Լրահոս
Առողջապահական
22:40
18.07.22
128

Ինչո՞ւ չարժե յոգայով զբաղվել առանց մարզչի

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Այսօր յոգան առողջության պահպանման ամենատարածված ուղղություններից մեկն է, և շատերը փորձում են այն ինքնուրույն սովորել՝ վարժություններ կատարելով տանը՝ երբ և ինչպես հարմար է։ Սակայն նման մոտեցումը ոչ միշտ է ճիշտ և օգտակար առողջության համար։

Ինչո՞ւ է ամեն դեպքում ցանկալի յոգայով զբաղվել միայն մարզչի հետ։

Բժիշկ-վնասվածքաբանները նշում են՝ կարևոր է հիշել, որ յոգան ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածություն է՝ ուղղված մկանային համակարգի ամրապնդմանը, այլ նաև ազդեցություն է թողնում հոգեկան դաշտի վրա, և ոչ ճիշտ մոտեցման դեպքում կարող է անդրադառնալ նաև հոգեբանական վիճակի վրա։ Ցավոք, այս դեպքում արդյունքը հակառակը կլինի։

Եվ այսպես, բժիշկ-օրթոպեդները խորհուրդ չեն տալիս յոգայի հետ ծանոթությունը սկսել ինքնուրույն՝ օրինակ, հետևելով համացանցում առկա վիդեո-դասերին։ Առավել լուրջ մոտեցումը յոգայի մարզչի հետ աշխատելն է։ Վարժությունների կատարման բոլոր նրբությունները  և կարգը ճիշտ հուշել կարող է միայն փորձառու մասնագետը։

Միշտ կա վտանգ, որ յոգայով ինքնուրույն զբաղվելու դեպքում կարելի է լուրջ վնասվածքներ ստանալ, այդ թվում՝ ազդրերի, կոնքազդրային հոդերի և ուսահոդի։ Որպես կանոն՝ յոգայով միայնակ զբաղվողները վնասվածքներ ստանում են մարզումներից առաջ մկանները չտաքացնելու պատճառով։

Եվ վերջում՝ մասնագետները հիշեցնում են, որ յոգային հատուկ է ճկունությունը, և եթե այն հեշտ է տրվում երիտասարդ աղջիկներին, ապա առողջական խնդիրներ ունեցող տարեցները պետք է զգուշանան՝ յոգայով զբաղվելով բացառապես մասնագետների մոտ»։