշտոնեական անփութություն/ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
    17:07
    08.07.22
    Ավելին
  • Իրավական
    Հայկ Մարությանն ահազանգել է ոստիկանություն. պարզաբանում
    Հուլիսի 8-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել», հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Նշենք, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
    16:57
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ երբ կսկսվի երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը
    Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը կսկսվի 2022 թվականի հուլիսի 8-ից, իսկ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) խնամքի նպաստի վճարումը՝ 2022 թվականի հուլիսի 11-ից։
    16:47
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել (մետաղական հատվածները ժանգոտ են, պատերը և առաստաղը վերանորոգման կարիք ունեն), ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը: Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
    16:37
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:30
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ուկրաինայում հայտարարել են Եվրոպայում գազի ծավալների նվազումն էլեկտրաէներգիայով լրացնելու մտադրության մասին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 8-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով Սլովենիայի խորհրդարանի պատգամավորների առջեւ իր ելույթում հայտնել Է Եվրոպայում ռուսական գազի ծավալների նվազումն ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների միջոցով լրացնելու՝ իր երկրի մտադրության մասին: Ուկրաինայի պետության ղեկավարի ուղերձի հեռարձակումն իրականացրել են Սլովենիայի ռադիոն եւ հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրոպայի ԷլեկտրաԷներգիայի հաղորդման համակարգային գործարկուների ցանցին (ENTSO-E – ծանոթ. խմբ.) միանալուց հետո Ուկրաինան կաշխատի ռուսական գազի ծավալների նվազումը լրացնել Եվրոպային ԷլեկտրաԷներգիայի մատակարարումներով»,- հայտարարել Է Զելենսկին: Բացի դրանից, Զելենսկին շնորհակալություն Է հայտնել Սլովենիային Եվրամիության անդամակցության Ուկրաինայի թեկնածության պաշտպանության համար եւ հանրապետությանը կոչ Է արել օգնելու Ուկրաինայի վերականգնմաը վերջինիս տարածքում մարտական գործողությունների ավատից հետո: «Ես Սլովենիայի ժողովրդին, ընկերություններին, պետությանը խնդրում եմ օգնել մեր երկրի վերականգնման պլանի իրականացմանը»,- ասել Է Զելենսկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:22
    08.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Ադրբեջանական կրակոցներից Ելփինում վնասված մեքենան եղել է ճաշարանի մոտ. իրավիճակը՝ գյուղում
    «Հայլուր»-ի նկարահանող խումբը առավոտից Վայոց Ձորի Ելփին գյուղում է, որի ուղղությամբ նախօրեին ադրբեջանական զինուժը կրակել էր, վնասել քաղաքացիական մեքենա: Ըստ մեր պաշտպանական գերատեսչության՝ թշնամին կրակել է նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից, կրակը լռեցվել է հայկական կողմի պատասխան գործողություններից հետո: Ելփինում իրավիճակն այս պահին հանգիստ է:
    16:14
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    22-ամյա վարորդը Mitsubishi-ով կամրջից ընկել և կողաշրջվել է, կան վիրավորներ
    Հուլիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի 1-ին հասցեի մոտ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Մ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկնելով՝ կողաշրջվել։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Մ-ն և ուղևոր՝ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Էմին Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։  Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 
    16:07
    08.07.22
    Ավելին
  • Իրավական
    Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ, այդ թվում՝ Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, Զապի եգան Արտյոմ Լեննականսկի մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը կալանավորվել են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ: Նշված խմբավորման անդամները, ստանալով և կատարելով Սուրեն Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը: Քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված խուզարկությամբ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանի բնակարանին կից ինքնակամ կառուցված, Վարոսյան եղբայրների համար որպես գրասենյակ ծառայող շինությունում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ՝ աճեցված երկու ծաղկամանի մեջ, թվային կշեռք, ավելի քան 100 գրամ «Մարիխուանայի» նմանվող դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0,37 գրամ կապույտ գույնի և 0,71 գրամ քաշով սպիտակ գույնի զանգված: Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածներով, ինչպես նաև՝ «Բերետա» տեսակի ատրճանակով և 8 փամփուշտով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
    15:57
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է Սինձո Աբեի դեմ մահափորձի պահը
    NHK հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի պահը:
    15:50
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայկ Մարությանը հայտնել է կարմիր լույսի տակով անցնողների ու հայհոյողների մասին․ ահազանգ ոստիկանությանը
    Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 4-ին ժամը 04.30-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Մարությանը եւ հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել: Կատարվում է նախաքննություն: Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանություն ահազանգողը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է:
    15:43
    08.07.22
    Ավելին