Լրահոս
2022-07-19
-
ՔաղաքականՌուբեն Ռուբինյանին բանագնաց դարձնելու որոշումը կայացվել է միայնակ. Փաշինյանը խաբել է. մաս 51«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել նրա՝ ավելի վաղ արած հայտարարություններն ու իրականությունը, որոնք իրարից շատ հեռու են: «Թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով, հաշվետու և բոլորին վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանն այժմ որոշումներ է կայացնում միանձնյա՝ առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու, և չի էլ թաքցնում այդ մասին:Ավելին11:1019.07.22 -
ՔաղաքականՊատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան. Արմեն ԳրիգորյանՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:Ավելին11:0719.07.22 -
ՀայաստանՕրագիր. Թաթուլ ՄանասերյանԹաթուլ Մանասերյան. «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավարԱվելին11:0019.07.22 -
Հասարակական30-ամյա վարորդը Toyota-ով կողաշրջված վիճակում հայտնվել է հայտնի գործարարի մուտքի մոտ․ կան վիրավորներԱյսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Գասպարյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում, «Շողակն» գործարանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, այնհուետև «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ամառանոցի մոտ լցված ավազե կույտին և կողաշրջված վիճակում հայտնվել «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի գլխավոր մուտքի մոտ։Ավելին10:5219.07.22 -
ՔաղաքականՈ՞վքեր կպահպանեն իրենց պաշտոնները ՊՆ-ում«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ներկայացրել ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էդուարդ Ասրյանին:Ավելին10:4419.07.22 -
ԻրավականԱԱԾ կողմից բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խումբըՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պլանավորված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20000-26000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ և Շենգենյան համաձայնության երկրներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին:Ավելին10:3519.07.22 -
ՀասարակականԱհազանգ Սևան քաղաքից. փրկարարները մարել են հրդեհըՀուլիսի 18-ին, ժամը 18:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի պատուհաններից ծուխ է դուրս գալիս:Ավելին10:2619.07.22 -
ԻրավականՎերաքննիչ քրեական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվել ենԴադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները՝ 65 տարին լրանալու կապակցությամբ, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:Ավելին10:1819.07.22 -
Քաղաքական«Տիգրան Ավինյան» պլանը տապալվում է«Իրավունք» թերթը գրել է. «Աշնանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան, թե՝ ոչ, մինչ այս պահը որևէ վերջնական պատասխան չկա: Սակայն, Երևանն արդեն ունի երեք քաղաքապետի թեկնածու:Ավելին10:0919.07.22 -
ՀասարակականՍևանա լիճը կանաչել է, տհաճ հոտ է գալիս«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. Սևանա լճի մակարդակը ոչ միայն իջել է, այլև լիճը կանաչել է: Կապուտակ Սևանի կանաչելու վերաբերյալ ահազանգերով «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է Սևանա լճի տարբեր ափամերձ հատվածներում։Ավելին10:0019.07.22 -
ՔաղաքականԹուրքական ապրանքը գրոհում է«Փաստ» օրաթերթը գրել է․ «Տևական ժամանակ է՝ ՀՀ օրակարգում առաջնային թեմաներից է համարվում հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, որի շուրջ կարծես թե արդեն նախնական պայմանավորվածություն կա, և, ինչպես հայտնի է, այն առայժմ բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս ամենին զուգահեռ, դեռ անցած տարեվերջին կառավարության որոշմամբ հանվեց թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, ինչից հետո փաստացի Հայաստանում ակտիվ տեմպերով մեծացել է թուրքական ապրանքների «ներկայությունը»։Ավելին09:5019.07.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին։Ավելին09:4019.07.22 -
ՔաղաքականԻշխանությունները ցանկանում են հնարավորինս արագացնել սահմանազատման գործընթացը«Հրապարակ» թերթը գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ հայտնել են, որ կկայանա Մոսկվայում: Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա: 2022 թ․ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։Ավելին09:3019.07.22 -
ԱրցախՍտեփանակերտի «Մազի կամուրջ» կոչվող տեղանքում բռնկված հրդեհը մարվել էՀուլիսի 18-ին՝ ժամը 16:42-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Մազի կամուրջ» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք և թփուտներ: Ժամը 16:43-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ, հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր: Հրշեջ-փրկարարները բացազատել են մարտական մեքենան և օպերատիվորեն կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 17:50-ին, լիամարվել`ժամը 18։55-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 5×7 մ չոր խոտատարածք և թփուտներ: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:Ավելին00:0019.07.22
2022-07-18
-
ԱշխարհՍոմալիում ինքնաթիռ է կործանվել․ դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվելJubba Airways ավիաընկերության մարդատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հուլիսի 18-ին, մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է այրվող շրջված ինքնաթիռնը ընկած թռիչքուղու մոտ՝ թանձր ծուխը թափվում է դեպի վեր, հրշեջները հանգցնում են կրակը։ Վթարի ժամանակ ինքնաթիռի թևերը պոկվել են։ Ինքնաթիռում եղել է 30 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, երեք մարդ վիրավորվել է։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Ավելին23:5018.07.22 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4903 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 11-ից 18-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4903 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 59 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 վարորդ։ 8 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 117-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 9 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին23:4018.07.22 -
Շոու բիզնեսՋենիֆեր Լոպեսը ամուսնությունից հետո վերցրել է ամուսնու ազգանունըԱմերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դերասան Բեն Աֆլեքի հետ ամուսնությունից հետո վերցրել է ամուսնու ազգանունը: Նորապսակի անունը նշված է որպես Ջենիֆեր Աֆլեք․ հետևում է ամուսնության մասին պաշտոնական գրառումից, որը երկուշաբթի օրը տեղադրվել է Կլարկ շրջանի պորտալում, որտեղ տեղի է ունեցել արարողությունը: Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրվել են 2002 թվականի վերջին, սակայն 2004 թվականին բաժանվել են։ 2021 թվականի հուլիսին զույգը հաստատել է իր վերամիավորումը, իսկ այս տարվա սկզբին Աֆլեքը Լոպեսին կրկին ամուսնության առաջարկ է արել, հաղորդել է TMZ պորտալը։Ավելին23:3018.07.22 -
ԱշխարհԵգիպտոսում զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկելԵգիպտոսի հարավում գտնվող Լուքսորում հին եգիպտական հուշարձանների վրա էքսկուրսիայի ժամանակ 28 զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես ճշտել են երկրի քաղավիացիայի նախարարությունում, օդապարիկներից մեկն ուժեղ քամու պատճառով շեղվել է մյուսի կողմը, որի հետևանքով աերոստատը պատռվել է: Օդապարիկը վայր է ընկել 60 մետր բարձրությունից։ Նշվում է, որ երկու մարդ վնասվածքներ է ստացել, տուժած զբոսաշրջիկները տեղափոխվել են հիվանդանոց։ Ներկայում օդապարիկներով բոլոր թռիչքները դադարեցվել են մինչև մասնագետների կողմից վթարի հետաքննությունը:Ավելին23:2018.07.22 -
ԻրավականԳողություն` մաքսատան տարածքից. քրեական հետախույզների բացահայտումըՈստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ պետական եկամուտների կոմիտեի «Հյուսիսային» մաքսատան տարածքում կայանված մի ավտոմեքենայից գողություն է արել: Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին երևանցին մաքսատան տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին։ Նա խոստովանել է, որ հուլիսի 13-ի կեսօրին պահպանվող տարածքում կայանված, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության մեքենայից գողացել է օդազտման և օդակարգավորման համակարգը: Գողոնը հայտնաբերվել և վերցվել է: Դեպքի կապակցությամբ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:Ավելին23:1218.07.22 -
ՄիջազգայինԳենդերային հավասարության ցուցանիշով 146 երկրների ցանկում Թուրքիան 124-րդն էՀամաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է գենդերային հավասարության ամենամյա զեկույցը։ WEF-ի կազմած ցանկի առաջնային տեղերում հայտնվել են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիա, Շվեդիան և Ռուանդան։ Վերջին հորիզոնականներում հանգրվանել են գտել Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը և Կոնգոն։ Թուրքիան 146 երկրներ ընդգրկող հիշյալ ցանկում զբաղեցրել է 124-րդ տեղը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Հայաստանը գենդերային հավասարության վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 89-րդ տեղը, Վրաստանը՝ 55-րդ, իսկ Ադրբեջանը՝ 101-րդ։ Նշվում է, որ չնայած Թուրքիան նախորդ տարվա վարկանիշային աղյուսակում 9 աստիճանով բարելավել է դիրքերը, այնուամենայնիվ, զիջում է այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Եթովպիան, Ինդոնեզիան, Գանան և Նիգերիան։ Ուսումնասիրության համար հիմք են ծառայում կանանց մասնակցությունը տնտեսության մեջ, հնարավորությունների հավասարությունը, կրթության հնարավորությունները, առողջապահությունը և ներգրավվածությունը քաղաքականության մեջ։Ավելին23:0518.07.22