Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:43
18.07.22
112

Հունաստանի ԶԼՄ-ները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում

Img default alt hy

Հունաստանի պետական լրատվական միջոցները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարրձրացում, նշված է Աթենքի օրաթերթերի խմբագիրների միության տարածած հայտարարությունում։

Գործադուլն սկսվել է այսօր վաղ առավոտվանից։ Գործադուլին միացել են Հունաստանի ռադիոն ու հեռւստատեսությունը (ERT), Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (АМNА), քաղաքային ռադիոկայանները և հեռուստաալիքները, նախարարությունների և պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունները, մեդիադաշտում գործող այլ կազմակերպություններ։

ERT news լրատվական հեռուստաալիքը նորություններ չի հրապարակում իր կայքում, հեռուստաալիքները լրատվական թողարկումների փոխարեն ժամանցային հաղորդումներ ու վավերագրական ֆիլմեր են ցուցադրում։

Արհմիությունները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել իշխանությունների և գործատուների հետ՝ ԶԼՄ-ների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման պահանջի շուրջ։

«Բոլորս միասին՝ պետական ԶԼՄ-ների աշխատակիցներս, գործադուլ ենք հայտարարել և պահանջում ենք արժանապատիվ վերաբերմունք իշխանությունների և գործատուների կողմից։ Մենք հետամուտ ենք մեր արդար պահանջներին»,- «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ նշված է ԶԼՄ-ների տարածած հայտարարությունում։