Լրահոս

2022-07-08
  • Img default alt hy
    Հասարակական
    22-ամյա վարորդը Mitsubishi-ով կամրջից ընկել և կողաշրջվել է, կան վիրավորներ
    Հուլիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի 1-ին հասցեի մոտ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Մ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկնելով՝ կողաշրջվել։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Մ-ն և ուղևոր՝ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Էմին Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։  Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 
    16:07
    08.07.22
    Ավելին
  • Իրավական
    Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ, այդ թվում՝ Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, Զապի եգան Արտյոմ Լեննականսկի մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը կալանավորվել են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ: Նշված խմբավորման անդամները, ստանալով և կատարելով Սուրեն Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը: Քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված խուզարկությամբ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանի բնակարանին կից ինքնակամ կառուցված, Վարոսյան եղբայրների համար որպես գրասենյակ ծառայող շինությունում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ՝ աճեցված երկու ծաղկամանի մեջ, թվային կշեռք, ավելի քան 100 գրամ «Մարիխուանայի» նմանվող դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0,37 գրամ կապույտ գույնի և 0,71 գրամ քաշով սպիտակ գույնի զանգված: Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածներով, ինչպես նաև՝ «Բերետա» տեսակի ատրճանակով և 8 փամփուշտով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
    15:57
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է Սինձո Աբեի դեմ մահափորձի պահը
    NHK հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի պահը:
    15:50
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայկ Մարությանը հայտնել է կարմիր լույսի տակով անցնողների ու հայհոյողների մասին․ ահազանգ ոստիկանությանը
    Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 4-ին ժամը 04.30-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Մարությանը եւ հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել: Կատարվում է նախաքննություն: Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանություն ահազանգողը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է:
    15:43
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավետիք Չալաբյանի կալանքը երկարեցնելու նոր միջնորդություն է ներկայացվել
    Մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ ընդհամենը երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել: Սա, անխոս, հնարավորություն էր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի համար, չկաշկանդվելով նախաքննության փուլի գաղտնիության պահանջից, հանրությանը հանգամանորեն ներկայացնել Ավետիքին մեղսագրվող արարքի անհեթեթությունը, սին ու շինծու բնույթը, ինչպես նաև դատավարական դռնբաց նիստերի միջոցով ապացուցել Ավետիք Չալաբյանի անմեղությունը: Սակայն, քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Ավելին, հապճեպ կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան` Ավետիքի կալանավորումը երկարացնելու համար: Այս առիթով, Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարություն է տարածել, որում, մասնավորապես ասնվում է. «Մեկ օր առաջ, մեկնաբանելով ՀՀ քննչական կոմիետի հաղորդագրությունը, մենք հայտարարությամբ նշել էինք, որ նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չի բերվել, դեռ հակառակը՝ գործի նյութերում առկա են մեր պաշտպանյալի անմեղության մասին վկայող բազմաթիվ փաստական տվյալներ։ Այսպես, փաստորեն, քննչական կոմիտեի հաղորդագրությունից ընդամենը մեկ օր հետո դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատում մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Այսինքն՝ դատական հսկողություն իրականացնող դատախազը նույնպես գտել է, որ Չալաբյանի մեղքն ապացուցող փաստական տվյալներ քրեական գործի շուրջ 750 թերթից բաղկացած նյութերում պարզապես գոյություն չունեն։ Այս իրավիճակում ՀՀ քննչական կոմիտեն որոշել է շարունակել նախաքննությունը Ավետիք Չալաբյանի անազատության շարունակականության հաշվին և նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Սա այն պարագայում, երբ Չալաբյանի կալանավորման ամբողջ ընթացքում մեր կողմից ներկայացվել են բազմաթիվ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ մի շարք միջնորդություններ, որոնք բնականաբար, անտեսվել ու մերժվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից», - ասված է հայտարարությունում:
    15:36
    08.07.22
    Ավելին
  • Արցախ
    Թարթառ գետը հեղեղել է ադրբեջանցիների կառուցած թունելը Քարվաճառում
    Թշնամուն հանձնված Քարվաճառում Թարթառ գետը վարարել է ու հեղեղել ադրբեջանցիների կառուցած թունելը: Կադրերում տեսնում եք, որ ջուրը լցվել է Մռավ լեռան միջով անցնող նոր կառուցված թունել: Գետի վարարման պատճառը մի քանի օր չդադարող հորդառատ անձրևներն են:
    15:22
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կիսիդան հայտարարել Է, որ Ճապոնիան կշարունակի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը
    Ճապոնիան կշարունակի նախապատրաստությունը խորհրդարանի վերին պալատի ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 10-ին: Հուլիսի 8-ին այդ մասին լրագրողներին հայնել Է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ մեկնաբանելով Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեի սպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ժողովրդավարությունը չի ընկրկի բռնության հանդեպ: Վեղվանից ամբողջ նախընտրական գործունեությունը կշարունակվի»,- նշել Է նա: Կիսիդան ընդգծել Է, որ իր կաբինետին կարգադրել Է անհրաժեշտ ամեն ինչ անել անվտանգ ընտրություններ անցկացնելու համար: Հուլիսի 8-ին ավելի վաղ Սինձո Աբեի դեմ մահափորձի ֆոնին Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը որոշում Էր ընդունել դադարեցնել ամբող նախընտրական գործունեությունը, ներառյալ թեկնածուների ելույթներն ընտրողների առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:12
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ․ Իշխան Սաղաթելյանի կոչը՝ Ստրասբուրգից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բոլորիդ ժամը 19:30-ին հրավիրում եմ հանրահավաքի Ֆրանսիայի հրապարակում, գրել է Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։ «Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ»։
    15:05
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ելփինի մոտ ադրբեջանցիները դիրքավորվել էին Արտակ Դավթյանի հրամանատարության ժամանակ․ դրանից մի քանի օր անց Փաշինյանը նրան նշանակել է ԳՇ պետ. Բաղդասարյան
    Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ «Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ», - գրել է Բաղդասարյանը։
    14:57
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքական բանակի մեկ զինծառայող է սպանվել Իրաքում
    Իրաքում քուրդ զինյալների կողմից սպանվել է Թուրքիայի բանակի զինծառայող, փոխանցում է Ermenihaber-ը։ Դեպքը տեղի ունեցել Իրաքի այն հատվածում, որտեղ 2022թ.-ի ապրիլի 18-ին Թուրքիայի զինված ուժերը ցամաքային գործողություններ սկսեցին «Քուրդիստաի բանվորական կուսակցության» զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Լուրը հաստատվել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից:
    14:50
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայտնի է Էրդողանի`Իրան կատարելիք այցի օրակարգը
    Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 19-ին Իրան կատարելիք այցի օրակարգը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Sabah-ը: Տեղեկության համաձայն՝ Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը, որից հետո նախատեսվում է նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկությունների՝ հանդիպման օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն են. Առևտրային միջանցք Թուրքիայի, Իրանի և ԱՄԷ-ի միջև Ակնկալվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրում կներառվի նաև Թուրքիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրային միջանցքի հետ կապված գործընթացը։ Ծովային ճանապարհով բեռները ԱՄԷ-ից Իրանի տարածքով հասնում են Թուրքիայի Իսքենդերուն նավահանգիստ: Ահաբեկչություն, միգրացիա, մաքսանենգություն Կողմերը քննարկելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են անվտանգության խնդիրները, ահաբեկչությունը, ներգաղթը և մաքսանենգությունը: Էներգետիկ ճգնաժամ և Հարավային Կովկաս Ըստ թուրքական թերթի՝ Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո էներգետիկ ճգնաժամը և Հարավային Կովկասի կայունության համար ստեղծված 3+3 ձևաչափի հետ կապված հարցերը նույնպես այցի օրակարգում են: Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում պլանավորվող ռազմական գործողություններ Ենթադրվում է, որ Իրան կատարած այցի շրջանակներում հանգամանորեն անդրադարձ կկատարվի նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծրագրվող նոր ռազմական գործողություններին, որոնք ուղղված են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված ուժերի զինյալների դեմ:
    14:43
    08.07.22
    Ավելին
  • Իրավական
    «Սա արդեն կյանքի ու մահվան հարց է». փաստաբանը՝ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակի մասին
    «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր»,- ահազանգում է փաստաբանը: Ալեքսանդր Կոչուբաևը 10 օրից ավելի է, ինչ դատարան է ներկայացրել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և շտապ արտահերթ նիստ անելու միջնորդութուն, որը նրա խոսքով՝ դատավորի կողմից անտեսվել է: «Սա արդեն կյանքի և մահվան հարց է»,- գրել է պաշտպանը, քանի որ, նրա տվյալով, Մանթաշյանի շաքարային դիաբետի ցուցանիշը 25-28 է, իսկ ինսուլինային կախվածությունը՝ 80 միավորից ավելի:
    14:36
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում 2022 թվականին հեղեղումներից ուղղակի վնասը գերազանցել Է 9,6 մլրդ դոլարը
    Ընթացիկ տարվա սկզբից Չինաստանում հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը գերազանցել Է 64,7 միլարդ յուանը (գործող փոխարժեքով 9,6 միլարդ դոլարը), աղետի գոտում Է հայտնվել ավելի քան 21,8 միլիոն մարդ: Հուլիսի 8-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների փոխնախարար Չժոու Սյուեվենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այս տարվա սկզբից հեղեղումների պատճառով աղետի գոտում Է հայտնվել 21,8 միլիոն մարդ, ուղղակի տնտեսական վնասը կազմել Է 64,7 միլիարդ յուան,- հայտնել Է նա մամուլի ասուլիսում:- Ավելի քան 1,23 միլիոն բնակիչ շտապ տարհանվել Է, զոհվել կամ անհայտ կորել Է 40 մարդ»: Ինչպես ճշտել Է պաշտոնյան, չնայած բնական համաղետների մասշտաբին, դրանց առաջացրած զոհերի թիվն զգալիորեն նվազել Է: «Վերջին հինգ տարվա ընթացքում նույն ժամանակամիջոցների միջինացված ցուցանիշների համեմատությամբ հեղեղումներից մահերի քանակը կրճատվել Է ավելի քան 70 տոկոսով»,- հավելել Է Չժոու Սյուեվենը: Նրա խոսքով՝ ՉԺՀ-ում հեղեղումները վերջին կես տարում դարձել են մի քանի հազար երկրաբանական արտակարգ իրավիճակների, մասնավորապես, սողանքների պատճառ: Մեծ քանակությամբ նման դեպքեր են արձանագրվել Հունանի, Գուանդունի եւ Ցզյանսիի նահանգներում: «Տարերային աղետների հետեւանքով մահերի մոտավորապես կեսը բաժին Է ընկնում նրանց, ովքեր զոհվել են երկրաբանական աղետների ընթացքում»,- ամփոփել Է Չժոու Սյուեվենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    14:28
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ԱԻՆ-ը զգուշացնում է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունից զգուշացնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, հուլիսի 8-ին՝ ժամը 16-ից մինչև 16:30 ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների բաց հանքավայրի տարածքում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ»:
    14:22
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքականությունը պետք է քաղաքականացնել. Անդրանիկ Թևանյան
    Հայաստանում տարբեր ժամանակներում տարբեր իշխանությունների շուրթերից հնչել է «Մի՛ քաղաքականացրեք» կոչը։ Եվ դա ասվել է քաղաքական դաշտում տեղի ունեցող այս կամ այն գործընթացի վերաբերյալ։ Ավելի ապուշ կոչ քաղաքականության մեջ շատ քիչ կա։ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ քաղաքական հարցերն ուզում են չքաղաքականացնել։ Երբ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ հայտարարում են, որ իրենք քաղաքական գործիչներ չեն կամ քաղաքականությամբ չեն զբաղվում, դա ոչ միայն անգրագիտություն է, այլ նաև հակաքաղաքական վարքագիծ ու վտանգավոր քայլ մեր երկրի դեմ։ Թեև քաղաքագիտությունը չի համարվում ճշգրիտ գիտություն, սակայն այն ունի օրինաչափություններ, բանաձևեր, կոդեր, որոնք միշտ ու ճշգրտորեն գործում են։ Շեղումներ կարող են լինել, բայց դրանք միայն հաստատելու են կանոնը։ Քաղաքականությունն ու բարոյականությունն իրար հակադիր բաներ չեն։ Ռազմավարական ու երկարաժամկետ հաղթանակներ են տանում նրանք, ովքեր ունեն գաղափարներ, սկզբունքներ և բարոյականություն։ Քաղաքականությունը պահանջում է անկեղծություն, ազնվություն։ Տղայականությունը, թայֆայականությունը, «քառակուսի» մտածողությունը տեղ չունեն քաղաքականության մեջ։ Մաքիավելիզմը կիրառելի է միայն ազգային պետության պաշտպանության, զարգացման համար և թշնամի պետության հետ հարաբերություններում, այլ ոչ թե ներքին կյանքում։ Քաղաքականության մեջ լինում են պատահականություններ, որոնք շատ արագ ջնջվում են քաղաքական կյանքից ու ստանում «պատմական պատահականություն» պիտակը։ Եթե հնարավոր լիներ, ապա պետք էր քրեականացնել անգրագետ, ապաքաղաքական, գեղցի մարդկանց քաղաքականությամբ զբաղվելը։ Բայց դա գործնականում անհնար է, ուստի՝ ստանում ենք այսօրվա պատկերը։ Խոսքս միայն Հայաստանի մասին չէ։ Եթե ոմանց թվում է, թե Հայաստանը քարտեզից դուրս է, և քաղաքագիտական կանոններն ու օրինաչափությունները մեզ մոտ չեն գործում, ապա նրանք չարաչար սխալվում են և անելիք չունեն քաղաքականության մեջ։ Քաղաքականությունը պետք է քաղաքականացնել։
    14:16
    08.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ջոնսոնը նպաստել է Ռուսաստանի մեկուսացմանը, արդյունքում իր կուսակցությունն իրեն մեկուսացրեց». Լավրով
    «Հանուն կարիերայի իշխանությանը կառչած Բորիս Ջոնսոնը նպաստել է Ռուսաստանի մեկուսացմանը, արդյունքում իր կուսակցությունը հենց իրեն մեկուսացրեց»։ Այսպես է արձագանքել Ռուսաստանի գլխավոր դիվանագետը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ հրաժարականի մասին: Նա նշել է, որ Ջոնսոնն իր գործունեության ամբողջ ընթացքում ապացուցել է, որ «առաջին հերթին պոպուլիստ է»։
    14:12
    08.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Ուկրաինացիները պատրաստվում են մանկատուն պայթեցնել և մեղադրել ռուսական բանակին». Միզինցև
    «Ուկրաինացի ազգայնականները պլանավորում են Սլավյանսկում մանկատուն պայթեցնել և դրա համար ռուսական բանակին մեղադրել»: Այս մասին Ռուսաստանի պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի պետն է հայտարարել: Միզինցևի խոսքով՝ ուկրաինացիներն մանկատան շենքը ականապատել են ու պատրաստվում են պայթեցնել այն, երբ ռուսական կողմը հրետանային հարվածներ հասցնի իրենց ռազմական օբյեկտներին:
    14:00
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Մրգաշեն գյուղում
    Հուլիսի 8-ին` ժամը 12:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
    13:49
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ՝ Արշալույս գյուղում
    Հուլիսի 8-ին, ժամը 10:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշալույս գյուղի 14-րդ փողոցում գտնվող 2 տան տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։55-ին, մարվել՝ 11։05-ին։ Մասամբ այրվել են տների տանիքները (մոտ 7 քմ և 2 քմ):
    13:43
    08.07.22
    Ավելին