Լրահոս

2022-07-11
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները բացել են փակ դռները
    Հուլիսի 9-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    10:57
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. ЗИЛ-ը Թալինի ճանապարհին կողաշրջվել է, կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ЗИЛ մակնիշի բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/11/1217526/
    10:53
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շիրակի մարզում երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել. մարզպետ
    Առավոտյան ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ`այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։ Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար։
    10:51
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայում հորդառատ անձրևների և փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 10-ը՝ վիրավորվել
    Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վատ եղանակային պայմանների պատճառով ծառեր են կոտրվում, տանիքներ պոկվում և Մոսկվայի հիվանդանոցներ տարբեր աստիճանի վնասվածքներով արդեն տեղափոխվել է 10 մարդ, մեկ մարդ մահացել է։ Սոբյանինի փոխանցմամբ՝ քամու ուժգնացումը հասնում է 25 մ/վրկ-ի: Քաղաքում անձրևն ու ամպրոպը շարունակվում են:
    10:46
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    «ՎՏԲ-Հայաստան» բանկի մի քանի մասնաճյուղ դադարեցնում է գործունեությունը
    ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Կենտրոնական բանկի նախագահի հուլիսի 1-ի որոշումով թույլատրվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ թիվ 21 (Երևան, Նորք 9 զ-ծ, Վիլնուսի 3/84), թիվ 4 (Երևան, Բաղրամյան 56), Երվանդ Քոչար, Ճամբարակ, Ծաղկահովիտ, Մարալիկ, Ախուրյան, թիվ 57 և Ջերմուկ մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
    10:35
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի կողմից կատարված պետական դավաճանության ևս մեկ դեպք
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների: «Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող՝ զորամասի նշանակության, դրա կազմում ընդգրկված ստորաբաժանումների տեսակի, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, լուսանկարել և ուղարկել է զորամասի շինությունները, մարտական դիրքերը, վաշտի անվանականչի մատյանը, մարտական դիրքի կրակային քարտը, զինվորական գրքույկը՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որոնց դիմաց որպես վարձատրություն բանկային փոխանցումների միջոցով ստացել է գումարներ: Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա դատախազի որոշմամբ վերջինիս ներկայացվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զինծառայողներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց և նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց»,-ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
    10:25
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի սահման-Մարգարա ճանապարհը 30 տարի փակ է եղել, ու մեկ էլ պարզվում է՝ վերանորոգվում է․ Գեղամ Մանուկյան
    Շաբաթ նիկոլը թիկնազորով ու անվտանգ մարդկանցով իբր շրջայց էր կատարում երկրում։ Մեկ դրվագ շատ հատկանշական է. «Ծանոթացա ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը»: Այս գրառումն էր կատարել նա ու տեսանյութ տեղադրել։ Գյուղացիներից մեկն անգամ նրանից շնորհակալություն հայտնեց, որ իբր դժոխքից է ազատել։ Մյուսները միաբերան՝ բոլոր հարցերը լուծված են, խնդիր չունեն։ Միայն մեկը համարձակվեց ասել, թե էլեկտրականության հարց կա, ենթակայաններն են քիչ, ասել է թե՝ պարբերական անջատումներ կան։ Այստեղ նիկոլը խառնվեց, համոզվելով, որ նման խնդիր կա, էլի չքմեղացավ՝ դե բոլոր խնդիրները չեն լուծվի միանգամից։ Բայց, հիմա դժոխքից ազատվելու ու գյուղացիների հրճվանքի մասին։ Նիկոլն ծանոթանում էր, իր խոսքով, «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»։ Դեռ գլուխը քարը, որ խառնված հարցնում է, թե որտեղ է Լուսագյուղը, տեղն անգամ չգիտեր։ Մի քանի օր առաջ էլ իր մենախոսություն-ասուլիսում անգամ տեղյակ չէր, որ Արցախում Սուս գյուղ կա Բերձորում, որը պատրաստվում է հանձնել թշնամուն։ Իսկ հիմա տարօինակը. Թուրքիայի սահման-Մարգարա ճանապարհը 30 տարի փակ է եղել, ու մեկ էլ պարզվում է վերանորոգվում է, ու Նիկոլն էլ շտապել է վերանորոգման աշխատանքներին ծանոթանալ։ ԻՆՉՈւ՞ 1. Նախ տարածաշրջանային կոմունիկացիակների բացման մասին հայտարարարություններում խոսվում էր Կարս-Գյումրի երկաթգծի մասին։ «…ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»: Ակնարկել էր Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում ( https://www.primeminister.am/.../16/Cabinet-meeting-Speech/) 2. Հետո արդեն Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանն անակնկալ հայտարարվեց, թե՝ «Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»: (https://www.mfa.am/.../2022/07/01/Armenia_Turkey_4th/11527): ԱՍԵԼ Է ԹԵ, Հայաստանի եւ Թուրքիայի ՑԱՄԱՔԱՅԻՆ սահմանով՝ Մարգարա-Ալիջան սահմանակետով անցնելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ համաձայնություն կայացել է 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում։ 2022 թվականին միայն հայերն ու թուրքերը համաձայնվել են իբր բացել երկու երկրների ցամաքային, տրանսպորտային սահմանը։ Մի քանի օր հետո Նիկոլն արդեն Կառավարության նիստում հանձնարարել է, որ այդ համաձայնության ուղղությամբ աշխատանքներ տանեն։ «Հիմա, շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները». Ասել է նա հուլիսի 7-ին կայցած նիստում (https://www.primeminister.am/.../2022/07/07/Cabinet-meeting/)։ Հիմա արդեն, հայ-թուրքական ցամքային սահմանով երթեւեկ կազմակերպելու մասին Ռուբինյանի ու Քըլըչի հանդիպման արդյունք-պայմանավորվածության առիթով 7 օր հետո հանձնարարություն տված Նիկոլը 3 օր անց այցելում է Մարգարա ու հետեւում վաղուց արդեն կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։ Լուրը լսելիս հիշեցի, որ մի անգամ հայ-թուրքական սահմանի ու ճանարապհի վերանորգման մասին պաշտոնական հաղորդագրություն տեսել էի ու շատ զարմացել։ Վերհիշեցի։ մինչեւ 44-օրյա պատերազմն էր, 2020 թվականի հունիսի 26-ը։ Կառավարության նիստ։ Այդ օրերին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային դիմակը դեմքին նախարար Սուրեն Պապիկյանը առաջարկեց 2020 թվականի պետբյուջեում կատարել փոփոխություն ու հատկացնել «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 45+300 -կմ 53+000 հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար 1,732,805.2 հազար ՀՀ դրամ» (ՀՀ կառավարության նիստ, կետ 39 Կառավարության նիստի օրակարգ. e-gov.am)։ Նախագիծը գրեթե դատարկ էր, միայն գումար։ Արձանագրված էր՝ «Նախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն...Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել... »։ Նիկոլն երեկ գնացել էր հետեւելու Թուրքիայի սահման-Մարգարա եւ Հայաստանի Հանրապետության տարածք 30 տարի փակ ճանապարհի շինարարության ընթաքին, որի բացման մասին Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի բանագնաց Քըլըչը համաձայնվել էին 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում, բանակցությունների ՉՈՐՐՈՐԴ փուլի ընթացքում։ ՀԱՐՑ. Ինչու՞ էր Նիկոլը դեռ 2020 թվականի հունիսի 25-ին, 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ կառավարության որշմամբ 1,732,805.2 հազար ՀՀ դրամ հատկացնում ՀՀ պետական բյուջեից այսօր արդեն պատերազմի պարտության հետեւանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար։ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ մասին չեմ հարցրել դեռ…
    10:15
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00՝ Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 1, 3, 5, 2/4 շենքեր, Տաշքենդի նրբանցք 2, 4, 6, 8, 10, 12, 13, 15 շենքեր, Աշխաբադի փ. 1, 5, 7 շենքեր, թիվ 7 մսուր- մանկապարտեզ, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Դավիթ Բեկի փողոցին հարող սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00՝ Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 1, 3, 7, 7/1, 13, 13ա, 15ա, 19ա, 21, 23, 23/37, 25 շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր, Մաշտոցի պող. 50, 50ա, 54 շենքեր, Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 14, 16, 16ա, 18ա, 28 շենքեր, Աբովյան փ. 27, 38, 40-48 շենքեր, Աբովյան փողոցի «Սաս սուպերմարկետ», Նալբանդյան փ. 45, 47, 49, 51, 55, 59 շենքեր, Չարենցի փ. 5, 7, 9, 17ա, 17բ շենքեր, Այգեստան 9, 11 փողոցներ մասնակի, Այգեստան 9փ․ 2/1, 4, 79, 65-105; 10փ․ 1-12; 11փ. 7-227 սեփական տներ, Հերացու անվան բժշկական համալսարանի՝ Կորյուն փ. թիվ 2 մասնաշենք, Հերացի փ. թիվ 2 մասնաշենք, Տնտեսագիտական համալսարան, Աբովյան–Կորյուն գետնանցում, Բժշկական համալսարան, Խանջյան փ. 31 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորքի Այգիներ փ. 252-256 սեփական տներ, Արցախի փ. 10, 10Ա, 12, 20, 20/1, 20/2, 22 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ 1/9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 15, 17 շենքեր, Եղբայրության փ․ 14 շենք, Ղարիբջանյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ադոնցի փ. 4, 4/3, 6, 6/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 126, 126/1, 126/2, 128Ա, 128/2 շենքեր, Թբիլիսյան խճ. 29/3, 34Ա շենքեր, Աճառյան փ. 6, 89/4, 95 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի 4-րդ նրբ․ 26-30; 5-րդ նրբ․ 3-126 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ․ 21/8, 29/26, 29/28, 33, 33/2, 35/1, 35/2, 35/20, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ․ 27/12, 27/14, 27/15, 27/27, 29/36 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00՝ Տարոնիկ գյուղն ամբողջությամբ, Արարատի մարզում՝  10։00-16։00՝ Նոր Կյանք և Նոյակերտ գյուղեր մասնակի, 10։30-14։30՝ Նշավան գյուղ մասնակի, 10։30-16։00՝ Մխչյան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-15։00՝ Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղի մասնակի, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Հերմոն, Վարդահովիտ, Գողթանիկ, Գետափ գյուղեր, Գլաձոր և Շատին գյուղեր մասնակի, 10։00-16։00՝ Խաչիկ գյուղ մասնակի, Ազատեկ, Զառիթափ, Զեդեա և Փոռ գյուղեր, Կոտայքի մարզում՝  11։00-13։00՝ Աբովյան քաղաք 6-րդ միկրոշրջան, 11։00-17։00՝ Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն, Կոտայք և Բալահովիտ գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։30՝ Սևան քաղաք՝ Պռոշյան, Աշոտ Երկաթի, Օրբելի, Բարեկամություն, Ելենովկայի փողոցներն ամբողջությամբ, Կարմիր Բանակի փ.35-50 սեփական տներ, Մյասնիկյան փ. 2-50 սեփական տներ, Նաիրյան փ. 11-87 սեփական տներ, Հրազդան փ. 1-33 սեփական տներ, Շահումյան փ. 33-37 սեփական տներ, Չարենցի, Գեղամայի, Ազնավուր փողոցների սեփական տներ մասնակի, Վարսեր համայնք մասնակի, Վարսերի համայնքապետարան, «Հուսիկ Սեդրակյան» ԱՁ, Վարսերի պոմպակայան, Օժանդակ Տնտեսություն, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Տելեկոմ Արմենիա»ՓԲԸ, «Ալ.Գրիգ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-15։00՝ Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք, Վերին Գետաշեն համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզում՝ 11։00-17։00՝ Բլագոդարնոյե, Մեղվահովիտ և Նորամուտ գյուղեր, Շիրակի մարզում՝  11։00-14։00՝ Ախուրյանի տարածաշրջան՝ Հայկավան գյուղ և Մարմաշեն գյուղի Հարավ-Արևմտյան մաս:
    10:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ․ Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Կառավարության որոշմամբ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով: Չնայած այն հանգամանքին, որ որոշման մեջ որպես դրա անցկացման նպատակ նշված է, թե ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը», օրեր առաջ պաշտպանության նախարարն ԱԺ-ում այլ նպատակ էր հնչեցնում։ Վերջինս անդրադառնալով այդ հավաքներին ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկմանն անհրաժեշտությանը, նշեց, թե «ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ ու հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամյսա հավաքներին»։ Հիշեցնեմ, որ եռամսյա հավաքները որպես մահակ, պատիժ ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ օգտագործելու համար, մի քանի ամիս առաջ, շրջանառության մեջ դրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը, ով փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիների ու, մասնավորապես, բերման ենթարկվածների վերաբերյալ հորդորեց իրավապահ կառույցներին՝ անունները փոխանցել ՊՆ-ին ու նրանց ընդգրկել եռամսյակ հավաքներում։ Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո անընդհատ խոսում է պահեստազորի ուսուցման, վերապատրաստման ու մարտունակության բարձրացման մասին, սակայն ըստ կառավարության որոշման ստացվում է, որ այս հավաքների հիմնական նպատակը մարտական հերթապահության ներգրավումն է, իսկ ըստ Պապիկյանի՝ նաև ինժեներական աշխատանքների անցկացումը։ Ես ինքս պահեստազորայինների ակտիվ հավաքների անցկացման ջատագովներից եմ, ով համարում է, որ Հայաստանի նման երկրները պարտավոր են ունենալ մարտունակ պահեստազոր, սակայն որպես պահեստազորի սպա վիրավորական եմ համարում, երբ մեր երկրում եռամսյակային հավաքների ընդգրկումը պետական բարձր մակարդակով որպես պատժամիջոց է սահմանվում»։ Սա, իհարկե, առաջին հերթին խոսում է օրվա իշխանությունների լեզվամտածողության, էության, գաղափարական դատարկության մասին։ Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից։ Ինքս ծանուցագիրներ ստացած շատ մարդկանց հետ իմ զրույցներում նշում եմ, որ հավաքների մասնակցությունը, եթե մի կողմ դնենք դրա քաղաքական գործոնը, բացի երկրի պաշտպանությանը մասնակցելու կարևոր առաքելությունից, նաև հնարավորություն է խորքով ուսումնասիրելու բանակում առկա իրավիճակը, ներկայումս նկատելի արատավոր բարքերն ու բացասական միտումները։ Խնդրել եմ բանակի հետ առնչություն ունեցող/ունեցած և վերլուծական հմտություններ ունեցող մի տասնյակի հասնող քաղաքացիների, եռամսյակային հավաքների օրերին, տեղում թուղթ ու գրիչով արձանագրել կազմակերպչական, մարտական պատրաստության, գաղափարադաստիարակչական բնույթի բոլոր խնդիրները և հետագայում սրանք մասնագիտական քննարկումների դաշտ բերել։ Քննարկումների բաց կամ փակ ձևաչափը, դրա հետագա հանրայնացումը կախված է թեմայի բնույթից, անվտանգության նկատառումներից և իրավիճակային առանձնահատկություններից, բայց տեղեկատվության հավաքագրումն ու խնդիրների խմբավորումն առաջնահերթություն է։ ՀԳ. Երկիր հանձնողները, հազարավոր մարդկանց կյանքեր խլածներն ու ադրբեջանական քմահաճույքներ կատարողները դեռ ընդդիմությանը հեգնում են, թե բա՝ «փրկիչներ»։ Դե բա ձեր ձեռքից իշխանության ղեկը պետք է խլել, որ գոնե փրկենք այն, ինչը դեռ չեք հանձնել, ապահովենք այս տարածաշրջանում հայի ֆիզիկական գոյության և արժանապատիվ կյանքի պայմանները»։
    09:59
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը այսօր հանդես կգա մամուլի ասուլիսով
    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 11֊ին հանդես կգա մամուլի ասուլիսով. այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելի՛ հայրենակիցներ Վաղը՝ հուլիսի 11֊ին, ժամը՝ 12։30֊ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում հանդես կգամ մամուլի ասուլիսով։ Ասուլիսի ընթացքում կամփոփեմ Եվրոպական խորհրդարան իմ այցի արդյունքները, կանդրադառնամ մի շարք հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ասուլիսին, բնականաբար, կանդրադառնամ նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։ Սիրով պատրաստ եմ պատասխանելու լրատվամիջոցների հարցերին»,- նշել է նա:
    09:50
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր Հայաստանում երկրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել
    Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    09:40
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի մի շարք մարզերում երկրաշարժ է գրանցվել
    Սույն թվականի հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․17⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում 4 բալ ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    09:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ անել արյան բարձր ճնշումը կարգավորելու համար
    ՀՀ առողջապահության նախարարությունից հորդորում են արյան բարձր ճնշումը կարգավորելու համար ընտրե՛լ հավասարակշռված սննդակարգ և ակտիվ ապրելակերպ։
    00:00
    11.07.22
    Ավելին
2022-07-10