Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:15
18.07.22
110

Մեծ Բրիտանիայի ևս մեկ քաղաքացի է գերեվարվել Դոնբասում

Img default alt hy

ՏԱՍՍ-ը հայտնում է․ որ Մեծ Բրիտանիայի ևս մեկ քաղաքացի գերեվարվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքում։ Գերեվարվածը Ջոն Հարդինգն է, ով ավելի քան 50 տարեկան է, Անգլիայի Սանդերլենդ քաղաքից:

Նախկինում ընկերներին ասել էր, որ կռվում է Ուկրաինայի ազգային գվարդիայում, մայիսին հանձնվել է Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը լրատվական կորպորացիային հայտնել է, որ անհանգստացած է նրա գերեվարմամբ։