Լրահոս
Սպորտ
10:36
18.07.22
101

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց և կանանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնության դիվիզիոնների փոխչեմպիոն

Img default alt hy

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց և կանանցն հավաքականները երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի առաջնության դիվիզիոններում, որոնցում հանդես էին գալիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:
Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կիպրոսի թիմերը:  Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվեց Կիպրոսին՝ ըստ այդմ դառնալով դիվիզիոնի փոխչեմպիոն:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով:

Մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականն էլ դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Կոսովոյում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Անդորրայի թիմերը:  Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 65:84 հաշվով պարտվեց Անդորրային և դարձավ առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Գույուջյանն էր՝ վաստակած 18 միավորով: