Լրահոս
Աշխարհ
11:27
18.07.22
118

ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում տեղի է ունեցել հրաձգություն. կան զոհեր

Img default alt hy

«Associated Press»-ը հայտնում է, որ ԱՄՆ Ինդիանա նահանգի Գրինվուդի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել: Հրացանով տղամարդը կրակ է բացել սննդի կետում, իսկ զինված քաղաքացին սպանել է նրան։ 

Հրաձգության արդյունքում առնվազն 3 մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: 

Առևտրի կենտրոնում գտնվող 22-ամյա երիտասարդը, ով օրինական հրազեն է կրել, կրակել և սպանել է հրաձգություն սկսած տղամարդուն:

Վիրավորում ստացած երկու քաղաքացիների թվում կա 12-ամյա աղջիկ: Նրա վիճակը կայուն է: