Լրահոս
Հայաստան
22:26
18.07.22
155

Հրշեջները Սևան քաղաքում բնակարանի հրդեհ են մարել

Img default alt hy

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 18:11-ին ահազանգ է ստացել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի պատուհաններից ծուխ է դուրս գալիս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:34-ին։ Այրվել է խոհանոցի գույքը (3 քմ)։