Լրահոս
Տնտեսական
20:58
18.07.22
158

Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը

Img default alt hy

Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում այցով գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Այսօրվա համաձայնագրով մենք պարտավորվում ենք ընդլայնել Հարավային գազային միջանցքը, կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները»,-նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ այսօր հիմք են ստեղծում այս ոլորտում նոր գործընկերության համար: